Իրանի Իսլամական հեղափոխությունը մտավորականների դիտանկյունից(5)
Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք իսլամական հեղափոխության մասին ԱՄՆ ԿՀՎ-ի ժամանակի ղեկավար ՝ Ստանսֆիլդ Թերների և ամերիկացի հեղինակավոր սոցիոլոգ ՝ Ջոն Ֆորանի տեսակետներին:
Արտասահմանյան մասշտաբով Իրանի իսլամական հեղափոխությունը մշտապես ժամանակակից դարաշրջանի գրողների ու վերլուծաբանների աշխատությունների թեման է եղել: Հեղափոխություն, որի էությունն ու մանրամասնությունները պարզելու ցանկությունը տարիների ընթացքում աճել է: Այստեղ ներկայացվում է իսլամական հեղափոխության մասին արևմտյան երկրների գրողների, լրագրողների ու պետայրերի տեսակետները:
Փահլավիի ռեժիմի փլուզմամբ և իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, Քարթերի օրոք ԿՀՎ-ի ղեկավար Ստանսֆիլդ Թերներն «անբնութագրելի» էր որակում իսլամական հեղափոխությունը: ԱՄՆ նախկին նախագահ ՝ Ջորջ Բուշ ավագն ասել է.-«ԿՀՎ-ի ղեկավարին, որ իսլամական հեղափոխության հաղթանակից հետո հեռացավ պաշտոնից հարցրեցի, ունենալով գերարդիական սարքավորումներ , ծախսելով հսկայական բյուջե և ունենալով այդքան մեծ մարդուժ, ինչպե՞ս չկարողացաք կանխատեսել Իրանի ժողովրդի հեղափոխությունը: նա ինձ պատասխանեց .-«Այն ինչ տեղի ունեցավ Իրանում, անբնութագրելի երևույթ էր: Մեր համակարգիչները դրանից բան չեն հասկանում»: «Մենք չէինք կարող կանխատեսել, որ 78-ամյա հոգևորականը, ով 14 տարի եղել է աքսորում, կարող է համախմբել այդ մարդկանց և հանկարծ ազգային հեղափոխություն տեղի ունենա».-NBC հեռուստաընկերությանը զրույցում խոստովանել էր Թերները:
Հաշվի առնելով եվրոպական երկրների և ամերիկացի քաղաքական գործիչների ու հասարակագետների տեսանկյունները պարզվեց, որ Իրանի իսլամական հեղափոխությունն ունի եզակի առանձնահատկություններ , որոնք կարելի է վերլուծել արևմտյան հումանիտար գիտություններում առկա տեսությունների հիմունքով: Կալիֆորնիայի համալսարանի հասարակագիտության ամբիոնի դասախոս՝ Ջոն Ֆորանն Իրանի իսլամական հեղափոխության մասին մի քանի գրքեր է հեղինակել : «1977-79 հեղափոխությունը ՝ հասարակական տեսություններին ուղղված մարտահրավեր» խորագրով հոդվածոմ, նա գրել է.-«1980-ականների հասարակական տեսություններում նշված է, որ Իրանի հեղափոխությունը կամ պետք է որպես եզակի երևույթ քննարկել ՝ մյուս հեղախություններին չհամապատասխանող չափանիշների գնահատմամբ, կամ էլ պետք է կրկին վերանայել Իրանի հեղափոխության փաստարկների հիմունքով հեղափոխությունների հանգեցրած գործոններն ու պատճառները»:
Նա խոսում է Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդող հեղափոխական տեսություններում մարտահրավերների ստեղծման մասին, հայտարարելով, որ Իրանում նման հեղափոխության հաղթանակի արդյունքում, տեսությունների ոլորտում ևս հեղաշրջում է տեղի ունեցել: Ջոն Ֆորանի համոզմամբ, Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի ձևավորման և հաղթանակի շնորհիվ, հեղափոխության տեսությունների և նույնիսկ հասարակական գիտությունների չորրորդ սերունդ է երևան եկել: Սերունդ որի տեսությունների առանցքն են լինելու մշակույթի, գաղափարախոսության, կրոնի ու առաջնորդության նման տարրեր: