Իրանի Իսլամական հեղափոխություն՝ եզակի հեղափոխություն (4)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i52919-Իրանի_Իսլամական_հեղափոխություն_եզակի_հեղափոխություն_(4)
Ողջույն թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կխոսենք անկախության իդեալի մասին, որն Իրանի ժողովրդի պատմական պահանջներից ու նաև աշխարհի բռնահարված ու չարքաշ ժողովուրդների իդեալներից է եղել ու լիովին իրականացվել է Իրանի ժողովրդի իսլամական հեղափոխության միջոցով:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Փետրվար 02, 2017 21:02 Asia/Tehran

Ողջույն թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կխոսենք անկախության իդեալի մասին, որն Իրանի ժողովրդի պատմական պահանջներից ու նաև աշխարհի բռնահարված ու չարքաշ ժողովուրդների իդեալներից է եղել ու լիովին իրականացվել է Իրանի ժողովրդի իսլամական հեղափոխության միջոցով:

Իսլամական հեղափոխությունը եզակի հեղափոխություն

 

Իսլամական հեղափոխությունը բազմաթիվ իդեալներ ուներ, սակայն անկախությունն ու ազատությունը 1979 թվականին հեղափոխության հաղթանակին հանգած բողոքի հանրահավաքների ու ցույցերից շատերի գլխավոր կարգախոսներն էին: «Անկախության» և «ազատության» պահանջը որպես Իրանի ժողովրդի պահանջների կիզակետն Իրանի ժամանակակից պատմության ու նաև ժողովրդի ազգային ու կրոնական արժեքների խորքում արմատ ունենալուց բացի նաև բարձր դիրք էին գրավում այդ ժամանակաշրջանի բռնահարված ու գաղութացված ժողովուրդների քաղաքական մտքի, խոսքի ու արարքների երկնակամարում: Այդ ժամանակահատվածում, երբ Իրանի ժողովուրդը միաձայն ու շարունակաբար զոհողություն է կատարում հանուն իսլամական հեղափոխության հաղթանակի, աշխարհի շատ ազատախոհ գործիչներ ու բռնահարված ժողովուրդներ ներքին բռնապետությունից ու նաև գաղութարար երկրների չարաշահումներից գազազած երազում էին իրենց երկրներում ազատության ու անկախության իրագործման մասին:

Թեև անկախատենչությունն ազատախոհության կողքին իսլամական հեղափոխության ընթացքում Իրանի ժողովրդի գլխավոր կարգախոսներից է եղել, սակայն Իրանում պատմական տեսակետից այս երկու արժեքների իրագործման հետապնդման անցյալը վերադառնում է հեղափոխության հաղթանակից մեկ դար առաջ: 19-րդ դարի վերջին տարիներին Իրանում հաղթեց Սահմանադրական հեղափոխությունը, որի գլխավոր ու առանցքային սկզբունքներից էին համարվում անկախության, ազատության ու հասարակական արդարության իրագործման իդեալները: Այդ ժամանակաշրջանում Ռուսաստանի ու Բրիտանիայի երկու գերպետություններն ուղղակի կերպով միջամտում էին Իրանի ներքին հարցերին և Իրանի իշխանության թուլության պատճառով պետական այրերը նրանց դիմադրելու կարողություն չունեին, սակայն երբ առավել սաստկացան տնտեսական ու քաղաքական արտոնությունների տիրանալու համար հիշյալ երկու երկրների մրցակցությունները, ժողովրդն զգաստացավ ու հանրային ընդվզում ձևավորվեց: Բռնապետ իշխանավորների ու արտասահմանյան գաղութարար պետությունների դեմ ժողովրդի ընդվզումն ու ըմբոստացումը ծայր առավ այդ շրջանում ու շարունակվեց մինչև իսլամական հեղափոխությունը:

Անկախատենչությունը Սահմանադրության հեղափոխության և Իսլամական հեղափոխության ընթացքում

 

Իրանի ներքին հարցերին միջամտության և ժողովրդին բռնության ենթարկելու բացահայտ պարագաներից էին Ռուսաստանի պետության կողմից նենգ պայմանագրերի Իրանի պետությանը պարտադրվելը: Պատերազմում Իրանին պարտության մատնելուց հետո ռուսները Գյուլիստանի ու Թյուրքմենչայի պայմանագրերի միջոցով տիրացան Իրան տարածքի ընդարձակ բաժիններին ու Իրանի ժողովրդին պարտադրեցին կապիտուլացիայի իրավունքը: Նրանք նաև գնդակոծեցին Իրանի սահմանադրական հեղափոխության խորհրդանիշը համարվող Իրանի ազգային խորհրդարանը և կոշտ վերաբերմունք ցուցաբերեցին այն ազատախոհների հանդեպ, որոնք դեմ էին ռուսներին տրված արտոնություններին: Բրիտանացիներն էլ, որ Իրանի հարստությունների կողոպտման հարցում ռուսների մրցակիցն էին համարվում Սահմանադրական հեղափոխությունը ձախողեցնելու հարցում համագործակցեցին ռուսների հետ, քանի որ Իրանի Սահմանադրական հեղափոխությունը հետապնդելով ազգային անկախության գաղափարը փակում էր համաշխարհային երկու գերպետությունների միջամտության ճամբան: Ռեժիի միջադեպի ժամանակ ժողովրդի հզորության և Բրիտանիայի գաղութարարության դիմաց նրա զգայնության ականատեսը եղած բրիտանացիները խիստ մտահոգ էին ժողովրդի ուժ ստանալուց: Այս միջադեպի ժամանակ ժողովուրդն ընդդիմացավ Իրանի ծխախոտի մենաշնորհը Բրիտանիայի երկու քաղաքացիներին տրվելուն և դրա չեղարկման պատճառ դարձավ: Այդ մենաշնորհը, որը մեծ վնաս էր պատճառելու իրանցի առևտրականներին հանրային լայն արձագանք գտավ և այդպիսով Իրանի ժամանակակից պատմության մեջ կերտվեց արտաքին գաղութարարության դեմ պայքարի առաջին էջը:

Այաթոլլահ Միզրայ-ե Շիրազին, Ծխախոտի շարժումն ու Ռեժիի միջադեպը

 

Ռուսաստանի ու Բրիտանիայի գերպետությունները, ոչ միայն դիմադրեցին անկախության իդեալի իրագործմանը ձգտող Իրանի Սահմանադրական հեղափոխությանը, այլև  համաշխարհային առաջին ու երկրորդ պատերազմների ժամանակ էլ չնայած Իրանի կառավարության հայտարարած անկողմնակալության, բռնազավթեցին Իրանը: Նաև չնայած պատերազմն ավարտվելուց հետո իրենց ուժերն Իրանից դուրս հանելու կապակցությամբ հիշյալ պետությունների ստանձնած պարտավորության, Խորհրդային միությունը իր ուժերին Իրանից չհեռացրեց և հյուսիսի նավթի մենաշնորհին տիրանալու համար Իրանի կառավարությանը ճնշման տակ դնելու նպատակով բռնազավթեց Իրանի հյուսիսային Ատրպատական ու Քուրդստան նահանգները և պաշտպանեց իր ինքնավար դրածո իշխանություններին: Խորհրդային Միության կողմից հյուսիսի նավթի մենաշնորհին տիրանալու համար ծայր առած Ատրպատականի ու Քուրդստանի խնդիրներն, Իրանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը ոտնահարելուց բացի նաև ծանր վնաս պատճառեցին Իրանին:

Համաշխարհային երկրորդ պատերազմն ավարտվելով աշխարհի տարբեր բաժիններում ազատագրական ու հակագաղութարարական շարժումների հսկա ալիք ծավալվեց և կարողացավ անկախության ու ինքնորոշման իրավունքի քաղցր հյութը պարգևել բռնահարված շատ ժողովուրդների: Թեև Իրանն իր պատմության ընթացքում երբևէ որևէ երկրի միջոցով չի գաղութացվել, սակայն Իրանի ժողովուրդը համաշխարհային երկրորդ պատերազմն հաջորդած շրջանում միշտ էլ գաղութարարության դեմ պայքարի առաջատարներից է եղել, քանի որ արտասահմանյան ուժերը շարունակ ձգտել են միջամտել Իրանի ներքին հարցերին և չարաշահման ենթարկել նրա արժեքավոր հարստությունները: Համաշխարհային երկրորդ պատերազմին հաջորդած առաջին տարիներին Իրանում գաղութարարության դեմ պայքարի երկրորդ ալիքը ձևավորեց նավթի արդյունաբերության ազգայնացման շրջագծում:

Իրանի նավթի արդյունաբերության ազգայնացման շարժումը Բրիտանիայի հետ 1933 թվականին կնքված գաղութարարական պայմանագրի դեմ Իրանի ժողովրդի հանրային ըմբոստացումն էր: Բրիտանիայի կողմից բռնի ուժով Իրանին պարտադրված այդ պայմանագրով Բրիտանիան իրավունք էր ստացել արտահանել ու վաճառել Իրանի հարավի նավթի պաշարներն ու դրանից գոյացած հասույթի միայն 20 տոկոսը հանձնել Իրանի կառավարությանը: 1950-ական թվականների սկզբին Իրանի ժողովուրդը դոկտ. Մոհամմեդ Մոսադեղի և Այաթոլլահ Քաշանիի առաջնորդությամբ ընդվզեց այս բռնատիրական պայմանագրի դեմ ու դա չեղարկեց: Իրանի նավթն ազգայնացվեց, սակայն Բրիտանիան Իրանի կառավարության ու ժողովրդի դեմ որևէ խափանարարությունից չէր հրաժարվում՝ սկսած միջազգային ատյաններում Իրանի դեմ բողոք ներկայացնելուց մինչև Իրանի կառավարությանն ու ժողովրդին ծնկի բերելու նպատակով տնտեսական խիստ շրջափակումների գործադրումը: Բրիտանացիների ընչաքաղցության դիմաց Իրանի ժողովրդի դիմադրությունը հանգեցրեց Իրանի դեմ նոր դավադիր քայլի՝ 1953 թվականի օգոստոսի 27-ի հեղաշրջումը: Այդ հեղաշրջումն ԱՄՆ-ի ու Բրիտանիայի համագործակցությամբ իրականացվեց Իրանի օրինական կառավարության դեմ, որպեսզի հին ու նոր գաղութարարները կարողանան առավել օգուտ քաղել ու սնվել տնտեսական այս հսկա հարստությունից:

1953 թվականի հեղաշրջմանը հաջորդած տարիներին Բրիտանիան ու ԱՄՆ-ն այն երկու գերպետություններն էին, որոնք համաշխարհային երկրորդ պատերազմին հաջորդած Սառը պատերազմի երկբևեռ միջավայրում դուրս մղելով Խորհրդային Միությանն ու վարձկան մի կառավարության իշխանության հասցնելով, տիրացան Իրանի նավթային պաշարներին: Այս հեղաշրջումն Իրանի պատմության մեջ շրջադարձ է համարվում, քանի որ Իրանում անկախությունն ու ազատությունը վերացվեցին ԱՄՆ-ի ու Բրիտանիայի կողմից հովանավորվող Մոհամմեդ Ռեզա Շահի բռնապետական ռեժիմի ամրապնդմամբ: Այդ շրջանում Իրանի նավթը բաժանված էր Բրիտանիայի ու ԱՄՆ-ի նավթային ընկերությունների միջև և Իրանն անդամակցեց Բաղդադի պայմանագրին ու ապա ՍԵՆԹՕ-ի դաշինքին, որն ԱՄՆ-ի ու Բրիտանիայի հսկողության ներքո ձևավորվել էր դիմադրելու համար Խորհրդային Միության ներազդեցության ծավալմանը: Այդ տարիներին ամերիկացիների ճնշման ներքո Իրանը համաձայնեց Սպիտակ հեղափոխություն անվան ներքո վերևից իրականացվող բարեփոխումների գործադրմանը, որն արժանացավ ժողովրդի մեծամասնության և կրոնական ու քաղաքական խմբերի հակառակությանը: Իրանը վերածվեց ԱՄՆ-ի արտադրած զինասարքերի վաճառքի շուկային ու այդ երկրի սպառազինական արդյունաբերության ծաղկման շարժիչին: Շահի ռեժիմի անվտանգության կազմակերպություն՝ «Սավաք»-ը հիմնադրվեց իշխանության ընդդիմադիրներին հալածելու նպատակով և մի խոսքով ոտնահարվեց Իրանի անկախությունը: Իրանի պարագային ամերիկացիների տիրակալատենչության գագաթնակետը 200 միլիոն դոլար վարկի դիմաց Իրանի կառավարությանը կապիտուլացիայի վավերացման համար ճնշման տակ դնելն էր:

կապիտուլացիա

 

Նավթի արդյունաբերության ազգայնացման շարժման ընթացքում Իրանի ժողովրդի պայքարը հանդիպեց 1953 թվականի ամերիկյան-բրիտանական հեղաշրջմանն ու դրանից հետո Իրանում արևմուտքին կապված վարձկան իշխանություն ստեղծվեց, սակայն այդ շարժումը ներշնչման աղբյուր դարձավ աշխարհի բռնահարված շատ ժողովուրդների համար: Չմիավորման շարժումը հիմնադրվեց համաշխարհային երկրորդ պատերազմից հետո ստեղծված միջավայրի ու Բրիտանիայի դեմ Իրանի ժողովրդի պայքարի ազդեցության ներքո: Այնպես որ 1955 թվականին Բանդունգում գումարված այդ շարժման առաջին նստաշրջանում դոկտ. Մոսադեղը մեծարվեց, որպես արևելքի ու արևմուտքի հանդեպ հանձնառություններից հրաժարված առաջատար գործիչներից մեկը:

Իսլամական հեղափոխությունը հաղթանակ արձանագրեց այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի ու Խորհրդային միության երկու գերուժերի համատեղ ճնշման ներքո այս շարժումը լճացման էր մատնվել և աշխարհի շատ երկրներ կորցրել էին անկախության ու ինքնորոշման իրավունքի տիրանալու հույսը: Օրինակ Չիլիում Ալենդեի ժողովրդային իշխանությունն ամերիկացիների հովանավորությամբ կործանվել և ամրագրվել էր Պինոշետի բռնապետական ու վարձկան իշխանությունը: Նման պայմաններում Իրանի ժողովուրդն Այաթոլլահ Խոմեյնու առաջնորդությամբ և աստվածային ուժին հենվելով կարողացավ ԱՄՆ-ի ձեռքը կարճել Իրանի քաղաքական, տնտեսական, մշակութային ու հասարակական բոլոր բնագավառներից: Իսլամական հեղափոխությունն անկախության, չմիավորման և ոչ-արևելք, ոչ-արևմուտք կարգախոսին հավատարմության պատգամաբերն էր: Իմամ Խոմեյնին հակառակ երրորդ աշխարհի շատ ղեկավարների, որոնք անկախության ու չմիավորման մասին հավակնելով, թաքուն կերպով հենվում էին գերուժերից որևէ մեկին, հստակ ու կտրուկ կերպով խոսեց անկախության մասին ու գործնականում հավատարիմ մնաց դրան:

Իրանի իսլամական հեղափոխությունը

 

Իմամ Խոմեյնին ոչ միայն մերժում էր Իրանում ԱՄՆ-ի ու արևմուտքի տիրակալությունը, այլև դիմադրում էր Խորհրդային Միության միջամտություններին, որն Իրանում հենակ ունենալու հետ կապված մեծ հույսեր էր փայփայում: Իմամն ԱՄՆ-ին հավասար քննադատում էր նաև Խորհրդային Միությանը: Այդ քաղաքականության բացահայտ նմուշն Աֆղանստանի դեմ Խորհրդային Միության ոտնձգության խիստ դատապարտումն էր Իմամ Խոմեյնիի կողմից:

Լուսահոգի Իմամ Խոմեյնի

 

Իսլամական հեղափոխությունն անկախություն պարգևեց Իրանի ժողովրդին և ԻԻՀ-ն հեղափոխության հաղթանակից անցած շուրջ չորս տասնամյակների ընթացքում պաշտպանել է այս մեծ պարգևը: Այս տարիների ընթացքում Իրանի հետ աշխարհի զոռբաների հակառակության գլխավոր պատճառներից մեկն էլ անկախության պաշտպանության վրա Իրանի դրած շեշտն է եղել: Իրանը պատրաստ չէ հեշտությամբ հրաժարվել մեծ թվով մարդկանց զոհողության արդյունքում ու ավելի քան մեկ դար տևած տառապանքների արդյունքում ձեռք բերված այս թանկարժեք գոհարից: Քաղաքական ճնշումները, տնտեսական շրջափակումներն ու ԻԻՀ-ի դեմ քարոզչական հարձակումներն այն գինն են, որ Իրանի ժողովուրդը վճարում է իր անկախության նվաճման ու պաշտպանության համար: