Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (12)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i53003-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(12)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ձեզ կծանոթացնենք Իրանում և աշխարհում գիտական վերջին նորություններին,որոնք են՝ գիշերային տեսողության ակնոցի ստեղծումը, կտավատի սերմերով սրտանոթային հիվանդությունների կանխման դեղի պատրաստումը, Իրանի ժամանակակից տեխնոլոգիաների և առաջին վիրտուալ լաբորատորիայի հիմնադրումը: Հաղորդման վերջում ներկայացնելու ենք Իրանում տեղի ունեցած գիտական աճի ցուցիչները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Փետրվար 01, 2017 12:16 Asia/Tehran

«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ձեզ կծանոթացնենք Իրանում և աշխարհում գիտական վերջին նորություններին,որոնք են՝ գիշերային տեսողության ակնոցի ստեղծումը, կտավատի սերմերով սրտանոթային հիվանդությունների կանխման դեղի պատրաստումը, Իրանի ժամանակակից տեխնոլոգիաների և առաջին վիրտուալ լաբորատորիայի հիմնադրումը: Հաղորդման վերջում ներկայացնելու ենք Իրանում տեղի ունեցած գիտական աճի ցուցիչները:

Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները

 

Ավստրալիայի գիտնականներն իրանցի գիտնականի համագործակցությամբ կիսահաղորդչային նանո-բյուրեղապակի պարունակող բարակ շերտի օգնությամբ գիշերային տեսողության ակնոց են պատրաստել: Նախագծի հեղինակներից ՝ Մոհսեն Ռահմանին ասել է.-«Նախագծի շրջանակում, նանոֆոտոնիկի բնագավառում մեծ ձեռքբերումներ ենք ունեցել: Հետազոտական ծրագրում, քննարկել ենք լույսի էությունը և նանոմետրային մասշտաբով տարբեր մարմինների վրա նրա փոխազդեցությունը»:

Կիսահաղորդչային նանո-բյուրեղապակին կարող է մեծ արագությամբ փոխանցել լույսը ՝ բարդ լուսային ճառագայթներ ստեղծելով: Այդ տեխնոլոգիան կիրառելի է լազերային ոլորտում, արդիական մոնիթորների վրա հոլոգրաֆիկ պատկերներ ստեղծելու համար:

 

Գիշերային տեսողության ակնոց

Ավստրալիայի ազգային համալսարանի գիտահետազոտող ՝ Դրագոմիր Նեշեվն այդ մասին ասել է.-«Նախագծում մենք կիրառել ենք գերփոքր նանո-բյուրեղապակու կտորներ, որոնք բարակ շերտի տեսքով տեղադրվել են ակնոցի ապակու մակերեսի վրա: Այդպիսով ապահովել ենք գիշերային տեսողություն: Շերտը գերբարակ է և կարող է կիրառվել թղթադրամի նման իրերի  հակակեղծման ստուգման սարքեր պատրաստելու համար: Տեխնոլոգիան կիրառելի է նաև բժշկական նկարահանումներում և հոլոգրամներում»:

Նախագծի շնորհիվ պատրաստվել է սարք, որից լույսի ճառագայթները կարող են անցնել : Տեխնոլոլգիան կիրառելի է նաև լուսային մոնիթորների արտադրման համար: Նման սարք արտադրվում է առաջին անգամ : Տեխնոլոգիայում օգտագործված  գերբարակ շերտերում կիրառվել են կիսահաղորդչային նանո-բյուրեղապակի: Թափանցիկ մակերեսի վրա նման նանո-բյուրեղապակու կտորների կիրառումը չափազանց ռիսկային է : Հակառակ գիշերային տեսողության միջոցների, այս ակնոցը գերթեթև է: Տեխնոլոգիան կիրառելի է նաև բժշկական ոլորտում՝ հակակեղծման ստուգման սարքեր պատրաստելու համար:

Ալբորզի «Սեդրին» դեղագործական ընկերության իրանցի գիտնականները կտավատի սերմերով սրտանոթային հիվանդությունների կանխման դեղ են գտել: Կտավատը միամյա խոտաբույս է : Հին արևելյան բժշկության մեջ օգտագործվում էին կտավատի սերմերն ու յուղը՝ որպես լուծող, մաքրող ու փափկացնող հատկություններով օժտված դեղորայք։ Ըստ Ավիցեննայի նկարագրությունների՝ կտավատի սերմն օգնում է ազատվել հազից, միզապարկի, երիկամների և աղիքների խոցերից: Լինում է թելատու, ձիթատու: Կտավատի բոլոր տեսակները պարունակում են յուղեր (մինչև 33%), սպիտակուցներ, գլյուկոզա, լորձանյութ, լինին, վիտամիններ, ֆերմենտներ և այլն։ Կտավատի ձեթով պատրաստում են տարբեր քսուքներ։ Ինչպես պարզվել է վերջին գիտական հետազոտությունների ընթացքում, կտավատի սերմերը կիսաչհագեցած ճարպաթթուների, բջջանյութերի և լիգնանի արժեքավոր աղբյուր են հանդիսանում։ Այն հարուստ է կալիումով, վիտամին E-ով, անփոխարինելի ամինաթթուներով և հանքանյութերով։ Կտավատի սերմերի մեջ պարունակվող կիսաչհագեցած ճարպաթթուները, այդ թվում նաև՝ օմեգա-3 և ալֆա-լինոլաթթուն, մեր բջիջները պաշտպանում են քաղցկեղային հիվանդություններից, ճնշում արդեն առկա ուռուցքների աճը, և նպաստում մարդու իմունային համակարգի աշխատանքի լավացմանը։

 

«Այրաֆլաքս» պարկուճը

 

Ալբորզի «Սեդրին» դեղագործական ընկերության գործադիր տնօրեն, նախագծի հեղինակներից ՝ Դկտ. Վահիդա Ղարավի Քաշանին ասել է.-«Կտավատի սերմերից պատրաստել ենք երկու արտադրանք , որոնցից ՝ օրգանական կտավատի ձեթից ստացված «Այրաֆլաքս» պարկուճն է: Դա պարունակում է օմեգա 3 և օմեգա-9 և օգնում է սրտանոթային հիվանդներին  հաղթահարելու հիվանդությունը: Դեղն կոմպլեմենտար դեղամիջոց է և կիրառելի է գելպարկուճների (gelSoft) տեսքով:

Ուսումնասիրություններում ներառվել է նաև կտավատի սերմերի փոշին, որն արտադրվել է հորմոնալ ակունքով քաղցկեղածին բջիջների բազմացումը կանխելու համար: Փոշին պարունակում է մեծ քանակությամբ կալիում :

Իրանի գեղարվեստի համալսարանի Քարաջի Փարդիսի ճարտարապետության ֆակուլտետում բացվել է Իրանի ժամանակակից տեխնոլոգիաների և առաջին  վիրտուալ լաբորատորիան : Հետազոտական կենտրոնի նախնական ուսումնասիրությունները տևել են երեք տարի: Վիրտուալ լաբորատորիայի հեղինակի ասածով, նախագիծը կիրառելի է  ճարտարապետության ու քաղաքաշինական ուսումնասիրություններում , որտեղ ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ կարելի է հետազոտել  ճարտարապետության, քաղաքային նախագծման, անիմացիայի , վերանորորգման և բազմամեդիայի ոլորտների հարցեր:

 

Իրանի ժամանակակից տեխնոլոգիաների և առաջին վիրտուալ լաբորատորիան

 

Իրանում ժամանակակից տեխնոլոգիաների ու առաջին վիրտուալ լաբորատորիան կարող է նաև արդյունաբերական ոլորտի, պետական ու մասնավոր բաժինների միջև սերտ կապեր հաստատել ՝ նպատակ ունենալով մոդելավորել կառուցվող ճարտարապետական նախագծերի ու քաղաքային ծրագրերը, կրճատել իրական մոդելներում առկա թերացումները ու ռիսկային կողմերը, նաև անցկացնել կիսափորձարկումներ, որոնք իրենց հերթին մեծացնելու են  չափորոշիչների վերահսկումը : Ներկայիս լաբորատորիան օժտված է HMD ՝ գլխի վրա միացվող վիրտուալ մոնիթորներով, վեց աստիճան ազատ շարժման հնարավորությամբ լաբորատորային շարժողական դետեկտորներով , նաև եռաչափ դետեկտորների համակարգով:

Վիճակագրական վերջին տվյալների համաձայն, ISI հաստատության վարկանշային աղյուսակում,գիտական աճի առումով 2015 թվականին Իրանը զբաղեցրել է աշխարհում երրորդ տեղը: Նույն վարկանշային աղյուսակում 2013 թվականի տվյալներով, Իրանին բաժին էր հասնում 1.3 տոկոս:

Իրանի գիտական զարգացումը

 

2014 թվականին վիճակագրությունն աճ է ցույց տալիս ՝ 1.4 տոկոս, 2015 թվականին ՝ 1.5 տոկոս և  2016 թվականին Իրանի գիտական աճը հասել է 1.8 տոկոսի:

ISI հաստատության վարկանշային աղյուսակում 2014 և 2015 թվականներին Իրանի գիտական աստիճանների ուսումնասիրությունը պարզել է , որ մյուս երկրների համեմատությամբ Իրանի իսլամական հանրապետությունում գիտության արտադրումն ունեցել է ութ տոկոսանոց աճ: Առաջին և երկրորդ տեղերում են Ռուսաստանը և Ավստրալիան ՝ համապատասխանաբար 13 և 9 տոկոսի աճով: Իրանն Ավստրալիային զիջում է ընդամենը 0.8 , իսկ Ռուսաստանին  3.8 տոկոսով: Իրանից հետո  Բրազիլիան է ՝ 7 տոկոսով: Աղյուսակի հաջորդ հորիզոնականներում են Լեհաստանը, Թուրքիան և Բրիտանիան ՝ վեց տոկոսանոց աճով:

Գիտական զարգացման առումով Իրանն աշխարհում զբաղեցնում է 3-րդ տեղը

 

«Scopus» հաստատության տվյալների համաձայն, 2016 թվականի հունիսի 28-ին, աշխարհում գիտական արտադրումներից Իրանին բաժին է հասել 1.9 տոկոսը, 2010 թվականին ՝ 1.2 տոկոս: 2011-2015 թթ.-ին այդ ցուցիչը կազմել է 1.5 տոկոս: