Սանոսյանն ու Սիրիայի դեսպանը քննարկել են օդային և երկաթուղային հաղորդակցության ոլորտում համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i225554-Սանոսյանն_ու_Սիրիայի_դեսպանը_քննարկել_են_օդային_և_երկաթուղային_հաղորդակցության_ոլորտում_համագործակցությունը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԵԿ) նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 12, 2024 16:58 Asia/Tehran
  • Սանոսյանն ու Սիրիայի դեսպանը քննարկել են օդային և երկաթուղային հաղորդակցության ոլորտում համագործակցությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԵԿ) նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին։

 Ինչպես NEWS.am-ին հայտնում են ՏԿԵ նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են օդային և երկաթուղային հաղորդակցության բնագավառի համագործակցությանն առնչվող հարցեր։

Քննարկվել է նաև էներգետիկ ոլորտի, հատկապես արևային էներգիայի բնագավառում Հայաստանի փորձով կիսվելու հնարավորությունը։

news.am