Իսլամաֆոբիան Ատևմուտքում (7)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i70326-Իսլամաֆոբիան_Ատևմուտքում_(7)
Այս հաղորդման ընթանցքում անդրադառնալու ենք ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում Մզկիթի ռմբադրության դեպքին ու իսլամատյացության հողի վրա կատարվող գործողությունների նկատմամբ մուսուլմանների հակազդեցությանը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Օգոստոս 21, 2017 11:54 Asia/Tehran

Այս հաղորդման ընթանցքում անդրադառնալու ենք ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում Մզկիթի ռմբադրության դեպքին ու իսլամատյացության հողի վրա կատարվող գործողությունների նկատմամբ մուսուլմանների հակազդեցությանը:

Օգոստոսի 5-ի վաղ առավոտյան ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Բլոմինգտոն քաղաքում մի խումբ մուսուլմաններ մզկիթ էին գնացել, որ հանկարծ պայթյունի ձայնը սարսափի էր մատնել բոլորին: Բարեբախտաբար այդ դեպքի ընթացքում ոչ ոք չվնասվեց: Այդ մզկիթը հայտնի է Դար-ոլ- Ֆարողի իսլամական կենտրոն անվամբ: Իսլամական այդ կենտրոնի ղեկավար Մոհամմեդ Օմարն ասել է.«Նախկինում ևս այս կենտրոնին սպառնացել էին հեռախոսով և էլեկտրոնային փոստի միջոցով»: Նշելով որ այս կենտրոնը նախկինում գործունեություն է ծավալել «Ալ-Ֆարուղի անվան երիտասարդների ու ընտանիքների կենտրոն» անվան ներքո նա հավելել է.«Պայթյունի ժամանակ բոլոր հարևանները քնած էին և պայթյունի ահռելի ձայնը ապշեցրել էր բոլորին: Պայթյունից մեկ ժամ անց Դար-ոլ-Ֆարող մզկիթի դրսում ծաղկեփունջ տեղադրելով այդ մզկիթի հարևամությամբ ապրող ոչ մուսուլման «Ռիո Քուրթիս Դեբի Յանգը» գրել էր.«Ես և ընկերս Ռամազան ամսվա ընթացքում այցելել էինք այս մզկիթ և այստեղ մուսուլմանների կողքին ենք»: Նա հավելել է.«Մզկիթի վրա կատարված հարձակումը նմանում է եկեղեցու, քնեսետի ու այլ կրոնների կրոնական վայրերի վրա կատարված հարձակումներին, հետևաբար մենք բոլորս կանգնած  ենք Ձեր՝ մուսուլմաններիդ կողքին»: Սակայն ԱՄՆ-ում բոլորը այդպես չեն մտածում: Մուսուլմանների և ոչ մուսուլմանների միջև գոյություն ունի բացահայտ տարբերություն: Եթե ԱՄՆ-ում մի եկեղեցի ռմբադրվի  դա կհամարվի ահաբեկչական հարձակում: Դոնալդ Թրամփը կբացականչի, որ սա պատերազմ է քրիստոնեության դեմև այդ դեպքը կդառնա ոչ միայն ԱՄՆ-ի այլև ամբողջ աշխարհի պատմական կարևորագույն դեպքերից մեկը: Սակայն ԱՄՆ-ում չկա մի շաբաթ, որ մզկիթները և մուսուլմանների հավաքատեղիները հարձակումների չենթարկվեն:

Ռմբադրում ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Բլոմինգտոն քաղաքի իսլամական կենտրոնում

 

Համարյա մեկ շաբաթ առաջ ևս մի հակաիսլամական հարձակում է տեղի ունեցել Մինեսոտա նահանագում: Մինիապոլիդ քաղաքի արվարձաններում մուսուլմաններին պատկանող մի գերեզմանոց հարձակման թիրախ էր դարձել: Հարձակվողները Գերեզմանոցի պատերին նկարել էին կեռ խաչեր և գրել էին անհարգալի արտահայտություններ: Սակայն դա միայն մի փոքր բաժինն է հատկապես Թրամփի օրոք բարձրացված հակաիսլամական ալիքի: 2017թ. առաջին երեք ամիսների ընթացքում կանխամտածված կերպով հրդեհվել է 4 մզկիթ: Տարբեր նահանգներում՝ սկսված Ֆլորիդայից մինչև Տեխաս ու Վաշինգտոն հրդեհված մզկիթների պատկերները անցյալ տասնամյակների ընթացքում ռասիստների կողմից հրդեհվող սևմանորթներին պատկանող եկեղեցիների պատկերներն      են  հիշեցնում:

Ռմբադրում ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Բլոմինգտոն քաղաքի իսլամական կենտրոնում վիդեո-զեկույց

ԱՄՆ-ի քաղաքցիական ազատությունների միությունը հրատարկել է այդ երկրի 50 նահանգների քարտեզը և քարտեզի վրա նշված է այն նահանգների անունները, որտեղ վերջերս մզկիթների դեմ հարձակումներ են տեղի ունեցել: Դա ապշեցնող քարտեզ է: Ըստ այդ քարտեզի, չկա մի նահանգ, որտեղ մզկիթների դեմ որևէ հարձակում եղած չլինի: Չնայած որ դա ազդարարող երևույթ է, սակայն Թրամփի իշխանության գալուց հետո այս վիճակը ակնկալելի էր: ԱՄՆ-ում իսլամատյացները մզկիթների վրա իրականացնող հարձակումներով երկու նպատակ են հետապնդում: Առաջինը Մուսուլմաններին  սարսափի մատնելն ու նրանց մզկիթ գալը կանխելն է և երկրորդ նպատակը՝ մուսլմաններին պարտադրեն հարձակումներ իրկանացնեն կրոնական վայրերի ու ամերիկացիների դեմ: Այդ դեպքում նրանք կհասնեն իրենց հիմնական նպատակին որն է մուսուլմաներին ահաբեկիչ և իսլամը ահաբեկչություն տարածող, ծայրահեղական ու բռնատիրական կրոն ներկայացնելը: «Գործողություն ԱՄՆ-ի համար» խմբի հիմնադիր Բրիջիթ Գաբրիելն ասել է.«Նրանք, ովքեր հավատում են Ղուրանին չեն կարող հավատարիմ քաղաքացիներ լինել ԱՄՆ-ի համար»: ԱՄՆ-ի հանրապետականներին աջակցող մի խումբ քրիստոնյաներ, իսլամը ոչ թե կրոն այլ  ամբողջատիրական գաղափարախոսություն են համարում և համոզված են, որ մուսուլմաներր չեն ներառվում կրոնի ազատության օրենքի մեջ: Դոնալդ Թրամփի իշխանության գալուց իվեր ԱՄՆ-ում իսլամատյացության հոսանքը ավելի է հզորացել: ԱՄՆ-ում ռասիստական հողի վրա իրականցվող ահաբեկչական հարձակումների և մուսուլման քաղաքացիների ու էմիգրանտների նկատմամբ խտրական մոտեցումների աճը խոսում է այդ երկրում իսլամատյացության հոսանքի հզորացման մասին: Սակայն մուսուլմանները իմաստուն հակազդեցություն են ցուցաբերել ԱՄՆ-ի իսլամատյացների նկատմամբ: Նրանք չեն առաջնորդվել իսլամատյացների խաղի կանոններով և իրենց գործողությունների առանցքն են դարձրել իսլամը ծանոթացնելու քայլը: Նրանց քայլերից մեկն այն է, որ բոլոր ամերիկացիների առջև բացել են իսլամական կենտրոնների դռները և պատասխանում են իսլամ կրոնի ուսուցումների մասին նրանց բոլոր հարցերին:

ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի մուսուլմաների նախաձեռնությամբ իսլամական ուսուցումների հետ ծանոթացման նպատակով մզկիթներում շրջագայության տուր են գործարկել: Իլինոյս նահանգի տասնյակ բնակիչներ ներկայանալով այդ նահանգի մզկիթներից մեկում իսլամ կրոնի մասին հարցեր են հարցրել մզկիթի աղոթապետից: Այդ տուրին մասնակցել              էին տարբեր կրոննրի հետևորդներ ևւ տարբեր ճաշակների տեր մարդիկ: Նրանցից ոմանք  առաջին անգամ էր, որ մզկիթ էին մտնում: Կազմակերպված տուրերի մասնակիցներից Միշել Գուդայնաֆը իր մասնակցության դրդապատճառների մասին ասել է.«Անցյալ կիրակի եկեղեցու քահանան խոսեց  հասարակության միաբանության մասին և շեշտեց, որ բարեկամություններն ու ընկերությունները պետք է դուրս գան եկեղեցու պատերից և իրականացվեն հասարակության մեջ և իմ այստեղ ներկայանալու նպատակը մուսուլմաների հետ ընկերական խոր հարաբերություններ ստեղծելն է»: Մի ուրիշ մասնակից նշել է.«Աղոթապետի և այլ մուսուլմանների կողմից տրված բացատրություններով ու նաև մզկիթներում ու իսլամական այլ կենտրոններ ներկայանալով փարատվեցին  թյուրիմացությունները: Որպես օրինակ այժմ գիտեմ, որ մզկիթ մտնելու ժամանակ մուսուլմանները ինչու են հանում կոշիկները, քանի որ նրանք մզկիթի գորգերի վրա երկրպագություն են անում և այդ վայրը պետք է մաքուր լինի»: Դեքալբ քաղաքի իսլամական կենտրոնի տնօրեն Մոհամմեդ Լաբադին իր ելութի ընթացքում նախ բարի գալուստ մաղթելով ոչ մուսուլմաններին բացատրեց տոնական հանդիսավոր աղոթքների անցկացման կարևորությունը, ասելով.«Եվրոպական ու ամերիկյան երկրներում նշանակվել է մզկիթների բաց դռների օր, որ այդ օրը տարբեր ազգություններին ու կրոններին պատկանող մարդիկ կարող են մտնել մզկիթ և այդ ծրագիրը մշակվել է իսլամի մասին ճշգրիտ գիտելիքների տարածման համար»:

Իլինոյս նահանգ. շրջագայություն մզկիթներում

 

Ամենավերջին հետազոտություների արդյունքներից պարզվում է՝ չնայած որ ԱՄՆ-ում աճել է իսլամատյացությունը, սակայն միաժամանակ աճել է նաև իսլամի մասին գիտելիքներ ձեռք բերելու և մուսուլմաններին զորակցելու ու նրանց հետ ընկերանալու ցանկությունը: Այս ընթացքում մուսուլմանները նույնպես իսլամը ծանոթացնելու տարաբեր ծրագրեր են նախաձեռնում: Ծագումով հնդիկ 42-ամյա բժիշկ Իյազ Վիրջին ծնվել է Քենիայում, մեծացել է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում և ավարտել է Վաշինգտոի «Ջորջ  Թաոունի» անվան համալսարանը: Նա ով շատ է սիրում ծառայել գյուղերում առաջին մուսուլմանն է, որ երեք տարի առաջ գնացել է Դարսոն քաղաք և առայսօր բնակվում է այդ քաղաքում: Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո նա որոշեց ծանոթացնելով իրական իսլամը դիմակայել Թրամփի հակաիսլամական արտահայտություններին: Իր հիվանդներին մատուցած անկեղծ ծառայությունների բերումով նա շատ սիրված անհատականություն է և հենց այդ սիրվածությունն էլ օգտագործում է իրական իսլամի ծանոթացման համար:

42-ամյա բժիշկ Իյազ Վիրջին ու Դարսոն քաղաքում նրա կատարած քայլերը

Մինեսոտա նահանգի ամերիկա-իսլամական կնտրոնի մասնաճյուղի տնօրեն «Ջիլանի Հոսեյնը» իսլամի ծանոթացման համար իր ծավալած գործունեության մասին ասել է.«Ուսուցողական քայլերից մեկը, մուսուլմաների դեմ հարձակումներին դիմակայող ճգնաժամային խմբերում Տեխաս նահանգի ոչ մուսուլման քաղաքացիների անդամագրումն է»: Նա ասել է.«Ոչ մուսուլմաներին ուսուցանվում է ինչպես պատասխանել հակաիսլամական արտահայտություններին»: Հոսեյնը հավելել է.«Մուսուլմանների դեմ թշնամությունը աճել է այն բանից հետո, երբ նախագահական ընտրություններում  հաղթեց Թրամփը և առաջարկեց գրանցել մուսուլմանների տվյալները և արգելեց մուսուլման փախստականների մուտքը այդ երկիր, սակայն մեծ թվով ամերիկացիներ ցանկանում են անդամակցելով այդ խմբերին դիմակայել Դոնալդ Թրամփի հակաիսլամական քայլերին»: Նա նշել է.«Մուսուլմանների աջակիցները մի քանի սովորական քայլ պիտի կատարեն: Օրինակ սոցիալական ցանցերն օգտագործեն և այնտեղ տարածեն մուսուլմանների հետ անցկացրած հաճելի պահերը կամ էլ այն օգտագործեն մուսուլման փախստականների համար մարդասիրական օգնություններ հավաքելու նպատակով»: Տեխաս նահանգի «Սուրբ Մարիամ» համալսարանի դասախոս Ռիք Բերնարդոն այդ կամավորներից մեկն է և բազմաթիվ մուսուլման գործընկերներ ունի: Նա սոցիալական ցանցերում տեղադրում է հուշեր իր մուսուլման ընկերների հետ ունեցած հաճելի ու սիրալիր պահերից ու այդպիսով ջանքեր է գործադրում փարատել մուսուլմանների մասին ձևավորված բացասական կարծիքը: Թոշակառու Էս Թի Պաոլը նույնպես այդ կամավորներից մեկն է, ով  համոզված է,որ մուսուլման փախստական երեխաներին անգլերեն լեզվի ուսուցմամբ  կարող է այլոց հետ կապ հաստատելու կամուրջ դառնալ: