Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հայեցակետը (Հանդիպում ԶՈՒ հրամանատարների հետ)
(last modified Wed, 26 Apr 2017 10:13:38 GMT )
Ապրիլ 26, 2017 14:43 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին, Բանակի օրվա առիթով, ապրիլի 19-ին հանդիպում է ունեցել Իրանի իսլամական հանրապետության բանակի հրամանատարների և ԶՈՒ մի շարք ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Այս թողարկման ընթացքում կանդրադառնանք գերապատիվ առաջնորդի ելույթի առանցքային թեմաներին:

Իրանի իսլամական հանրապետության Բանակի օրվա առիթով, սույն թվականի ապրիլի 19-ին. Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին հանդիպել է Բանակի հրամանատարների և ԶՈՒ  մի շարք ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Հանդիպման ժամանակ անդրադառնալով երկրի անվտանգության ապահովման գործում բանակի հզորության դերակատարությանը, Գերապատիվ առաջնորդը Զինված ուժերին համարելով անվտանգության ապահովման բաղադրիչներից մեկը, ասել է, որ տնտեսական,գիտական,հետազոտական, կրթական ու մշակութային կառույցները նշանակալի դեր ունեն թշնամու նպատակների իրականացումը կանխելու գործում։

Իր ելույթում  նշելով ,որ երկրի գերակայությունը տնտեսական հարցերի կարգավորումն է, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հավելել է․-«Երկրի պատասխանատուների գլխավոր պարտականությունն է՝ հետամուտ լինել դիմադրողական տնտեսության քաղաքականությանը, մասնավորապես զբաղվածության ու  արտադրության ոլորտներում։ Առաջնորդի խոսքերով՝ երկրի պատասխանատուները պետք է հետևողական ջանքեր գործադրեն ժողովրդի տնտեսական խնդիրների կարգավորման և նրա կենսապայմանների բարելավման ուղղությամբ, դիմակայեն գերտերություններին ու չվախենան նրանց հատարարություններից»:

ԻԻՀ Բանակի  հրամանատարները և անձնակազմը հանդիպել են Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հետ 

 

 

Ելույթի սկզբում   մեծարանքի խոսքեր ասելով բանակի օրվա կապակցությամբ, մեծարգո առաջնորդը բարձր է գնահատել բանակայինների ընտանիքներին,  ամուսիններին ու զավակներին՝ որպես նրանց իրական զինակիցներ ու աջակիցներ։

Իրանի Զինված ուժերի գերագույն հրամանատարը Իսլամական հանրապետության հիմնադիր՝ Հոգելույս Իմամ Խոմեյնիի կողմից Բանակի օրվա հռչակումը նրա ամենախոհեմ ու իմաստուն քայլերից մեկն է  համարել: «Այս քայլը իսլամական հանրապետության բանակի հիմքերն ամրապնդելուց բացի, նաև հուսահատեցրեց շատ դավադիրների»:

Մեծարգո առաջնորդը նշել է․ «Հոգելույս Իմամ Խոմեյնիի կողմից Բանակի օրվա հռչակումը նշանակում է ընդունել բանակի ինքնությունն այն  բոլոր յուրահատկություններով ու պայմաններով, որ առկա էին հեղափոխության հաղթանակի սկզբում։ Բանակի պահպանումն ու ամրապնդումը  Հոգելույս Իմամ Խոմեյնի բուռն ցանկությունն էր։ Նա ի սրտե հավատում էր բանակի հզորացմանը։ Իմամի այս ճիշտ որոշման շնորհիվ, բանակը փայլեց հեղափոխությանը հաջորդող բոլոր իրադարձություններում, դիմակայեց ներքին սադրանքներին ու Սրբազան պաշտպանության տարիներին մեծ դերակատարությամբ հանդես եկավ: Եվ այսօր բանակն ունի  փայլուն վկայական», հավելել է գերապատիվ առաջնորդը։

Շարունակելով իր ելույթը մեծարգո առաջնորդն ասել է․«Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո բանակի սպաների ու անձնակազմի մի մասը միացավ հեղափոխական ժողովրդին, բայց բանակի կառուցվածքը հեղափոխության իրադարձությունների պատճառով թուլացել էր։ Այնուամենայնիվ բանակն ամեն ինչ անում էր Իրանի հեղափոխությունն ու սահմանները պաշտպանելու , երկրի անվտանգությունն ապահովելու և ներքին ու արտաքին սադրանքներին դիմակայելու համար»։  

Նման պայմաններում որոշ անգիտակից բարեկամներ կանգնեցին հեղափոխության թշնամիների կողքին ու փորձեցին թուլացնել բանակը, որպեսզի նվազեցնեն հեղափոխության պաշտպանական կարողությունը։ Բայց Իմամ Խոմեյնին ամենայն զգոնությամբ հեղափոխությունից ընդամենը երկու ամիս անց, իրանական Ֆարվարդին ամսի 29-ը բանակի օր հռչակելով նոր դիրք շնորհեց բանակին և մի պատմական ուղերձ հղելով հեղափոխական ժողովրդին, կոչ արեց աջակցել բանակին։ Իմամ Խոմեյնին ամրագրեց բանակի հրամանատարների լիազորությունները։ Նա ուղերձում նշել էր, «Բանակայինների այն խումբը ,որ շահի վարչակարգի օրոք սխալներ է թույլ տվել հեղափոխության նկատմամբ, բայց այսօր հավատարիմ է ժողովրդին ու հեղափոխությանը, ժողովրդի ու իմամի ներմանն են արժանացել, ուստի նրանք պետք է սիրով կատարեն իրենց պարտականությունը»։ Հոգելույս Իմամը նաև արգելեց ոչ-զինվորականների միջամտությունը բանակի գործադիր աշխատանքներին։ Իմամի այս ուղերձը նոր շունչ հաղորդեց բանակին: Հեղափոխությանը հաջորդող տարիներին բանակը ազդեցիկ ու անգնահատելի դեր ունեցավ Իրանի հեղափոխության ու ժողովրդի պաշտպանման գործում։

ԻԻՀ Բանակի  հրամանատարները և անձնակազմը հանդիպել են Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հետ 

 

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը Իրանի իսլամական հանրապետության բանակի պարծանքներից մեկը ռազմունակության կողքին նրա բարոյական ու հոգևոր դրսևորումներն է համարել։ Նշելով, որ  ԻԻՀ բանակի բարձրաստիճան հրամանատարներ՝ նահատակ Սայյադ Շիրազին  ու նահատակ Բաբային և բանակի  բազմաթիվ նահատակներ  բարոյական ու հոգևոր գործունեության ոլորտում  օրինակելիներ են, մեծարգո առաջնորդն  ընգդծել է․«ԻԻՀ բանակն այսօր հանդիսանում է  բարոյական ու ինտելեկտուալ ուժ և ունի սրբազան ու անարատ դրդապատճառներ,որոնք համարվում են բանակի օրը հռչակելու իմամի կարևոր քայլի արգասիքները ,ուստի պետք է բարձր գնահատել այս հոգևոր-բարոյական արժեքները և ամրապնդել դրանք»։

 

«Մի երկրի համար շատ կարևոր է հզոր բանակ  ունենալը, այս հզորությունը նույնիսկ եթե չուղեկցվի ռազմական տեղաշարժով, սակայն ենթահող կստեղծի անվտանգության հաստատման համար»․ասել է մեծարգո առաջնորդը։ Նրա խոսքով՝ ի լրումն Զինված ուժերի, եթե տնտեսական, կրթական,գիտական, հետազոտական ու մշակութային կենտրոնները ևս որպես միմյանց լրացուցիչներ քայլեր կատարեն թշնամու նպատակների դիմակայման  ուղղությամբ, անշուշտ Զինված ուժերի հետ միասին ենթահող կստեղծեն երկրի ազգային անվտանգության պահպանման ու ամրապնդման և զարգացման  ու առաջադիմության համար։

 

Իր ելույթի ընթացքում կարևորելով երկրի տնտեսական հիմքերի ամրապնդումը, Այաթոլլահ Խամենեին ընդգծել է․ «Թշնամու գլխավոր նախագծերից մեկը տնտեսական թույլ կետերի շահարկումն է, որով նա փորձում է հարվածել Իրանի ժողովրդին ,այդ իսկ պատճառով ես պնդում եմ Դիմադրողական տնտեսության քաղաքականությունների իրագործման, մասնավորապես աշխատատեղերի ստեղծման և ժողովրդի կենսապայմանների բարելավման վրա»։

 

Նա նաև նշել է․-«Երբ պարզ է թշնամու նպատակն ու դրդապատճառը, բնականաբար պետք է երկրի պատասխանատուները ավելի շահագրգռված լինեն իրագործելու Դիմադրողական տնտեսության քաղաքականությունները»։ «Ես ակնկալում եմ ,որ պատասխանատուները գիտակցելով երկրի տնտեսական թույլ կետերն օգտագործելու թշնամու դրդապատճառները, փորձեն վերացնել տնտեսական թույլ կետերը և թշնամուց խլեն այդ առիթը», ասել է Նորին վսեմություն առաջնորդը։

Դիմադրողական տնտեսություն

 

Նշելով, որ Իրանի ժողովրդի հզորության կետերից մեկը գերտերությունների սպառնալիքների  դիմաց նրա խիզախ ու աննկուն ոգին է, մեծարգո Այաթոլլահ Խամենեին ասել է.«Ոտնձգիչ ուժերի հնարքներից մեկն այն է,որ նրանք փորձում են  ժողովուրդներին ու պետություններին  վախեցնել  ու նրանց  պարտադրել ապահովել իրենց անօրինական շահերը։ Մի երկրի համար վատթարագույն իրավիճակը կլինի այն ,որ նրա պատասխանատուները վախենան թշնամու հոխորտանքից ,քանզի դա դուռ կբացի թշնամու երկիր մտնելու և ոտնձգելու  համար»:

 

«Կասկած չկա,որ երկրի բոլոր գործերը պետք է իրականացվեն բանականությամբ ու իմաստնությամբ , որն անկասկած  պետք է ուղեկցվի խիզախությամբ , որովհետև թշնամու հայտարարություններից վախենալը դժբախտության սկիզբը կլինի» ասել է մեծարգո առաջնորդը։

Մեծարգո Այաթոլլահ Խամենեին հավելել է․-«Եթե մեկը ցանկանում է վախենալ, խնդիր չէ թող վախենա ,բայց  չփորձի ժողովրդի հաշվին վախենալ , քանզի Իրանի ժողովուրդը ամուր կանգնած է իր ոտքի վրա։ Եթե որոշված լիներ, որ Իսլամական հանրապետությունը և Իրանի ժողովուրդը գերտերություններից վախենային ,ապա նրանք կնահանջեին , և այսօր այլևս ոչ մի հետք չէր մնա Իրանից ու իրանցուց»։

ԻԻՀ Բանակի  հրամանատարները և անձնակազմը հանդիպել են Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հետ 

 

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է.«Կասկած չկա,որ գերտերությունները, մասնավորապես ԱՄՆ-ն, թշնամություն են անում Իրանի ժողովրդի նկատմամբ ,քանզի նրանց թշնամությունը եղել է Հոգելույս Իմամ Խոմեյնիի օրոք և տարբեր ճաշակներով շարունակվել է տարբեր ժամանակահատվածներում: Բայց թշնամին , այդ թվում ԱՄՆ-ն և մյուս գերտերությունները, ոչինչ չեն կարող անել այն համակարգի նկատմամբ,որը ապավինում է իր ժողովրդին և ժողովուրդն էլ սիրում է նրան ու դիմակայում է թշնամուն»։

 

 

Իր ելույթի վերջին հատվածում անդրադառնալով մայիսի 19-ին երկրում կայանալիք 12-րդ շրջանի նախագահական ընտրությունների նշանակությանը, մեծարգո առաջնորդն ասել է․-«Իսլամական համակարգում ընտրությունների անցկացումն իսլամական ժողովրդավարության, արժանապատվության, հզորության և հպարտության խորհրդանիշն է»: Նա ընդգծել է․-«Ժողովուրդը , պատասխանատուները  և թեկնածուները պետք է բարձր գնահատեն ընտրությունները և երկրում աշխույժ, անվտանգ և առողջ ընտրություններ անցկացնելու պայմաններ ստեղծեն»։

«Չարակամները փորձում էին  իսլամը ժողովրդավարության ու բարոյական արժեքներին դեմ ներկայացնել ,բայց Իրանի իսլամական հանրապետությունը իսլամական ժողովրդավարությամբ ու ընտրությունների միջոցով ապացուցեց,որ նրանք սխալ են», ասել է գերապատիվ առաջնորդը:

 

Նշելով ,որ թշնամին ջանքեր է գործադրում ընտրությունները խափանելու համար, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Իրանի ժողովուրդն ամենայն զգոնությամբ կդիմակայի թշնամու այդ քայլին»:

ԻԻՀ Բանակի  հրամանատարները և անձնակազմը հանդիպել են Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հետ