Մայիս 18, 2017 21:22 Asia/Tehran

Այն, ինչ տեղի է ունեցել Եմենում անցած երկու տարիների ընթացքում, Սաուդյան Արաբիայի կողմից հրահրված պատերազմի ընթացքում, ցեղասպանության ու մարդկության դեմ իրականացված ոճրագործության վառ ապացույցն է:Այն էլ ամենաղքատ արաբական երկրի դեմ:

Թեև Սաուդյան Արաբիան պատերազմի առաջին իսկ օրից փորձեց կոալիցիա կազմել` այլ երկրներին  նույնպես այս պատերազմին մասնակից դարձնելու համար, սակայն դա այդ երկրին  չհաջողվեց: Այսօր Սաուդյան Արաբիային կարելի է համարել ռազմական հանցագործ, քանի որ այս պատերազմի ընթացքում սաուդյան զինվորները Եմենում սպանել են բազմաթիվ կանանց ու երեխաների և միլիոնավոր մարդկանց անօթևան են դարձրել: Այս պատերազմի ընթացքում ոչնչացվել են նաև Եմենի ենթակառույցները:


Եմենի ռմբակոծումը Սաուդյան Արաբիայի կողմից

 

Այն, ինչ տեղի է ունեցել Եմենում անցած երկու տարիների ընթացքում, Սաուդյան Արաբիայի կողմից հրահրված պատերազմի ընթացքում,   ցեղասպանութան ու մարդկության դեմ իրականացված ոճրագործության վառ ապացույցն է:  

Մարդկության դեմ իրականացված հանցագործությունը դատապարտվում է  Հռոմի կանոնադրության 7-րդ հոդվածի  հիման վրա: Ըստ այդ կետի` մարդկության դեմ իրականացված հանցագործություն է  համարվում այն իրավիճակը, երբ որևէ խումբ, ծառայելով որևէ երկրի նպատակներին, ոտնձգությունէ  իրականացնում խաղաղ բնակչության դեմ: Իսկ Եմենում սպանվել են մեծ թվով խաղաղ  բնակիչներ, այդ թվում նաև կանայք ու երեխաներ: ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոորդինատոր Ջիմի Մաքգոլդիքը 2016թ օգոստոսին հայտարարեց, որ այն դեպքում երբ ենթադրվում էր ,որ  2015թ առ այսօր սպանվել է ավելի քան 6 հազար եմենցի,բայց վիճակագրական տվյալները վկայում են,որ այդ թիվը հասնում է 10 հազարի:

Եմենի խաղաղ բնակիչների կոտորածը

 

Սույն թվականի փետրվարին ներկայացվեց նաև մեկ այլ զեկույց`«Իրավունք և զարգացում» կենտրոնի կողմից, որը գտնվում է  Եմենի մայրաքաղաքում: «700 օրեր տևած պատերազմի հետևանքները» անունով զեկույցում ասվում է, որ Սաուդյան Արաբիայի հարձակումների հետևանքով, 700 օրվա ընթացքում սպանվել է 12041 եմենցի, այդ թվում` 7063 տղամարդ, 1870 կին 2568 երեխա: Զեկույցում ասվում է, որ 20 հազար մարդ վիրավորվել է, այդ թվում` 15687 տղամարդ, 1960 կին և 2354 երեխա: Միջազգային ատյանների կողմից հրապարակված զեկույցները վկայում են, որ Եմենում տիրող իրավիճակը մարդկային ողբերգություն է, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ եմենցիների նկատմամբ իրականացվածը մարդկության դեմ գործված ոճրագործություն է: 2017թ հունվարին 18.8 միլիոն եմենցի, այսինքն` այդ երկրի բնակչության 70 տոկոսը մարդասիրական օգնության կարիք ունի: Նրանցից 9.6 միլիոնը երեխաներ են: ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի համաձայն, 3.3 միլիոն հղի կանայք տառապում են թերսնումից, իսկ 460 հազար մինչև 5 տարեկան երեխայի վիճակն այս երկրում շատ ծանր է:

Եմենում մարդիկ տառապում են թերսնումից

 

2015թ. մարտի պատերազմից առաջ Եմենում 8.44 միլիոն մարդ չուներ առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորություն: Իսկ Սաուդյան Արաբիայի հարձակումից հետո այս թիվը աճել է 67 տոկոսով, հասնելով 14.1 միլիոնի: Պատերազմից առաջ  13.4 միլիոն մարդ զրկված էր  խմելու ջրից: Իսկ պատերազմից հետո այս ցուցանիշը աճել է 44 տոկոսով, հասնելով  19.3 միլիոնի: Դրանից ավելի քան 10 միլիոնը երեխաներ են : ՄԱԿ-ի գյուղատնտեսության ու պարենի կազմակերպությունը 2016թ հայտարարեց, որ Եմենում  14.1 միլիոն մարդ, այսինքն` բնակչության 50 տոկոսի սնունդը ապահովված չէ: Պատերազմից հետո այս ցուցանիշը աճել է 355 տոկոսով: Այս բոլոր փաստերը ցույց են տալիս, որ մարդկանց ծրագրված կերպով  թույլ չի տրվում ստանալ  դեղորայք և սնունդ: Իսկ դա Հաագայի կանոնադրության համաձայն, համարվում է  հանցագործություն: Մարդու իրավունքների կոնվենցիաների համաձայն, հարձակումները թույլատրվում է  իրականացնել միայն ռազմական օբյեկտների վրա: Իսկ Եմենում հարձակումներն իրականացվում են խաղաղ բնակիչների, առողջապահական կենտրոնների ու քաղաքային ենթակառուցվածքների վրա: Նման հարձակումներ տեղի են ունեցել բազմիցս: Քաղաքային ենթակառուցվածնքերի 80 տոկոսը ոչնչացվել է: Որպես օրինակ, Սաուդյան Արաբիայի կործանիչները բազմիցս հրթիռակոծել են Եմենի դպրոցները: Վերջին հարձակումը տեղի ունեցավ 2017 հունվարին` մայրաքաղաք Սանայի դպրոցներից  մեկի վրա: Հարձակման հետևանքով զոհվեց 8 և վիրավորվեց 15 երեխա: Միջազգային կազմակերպությունների զեկույցների համաձայն` Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի վրա իրականացված հարձակումից անցել է 600 օր և այդ ընթացքում ավերվել է 720 դպրոց և 120 ԲՈՒՀ:

 

Բրիտանական Guardian օրաթերթը 2016թ սեպտեմբերի 16-ին հայտարարեց, որ Սաուդյան Արաբիայի յուրաքանչյուր 3 հարձակումից մեկն իրականացվում է  Եմենի խաղաղ բնակիչների վրա, որոնք գտնվում են դպրոցներում, հիվանդանոցներում, շուկաներում, մզկիթներում և այլ հասարակական վայրերում: 2015թ մարտից 2016թ օգոստոսը Եմենում իրականացվել է 8600 օդային հարձակում, որոնցից 3577-ը ռազմական օբյեկտների,   3158-ը` խաղաղ բնակիչների, 1882 -ը այն վայրերի վրա, որոնք կասկածվել են ռազմական լինելու մեջ:   

Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը 2017թ հայտարարեց, որ այս հարձակումից հետո ոչնչացվել է 274 բուժկետ և Եմենի բժշկական հնարավորությունների միայն 45 տոկոսն է օգտագործվում: Կազմակերպությունը հայտարարել է, որ Եմենում պակասել է սնունդը և դեղորայքը, իսկ բժիշկները չեն կարողանում  լիարժեք օգնություն ցուցաբերել վիրավորներին:

 

Համաշխարհային բանկի տվյալների համաձայն, միայն 2015թ Եմենը կորցրել է ներքին ՀՆԱ-ի 28 տոկոսը: Հայտարարության համաձայն, ՀՆԱ-ի ցուցանիշը 2014թ 43.229 միլիարդ դոլարից 2015-ին հասել է 37.734 միլիարդի :

Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցի համաձայն, այս պատերազմը Եմենի ենթակառույցներին հասցրել է մոտ 20 միլիարդ դոլարի վնաս:

Մարդկության դեմ իրականացված հանցագործություն է  համարվում  նաև մարդկանց իրենց տնից ստիպողաբար  հեռացնելը: Այդպես է նաև Եմենի դեպքում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով, 2015թ  միայն առաջին երեք ամիսներին 1.3 միլիոն եմենցի պարտավորված լքել է իր բնակավայրը: Այդուհանդերձ, կազմակերպությունը 2017թ հայտարարեց, որ 2.22 միլիոն Եմենցի անօթևան է դարձել հենց այդ երկրում և նրանց կեսը երեխաներ են: Իսկ ընդհանուր առմամբ, այս պատերազմի հետևանքով անօթևան դարձածների թիվը 77 տոկոսվ աճել է:

 

Ահա այն ամենը ինչ իրականացվում է  Եմենի ժողովրդի նկատմամբ` սպանդ, հոգեկան ու ֆիզիկական բռնություն, մարդկանց արժանապատվության ստորացում, հարձակում խաղաղ բնակչության վրա, ենթակառույցների ոչնչացում, այդ թվում` մեքենաների, հիվանդանոցների, կրթական կենտրոնների ու բուժկենտրոնների: Ահա այն ամենն ինչ կոչվում է ռազմական հանցագործություն:

 

Պիտակ