Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (10)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i51601-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(10)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական զրույցում, ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում գիտական վերջին նորությունները,որոնք են՝ երիկամային անբավարարության բջջային թերապևտիկ մեթոդի , գլխուղեղի կաթվածի հետևանքով ձեռքի գործառույթների ու ձևերի վերականգնման հատուկ գործիքի, Միջին Արևելքում հացահատիկների մշակման խոշորագույն ագրոկենտրոնի ստեղծումը: 
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունվար 18, 2017 15:34 Asia/Tehran

«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական զրույցում, ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում գիտական վերջին նորությունները,որոնք են՝ երիկամային անբավարարության բջջային թերապևտիկ մեթոդի , գլխուղեղի կաթվածի հետևանքով ձեռքի գործառույթների ու ձևերի վերականգնման հատուկ գործիքի, Միջին Արևելքում հացահատիկների մշակման խոշորագույն ագրոկենտրոնի ստեղծումը: 

 

Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները 

 

«Ռոյան»-ի հետազոտությունների կենտրոնի իրանցի գիտնականները փորձում են բջջային թերապիայի և ցողունային բջիջների վրա կատարված ուսումնասիրությունների օգնությամբ կանխել քրոնիկ երիկամային  խանգարումը, որն իր հերթին կարող է հանգեցնել սուր երիկամային անբավարարության:

Քրոնիկ երիկամային անբավարարություն է ախտորոշվում, երբ երիկամային ֆունկցիայի խանգարումը շարունակվում է երեք ամիս: Քրոնիկ երիկամային անբավարարության պատճառները բազմաթիվ են: Երիկամային տարբեր բնույթի բորբոքումները, ինչպես նաև երիկամաքարային համակարգի ուռուցքային  հիվանդությունները կարող են ի վերջո հանգեցնել երիկամային քրոնիկ անբավարարության: Իսկ երիկամային սուր անբավարարությունը հիմնականում վնասվածքային, այրվածքային և այլ տեսակի շոկերի հետևանքն է:

 

Քրոնիկ երիկամային անբավարարության բջջային բուժման մեթոդ

 «Քրոնիկ երիկամային անբավարարության բուժման համար ոսկրածուծի մեզենխիմալ ցողունային բջիջների (MSCs) ուսումնասիրման» նախագծի մասին «Ռոյան»-ի հետազոտությունների կենտրոնի ցողունային բջիջների գիտահետազոտական ուսումնարանի գիտական կազմի անդամ ՝ Դկտ. Ռեզա Մողադդաս Ալին ասել է  .-«Վերջին տարիների ուսումնասիրությունները պարզել են, որ ցողունային ՝ մասնավորապես մեզենխիմալ բջիջների օգնությամբ հնարավոր կլինի կասեցնել հիվանդության զարգացումը ՝ օգնելով բարելավել ախտանշանները: Ուստի փորձել ենք մեզենխիմալ ցողունային բջիջիների օգնությամբ կանխել հիվանդության զարգացումը»:

Նախագծի առաջին ֆազն արդեն ավարտվել է: Գիտնականները հրապարակել են յոթ հիվանդների վրա իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները: Հաջորդ ֆազում ավելի մեծ թվով հիվանդներ են ներգրավվելու ուսումնասիրության մեջ , որով հնարավոր կլինի ավելի մանրամասնորեն գնահատել տվյալ բջիջների աշխատունակությունը: Ուսումնասիրության նպատակն է մինչև երիկամների ամբողջական ոչնչացումը բուժել քրոնիկ անբավարարությամբ տառապող հիվանդներին կամ դանդաղեցնել հիվանդության զարգացման ընթացքը:

Ուսումնասիրությունների արդյունքների համաձայն,  մեզենխիմալ ցողունային բջիջները կարող են բարելավել երիկամների աշխատանքը, սակայն դրա մեխանիզմը դեռևս պարզ չէ: Գիտնականներն այդ ուղղությամբ հետազոտություններ են կատարում: Իրանցի գիտնականները փորձում են մեզենխիմալ ցողունային բջիջների ազդեցության օգնությամբ, բուժել քրոնիկ երիկամային անբավարարությունը:

Իրանցի գիտնականներին հաջողվել է նաև գլխուղեղի կաթվածի (ինսուլտի) հետևանքով  ձեռքի գործառույթների ու ձևերի վերականգնման համար նախատեսված հատուկ գործիք ՝ orthosis-ի օգնությամբ բուժել հիվանդների, որոնց մոտ նկատվել է պարալիզացում: Ծավալուն ուսումնասիրություններ են կատարվել ՝ Կենտրոնական նյարդային համակարգի հիվանդների վնասված ձեռքի գործառույթը վերականգնելու նպատակով կիրառվող գործիք նախագծելու և պատրաստելու համար: Հիշյալ նախագծերն առավելությունների կողքին, ունեն նաև նախագծման, արտադրման ու կիրառման հետ կապված թերություններ, որոնք խանգարում են սարքերն օգտագործող հիվանդների կարիքների ապահովումը:

Ձեռքի գործառույթի վերականգնման հատուկ  գործիք

 

Իրանցի գիտնականների պատրաստած սարքը թեթև է, այն հեշտ է տեղաշարժել, հնարավոր է այն օգտագործել կլինիկայում և բնակարանում ՝ համապատասխանեցնելով անհատի մկանային առանձնահատկություններին : Նախագիծն այսօր ավարտել է նախնական աշխատանքները և գտնվում է տեղայնացման ու օպտիմալացման փուլում:

Հացահատիկների մշակման ամենամեծ ագրոկենտրոնի նախագծման արդյունքում, իրանցի գիտնականներն արտադրել են մարդու և անասունների համար սննդային հավելումներ և բնական քաղցրացնող նյութեր:  Ագրոկենտրոնն, որն ի դեպ համարվում է Միջին Արևելքում ամենամեծը,  իր աշխատանքը սկսել է մեկ տարի առաջ: Կենտրոնը հիմնականում արտադրում է եգիպտացորենի օսլայից ստացվող պարզ ածխաջրեր ՝ գլյուկոզայի և ֆրուկտոզայի հիմունքով հեղուկ շաքար: Թաց ֆրեզերային պայմաններում մեկուսացվելուց հետո, եգիպտացորենի օսլայից ստացվում են մեկուսացման փուլից հետո,  գլյուկոզա և ֆրուկտոզա, որոնք որպես սախարոզային համեմներ ունենում են դեղորայքային ու սննդային կիրառումներ: Կենտրոնում արտադրված գլյուկոզայի օշարակը թանձրացված շաքարային լուծույթ է , որը մեծ արժեք է ներկայացնում որպես այլընտրանքային նյութ: Նրա քաղցրության մակարդակը կազմում է շաքարի յոթ տոկոսը:

 

Միջին Արևելքում հացահատիկների մշակման ամենամեծ ագրոկենտրոնը

 

Թաց ֆրեզերային պայմաններում ստացված օսլան օգտագործվում է հորատման ցեխի , լվացող միջոցների և սոսնձային լուծույթների արտադրման , ռետինե և տեքստիլային արդյունաբերություններում , նաև խավաքարտերի պատրաստման համար: Օսլայից բացի, մեկուսացվում են նաև եգիպտացորենի այլ բաժինները: Թեփերից ստացվում է անասնակեր: Ստացվող նյութը նաև մարդկային սնունդ է համարվում: Մշակման կենտրոնում արտադրվում է նաև անասնական գլյուտենային զեին սպիտակուց : Եգիպտացորենի սնձանը (գլյուտեն) արժեքավոր սննդամթերք է, որը ստացվում է հացահատիկը օսլայի վերամշակելու ընթացքում: Ապրանքային եգիպտացորենի սնձանը հանդիսանում է սպիտակուցով ամենահարուստ մթերքներից մեկը: Այն պարունակում է 40-65% պրոտեին (սպիտակուց) (հինականում՝ զեին: Եգիպտացորենի չոր սնձանը սպիտակուցով հարուստ բուսական հումք է: Այն եգիպտացորենի սերմնահատիկի սպիտակուցն է, որն անջատվում է սերմնահատիկի մյուս մասերից իր վերամշակման ընթացքում: Եգիպտացորենի սնձանի պրոտեինը առանձնանում է գյուղատնտեսական կենդանիների ու թռչունների համար ամենակարևոր ամինաթթուների բարձր պարունակությամբ:

Հիշյալ կենտրոնում արտադրվում է նաև եգիպտացորենի ծիլ: Եգիպտացորենն ունի 4-5 տոկոս յուղայնություն, որի 90 տոկոսը ստացվում է ծիլերից : Ծիլը կազմում է բերքի 12 տոկոսը: Ձեթ է ստացվում եգիպտացորենի ծիլերից, որը կազմում է չոր ծիլի 49 տոկոսը: Ձեթ է պարունակում ծիլերի 70 տոկոսը: Ծիլն ունի բարձր յուղայնություն ՝ շուրջ 70 տոկոս: Եգիպտացորենի ծիլից ստացվում է նաև ալյուր, որն իր հերթին լրացուցիչ սնունդ է համարվում: Դա պարունակում է մեծ քանակությամբ ֆոսֆոր, կալիում, մագնեզիում, նատրիում, կալցիում, երկաթ, ցինկ , պղինձ և հանքային այլ նյութեր: Կենտրոնում արտադրվում է նաև եգիպտացորենի թեփ: Բույսի այդ մասը պարունակում է 20-22 տոկոս օսլա, 4-5 տոկոս ձեթ և 10-12 տոկոս սպիտակուց: Բացի անասնակերից, մշակման փուլն անցնելով, եգիպտացորենի թեփն օգտագործվում է մանկական սնունդ պատրաստելու  համար: Ֆաբրիկան կարող է արտադրել օրական 400 տոննա հեղուկ շաքար: Այդպիսով, իրանցի գիտնականներին հաջողվել է բավարարել ներքին պահանջարկը : Թեև աշխատանքն արդյունավորվելու համար, հնարավոր է նաև այն ընդլայնել միջազգային մասշտաբով: