Իսլամաֆոբիան արևմուտքում(6)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i69880-Իսլամաֆոբիան_արևմուտքում(6)
Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք Դոնալդ Թրամփի պաշտոնավարությունից հետո ԱՄՆ-ում իսլամաֆոբիայի տարածման խնդիրը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Օգոստոս 15, 2017 15:43 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք Դոնալդ Թրամփի պաշտոնավարությունից հետո ԱՄՆ-ում իսլամաֆոբիայի տարածման խնդիրը:

Արևմուտքում իսլամաֆոբիայի և իսլամատյացության արմատները գտնվում են տարիներ տևած հակաիսլամական քարոզչությունների մեջ: Արևմտյան կառավարությունները օգտագործելով լրատվական հնարավորությունները և իսլամական որոշ շարժումների սխալ գաղափարախոսությունները, ինչպես վահաբականությունը բազմամյա ծրագիր են մշակել խաղաղատենչ եւ արդարատենչ իսլամի դիմագծերի խափանման համար: Իսլամի Մուհամմեդ մարգարեն՝ Աստծո առաքած մարգարեներից վերջինը և միաստվածության ուսուցումների լրացնողը, իր առաքելությունը սկսեց դեպի Աստված դառնալու հրավեր ուղղելով ժողովուրդներին: Իր պատգամը ժողովրդին հասցնելու համար այս մարգարեն բազմաթիվ դժվարությունների հանդիպեց և նույնիսկ կորցրեց իր մերձավորներից ու աջակիցներից շատերին: Նույնիսկ այն ժամանակ, երբ Մուհամմեդ մարգարեն տիրեց արաբական կղզուն և կազմեց իսլամական մեծ պետություն,  նրա ամենակարևոոր քայլը ժողովրդին  դեպի Աստված դառնալու հրավիրելն էր և ոչ թե սուրն ու մարդասպանությունը: Ոչ ոք ուժի ազդեցության տակ իսլամ կրոնը չի ընդունել և ով, որ պահպահնեց իր դավանանքը մուսուլմանների կողքին և իսլամական համակարգում շարունակեց ապրել խաղաղ համակեցությամբ: Նույնիսկ նրանք, ովքեր թշնամություն ունեին իսլամ կրոնի դեմ մինչև այն պահը երբ սրով չեն սպառնացել մուսուլմաններին իսլամական հասարակության մեջ պահպանվել է նրանց իրավունքները և ոչ ոք նրանց դեմ քայլ անելու իրավունք չի ունեցել: Մեդինայում Մուհամմեդ մարգարեի 10-ամյա իշխանության օրոք բոլոր պատերազմները եղել են մուսուլմաններին պատերազմի կոչ ուղղած թայֆաների ու խմբերի դեմ: Պատերազմների ընթացքում  գերեվարվածների նկատմամբ մուսուլմանների վերաբերմունքը այնքան մարդկային է եղել, որ նրանցից շատերը մուսուլման են դարձել: Մուհամմեդ, մարգարեի և Ալի Էմիրապետի իշխանության օրերին ոչ մուսուլմանների իրավունքների պահպանման և մուսուլմանների կողմից նրանց դեմ հավանական բռնությունների վերացման մասին բազում ավանդազրուցներ կան իսլամի պատմության մեջ:

Իսլամը այս ուսուցումներով և բարոյականության տիպար հանդիսացող մեծ առաջնորդներով արդյոք կարող է ահաբեկչության, բռնության ու ծայրահեղականության տարածողը լինել: Եթե մի կողմ թողնենք այն խմբին, որ Իրաքում և Սիրիայում ու մի քանի այլ երկրներում իսլամի անվան ներքո հանցագործություներ են կատարում, մուսուլմաններեի մեծ մասը հատկապես ոչ մուսուլման երկրներում մուսուլման փոքրամասնությունները ամենախաղաղասեր և օրենքը հարգող ժողովուրդներից  են համարվում: Իսլամական երկրներում քրիստոնյա, հրեա և այլ կրոնների հետևորդները ազատությամբ կատարում են իրենց կրոնական ծիսակատարությունները և խաղաղ համակեցություն ունեն մուսուլմանների հետ: ԻԻՀ-ում այդ փոքրամասնությունները նույնիսկ իրենց պատգամավորներն ունեն Իրանի խորհրդարանում: Թաքֆիրական ու ահաբեկչական խմբերը մուսուլմանների մեջ փոքրամասնություն են համարվում և նրանց հանցագործությունները մուսուլմաններին վերագրելը՝ Արևմուտքի քաղաքական նպատակները առաջ տանելու ուղղությամբ  արված քարոզչություների արդյունքն է:

Արևմտյան կառավարություններն ու ԶԼՄ-ները լիովին նպատակաուղղված կերպով իսլամ կրոնին են վերագրում թաքֆիրական ու ահաբեկչական խմբերի հանցագործությունները և իսլամը ներկայացնում են որպես ծայրահեղականություն ու ահաբեկչություն տարածող կրոն: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկն է այն քաղաքական դեմքերից, ում իշխանության գալուց իվեր արևմուտքում ավելի սրվեց իսլամաֆոբիան ու իսլամատյացությունը: Վերջերս Փյու հետազոտական կենտրոնի քննարկումների համաձայն, անցնող մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ի մուսուլմանների գրեթե կեսը ենթարկվել են ցեղային խտրականության: Հեռախոսային կապի միջոցով ԱՄՆ-ի 1001 մուսուլմանների մասնակցությամբ անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն, հարցվողների 48 տոկոսը հանդիպել է այդ կարգի խտրական մոտեցումների:

Այս ուսումնասիրությունը պարզում է, որ ռասիստական հողի վրա կատարվող քայլերի 32 տոկոսը խոսքով սպառնալիքներ են, 19 տոկոսը օդանավակայանների պատասխանատուների կողմից խտրական վերաբերմունք, 18 տոկոսը մուսուլմաներին ուղղված հայհոյանքներ են և շուրջ 10 տոկոսը պետական ուժերի կողմից մուսուլմանների դեմ կատարվող խտրական վերաբերմունքներ: Ցեղային խտրականության ներքո անապահովության զգացումը մեծ ազդեցություն է թողել ԱՄՆ-ում բնակվող մուսուլմանների առօրյայի վրա: Անցկացված  հարցման հարցումերից մեկը մուսուլմաններից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին է եղել: Հարցվողների 74 տոկոսը Դոնալդ Թրմփին հակաիսլամական միտք ունեցող անձ է համարել: Միայն Թրամփի նախագահության առաջին 10 օրվա ընթացքում մուսուլմանների դեմ տեղի է ունեցել 867 բռնություններ և իսլամաֆոբիայի հողի վրա իրականացվող հանցագործություններ: Ամերկա-իսլամական կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն 2015թ. ԱՄՆ-ում հակաիսլամական խմբերի թիվը շուրջ 35 է եղել, ինչը մեկ տարի հետո հասել է 101-ի: Այս վիճակագրական տվյալները 75 տոկոսանոց աճ են ցույց տալիս: Այդ խմբերից մեկը «Գործողություն ԱՄՆ-ի համար» հակաիսլամական և ծայրահեղական խումբն է:

ԱՄՆ-ում փոքրամասնություններ նկատմամբ ատելության ու ծայրահեղականության աճը

«Վաշինգտոն փոստ» օրաթերթը իր համարներից մեկում գրել էր, որ «Գործողություն ԱՄՆ-ի համար» ծայրահեղական ու իսլամատյաց խմբի նպատակը մուսուլմաններին ու առհասարակ իսլամ կրոնը հակաամերիկյան ներկայացնելն է: Այդ խումբը ջանքեր է գործադրում մուսուլմաններին ներկայացնել որպես օրենքին չենթարկվող և բարոյականությունը խախտող քաղաքացիներ: Անցած ամսվա ընթաքցքում ԱՄՆ-ում տասնյակ ցույցեր են անցկացվել «Բողոք իսլամի շարիաթի դեմ» խորագրով: Հակառասիստական ու հակածայրահեղական մի խմբի տնօրենների խորհրդի անդամ «Խեզեր խանը» Վաշիգտոն փստ օրաթերթում գրել է.«Այս գործողությունների նպատակն է ապացուցել, որ իսլամի օրենքը հակասում է ԱՄՆ-ի սահմանադրությանը»: ԱՄՆ-ի իսլամատյացները ջանքեր են գործադրում, որպեսզի այդ  քայլերով ԱՄՆ-ի տարբեր շրջաններում նահանգային մասշտաբով վավերացնեն օրենք իսլամի շարիաթի դեմ: «Գործողություն ԱՄՆ-ի համար» խմբի հիմնադիր Բրիջիթ Գաբրիելն ասել է.«Նրանք, ովքեր հավատում են Ղուրանին չեն կարող հավատարիմ քաղաքացիներ լինեն ԱՄՆ-ի համար»: ԱՄՆ-ի հանրապետականներին աջակցող մի խումբ քրիստոնյաներ, իսլամը ոչ թե կրոն այլ  ամբողջատիրական գաղափարախոսություն են համարում և համոզված են, որ մուսուլմաներր չեն ներառվում կրոնի ազատության օրենքի մեջ: Այդ կարգի բացասական քարոզչությունների բերումով ԱՄՆ-ի ժողովրդի որոշ խավերի մեջ բացասական հայացք է ձևավորվել մուսուլմանների դեմ: Մի քանի ժամանակ առաջ ԱՄՆ-ի Օրգան նահանգի Փորթլանդում մի սպիտակամորթ ծայրահեղական դանակի հարվածներով սպանել էր ԱՄՆ-ի երկու քաղաքցիներ 53-ամյա Ռիքի Ջոն Բեսթին և 23-ամյա Թալիսին Մադրինին: Այդ երկու ամերիկացիների հանցանքը երկու մուսուլման աղջիկների սպիտակամորթ ռասիստ Ջերեմի Քրիստինի խանգարումերից պաշտպանել  է եղել: Անցած ամիս Վիրջինիայում մի մուսուլման աղջիկ իր ընկերների հետ մզկիթի մոտակայքում քայլելիս վրաերթի է ենթարկվել և սպանվել ծայրահեղական անձի կողմից: ԱՄՆ-ի ոստիկանությունը հայտարարել է.«Դեպքը պատահել է մեքենավարության պահին առաջացած ագրեսիայի հետևանքով», սակայն իրականությունն այն է, որ այդ աղջիկը իր կրոնական պատականելության և հիջաբ կրելու պատճառով է սպանվել:

Իսլամատյացության տարածումը ԱՄՆ-ում

ԱՄՆ-ում մուսուլմանների նկատմամբ ռասիստական մոտեցումները Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո բազմապատկվել են: Սպիտակ Տուն մուտք գործելուց միայն մի քանի օր հետո ահաբեկչությանը դիմակայելու պատրվակով Թրամփը արգելեց իսլամական 6 երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ: Մինչդեռ անցած տարիների ընթացքում այդ երկրները ոչ  մի դերակատարություն չեն ունեցել ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մեջ: Այդ երկրներից մեկը Իրանն է, սակայն անցած քանի տարիների ընթացքում ԱՄՆ-ում բնակվող իրանցիների կողմից գործադրված մի ագրեսիվ դեպք նույնիսկ չի զեկուցվել: ԱՄՆ-ում բնակվող իրանցիները այդ երկրի ամենակրթված ու ամենակոնվերգենտ քաղաքացիներն են: Հատկանշական է, որ Դոնալդ Թրամփը, ով ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով իսլամական 6 երկրների քաղաքացիներին արգելեց մտնել ԱՄՆ՝ Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում միլիարդավոր դոլարներ արժողությամբ զենքի վաճառքի պայմանագրեր կնքեց Ալե Սաուդի իշխանավորների հետ, այն էլ այն դեպքում, երբ սեպտեմբերի 11-ի  ահաբեկչական հարձակման 19 գործակալներից 15-ը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են եղել: Իհարկե չմոռանանք ասել, որ ԱՄՆ-ում իսլամի դեմ քարոզչությունների բերումով շատերի մեջ իսլամ կրոնի ուսումնասիրման ցանկություն է առաջացել: Իսլամի ուսումնասիրության ցանկության պատճառով ԱՄՆ-ում աճել է մուսուլմանների նկատմամբ սրտակցությունն ու իսլամատյացության դեմ քայլերը: Հաջորդ համարի ընթացքում առավել մանրամասներ կհաղորդենք այս մասին: