Իրանի իսլամական հեղափոխություն, եզակի հեղափոխություն (3)Հեղափոխության աջակիցները(2)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i52713-Իրանի_իսլամական_հեղափոխություն_եզակի_հեղափոխություն_(3)Հեղափոխության_աջակիցները(2)
Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Մոհամմեդ Ռեզա Շահի բռնապետական համակարգի բանտում եղած լուսահոգի Իմամ Խոմեյնիի երկու մոտիկ աջակիցների՝ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի և տիկ. Մարզիե Հադիդչի Դաբաղի հուշերին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Փետրվար 02, 2017 07:23 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Մոհամմեդ Ռեզա Շահի բռնապետական համակարգի բանտում եղած լուսահոգի Իմամ Խոմեյնիի երկու մոտիկ աջակիցների՝ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի և տիկ. Մարզիե Հադիդչի Դաբաղի հուշերին:

Իրանի իսլամական հեղափոխություն, եզակի հեղափոխություն

 

Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 38-րդ տարեդարձն  է և այս հեղափոխությունը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում և ազդել տարածաշրջանի ու աշխարհի քաղաքական հավասարությունների վրա: Իրանի իսլամական հեղափոխությունը հաղթանակ արձանագրեց պատմություն կերտող առաջնորդ լուսահոգի Իմամ Խոմեյնիի գլխավորությամբ: Այս մեծ իրադարձությունը մի կողմից խախտեց աշխարհում տիրող երկբևեռ համակարգը և միևնույն ժամանակ արմատախիլ արեց գերպետությունների հովանավորությունը վայելող ամենահաստատուն կախյալ  ռեժիմներից մեկը և քաղաքական ու ժողովրդային հսկայական հեղաշրջում առաջացրեց ռազմավարական ու տնտեսական տեսակետից կարևոր երկիր Իրանում: Իսլամական հեղափոխությունն աշխարհի մուսուլմանական ժողովուրդների մոտ խոր գիտակցություն առաջացնելով քաղաքական արմատական փոփոխությունների և ուշագրավ քաղաքական շարժումների, հակումների ու հայացքների ձևավորման հող պատրաստեց: Գաղափարական էությունը, առաջնորդության ուժը և իսլամական հեղափոխությունից ակունք առած զարգացումների խորությունը պատճառ դարձան, որ շատ քաղաքագետներ վերատեսության ենթարկեն հեղափոխությունների հետ կապված տեսությունները: Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձն առիթ է վերընթերցելու այս հեղափոխության պատմության էջերը, քանի որ նկատի առնելով Իրանի ու աշխարհի վրա գործած խոր ազդեցություններն այս հեղափոխությունը դեռ չասված խոսքեր ունի հատկապես երիտասարդ սերնդին:

 

Այս հեղափոխությունն առաջնորդում էր  գերապատիվ հոգևորական լուսահոգի Իմամ Խոմեյնին: Լուսահոգի Իմամ Խոմեյնիին իսլամական հեղափոխությանը հանգած իսլամական շարժման ընթացքում ուղեկցել են աջակիցներ, որոնք ազդեցիկ դերակատարություն են ունեցել հեղափոխության հաղթանակի և ԻԻՀ համակարգի կայունացման գործում: Այդ բոլոր աջակիցներին Իրանի թագավորական բռնապետական համակարգը պայքարի տարիներին հետապնդման է ենթարկել ու նրանց կալանավորել կամ աքսորել է: Յուրաքանչյուր քաղաքում ու գյուղում ցանկացած խավի պատկանող մարդկանց մասնակցությունն իսլամական հեղափոխությանը պայմանավորված է տիրող հեղձուցիչ մթնոլորտի և ազատախոհներին հալածելու համար այդ ռեժիմի անհամար ոճրագործությունների պատճառով թագավորական բռնապետական համակարգի հանդեպ գոյություն ունեցող ատելությամբ: Նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի և ԻԻՀ երկրորդ նախագահ նահատակ Մոհամմեդ Ալի Ռաջայիի հուշերին:

---------------

Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին լուսահոգի Իմամ Խոմեյնիի մոտիկ աջակիցներից էր, ով իր կյանքի որոշ տարիներն անց կացրեց բանտում:

Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանի

 

Նա իր հուշերում անդրադառնում է իր հարցաքննության առաջին գիշերվա հուշերին և նշում է. «Մտրակ, կտտանքներ համեմված հայհոյանքներով ու անարգանքով: Որոշ ժամանակ ծեծելուց հետո մեկն ասում էր բավական է, հիմա կխոսի: Որոշ դեպքերում էլ ինքն էր ասում ու կրկին ծեծը սկսվում էր: Չէին բավարարվում ու նորից....Երբեմն ինձ սեղմում էին պատին, դանակը դնում էին կոկորդիս ու ասում էին, որ մենք գլուխ ե կտրում: Կոկորդիս տակը վիրավորվել էր: Մի անգամ անարգանքի համար ինձ մերկացրեցին: Մինչև կես գիշերից չորս ժամ անց այդ վիճակը շարունակվեց: Մտրակների հարվածից մարմնիս որոշ հատվածներում միսը գնացել ու ոսկորը հայտնվել էր և ոսկորի մի մասն էլ ջարդված էր: Հարցաքննությունից հետո մի քանի օր անց ինձ փակված աչքերով ու ծպտված կերպով զինվորական հիվանդանոց փոխադրեցին»: «Քեյհան» օրաթերթի պատասխանատու տնօրեն Հոսեյն Շարիաթմադարին Հաշեմի Ռաֆսանջանիի հետ բանտում ունեցած հետաքրքրիր հուշի է ակնարկել: Նա իր հուշերում այդ մասին պատմում է . «Մի օր հարցաքննության սենյակում այնպես ձևացա, թե ուշաթափ եմ եղել, որպեսզի պաշտոնյաները դադարեցնեն իմ դեմ կտտանքները: Այդ պահին նկատեցի, որ սենյակ բերեցին պրն. Հաշեմի Ռաֆսանջանիին: Նրան նախապես տեսել էի որոշ ժողովներում ու ճանաչում էի: Հայտնի խոշտանգող Ազղանդին պրն. Հաշեմի կոկորդին ամրացրեց «Ֆրենչ» սարքն ու սկսեց պտտեցնել: Այդ սարքը տեղավորվում էր կոկորդի շուրջ և պտուտակը պտտեցնելով օղակը գնալով սեղմվում էր ու բարդացնում էր շնչառությունը: Ես աչքի տակով ականատես էին դրան: Ազղանդին այնքան պտտեցրեց «Ֆրենչ»-ը, որ պրն. Հաշեմին արդեն շնչահեղձ էր լինում: Դրան զուգահեռ Ազղադին հայհոյում էր: Հետո հարցրեց. «Ինչո՞ւ ես Խոմեյնիի օգտին քարոզչություն տանում»: «Ֆրենչ»-ը կրկին սեղմելով Ազղանդին դարձավ Հաշեմիին ու ասաց. «Այլևս այս գործերից չանես» ու մի քանի րոպե անց բացեց «Ֆրենչ»-ը: «Ֆրենչ»-ը բացվելուն պես պրն Հաշեմին ասաց. «Նորից նույնն եմ անելու»:

Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին (ձախ) և Շարիաթմադարին (աջ) «Սավաք»-ի խոշտանգման վայրում

 

Շահի ռեժիմի համար որևէ տարբերություն չուներ բռնապետական համակարգի ընդդիմադիրի տղամարդ, կին կամ պատանի լինելը: Նրանք սաստիկ կտտանքների էին ենթարկում բոլոր նրանց ովքեր դեմ էին ռեժիմին: Սաստիկ կտտանքների ենթարկված կանանցից էր Մարզիե Հադիդչի Դաբաղը: Մարզիե Դաբաղը հենց այն պայքարող կինն է, որ 1988 թվականին Այաթոլլահ Ջավադի Ամոլիի հետ մի պատվիրակություն գլխավորելով ուղևորվեց Մոսկվա և ԽՍՀՄ-ի առաջնորդ Միխայիլ Գորբաչևին հանձնեց լուսահոգի Իմամ Խոմեյնիի  պատմական նամակը:

Մարզիե Հադիդչի Դաբաղ

 

Նա իր հուշերում պատմել է «Սավաք»-ի՝ Շահի անվտանգության կազմակերպության կողմից ձերբակալվելու և կտտանքների ենթարկվելու մասին: Նա ասում է. «Կտտանքները սկսվեցին ապտակով ու հայհոյանքներով ու հետո մեջտեղ եկան մտրակը, մահակն ու անտանելի վիրավորանքները: Մի քանի անգամ ձեռքս ու ոտքս կապեցին աթոռին ու հետո երկաթե կամ պղնձե գլխարկ դնելով գլխիս ու տարբեր վոլտաժներով էլեկտրականության հոսանք միացրեցին մարմնիս, որի հետևանքով ամբողջ մարմնով ցնցվում ու դող էի զգում: Մտրակով ու մահակով հարվածելն ամենօրյա սովորության էր վերածվել, որը երբեմն իրականացվում էր սովորական ու երբեմն էլ արհեստավարժ կերպով: Երբեմն այնքան էին մտրակում ոտքերիս տակ, որ ուշաթափ էի լինում: Հետո ջուր լցնելով ուշքի էին բերում ու պարտադրում էին քայլել, որպեսզի մտրակի հարվածի տեղը չուռի: Դա տաժանակիր ու ահռելի ցավ պատճառող գործ էր»: Մարզիե Դաբաղը «Սավաք»-ի կտտանքների մասին բազմաթիվ հուշեր է պատմել, որի մի բաժնում ասել է. «Մի անգամ ինձ պառկեցրեցին մահճակալին և ձեռքերս ու ոտքերս ամրացրեցին դրան: Խոշտանգողը սենյակ մուտք գործելիս շուրթին ծխախոտ ուներ, որը հանգցրեց իմ ձեռքի վրա ու իմ մղկտոցին զուգահեռ սկսեց ծաղրել ասելով. «Ախ, ծխախոտս մարեց» ու կրկին մի այլ ծխախոտ վառեց ու այն հանգցրեց իմ մարմնի զգայուն մասերի վրա, որի հետևանքով ահռելի ցավ զգացի մարմնիս բոլոր բջիջներում»:

Հարցաքննողները պայքարողների հոգեկանը ու դիմադրությունը փշրելու համար օգտվում էին տարբեր մեթոդներից: Դրանցից մեկը կալանավորված կամ հետապնդվող պայքարի զավակներին կամ մերձավորներին ձերբակալելն ու կտտանքների ենթարկելն էր: Տիկ. Մարզիե Դաբաղին այդպիսով հոգեկան ծանր կտտանքների են ենթարկել: «Սավաք»-ի քննիչը  ձերբակալում է նրա 14-ամյա դստերն ու ծանր կտտանքների է ենթարկում, որպեսզի հեղափոխական մյուս պայքարողների մասին նրա մորից ցուցմունքներ ստանա:

Մարզիե Դաբաղը (ձախ) և նրա դուստրը՝ Ռեզվանե Դաբաղը (աջ) «Սավաք»-ի խոշտանգման վայրում

 

Լուսահոգի Իմամ Խոմեյնիի պայքարող աջակիցներից շատերը «Սավաք»-ի կտտանքների պատճառով նահատակվեցին: Դրանց միջից պիտի առանձնացնել պայքարող երկու հոգևորականներ Այաթոլլահ Ղաֆարիին և Այաթոլլահ Սաիդիին: Այդ կապակցությամբ բազմաթիվ հուշեր կան գրված, որոնց բոլորին հնարավոր չէ անդրադառնալ այս կարճ ժամանկվա ընթացքում: Մենք այս հաղորդման ընթացքում միայն ակնարկեցինք Մոհամմեդ Ռեզա Շահի ու նրա հոր բռնապետական ռեժիմի շրջանի քաղբանտարկյալների հուշերի հազարավոր էջերից միայն մի քանիսին: Հաղորդման ավարտին կանդրադառնանք «Մոսադ»-ում և CIA-ում վարժեցված «Սավաք»-ի պաշտոնյաների կողմից գործադրվող մի քանի կտտանքներին: Դրանցից մեկը բանտարկյալին բակի ցանցերին կամ բանտի պատերին ամրացվելն էր: Կալանավորի ձեռքերն ու ոտքերը պարանով կամ շղթայով ամրացնում էին բանտի ճաղերին: Կալանավորը երկար ժամանակ մնում էր այդ վիճակում, որից  հետո սկսվում էին ձեռքի ու ոտքի ցավերը, որովայնի կծկումները, միզաթափությունն ու գերհոգնածությունը:

Մարմնի զգայուն մասերին մտրակով հարվածելը կալանավորներին կտտանքի ենթարկելու մեթոդներից էին: Մերկացնելը, մահճակալին ամրացնելն ու ապա մտրակելը սովորական կտտանքներ էին: Մարդկանց մերկացնում ու պառկեցնում էին երկաթե մահճակալի վրա ու ոտքերն ամրացնում էին մահճակալի երկու կողմերին և ապա մտրակում էին մարմնի բոլոր մասերին՝ վերևից մինչև ներքև: Երբեմն կալանավորի ճչոցի առաջն առնելու համար կտոր էին սեղմում նրա բերանի մեջ: Դա կալանավորին նվաստացնելուց բացի նաև սաստիկ ցավ էր պատճառում: Խոշտանգողներն իրենց ստորությունը հասցնելով գագաթնակետին մեղադրյալին մերկացնում և նրա մարմնի տարբեր մասերում փայտ, մետաղ կամ այլ իրեր էին մտցնում: Կալանավորին այրելը տարածված կտտանքներից էր: Էլեկտրական արդուկը կամ մետաղե ձողը տաքացնում և ապա այն  սեղմում էին մարմնի բոլոր մասերի վրա: Տարածված կտտանքներից էր նաև եղունգի տակ ասեղ մտցնելը: «Սավաք»-ի միջոցով կիրառված կտտանքները բազմազան են եղել, որոնց պիտի անդրադառնալ մի այլ առիթով: