Հին գաղութարար Բրիտանիան՝ վերադառնում է Պարսից ծոցի տարածաշրջան(2)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i51571-Հին_գաղութարար_Բրիտանիան_վերադառնում_է_Պարսից_ծոցի_տարածաշրջան(2)
2016 թ.-ի դեկտեմբերին Մանամայում կայացած Պարսից ծոցի համագործակցության խորհրդի նիստում Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և արտգործնախարար Բորիս Ջանսոնը ասացին.-«Բրիտանիան հզորացրել է իր ռազմական և անվտանգության ներկայությունը Պարսից ծոցի տարածաշրջանում»:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունվար 18, 2017 13:22 Asia/Tehran

2016 թ.-ի դեկտեմբերին Մանամայում կայացած Պարսից ծոցի համագործակցության խորհրդի նիստում Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և արտգործնախարար Բորիս Ջանսոնը ասացին.-«Բրիտանիան հզորացրել է իր ռազմական և անվտանգության ներկայությունը Պարսից ծոցի տարածաշրջանում»:

Բրիտանիան ինչ նպատակներ է հետապնդում տարածաշրջանում և արդյոք այդ երկիրը կարող է 18-րդ և 19-րդ դարերի նման իր տիրապետությունը վերահաստատել Պարսից ծոցի տարածաշրջանում:

Իրանի հարևան երկրների աշխարհաքաղաքական դիրքը միշտ էլ մեծ նշանակալի ազդեցություն  է ունեցել Իրանի ազգային անվտանգության վրա:

Տարածաշրջանում շատ կոալիցիաներ և ռազմական դաշինքներ՝ այդ թվում Բաղդադի և ՍԵՆՏՕ-ի դաշինքները, Արաբական պետությունների լիգան(ԱՊԼ) և Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը ձևավորվել էին երկբևեռ աշխարհի համակարգի առկայության պայմաններում: Նրանք ավելի շատ նպատակ ունեին  տարածաշրջանում կանխել մրցակից ուժերի ներթափանցումը և ավելացնել տարածաշրջանային համագործակցության կարողությունները: Ներկայիս պայմաններում էլ շարունակվում է կիրառվել այս ձևը: 

Մի խոսքով Պարսից ծոցի տարածաշրջանում այսօր ձևավորվում է անվտանգության նոր համակարգ: Արաբական երկրները ռազմական դաշինք են կնքում վերտարածաշրջանային օտար տերությունների հետ: 

Սպառազինության գնման շրջանակում արաբական երկրների տեսակետից Պարսից ծոցի տարածաշրջանում ձևավորվող ռազմական դաշինքները նպատակ ունեն ապահովել տարածաշրջանի անվտանգությունը:

Այս տեսակետին ավելի շատ հակված է Սաուդյան Արաբիան և դա պատճառ է դարձել, որ տարածաշրջանի արաբական երկրները պահաջվածից ավելի շատ սպառազինություն են գնում զենք արտադրող կարտելներից: 

Վերջին տարիներին Բրիտանիան 3 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինություն է վաճառել Սաուդյան Արաբիային: Երկրի համար եկամուտ ապահովելու նպատակով՝  Բրիտանիայի պաշտոնատարների առաջնահերթ խնդիրը սպառազինության վաճառքն է տարածաշրջանի երկրներին, իսկ Սաուդյան Արաբիայի կողմից Եմենում իրականացվող ոճրագործությունները և մարդու իրավունքների հետ կապված հարցերը լուսանցքում են գտնվում:

Նշելի է, որ Բրիտանիան կասետային ռումբեր և այլ զինատեսակներ է  վաճառել Սաուդիան Արաբիային  :

Բրիտանական «Գարդիան» օրաթերթը գրել է.-«Վերջին մեկ տասնամյակում Բրիտանիան աշխարհում վաճառել է շուրջ 112 միլիարդ դոլարի արժողությամբ սպառազինություն»: 

Գարդիանի զեկույցի համաձայն՝ 2016 թ.-ին Բրիտանիայի սպառազինության արտահանման 63 տոկոսը առաքվել է Միջինարևելյան  տարածաշրջան: 

The Independent օրաթերթը վերջերս գրել է, որ սպառազինության արդյունաբերությունը մեծ նշանակություն ունի Բրիտանիայի տնտեսության համար այնպես, որ այդ բաժնից  Բրիտանիան տարեկան 7 միլիարդ 700 միլիոն դոլար եկամուտ է ապահովում:

Պենտագոնի հավաքական անվտանգության համագործակցության գործակալության տվյալների համաձայն 2009 թ.-ից ի վեր ԱՄՆ-ը 115 միլիարդ դոլար Սաուդյան Արաբիային և ընդհանուր առմամբ 198 միլիարդ դոլար սպառազինություն  է վաճառել տարածաշրջանի արաբական երկրներին: 

ԱՄՆ-ին պատվիրված  սպառազինության առաքման գործընթացը կշարունակվի մինչև 2020 թվականը:

Ներկայումս տարածաշրջանի երկրների ռազմական և անվտանգության պայմանագրերը երեք մակարդակում են ձևակերպվում: Առաջին մակարդակում վերտարածաշրջանային կազմակերպությունների ինչպես ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ուղղությամբ կազմավորված պայմանագրերն են: 

Երկրորդ մակարդակում տարածաշրջանային ռազմական և անվտանգության համագործակցությունների դաշինքներն են՝ ինչպես Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը և Արաբական լիգան, որոնց չեն մասնակցում վերտարածաշրջանային երկրները: 

Իսկ երրորդ մակարդակում Արաբական երկրների և վերտարածաշրջանային ուժերի միջև ինչպես ԱՄՆ-ի և Բրիտանիայի մասնակցությամբ  ռազմական համագործակցության երկկողմ պայմանգրերն են:

Որոշ փորձագետների կարծիքով ԱՄՆ-ը մեծ դերակատարություն ունի տարածաշրջանում և փորձում է խաղի կանոնները ճշտել տարածաշրջանային անվտանգության հարցերում: 

Մյուս տեսության համաձայն, որը համապատասխանում է տարածաշրջանի ներկայիս իրավիճակին ու պայմաններին այն է, որ ԱՄՆ-ը փորձում է միջազգային մակարդակում իր ռազմավարությունը իրագործել Պարսից ծոցի տարածաշրջանում: Այս ռազմավարությունը ավելի է համընկնում Բրիտանիայի վարչապետի կողմից արծարծված քաղաքականությանը: 

Այս ռազմավարության համաձայն Իրանի ռազմական կարողությունը, որպես սպառնալիք ներկայացնելով և Իրանաֆոբիայի տարածմամբ ԱՄՆ-ը և Բրիտանիան փորձում են Իրանին մեկուսացնել տարածաշրջանում: 

Հենց այդ տեսության համաձայն Իրանի ուժը սահմանափակելու նպատակով տարածաշրջանում ձևավորվեց Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը: Վերջինս   1984 թ.-ին ձվավորեց   համատեղ պաշտպանության ուժ՝ «Կղզու վահան» անվամբ: Մեծածավալ սպառազինական գնումներ անելով Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը ուղղակի սպառնում է Իրանի ազգային անվտանգությունը:

Իրանին, որպես սպառնալիք ներկայացնելու պատրվակով և Պարսից ծոցի տարածաշրջանում Արաբական կեղծ միասնություն գաղափարի ստեղծման շուրջ՝  ԱՄՆ--ը և Բրիտանիան փորձում են իրենց ռազմական ներկայությունն վերահաստատել  տարածաշրջանում:

Վերջին տասնամյակում Պարսից ծոցի տարածաշրջանում ձևավորվել է տարբեր տեսակի անվտանգության համակարգեր: Սակայն, Պարսից ծոցի տարածաշրջանի ուժային համակարգն ընդհանրապես հիմնված է եղել երկբևեռ համակարգի վրա: Նախքան Իսլամական հեղափոխության հաղթանակն Իրանը և Սաուդյան Արաբիան Արևմուտքի դաշնակիցներն էին համարվում և ԱՄՆ-ի ժամանակի  նախագահ Ռիչարդ Նիքսոնի «Երկսյուն» հայեցակարգի համաձայն՝  Իրանն ու Սաուդյան Արաբիան՝ պահպանում էին ԱՄՆ-ի շահերը Միջին Արևելքի տարածաշրջանում: Սակայն Իսլամական հեղափոխության հաղթանակը փոփոխության ենթարկեց բոլոր տարածաշրջանային հավասարությունները:

Այդ դրությունից ելնելով Սաուդցիների առաջնահերթությունը եղավ՝ Իրանի ուժի ավելացման կանխումը տարածաշրջանում:

Սաուդյան Արաբիան այժմ փորձում է ստեղծված առիթը օգտագործել իր ազդեցության գոտին ընդլայնելու և Բրիտանիայի ներկայությունը ապահովելու Պարսից ծոցի տարածաշրջանում: Հատկանշական է, որ Սաուդյան Արաբիայի քաղաքականությունները տարածաշրջանում համընկնում է Բրիտանիայի երկարատև շահերին:

Այսօր Ռիադը տարակուսում է հենվել ԱՄՆ-ին և փորձում է ԱՄՆ-ի և Բրիտանիայի միջև մրցակցություն ստեղծելով պահպանել առկա իրավիճակը Պարսից ծոցի տարածաշրջանում:

Այժմ պետք է տեսնել Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի նորընտիր նախագահի ժամանակաշրջանում ինչպես է կարող շարունակել փակուղում հայտնված իր քաղաքականությունները:

Ի հարկե, դեռևս անհայտ են Դոնալդ Թրամփի ներքին ու արտաքին քաղաքականությունների շատ կողմերը, սակայն նկատի առնելով, որ Թրամփը ավելի շատ հակված է առևտրական գործունեությանը, հավանական է, որ նա ևս շարունակի սպառազինություն վաճառել Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրներին և հավասարակշռությունը պահպանել Իրանի հետ: Հատկապես պետք է նկատի առնել որ սպառազինության առևտուրը համաշխարհային մասշտաբով չափազանց շահավետ բիզնես է համարվում:

Սպառազինության գնման տեսակետից Սաուդյան Արաբիան տարածաշրջանում չորրորդ տեղն է գրավում: 2016 թ.-ին Սաուդյան Արաբիան ավելի քան 80 միլիարդ դոլարի արժողությամբ սպառազինություն է գնել, սակայն այդ երկիրը դեռ չի կարողացել միայնակ հաղթել Եմենի Հուսիներին: Սաուդյան Արաբիան Եմենի ժողովրդի դիմադրությունը ջախջախելու նպատակով արաբական երկրներից ռազմական կոալիցիա է կազմավորել:

Սա այն դեպքում, երբ Սաուդյան Արաբիայի ուժը հենված է վերտարածաշրջանային երկրների հետ ռազմական համագործակցության համաձայնագրերի վրա:

Նման պայմաններում հին գաղութարար Բրիտանիան օգտագործելով ստեղծված առիթը իր տնտեսական մարտահրավերները դիմակայելու նպատակով փորձում է մեծ քանակությամբ սպառազինություն վաճառել Պարսից ծոցի Արաբական երկրներին և այդպիսով վերահաստատել իր ներկայությունը տարածաշրջանում: