Սևամորթները Հոլվիուդյան մեկնաբանութամբ-2 (ա. «Ազգի ծնունդը» ֆիլմը)
Այսօր ներկայացնում ենք «Ազգի ծնունդը» ֆիլմը,որով Հոլիվուդը դարձյալ փորձել է աղավաղել սևամորթների դիմագիծը:
Թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Սևամորթները Հոլվիուդյան մեկնաբանութամբ» հաղորդաշարի հերթական համարը:
Առաջին համարում, քննարկեցինք Հոլվիդում սևամորթների նկատմամբ առկա խտրական վերաբերմունքը: Այս համարում կներկայացնենք հոլիվուդյան մի ֆիլմ, որի թեման նույնպես սևամորթներն են:
«The birth of a nation» ֆիլմի ռեժիսորն է Դեյվիդ Գրիֆֆիթը: Ֆիլմը համր է և արտադրվել է 1915թ` ԱՄՆ-ում: Ֆիլմը նկարահանվել է "Ցեղի անդամը" գրքի հիման վրա, որի հեղինակն է Թոմաս Հինքսոնը: Գիրքը հրատարակվել է 1905 թ: Ֆիլմի տևողությունը երեք ժամ է:
«The birth of a nation» ֆիլմը և ֆիլմի ռեժիսորը, 1915թ
Ֆիլմի ժամանակը վերադառնում է ԱՄՆ-ի ներքին պատերազմներից առաջ ժամանակաշրջանին: Ֆիլ և Թադ Սթունմենները գնում են իրենց ընկերոջը` Բեն Քամերոնին հանդիպելու, ով ապրում է Հարավային Կարոլինայում: Ֆիլը սիրահարվում է Բենի քրոջը` Մարգարեթին: Իսկ Բենը սիրահարվում է Էլբերիին` Ֆիլի քրոջը: Հենց այդ ժամանակ, երբ Սթունմենի հյուսիսային ընտանիքը բարեկամանում է Քամերոնի հարավային ընտանիքի հետ, երկրում բռնկվում է հյուսիս-հարավ պատերազմը: Պատերազմի ժամանակ Թադ Սթունմենը և Քամերոնների երկու տղաները սպանվում են: Բեն Քամերոնը վիրավորվում է և հիվանդանոցում ծանոթանում Էլիզ Սթունմենի հետ, ով բուժքույր է: Նրանք որոշոմ են ամուսնանալ: Սակայն Էլիզն իր հոր օգնության պատճառով թողնում է Բենին: Երբ 1865թ պատերազմն ավարտվում է, Սթունմենները և Քամերոնները գտնվում են երկու ճակատներում: Սևամորթներն ազատվում են ստրկությունից: Սթունմենների հայրը գնում է հարավային Կարոլինա, որպեսզի օգնի սևմաորթներին`վերականգնելու իրենց իրավունքները: Ապա սկսվում է պատերազմից տուժած շրջանների վերակառուցումը: Հաավային Կարոլինայում սահմանադրությունն ընկնում է սևամորթների ու ընդդիմադիրների ձեռքը, ովքեր օգտագոծելով առիթը, թալանում են ժողովրդին: Ֆիլմում այնպես է ներկայացված, թե հարավի ժողովուրդը, հատկապես քամերոնցիները, տուժում են սևամորթների վայրենություններից ու թալանից: Ֆիլմի ավարտին սպիտակամոթների մի խումբ, Բեն Քամերոնի ղեկավարությամբ, ստեղծում է Կուկլուս Կլան խումբը: Այս խումբն ԱՄՆ-ում և' անցյալում և' ներկայումս, պաշտպանում էր սպիտակմորթներին ու դրա համար դիմում էր ցակացած տեսակի բռնությունների: Ֆիլմի ավարտին Կուկլուս Կլանի անդամները ոչնչացնելով սևամորթներին, խաղաղություն ու արդարություն են հաստատում ԱՄՆ-ի հարավում: Ֆիլ Սթունմենը և Մարգարետ Քամերոնն ամուսնանում են: Իսկ մյուս կողմից բարի ավարտ է ունենում նաև Բեն Քամերոնի և Էլիզ Սթունմենի սիրավեպը:
Ֆիլմն իհարկե ենթարկվել բազմաթիվ քննարկումների: Կինոգետ Դեյվիդ Քուքը "Համաշխարհային կինոյի պատմություն" գրքում ասում է. «Ազգի ծնունդ» ֆիլմը ցուցադրվեց առաջին հերթին Սպիտակ տանը: ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Վուդրո Ուիլսոնը, ով նաև պատմաբան էր, բարձր գնահատեց ֆիլմը": Ֆիլմի երկրորդ մասն անվանվել է "Վերակառուցման շրջանը` ներքին պատերազմից հետո": Այս մասում տեսնում ենք որոշ տողեր` Ուլիսոնի գրքից, որը կոչվումէ "ԱՄՆ ժողովրդի պատմություն":
Այստեղ նա հյուսիսին մեղադրում է Աբրահամ Լինքոլնի սպանությունից հետո հարավի քաղաքակրթությունը ոնչացնելու մեջ: Բացի այդ, Ուիլսոնը հովանավորում է Կուկլուս Կլան խմբին, նշելով, որ դրա ստեղծումն անհրաժեշտություն էր: Այն գեղեցիկ պատկերները, որ ներկայացվում են Կուկլուս Կլանից, պատճառ են դառնում, որ այդ խմբում ներգրավվեն մեծ թվով երիտասարդներ: Ֆիլմը փաստորեն կարողացել է գաղափարական զենք դառնալ այնպիսի մարդկանց ձեռքում, ինչպես Ուիլսոնը: Այլ խոսքով, հոլիվուդյան կինոն, լեգիտիմիացնելով Կուկլուս Կլան խմբին, պատճառ դարձավ, որ ի հայտ գա մի նոր հասարակական ու բացասական երևույթ, որը հետո ԱՄՆ-ի քաղաքներում փողոցային բախումների պատճառ դարձավ: Բացի Դեյվիդ Քուքից, այնպիսի մեծ կինոգետներ, ինչպես` Սերգեյ Այզենշտայնը, ֆիլմը զզվելի են համարել: Այզենշտայնը հատարարել է, որ այս ֆիլմը քարոզում է ռասիզմ, հատկապես այն ամերիկացիների նկատմանբ, ովքեր բնիկ աֆրկացիներ են: Կինոգետ Ալեն Ռայսի կարծիքով, ֆիլմը ռասիստական ստանդարտ պատկերների հավաքածու է, որն արդեն բազմիցս կրկնվել է: Եվ այս ֆիլմերի ընդհանրությունն այն է, որ նրանք բոլորը սևամորթներին բնութագրում են որպես անքաղաքակիրթ մարդիկ:
Հատված ֆիլմից, որտեղ երևում է, թե սևամորթները հեռու են քաղաքակրթությունից
Շարունակենք ֆիլմի քննարկումը:
Ներքին պատերազմն ավարտվել է և սևամորթները ղեկավարում են հարավային Կարոլինա նահանգը: Ֆիլմի 113-117- րդ րոպեների ընթացքում տեսնում ենք, որ սևամորթները գտնվում են հարավային Կարոլինայի նահանգային խորհրդարանում, որտեղ քննարկվում է սևամոթրների ու սպիտակամորթների ամուսնության հարցը; տեսնում ենք խորհրդարանի մուտքը, ուր մտնում են սևամորթները, այնուհետև ստեղծվում է խառնաշփոթ իրավիճակ, որի հեղինակները սևամորթներն են: Հաջորդիվ ցուցադրվում է մի սպիտակամորթ, ով խորհրդարանում ելույթ է ունենում: Նա խորհրդարանի նախագահող կազմից է և գոռում-գոչյունով փորձում է սևամորթներին հրավիրել լսելու իր խոսքը: Հաջորդ պատկերում տեսնում ենք սևամորթների, ովքեր անուշադիր են որևէ խոսքի նկատմամբ: Տեսախցիկը մի քանի րոպես ցույց է տալիս այդ խառնաշփոթ վիճակը, որպեսզի ապացուցվի, թե որքան անքաղաքավարի վերաբերմունք ունեն սևամորթները խորհրդարանի նկատմամբ: Միջին հեռավորության և մոտիկից արված պատկերները ռեժիսորն ընտրել է դիտավորյալ, որպեսզի իր կարծիքով ցույց տա սևամորթների ոչ քաղաքավարի ու հակահասարակական վարքագիծը: Ոպես օրինակ, մի տեղ տեսնում ենք, որ աթոռին նստած սևամորթը, որ ճաշ է ուտում, զրուցում է իր կողքին կանգնած սևամորթի հետ: Մեկ այլ պատկերում, սևամորթը խորհրդարանում ծխում է: Այնուհետև խորհրդարանի երկրորդ հարկում սևամորթները պարում են շիմպանզեների նման:
Այս ֆիլմը ցույց է տալիս, որ սևամորթները չեն լսում խորհրդարանի նախագահի ու նրա օգնականների ելույթները, հարգանք չունեն մյուսների նկատմամբ: Մեկ այլ պատկերոմ, մի քանի սպիտակամորթներ հետևում են սևամորթների ծիծաղելի վարքին: Ֆիլմը բնականաբար նպատակ ուներ ցույց տալ, որ սևամորթները հեռու են հասարակական նիստ ու կացից և իրավունք չունեն մտնել խորհրդարան ու որոշում կայացնել: Ֆիլմը նաև փորձում է ցույց տալ, որ սևամորթները չեն ենթարկվում օրենքին, անգործունյա են ու չեն կարողանում համագործակցել ուրիշների հետ: Նրանք չունեն տրամաբանություն, որպեսզի հաստատեն օրենքներ ու դրա համար ունեն սպիտակամորթների կարիքը: Ֆիլմը նաև փորձում է կինոդիտողին ներշնչել այն գաղափարը, թե սպիտակամորթները պետք է ղեկավարեն հասարակությունը, իսկ սևամթրները հետևեն նրանց:
Հարգելի ունկնդիրներ փորձեցինք ներկայացնել«Ազգի ծնունդը» ֆիլմը, որպեսզի ներկայացնենք Հոլիվուդի նվաստացուցիչ վերաբերմունքը սևամորթների նկատմամբ: Հաջորդ հաղորդման ընթացքում նույնպես կանդրադառնանք այս ֆիլմին: Եթե ունեք ժամանակ, առաջարկում ենք դիտել ֆիլմը, որպեսզի հաջորդ հաղորդումն ավելի հետաքիքիր լինի: