Գազայի դեմ 22-օրյա պատերազմում Իսրայելի կրած պարտության տարելիցը
Այս օրերը համընկնում են 2009 թվականին Գազայի դեմ Սիոնիստական ռեժիմի 22-օրյա պատերազմի ավարտի տարելիցին: Այս օրերը հիշեցնում են պաղեստինցիների ,հատկապես Գազայի բնակիչների օրինակելի դիմադրությունն ու հերոսությունն ընդդեմ Սիոնիստական ռեժիմի: Նրանք Իսրայելի 22-օրյա ագրեսիայի ընթացքում ծանր ու արժանի պարտության մատնեցին Սիոնիստական հանցավոր ռեժիմին:
2017 թվականի հունվարի 19-ը Իսրայելի կողմից Գազայի հատվածի դեմ սանձազերծված 22-օրյա պատերազմի ավարտի տարելիցի օրն է: Պատերազմ, որը հանգեցրեց այդ ռեժիմի խայտառակ պարտությանը: 2008 թվականի դեկտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմն ավարտվեց 2009 թվականի հունվարի 19-ին:
22-օրյա պատերազմը շրջադարձային կետ էր Պաղեստինի պատմության մեջ, ինչը պատճառ դարձավ,որ փշրվի Սիոնիստական ռեժիմի անպարտելիության առասպելը: Դա նաև դարձավ 2012 և 2014 թվականներին Իսրայելի կողմից սանձազերծված 8-օրյա և 50-օրյա պատերազմներում այդ ռեժիմի հաջորդ պարտությունների սկիզբը:Երբ Սիոնիստական ռեժիմը հարկադրվեց 2005 թվականին նահանջել Գազայից, թափ հաղորդեց Գազայի հատվածի դեմ իր հարձակումներին ու սահմանափակություններին և անտեսանելի պատ քաշեց այդ տարածքի շուրջը:
Չնայած 22-օրյա պատերազմում պաղեստինցիների նկատմամբ գործած սարսափելի ոճիրներին , Սիոնիստական ռեժիմը չկարողացավ հասնել իր հետապնդած նպատակներին,որոնք էին այդ տարածքի վերստին օկուպացումը և պաղեստինցիներին ստիպելը դադարեցնել պայքարը:
22-օրյա պատերազմի ընթացքում Պաղեստինի անպաշտպան ժողովրդից Սիոնիստական ռեժիմի կրած պարտությունը մեծ հարված էր այդ ռեժիմի ու նրա պաշտոնյաների համար,որոնք դեռ երկար ժամանակ ուշքի չէին գալիս: Նրանց միջև ներքին քաղաքական վեճեր առաջացան պատերազմում կրած պարտության պատճառով:
Բայց Սիոնիստական ռեժիմը ,որի ինքնությունը հիմնված է տարածամոլության, միլիտարիզմի ու սպանության վրա, իր հակամարդկային քաղաքականություններն իրականացնելու և Պաղեստինի ժողովրդի դիմադրության դիմաց իր պարտությունը հակակշռի տակ դնելու նպատակով օրակարգում է դրել հերթական հարձակումներն ընդդեմ պաղեստինցիների: Այս շրջանակում Սիոնիստական ռեժիմը Գազայի դեմ շղթայազերծած 22-օրյա պատերազմից հետ, երկու անգամ, այսինքն 2012 (8-օրյա պատերազմ) և 2014(50-օրյա պատերազմ) թվականներին հարձակվեց Գազայի վրա և երկու դեպքում էլ պարտություն կրեց Պաղեստինի խիզախ ժողովրդի հերոսական դիմադրության արդյունքում :
Հաշվի առնելով Դիմադրության ձեռքբերումները, պաղեստինցիներն ընդգծում են ինթիֆադան շարունակելու անհրաժեշտությունը՝ ,որը Պաղեստինի գաղափարն իրականացնելու միակ ճանապարհն է: Վերջին ամիսներին , աշխարհի ժողովուրդները ականատես են Սիոնիստական ռեժիմի նկատմամբ պաղեստինցիների ինթիֆադայի ուժգնացմանը և այն որպես Երուսաղեմի ինթիֆադա են հիշում: Ինթիֆադան սկսվեց Գազայից և տարածվեց Պաղեստինի բռնագրավյալ տարածքներում: Գազան ,որպես պաղեստինցիների ծննդավայրը և ինթիֆադայի օրրան, մշտապես ձեռնունայն, սակայն դիմացկուն ու վճռակամ է եղել և կարողացել է կասեցնել Իսրայելի ռազմամեքենան ու անճարակության մատնել ռեժիմի պաշտոնատարներին : Գազան այսօր դարձել է մղձավանջ Սիոնիստական ռեժիմի համար:
Թեև Գազան ներկայումս շատ ավերածություններ կան ,բայց մարդիկ ամեն ինչ անում են իրենց կյանքը բարելավելու համար: Նրանք երբեք դժվարությունների պատճառով չեն լքում իրենց հայրենիքը: Այո, Գազան հերոսության քաղաք է,որտեղ դիմացկունությունն ու տոկունությունը իմաստավորվում են նրա ժողովրդի վերաբերմունքով ու կեցվածքով: Այս իսլամական ժողովուրդները մի տեսակ զարթոնք են ձևավորել , որը հատել է տարբեր երկրների սահմանները: Գազայի հարցը խորհրդանշում է Պաղեստինի ժողովրդի բռնահարվածության փաստը : Այն մի կողմից տխուր է և մյուս կողմից` հերոսական ու սխրալի:Գազայի հարցը տխուր է ,որովհետև Պաղեստինի ժողովուրդն արդեն մի քանի տասնամյակ ճնշման տակ է: Գազան պանծալի է;Գազան մշտապես դիմադրել է Սիոնիստական ռեժիմի ճնշումներին ու չի հանձնվել: Իսրայելի տապալված վարչապետ՝ Իցհակ Ռաբինը ,ով Պաղեստինի ժողովրդի առաջին ինթիֆադայի ժամանակ ՝ 1987 թվականին Իսրայելի պատերազմի նախարարն էր՝ Գազայի դիմադրության վերաբերյալ ասել էր․-«Երանի գիշերը քնեի ու երբ արթնանայի, Գազան ջրի տակ անցած լիներ»։ Սիոնիստական ռեժիմը Գազան համարում էր ռումբ, որը խլել է իսրայելցի զինվորների անդորրը։ Եվ դա Սիոնիստական ռեժիմին հասկացնում է ,որ պետք հեռանան պաղեստինյան տարածքներից։ Պաղեստինի 2006 թվականի ընտրություններում Գազան ,ինչպես Հորդանան գետի արևմտյան ափը և Երուսաղեմը, քվերակեց Իսլամական դիմադրության շարժում ՀԱՄԱՍ-ի օգտին, որպեսզի խաղաղության ապարդյուն բանակցությունների փորձից հետո, պաղեստինցիների խլված իրավունքները վերականգնվեն;
Անդրադառնալով Գազայի ժողովրդի դիմադրությանը և դրվատելով այս ժողովրդին, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն մշտապես ընդգծել է ,որ իսլամական աշխարհի ու մարդկության առաջին խնդիրը Գազան է: Նա անդրադառնալով Գազայի ժողովրդի դիմադրությանը, հայտարարել է.«Մարդկությունը պետք է հակազդեցություն ցուցաբերի: Սիոնիստական ռեժիմի պարագլուխների քայլերը ցեղասպանություն են, պատմական աղետ, հանցագործները պետք դատապարտվեն ու պատժի ենթարկվեն»:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն անդրադառնալով անցած յոթ ամիսների ընթացքում Պաղեստինի պատմության կարևորագույն էջերին , վերջին տարիների իրադարձությունները համարեց անկյունադարձային կետ Պաղեստինի ժողովրդի պատմության մեջ: 2006 թվականի ամռանը Լիբանանի 33-օրյա պատերազմում Իսրայելի ռազմական ու քաղաքական պարտությունը և այնուհետև Գազայի 22-օրյա պատերազմում Պաղեստինի իսլամական Դիմադրության նկատմամբ Սիոնիստական ռեժիմի բանակի անկարողության ապացուցվելը, երկու կարևոր իրադարձություններ են ,որոնք հօդս ցնդեցին Սիոնիստական ռեժիմի անպարտելիության պատրանքը: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը կարևորել է այս հաղթանակները, քանի որ դրանք ոչ միայն Պաղեստինի ժողովրդի այլև իսլամական ողջ աշխարհի համար ուսուցողական դասեր են պարունակում : Այս իրադարձությունն ապացուցեց, որ Պաղեստինի ժողովրդի իրավունքների վերականգնման ուղին հանձնվելը և զիջումների գնալը չէ:
Իրողությունն այն է,որ մոտ 7 տասնամյակ անցնում է Պաղեստինի օկուպացումից և այս ընթացքում միջազգային շրջանակների կողմից ոչ միայն ոչ մի քայլ չի արվել ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի, այլև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահած լռության արդյունքում, Իսրայելի ագրեսիան ավելի է ընդլայնվել: Բայց այդ գործընթացը հասել է վերջակետին, քանի որ Պաղեստինի ժողովրդի դիմադրության խորքից հառնել է մի ճշմարտություն, որը կոչվում է Իսլամական զարթոնք և Պաղեստինի հարցը թևակոխել է նոր փուլ: Իրանի իսլամական հեղափոխության օրինակին հետևելու արդյունքում, Սիոնիստական ռեժիմի նկատմամբ հակասիոնիստական դիմադրության հաղթանակները հանդիսացան ներշնչանքի աղբյուր` 2011 թվականին բռնապետական ռեժիմի դեմ տարածաշրջանի ժողովրդական ընդվզումների նոր փուլի մեկնարկի համար:
Ամեն դեպքում, 22-օրյա պատերազմում Պաղեստինի Դիմադրության հաղթանակը մեծ ձեռքբերումներ ունեցավ: Այն սկիզբ դրեց Պաղեստինի ժողովրդի հաջորդ հաջողությունների համար և հիմնավորեց այն հարցը ,որ Պաղեստինի գաղափարի իրականացման միակ ճանապարհը Դիմադրությունն է: Այս մեծ հաղթանակը մեծ ուրախություն պատճառեց տարածաշրջանի ժողովուրդներին,այդ թվում տարածաշրջանի ժողովրդական կառավարություններին և Պաղեստինի ժողովրդի հովանավոր երկրներին,մասնավորապես Իրանի իսլամական հանրապետության ժողովրդին: Հունվարի 19-ին Իրանի իսլամական հանրապետության օրացույցի համաձայն՝ Գազան՝ Պաղեստինի դիմադրության խորհրդանշող օրը , Թեհրանում ամեն տարի կայանում է «Գազան դիմադրության խորհրդանիշ» թեմայով համագումարը: Հարկ է նշել ,որ Իրանի իսլամական խորհրդարանը 22-օրյա պատերազմում Պաղեստինի ժողովրդի մեծ հաղթանակի առիթով , Իրանի իսլամական հանրապետության օրացույցում հունվարի 19-ը հռչակել է «Գազան՝ Պաղեստինի դիմադրությունը խորհրդանշող օր»: