Իրանի Իսլամական հեղափոխությունը մտավորականների դիտանկյունից(9)
Այս հաղորդման ընթացքում իսլամական հեղափոխությունը կհամեմատենք Ֆրանսիայի և Ռուսաստանի հեղափոխությունների հետ:
20-րդ դարի աշխարհաքաղաքական կարևոր և ազդեցիկ իրադարձություններից մեկը Իրանի իսլամական հեղափոխությունն էր:
Իրանի իսլամական հեղափոխությունն այնքան կարևոր իրադարձություն էր աշխարհում, որը քննարկման է ենթարկվել քաղաքական հետազոտողների և տեսաբանների, սոցիոլոգների, մշակութաբանների, կրոնագետների և վերլուծաբանների կողմից: Իսլամական հեղափոխության վերաբերյալ հրատարակված հարյուրավոր գրքերն ու հոդվածները վկայում են այս հեղափոխության կարևորության մասին:
Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի երեսունութերորդ տարեդարձի առիթով ձեզ ենք ներկայացնում արևմուտքի հայտնի մտավորականների տեսակետները հեղափոխության մասին:
Իրանի իսլամական հեղափոխությունը ուսումնասիրող արևմտյան որոշ մտավորականներ նկատել են, որ որոշ նմանություններ կան Իրանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Բրիտանիայի հեղափոխությունների միջև: Այս երևույթի հետևանքով հետագային ստեղծվեց «Հեղափոխությունների բնական պատմությունը» տեսությունը:
Այս տեսությանը հետևող գրողները համոզված են, որ հեղափոխությունների այդ գործընթացն անխուսափելի է: Այդ տեսությանը հետևող նշանավոր գրողներից են Քրին Բրինտոնը և Էդվարդ Բետին:
Չնայած իսլամական հեղափոխությունը որոշ դեպքերում նմանություններ ունի այլ հեղափոխությունների հետ,սակայն Իրանի իսլամական հեղափոխությունը բեկանեց մինչ այդ հեղափոխությունների մասին ընդունված տեսությունները: Ի դեպ, այլ երկրներում տեղի ունեցած հեղափոխությունների քաղաքական և հասարակական պայմանները տարբերվում էին Իսլամական հեղափոխությունից:
Իրանի հեղափոխությունը Ֆրանսիայի և Ռուսաստանի հեղափոխություններից նրանով է տարբերվում, որ Իսլամական հեղափոխությանը մասնակցել էին Իրանի ժողովրդի բոլոր խավերը: Մինչդեռ Ֆրանսիայի հեղափոխությունն իրականացվել էր միայն Փարիզի քաղքենի և ազնվական դասակարգի կողմից:
Ռուսաստանի հեղափոխությանն էլ մասնակցել էին Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի Բոլշևիկ կուսակցության բանվորական և զինվորական դասակարգի ներկայացուցիչները: Սակայն, Իսլամական հեղափոխության ընթացքում ժողովրդի բոլոր խավերը ներառյալ բանվորները, պաշտոնյաները, համալսարանականները, առևտրականները և հոգևորականները միաժամանակ երկրի բոլոր քաղաքներում մասնակցում էին ցույցերին:
Հետևաբար կարելի է ասել, որ Իրանի իսլամական հեղափոխության հատկություններից մեկը ժողովրդի բոլոր խավերի մասնակցությունն էր հեղափոխական գործընթացներին:
Բերքլի Համալսարանի իսլամական հետազոտությունների և պարսկերեն լեզվի ամբիոնի դասախոս՝ Համեդ Էլգարն այս կապակցությամբ ասել է.-«Իրանի իսլամական հեղափոխության առանձնահատկություններից է՝ ժողովրդի լայն զանգվածների մասնակցությունը շահական ռեժիմի դեմ կազմակերպված ցույցերին: Ֆրանսիայի, Ռուսաստանի և Չինաստանի հեղափոխությունները իրականացվել է ներքին պատերազմներով»:
Միջին Արևելքի տարածաշրջանի հետազոտող և միջազգային հարաբերությունների մասնագետ Ֆրեդ Հալիդեյը համոզված է, որ ժողովրդի լայն զանգվածի մասնակցության իմաստով Իսլամական հեղափոխությունը պատմության ամենամեծ հեղափոխությունն է համարվում:
Այդ կապակցությամբ ամերիկացի գրող և տեսաբան Թեդա Սկաչիլն ասել է.-«Իրանի հեղափոխությունը բացառիկ երևույթ էր: Այն հասարակական հեղափոխություն էր: Այս հեղափոխությունը հարցականի տակ դրեց մինչ այդ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Չինաստանի հեղափոխությունների վերաբերյալ ընդունված համեմատական տեսությունները: Իրանի հեղափոխությունը ակնհայտորեն ժողովրդական հեղափոխություն էր և հիմնովին վերափոխեց մշակութային, հասարակական և տնտեսական հիմքերը, որը իրոք պետք է համարել հասարակական-պատմական մեծ հեղափոխություն»: