Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (33)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i70154-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(33)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Օգոստոս 19, 2017 09:38 Asia/Tehran

«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Վերջերս գիտելիքահենք մի ընկերության իրանցի գիտնականները նախագծել ու պատրաստել են մետաղե ամուր եռաչափ տպիչներ, որոնք կիրառվում են նաև մեքենաշինության ոլորտում: Նախագծի ղեկավարի խոսքով,  օգտագործված դինամիկ սարքավորումների նախագծումը ՝ հակառակ ներքին ու արտասահմանյան տպիչների, քիչ է մաշվում, ինչը դրական է ազդում վերջնական արդյունքի վրա: Տպիչների պատրաստման համար կիրառվում է ալյումինե խառնուրդ: Կիրառված տեխնիկան մեծապես ազդել է վերջնական օրինակի որակի վրա: Տեխնիկան կիրառելի է նաև մեքենաշինության ու պետրոքիմիայի և արդյունաբերության այլ ոլորտներում:

Եռաչափ տպիչներն ունեն բազմաթիվ առավելություններ: Սարքն ավտոմատ եղանակով է աշխատում: Այստեղ անհրաժեշտ չէ օպերատորի միջամտությունը: Սարքի հետ աշխատելիս, եթե էլեկտրահոսանքն անջատվի , ապա կապը կրկին միանալուց հետո, տպիչը աշխատանքը շարունակում է անխափան: Իսկ մյուս տպիչների դեպքում, էլեկտրահոսանքը միանալուց հետո, վերջնական օրինակի տպման աշխատանքը կատարվում է ամենասկզբից:

Սարքն ունի շոշափելի մոնիտոր, որն աշխատում է շաբլոնային կարգավիճակից անկախ: Ցանկացած օգտատեր կարող է աշխատել սարքով: Սարքի շարժողական ճշգրտության գործակիցը բարձր է՝ 25 միկրոն բարձրության և 20 միկրոն լայնքի ճշգրտությամբ, պատրաստվում է վերջնական օրինակը: Նոր սարքն ավելի էժան է քան արտասահմանյան տարբերակը:

 

 

Գիտելիքահենք մի ընկերության իրանցի գիտնականները նախագծել ու պատրաստել են մետաղե ամուր եռաչափ տպիչներ

dielectrophoresis մասնիկների նախագծման, կլոնավորման ու պատրաստման միջոցով, գիտնականները քաղցկեղային բջիջների մեխանիկական հատկությունների օգնությամբ , հնարավոր են դարձրել քաղցկեղի ախտորոշումն ու բուժումը:

Թեհրանի համալսարանի գիտնականներն  բջիջների մեխանիկական հատկությունների օգնությամբ , ախտորոշում  են քաղցկեղը և արյան հիվանդությունները

 

Քաղցկեղային բջիջների մեխանիկական հատկությունների հետազոտման համար, գիտնականներն աշխատել են LoC չիպի վրա: Այս նախագծում հնարավոր է գնահատել և առանձնացնել մեծ քանակությամբ բջիջներ: Կատարված փորձերի ընթացքում, փոփոխություն են կրել կարմիր գնդիկների 25, ամենամեծ քանակությամբ  սպիտակ գնդիկների 150  և կրծքագեղձի քաղցկեղային բջջային հետքի 60 տոկոսը: Նախկին մեթոդների  համեմատությամբ , այս քանական ուշագրավ է , ինչը վկայում է նոր գյուտի արդյունավետության մասին:

 

Թեհրանի համալսարանի գիտնականները նախագծել, կլոնավորել ու պատրաստել են dielectrophoresis միկրոչիպեր

 

Իրանցի գիտնականները բիոսենսորների ոլորտում նոր տեխնոլոգիա են ձեռք բերել : Մահդի Ջավանմարդը ՝ Ռաթգերզ համալսարանի գիտնականների համագործակցությամբ, պատրաստել է բիոսենսորներով օժտված չիպեր, որոնք գնահատում են անհատի մոտ հարուցիչների ու մանրեների առկայությունը: Տեխնոլոգիան կոչվում է «Լաբորատորիա ՝ չիպերի վրա»: Հիշյալ չիպն այնքան մանր է , որ հնարավոր է այն տեղադրել առողջության գնահատման զգեստանման փոքր սարքերի վրա: Չիպը նաև կարող է գնահատել անհատի մոտ վտանգավոր ապականող և հարուցիչների ու մանրեների վտանգը: Իրանցի գիտնականի խոսքերով՝ սարքը մեծ նշանակություն ունի առողջության վերահսկման և բուժման ոլորտներում:

Տեխնոլոգիան ունի միկրոտարրերի կոդավորման հնարավորություն: Այլ խոսքով, յուրաքանչյուր տարրի համար չիպն առանձին կոդ է արձանագրում: Այդպիսով, կոդը կարող է տարրերն ու մասնիկները ճանաչելով , փորձարկել նաև օդի ապականության տոկոսայնությունը և առկա մանրեների ու հարուցիչների քանակը: Ներկայումս այդ բիոսենսորներն աշխատում են խոշոր սարքերի օգնությամբ, սակայն տեխոնոլոգիան կարող է արագացնել գործընթացը : Դա իրականացվում է կրելի սարքերի ու պարագաների վրա:

 

 

Իրանցի գիտնականը պատրաստել է «Լաբորատորիա ՝ չիպերի վրա»

 

 

Իրանցի գիտնականի ղեկավարած Ռաքֆելերի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են գլխուղեղային նեյրոնների գործունեության գնահատման նոր ալգորիթմ: Ռաքֆելերի համալսարանի բիոֆիզիկայի և նևրոտեխնոլոգիական լաբորատորիայի ղեկավար և ուսումնասիրության վարիչ ՝ Ալի Փաշա Վազիրին, կիրառել է մկան գլխուղեղային նեյրոնների գործունեության ուսումնասիրման համար մանրադիտակային մեթոդ: Ալգորիթմը գիտնականներին օգնել է գնահատել տվյալ պրոցեսում աշխատող հարյուրավոր նեյրոնների որոշակի ազդանշանները: Գիտնականի նպատակը ՝ նեյրոնային ցանցի եռաչափ բաժինների դինամիկական վերահսկման միջոցով գլխուղեղի գործունեության մանրամասն բացահայտումն է:

Մկների գլխուղեղում այս մեթոդի կիրառումը լուրջ խնդիր էր ներկայացնում, քանզի միաժամանակ նեյրոնների գործունեության արձանագրման համար, անհրաժեշտ էր կադրերի միաժամանակ ամրագրում: Դա ավելի էր բարդացնում բջիջներից առաքված ազդանշանների գնահատումը: Նախկին ուսումնասիրություններում, նեյրոնները բջջային կուտակված մասսա էին պատկերում, իսկ նոր ուսումնասիրության ալգորիթմերը հնարավոր են դարձրել անկախ նեյրոնների որսը, նաև պարզել   և նրանց ազդանշանների առաքման ժամանակը: Գիտնականներին նաև հաջողվել է ամրագրել բազմաշերտ նեյրոններ ընդգրկող գլխուղեղի եռաչափ ու ներքին բաժնում առկա ազդանշանները:

 

 

Իրանցի գիտնականներին հաջողվել է պատրաստել նեյրոնների հետապնդման ալգորիթմը

 

 

 

Վերջերս իրականացված ուսումնասիրությունը հավանաբար կարող է ընդմիշտ լուծել հոդային հիվանդների խնդիրը: Կալիֆորնիայի գիտնականները նոր մեթոդ են գտել ՝ արհեստական հոդերի պատրաստման համար, որը շատ նման է բնական օրինակին: Գիտնականները հուսով են, որ նոր մեթոդն օգնելու է հոդացավերով տառապող հիվանդներին ՝ բարելավելու իրենց կյանքի որակը:Նոր գյուտը կարող է փոխարինել ծնկոսկր-ազդրային  հոդի վնասված հյուսվածքին:

Ավելի վաղ կիրառվող արհեստական հոդերը բնականապես ճնշում էին հոդերին , իսկ ամուր հոդերի բացը լրացրել են Ֆլորիդայի գիտնականները, որոնք գտնել են լաբորատորային հոդեր պատրաստելու եղանակը: Դա վեց անգամ ավելի ամուր է նախկին օրինակներից: Արտրիտը տարածված հիվանդություն է , որից տառապում է շուրջ 30 միլիոն մարդ: Արհեստական հոդը փորձարկվել է մկների, ճագարների ու ոչխարների վրա և երկարատև փորձարկումների արդյունքում, հնարավոր կլինի ստանալ սննդի ու դեղորայքի կազմակերպության լիցենզավորումը:

 

 

Կալիֆորնիայի գիտնականները պատրաստել են աշխարհի ամենադիմացկուն արհեստական հոդը