Իրանի հնարավորությունները` դիմադրողական տնտեսության ոլորտում, ԻԻՀ մեծարգո առաջնորդի տեսանկյունից
ԻԻՀ մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, իրանական անցած տարում, տնտեսական խնդիրները նվազեցնելու նպատակով, ներկայացրեց դիմադրողական տնտեսության նպատակները: Այս տարի, ԻԻՀ նախագահի հրամանագրի հանձնման արարողության ժամանակ,Այաթոլլահ Խամենեին կրկին անդրադարձավ դիմադրողական տնտեսության նշանակությանը:
ԻԻՀ առաջնորդն անցած տարի ներկայացրեց երկրի ենթակառուցվածքների զարգացումը` նախահեղափոխական տարիների համեմատ: Նա ասաց. «Իրանի առաջադիմությունը ենթակառուցվածքների ոլորտում, հատկապես` առևտրական ճանապարհների կապակցությամբ, ցույց է տալիս, որ Իրանը տնտեսական ոլորտում զարգացման մեծ ներուժ ունի: Երկրի ճանապարհները մեծացել են վեց անգամ, զարգացել են նավահանգիստներն ու առևտրական միջանցքները, իսկ նավահանգիստների ներուժը բարձրացել է 20 անգամ»:
Այս հաղորդման ժամանակ կանդրադառնանք դիմադրողական տնտեսությանն ու Իրանի հնարավորություններին` տրանզիտի և տարածաշրջանի երկրների հետ համագործակցության ոլորտներում:
ԻԻՀ արտաքին քաղաքականության մեջ ներառված տարածաշրջանի երկրների հետ բազմակողմանի հարաբերությունները շատ կարևոր են: Այս հիմամբ, ԻԻՀ ողջունում է յուրաքանչյուր նախաձեռնություն, որը կնպաստի տարածաշրջանային համագործակցությանը: Ոլորտներից մեկը, որը հնարավորություն է տալիս զարգացնել տարածաշրջանային հարաբերությունները, ճանապարհային և տրանզիտային ոլորտն է: Այստեղ կարևոր է հատկապես հյուսիս-հարավ միջանցքը, որը համարվում է 7000 կմ երկարությամբ կարևոր միջանցք: Այն ապահովում է հյուսիսային Եվրոպայի և Ռուսաստանի միջև տրանզիտային կապը: Այս ճանապարհը Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջոցով, Հնդկական օվկիանոսով, Հյուսիսային Եվրոպային կապում է Ասիայի հարավ-արևելքի երկրների հետ:
Հյուսիս-Հարավ միջանցքի համաձայնագիրը ստորագրվել է 2000 թվականին` Սանկտ Պետերբուրգում, Իրանի, Հնդկաստանի և Ռուսաստանի միջև: ՌԴ-ն, Ադրբեջանը և Իրանը փորձում են արագացնել այս ճանապարհի կառուցման ընթացքը, քանի որ այդպիսով Կասպից ծովի արևմտյան հատվածն Ադրբեջանի միջոցով կմիանա Իրանին: Այս ճանապարհը, միանալով հազարավոր այլ ճանապարհների, Ասիա ու Եվրոպա մայրցամաքների հարյուրավոր երկրներ միացնում է իրար, ինչի պատճառով էլ հյուսիս-հարավ միջանցքն աշխարհի ամենատնտեսական ճանապարհներից մեկն է համարվում: Այն ոչ միայն 40 տոկոսով նվազեցնում է Ասիա և Եվրոպա աշխարհամասերի միջև տարածությունը, այլ նաև 30 տոկոսով նվազեցնում է բեռնափոխադրման ծախսերը: Փորձագետների կարծիքով, Իրանի ճանապարհով բեռնափոխադրումների ծախսերը դեպի ԱՊՀ երկրներ, 40 տոկոսով ավելի պակաս են Սուեզի ջրանցքով արվող բեռնափոխարդումների ծախսերից: Հնդկաստանն այն երկրներից է, որ այժմ կարող է ուշադրություն դարձնել և ծովային և ցամաքային և երկաթուղային ճանապարհներին` Իրանի միջոցով ԱՊՀ երկրներ բեռնափոխադրումներ իրակնացնելու համար:
Այս երիրը կարող է այդ ճանապարհով իր ապրանքներրը հեշտությամբ տեղափոխել Միջին Ասիա ու Կովկաս: ԱՊՀ երկրները, այդ թվում` Ադրբեջանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան,Ռուսաստանը, Տաջիկստանը,Ուզբեկստանը,Թուրքմենստանը,Ուկրաինան և Վրաստանը, ունեն 280 միլիոն բնաչություն, որը կազմում է աշխարհի բնակչության 4 տոկոսը:
Հնդիկ փորձագետ Սումիթա Նարայանան Կունտենին նշում է.. «Իրանի և Հնդկաստանի տրանզիտային կապը շահավետ է երկու երկրի համար, քանի որ Իրանի միջոցով Եվրոպա և Միջին Ասիա ապրանք տեղափոխելը պակասեցնում է բեռնափոխադրման ծախսերը 40 տոկոսով»: Միջին Ասիայի և Կովկասյան երկրների համար Ազատ ջրերին միանալը մշտապես կարևոր է եղել: Այդ հնարավորությունը կարող է իրականություն դառնալ Իրանի միջոցով: Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի համագործակցությունը երկաթգծի կառուցման ոլորտում, կարող է այս կապակցությամբ լավ հնարավորություն լինել: Իրանի տնտեսական մեծ շուկայի կայունությունն ու ապահովությունը և այն, որ հնարավորություն ունի միանալ ազատ ջրերին, հատկապես Օմանում ու Պարսից ծոցում, այն առանձնահատկություններից է, որ պատճառ է դարձել, Իրանը դառնա տարածաշրջանային տրանիզտային առանցքներից մեկը: 3 տարի առաջ, երբ առաջին գնացքը Թուրքմենստանից հասավ Ինչեբորունի սահման, դրվեց մեկ այլ ճանապարհի սկիզբը: Նախկինում Սարախս-Թաջան շրջանում Իրանի երկաթուղին Թուրքմենիայից միանում էր Միջին Ասիային: Սակայն երբ 2014թ. իր աշխատանքն սկսեց Իրան-Թուրքմենստան-Ղազախստան երկաթգիծը, Արևելքի ու Արևմուտքի միջև բեռնափոխադրումները ցամաքով նվազեցին 10 հազար կիլոմետրով: Այժմ, երբ ավարտվի Ռաշտ-Աստարա երկաթգծի նախագիծը, և այն միանա Ադրբեջանի երկաթգծին, Իրանը կարող է նոր ուղղությամբ մտնել Միջին Ասիա և Կովկաս: Դաղստանը, որը գտնվում է ՌԴ -ում, Կասպից ծովի հյուսիս-արևմտյան ափին, դառնալու է ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի կապող օղակը` հյուսիս-հարավ ուղղությամբ: Այս ուղղությունը սկսվում է Իրանի հարավից և անցնելով ԻԻՀ հյուսիսային սահմանները, մտնում է Հայաստան ու Ադրբեջան: Իսկ այնտեղից արդեն Վրաստանի Փոթի և Բաթումի նավահանգիստներ: Հաջորդ կանգառները լինելու են Բուլղարիայի Բուրգաս և Վարթա նավահանգիստները Սև ծովի միջոցով, անտեղից էլ` Հունաստան և եվրոպական այլ երկրներ: Իրանը, Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Բուլղարիան և Հունաստանն անցած տարի Բուլղարիայի Սոֆիա քաղաքոմ կայացած համատեղ կոնֆերանսի ժամանակ ստորագրեցին այս կապակցությամբ փաստաթուղթ:
Տնտեսական հարցերի հույն փորաձագետ Թեոդոր Ցգիրիսը հակական news.am լրատվական կայքին տված հարցազրոյցում անդրադառնալով Իրանի և Հայաստանի տրանսպորտի նախարարների բանակցություններին, ասել է . «Այս ճանապարհով բեռնափոխադրումն ավելի հեշտ է լինելու: Եվ քանի որ այն օգտագործում է երկաթգիծը և ծովային ճանապարհը, ավելի հարմար է էկոլոգիապես: Միևնույն ժամանակ, Բուլղարիան և Հունաստանն ունեն մեծ ներուժ: Բացի այդ, Հունաստանի Ալեքսանդրիա և Բուլղարիայի Բուրգաս նավահանգիստների միջև գործում է երկաթուղի":
ԻԻՀ համոզված է, որ ընդհանուր շահերը պատճառ կդառնան, որ շատ երկրների անվտանգությունը փոխկապակցվի և այդ երկրները հնարավորություն ունենան օգտագործելու միմյանց առևտրային կապերը, հատկապես` ճանապարհային ենթակառույցները: Իրանը հենց դիմադրողական տնտեսության շրջանակներում կարևորում է այս քայլը, իսկ դրա իրականացումը կնպաստի տարածաշրջանային տնտեսության զարգացմանը: