Սևամորթները Հոլիվուդյան մեկնաբանությամբ-1(Սևամորթների տեղը Հոլիվուդի վարչական և մեդիա համակարգում)
Հարգելի ռադիոունկնդիրներ "Սևամորթները հոլիվուդյան մեկնաբանությամբ" հաղորդաշարը բաղկացած է 26 մասից: Հաղորդաշարի ընթացքում կներկայացվի հոլվիուդյան կինոյում սևամորթների վիճակը: Այժմ ներկայացնում ենք հաղորդաշարի առաջին մասը:
ԱՄՆ-ի սևամորթները այդ երկրում փոքրամասնություն են կազմում: Նրանց թիվը 2017թ կազմել է 42 միլիոն, կամ ԱՄՆ բնակչության ավելի քան 12.5 տոկոսը: Սևամորթներն ԱՄՆ-ում մշտապես ենթարկվել են ռասայական խտրականության: Հատկապես 17-19-րդ դարերում նրանք բռնութան են ենթարկվել սպիտակամորթների կողմից: Երբ 1865թ․ ԱՄՆ-ում վերացավ ստրկատիրությունը, մինչև 1955թ.` ԱՄՆ-ի քաղաքացիական շարժման սկիզբը, սևամորթները ենթարկվում էին խտրության` կրթական, քաղաքական, հասարակական, տնտեսական ու առողջապահական ոլորտներում: Նրանք նույնիսկ որոշակի սահմանափակությունների էին ենթարկվում աշխատանքի և ամուսնության ժամանակ: Իրենց պայքարի արդյունքում. 1955-1968թթ. սևամորթները կարողացան վերականգնել իրենց քաղաքացիական իրավունքների մի մասը:
Այս հաղորդման ժամանակ կներկայացնենք այն խտրությունները, որ Հոլիվուդը կիրառել է սևամորթների նկատմամբ: Ցույց կտանք, թե հոլիվուդյան կինոյում ինչպես են փորձում կինոյի լեզվով նվաստացնել սևամորթներին: Ֆիլմերը, որ այս հաղորդման ժամանակ քննարկվելու են, հիմնված են սևամորթների հասարակական պայքարի վրա: Հաղորդաշարի ընթացքում մենք կփորձենք պատասխանել այն հարցին, թե արդյոք սևամորթների վիճակի բարելավումը կարողացել է ճշմարտացիորեն դրսևորվել նաև կինոյում:
Այս հաղորդման ընթացքում նախ կներկայացնենք այն մեդիա և վարչական սահմանափակումները, որ կիրառվել են սևամորթների նկատամբ Հոլիվուդում: Իրականությունն այն է, որ սևամորթները մշտապես դերերի առումով սահմանափակությունների են ենթարկվել: Դա նշանակում է , որ սևամորթներն ԱՄՆ-ի ԶԼՄ-ներում ավելի քիչ են ներկայանում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս հարցում կա երեք խնդիր: Նախ` սպիտակամորթ գործատուները մեծ մասամբ ռասիստ են, ինչը սևամորթներին թույլ չի տալիս ներկա լինել հոլիվուդյան ֆիլմարտադրության ոլորտում: Երկրորդ` նրանք չունեն համապատասխան կրթություն և հնարավորություններ: Իսկ դա պատճառ է դառնում, որ նրանք կորցնեն զբաղվածության բազաթիվ հնարավորություններ: Երրորդ հերթին, ԱՄՆ-ի մեդիաոլորտը հիմնականում սպիտակամորթների ձեռքում է, ինչի հետևանքով սևամորթներն այնտեղ մեծ ներկայություն չունեն:
Բացի դրանից, սևամորթները բախվում են այլ խնդրի`նրանք հայտնվում են այն դերերում, որոնք ավելի են խորացնում սևամորթների վերաբերյալ առկա թյուրիմացությունները, որ գոյություն ունեն ԱՄՆ-ի հասարակությունում: Այս թյուրիմացությունները պատճառ են դառնում, որ սևամորթ դերակատարների թիվը սահմանափակվի այն ոլորտներում, որոնք վերաբերում են սևամորթներին: Որպես օրինակ, սևամորթները ֆիլմերում հայտնվում են որպես երգիչներ, ծառայողներ, թմրամոլներ, զբաղվոմ են գողությամբ և մշտապես կռիվների մեջ են լինում: Բացի դրանից, մեծ մասամբ ֆիլմերում, որտեղ կան սևամորթ դերակատարներ, անպայման լինում են խնդիրներ: Հոլվիուդի պատմությունը ցույց է տալիս, որ սկզբնական շրջանում սևամորթներն այստեղ անտեսվում էին և լավագույն դեպքում հայտնվում էին միայն երգիծական ֆիլմերում: Առաջին սևամորթ կինոաստղերը 20-30-ական թթ., այսինքն կինոյի ի հայտ գալուց 20 տարի անց, ավելի քիչ աշխատավարձ էին ստանում, քան սպիտակամորթ աստղերը: Նման դերասանուհիներից էր Ֆրեդդի Վաշինգտոնը: Հետո իհարկե հայտնվեցին դերասաններ, ինչպես Սիդնեյ Փոաթիեն, ով ցույց տվեց սևամորթների ընդունակություններն այս ոլորտում: 1950-60-ականն թթ. սևամորթները կինոյում ավելի մեծ ներկայություն ունեցան: Եվ դա կապված էր ԱՄՆ-ում տիրող իրավիճակի հետ: Այդ ժամանակաշրջանում սևամորթներն ավելի էին ակտիվանում, ինչը դրսևորվում էր նաև կինոյում: ԱՄՆ հասարակությունը պայքարում էր հավասար իրավունքների համար: Եվ կինոյում կարելի էր տեսնել նույնը: Սակայն այսօր, սևամորթների քաղաքացիական շարժումից կես դար անց, ԱՄՆ հասարակության մեջ սևամորթները շարունակում են ենթարկվել խտրական վերաբերմունքի, ինչն արգելված է երկրի սահմանադրությամբ:
Սևամորթների նկատմամբ կիրառվում է ևս մեկ խտրական վերաբեմունք; Դա Օսկարի մրցանակաբաշխությունն է: Հոլվիուդն Օսկարի մրցանակաբաշխութան ժամանակ մշտապես խտրականություն է դրսևորում սևամորթների նկատմամբ: 1939թ., Օսկարի 12-րդ մրցանակաբշխության ժամանակ, Հեթի Մաքդանիելն առաջին սևամորթ կին դերասանն էր, որ արժանացավ Օսկարի` Քամուց քշվածները ֆիլմի համար: 2016թ Օսկարի մրցանակաբաշխությունը բոյկոտվեց մի շարք սևամորթ աստղերի կողմից: Հարց է ծագում, թե որն է պատճառը, որ Օսկարի ժյուրին ձայների 94 տոկոսը տալիս է սպիտակամորթ դերասաններին և միայն 6 տոկոսը` այլ ռասաների ներկայացուցիչներին: Եվ նրանց միայն 2 տոկոսն են կազմում սևամոթրները: 2016թ հայտարարվեց, որ Օսկարի բոլոր թեկնածուները լինելու են սպիտակամորթներ: Դա այն դեպքում, երբ բազմաթիվ ֆիլմեր էին ներկայացնվել այլ ռասաների ներկայացուցիչների մասնակցությամբ: 2016թ սպիտակ Օսկարը բողոքի մեծ ալիք բարձրացրեց ռասայական խտրականության դեմ` Ալ Շարիթոնի ղեկավարությամբ: Բողոքարաները հավաքվեցին Օսկարի շենքի դիմաց և կոչ արեցին որպեսզի մրցանակաբաշխությունն ավելի լավ գործունեություն ծավալի: Ալ Շարիթոնը հայտարարեց, որ եթե Օսկարը միայն սևամորթներին որպես թեկնածու ներկայացնի մրցանակ ստանալու համար, ավելի խոշոր ցույցեր կկազմակերպվեն:
Չնայած Հեթի Մաքդանիելը 1939թ, Սիդինեյ Փոաթիեն` 1963թ. , Վուդի Գոլդբերգը` 1991թ., Դենզել Վաշինգտոնը 2001թ․ և Մորգան Ֆրիմանը 2005թ․ կարողացան ստանալ Օսկար, սակայն պատմությունը վկայում է, որ սևամորթներն ամենաքիչ օսկարակիրներն են եղել: Բացի դրանից, նրանց դերերի մեծ մասը եղել են ստանդարտ դերեր: Որպես օրինակ` 1940թ, երբ Մաքդանիելը խաղաց սպիտակամորթներին ծառայող աշխատակցի դերը, բողոքի ցույց իրականացվեց այն հանգամանքի դեմ, որ սևամորթները երբեք գլխավոր դերերում հանդես չեն եկել: Ամերիկացի սևամորթ ռեժիսոր Սփայք Լին նրանցից է, ով մշտապես բողոքել է Հոլիվուդում առկա խտրության դեմ: Նրա ասելով, սևամորթի համար ավելի հեշտ է ընտրվել ԱՄՆ-ի նախագահ, քան դառնալ Հոլիվուդյան որևէ ստուդիայի տնօրեն: Բնականաբար սևամորթ դերակատարների համար Հոլիվուդում չկան մեծ հնարավորություններ:
Երրորդ խնդիրը, որ այս կապակցությամբ պետք է ներկայացնենք, սևամորթ դերակատարներով ֆիլմերի վաճառքն է: Նրանով հանդերձ, որ սևամորթները կազմում են ԱՄՆ-ի բնակչության ավելի քան 2 տոկոսը և հոլիվուդյան ֆիլմերի դիտոդների 25 տոկոսը, այդուհանդերձ, այն ֆիլմերը որտեղ դերակատար են սևամորթները, ավելի քիչ են վաճառվում: Նույնիսկ այնպիսի ռեժիսորների ֆիլմերն ինչպես Սթիվեն Սփիլբերգը, ով 1997թ. ներկայացրեց Ամիստադ ֆիլմը, կամ Կվենտին Տարանտինոն, ով ներկայացրեց "Ատելի 8-ը" ֆիմը, չունեցան մեծ վաճառք: Եվ հենց այստեղ էլ նկատելի է նույն խնդիրը, որ սևամորթները հայտնվում են ստանդարտ ֆիլմերում, ինչը ազդում է նաև դրանց վաճառքի վրա: Իհարկե վերջում պետք է նշենք, որ սևամորթ կինոյի շարժումը, որը ստեղծվեց 1970թ., պատճառ դարձավ, որ ի հայտ գան նոր սևամորթ ռեժսորներ ու կինոգործիչներ: 1976թ․ տեղի ունեցան որոշակի փոփոխություններ և ԱՄՆ-ի սևամորթ հասարակությունը ներկայացավ նոր ձևով: ԱՄՆ-ի սևամորթ կինոգործիչները, հակառակ Հոլիվուդի ղեկավարների, փորձում են բարձրացնել սևամորթների բյուջեն և այս ուղղությամբ ստեղծել են հիմնադրամ, որն աշխատում է Նյու Յորքում: Նպատակն է դիմագրավել Հոլիվուդի քաղաքականությանը: Ավարտվեց մեր այսօրվա հաղորդումը: