Ժամանակակից տգիտություն` երևույթ, որը պետք է ճանաչել
ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին վերջերս հանդիպում ունեցավ իրանցի և արտասահմանցի մի շարք գրականագետների, մշակութային գործիչների և գրողների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև բանաստեղծներ: ԻԻՀ առաջնորդը նրանց կոչ արեց աշխատել հատկապես երգիծական ժանրի զարմանահրաշ աշխարհում:
Մեծարգո առաջնորդի ասելով, Իսլամի մարգարեն իր բանաստեղծ բարեկամներից մեկին առաջարկել է անհավատների մասին երգիծական նյութեր հորինել: Եվ այսօր էլ ժամանակակից թայֆայական տգիտությանը զուգահեռ՝ «Ժամանակակից տգիտության» , «սուսերի պար»-ի կամ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում Սաուդյան Արաբիայի ներառվելու նման հարցերն իրոք երգիծական բնույթ են կրում: Այս հաղորդումը վերաբերում է այդ թեմային:
Տգիտության դեմ պայքարը իսլամական իմամաթի ամենակարևոր պարտականություններից է: ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին անցած տարի նույնպես իսլամական երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ խոսեց խավարամտության ժամանակաշրջանի մասին, որն այդ ժամանակ կանգնել էր մարգարեի դեմ: Տգիտության ու խավարամտության ժամանակաշրջանը միայն մարգարեի ժամանակաշրջանով չի սահմանափակվում: Այն ի հայտ է եկել տեխնոլոգիայի նորագույն միջոցներով: Այլ կերպ պետք է ասել, որ տգիտությունը մի երևույթ է, որն անընդհատ կրկնվում է և ունի որոշակի գաղափարախոսություն: Տգիտությունը չունի ոչ բանականություն և ոչ էլ տրամաբանություն և այդտեղ տիրում են կարծրամտությունը և ծայրահեղականությունը: Դժբախտաբար այսօր մենք ականատես ենք տգիտության տարբեր դրսևորումների, հատկապես` որոշ բռնատիրական պետությունների կողմից: Այս կործանիչ հոսանքը նույնիսկ արևմտյան հասարակություններում, հատկապես այնտեղ որտեղ առկա է ռասիստական գաղափարախոսություն, օրինակ է դառնում այլ երկրների համար: Նեոնացիստական գաղափարախոսության գլուխ բարձրացնելը կամ աջ ծայրահեղական շարժումների ի հայտ գալը այն իրողության ապացույցն է, որ արևմտյան քաղաքական մշակույթում այդ երևույթները իրենց ուրույն տեղն են զբաղեցնում: Իսկ այդ ամենի արդյունքը կրոնի դեմ տարվող պայքարն է, ռասիզմը, ծայրահեղականությունը և բռնություններն ու այն բացասական վերաբերմունքը, որը ձևավորվում է Իսլամի և մուսուլմանների նկատմամբ: ԻԻՀ առաջնորդը երկու անգամ ուղերձներ է հղել աշխարհի երիտասարդներին, նրանց կոչ անելով ճանաչել ծայրահեղականությունը և մարդկային ու կրոնական արժեքները: Սա կարելի է անվանել ժամանակակից տգիտության ժամանակաշրջան: Չնայած հնի ու նորի միջև մեծ տարածություն է առաջացել, սակայն նոր տգիտությունը ողջ մարդկության համար վերածվել է նոր սպառնալիքի: Այն բռնությունը, որը վերջին 50 տարիների ընթացքում տարածվում է, հին տգիտության շարունակությունն է: ԻԻՀ առաջնորդը նշեց, որ նախաիսլամական շրջանին հատուկ էին կրքամոլությունն ու բռնությունը և այսօր էլ տգիտությունը գոյատևում է դրանց հաշվին: Ժամանակակից տգիտության մասին բնականաբար պետք է ավելի շատ քննարկումներ անցկացնել: Այդ կապակցությամբ ֆրանսիացի արևելագետ Ռեժի Բլաշերը, ով գրել է "Արաբական գրականության պատմություն" գիրքը, ասում է. "Տգիտության ժամանակաշրջանի մասին խոսելիս չպետք է այն ընկալել ուղիղ իմաստով: Քանի որ այսօր տգիտություն երևույթի տակ մենք ականատես ենք լինում բռնության, վայրենաբարո վարք ու բարքի և գոռոզամտության ու ամբարտավանության":
Հարց է ծագում, թե ժամանակակից տգիտությունն ինչպես է տարածվում գլոբալիզացիայի այսօրվա գործընթացում: Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդի ասելով, տգիտությունը նշանակում է կրքամոլության ուժի և մարդկային բռնության իշխանությունը կյանքի վրա: Մարդկային նման հասարակությունը ստանում է այն ձևը, որտեղ մարդկային ու բարոյական արժեքները մի կողմ են քաշվում և գլուխ են բարձրացնում կեղծ արժեքները: Մյուս կողմից անտեսվում են հավատալիքներն ու սրբությունները և դրանց փոխարեն ծագում են քաղաքական խնդիրներ: Հենց այս ընթացքում կարելի է նկատել, որ անցած մեկ հարյուրամյակի և հատկապես վերջին 20 տարիների ընթացքում, բարոյական արժեքները խամրել են և նույնիսկ վերացել: Սոցիոլոգ Նաջրան Աըզամի ասելով. "ԱՄՆ-ում և առհասարակ Արևմուտքում, բռնի վարք ու բարքը մի տեսակ դժգոհության դրսևորում է առկա իրավիճակից: Արևմուտքում մենք տեսնում ենք հասարակական ոչ կայուն վիճակ, հասարակական ու տնտեսական անհավասարությունները հակասում են ժողովրդավարության ուսմունքներին: Եվ հենց այդ պատճառով ականատես ենք լինում հասարակության դեմ տարբեր տեսակի ապստամբությունների: Դրա հետ միասին առաջանում է նաև բարոյական ճգնաժամ: Նման հասարակության մեջ գլուխ է բարձրացնում ահաբեկչությունը: Իսկ ղեկավարները իրենց խեղաթյուրված գաղափարախոսությամբ հարմար պայմաններ են ստեղծում այդ խմբավորումների համար, որոնք տարածում են շինծու և խեղաթյուրված գաղափարախոսություններ": Ահաբեկչական խմբերը, այդ թվում` Ալ Ղաիդան, ԻԼԻՊ-ը, «Ալ Նուսրա ճակատ»-ը, «Բոքո Հարամ»-ը, «Ալ-Շաբաբ»-ը և այլ նման խմբեր, որոնք հովանավորվում են ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի կողմից, ժամանակակից տգիտության արդյունքն են: Վերջին ժամանակներում Սաուդյան Արաբիայի տարածած թայֆայական տգիտությունը դարձել է ԻԼԻՊ-ի հիմնական գաղափարախոսությունը, որը հետևում է նաև թաքֆիրական- սիոնիստական գաղափարախոսություններին: Եվ այս երկիրը դառնում է ՄԱԿ-ի ԱԽ անդամ և ԱՄՆ-ի հետ հակահաբեկչական կոալիցիա է ձևավորում;
Այլ խոսքով, այսօրվա հասարակության մեջ միջազգային ատյանները ոչ միայն չեն կանխում նման գործընթացները, այլ նաև համապատասխան պայմաններ են ստեղծում դրանց տարածման համար: Այդ իսկ պատճառով, բազմաթիվ ահաբեկչական խմբեր, ռասիստական ու հակակրոնական մղումներով, մարտահրավեր են նետում ողջ աշխարհին: Սակայն պետք է ասել, որ մարդկությունը վերադառնում է դեպի տգիտության ժամանակաշրջան, այն դեպքում, երբ շատ երկրներ համարվում են տեխնոլոգիապես զարգացած: Այս սև ժամանակաշրջանում արևմտյան գաղափարախոսության համակարգը, չնայած արտաքնապես գեղեցիկ է ներկայանում, հատկապես ազատության, ժողովրդավարության, մարդու և ժողովուրդների իրավունքների մասին լոզունգներով, սակայն դա միայն առերևույթ է և զուրկ բովանդակությունից: Հենց այս խեղաթյուրված գործընթացում որոշ երկրների ղեկավարներ, մարդու իրավունքների համար և ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ հովանավորում են ամենավայրենի ահաբեկիչներին: Այն, ինչի ականատեսն ենք Սիրիայում, Իրաքում և Եմենում, Ասիայի արևմուտքից մինչև Աֆրիկայի հյուսիս, հենց այս վերաբերմունքի արդյունքն է, որի հետևանքով այս երկրները տառապում են պատերազմներից, ծայրահեղականությունից ու բռնությունից: Այս վիճակը պատճառ է դարձել, որ իսլամ աշխարհը, շիա, թե սուննի, չկարողանա անցնել դժվարություններից ու համընդհանուր արգելքներից, որոնք թույլ չեն տալիս, որ ճշմարիտ իսլամը զբաղեցնի իր ուրույն տեղը և զարգանա: Տարածաշրջանի որոշ երկրներ, ինչպես` Սաուդյան Արաբիան, դաշնակից լինելով ԱՄՆ-ի հետ, իրենց ողջ կարողությունը ծառայեցնում են թայֆայական փառամոլությանը: Հենց այդ պատճառով էլ իսլամական երկրներում այժմ տիրում է կրոնական, ազգային ու հասարակական պառակտում: Սաուդյան Արաբիայի վերաբերմունքը տարածաշրջանում, տգիտության ժամանակաշրջանի վերակենդանացման ապացույցն է: Այս ավերիչ շարժումը, վահաբիական ու սալաֆիական գաղափարախոսության կաղապարով ու սնոտիապաշտությամբ պատճառ է դարձել, որ մուսուլման ժողովուրդը կոտորվի աշխարհի շատ երկրներում: Եվ դրա պատասխանատուն սաուդցիներն են: Սակայն նրանք, իրատես լինելու փոխարեն, փորձում են ծառայել իսլամի թշնամիներին և տգետ գաղափարախոսություններով ու սուսերներով պարով ամրապնդել իրենց երերուն իշխանությունը; ԻԻՀ առաջնորդի ելույթի առանցքն այն է, որ մարդկային հասարակության խնդիրները և ցավերն արծարծելու համար, պետք է ողջ կարողությամբ լծվել ու ողջ կարողությունն օգտագործել ժամանակակից տգիտության երևույթը ներկայացնելու համար: Իսկ այս մեծ գործի համար պատասխանատու են գրողներն ու բանաստեղծները: