Սևամորթները Հոլվիուդյան մեկնաբանութամբ-3 (բ. «Ազգի ծնունդը» ֆիլմը)
Այս հաղորդման ընթացքում մենք կրկին կանդրադառնանք «Ազգի ծնունդը» հոլիվուդյան ֆիլմին:
Ինչպես հիշում եք, հաղորդաշարի երկրորդ բաժնում ներկայացրել էինք «Ազգի ծնունդը» ֆիլմը, որը նկարահանվել է 1915թ և որի ռեժիսորն է Դեյվիդ Գրիֆֆիթը: Խոսեցինք նաև ֆիլմի դրվագների մասին, որոնցում ներկայացված էր Հարավային Կարոլինայի Սահմանադրական խորհրդարանի նիստը:
Այսօր կներկայացնենք այլ դրվագներ ֆիլմից և կխոսենք այն մասին, թե ինչպես է այն գաղտնի սիմվոլներով փորձում մեկուսացնել սևամորթներին:
Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք երկու ընտանիքների`հյուսիսից Սթունմենների և հարավից` Քամերոնների բարեկամության մասին: Սակայն ԱՄՆ ներքին պատերազմը սկսվելուց հետո, հարավային նահանգներում սևամորթները ուժ ձեռք բերեցին և այս հարաբերությունները թուլացան:
«Ազգի ծնունդը» ֆիլմը ցույց է տալիս, որ ստրկատիրությունից ազատվելուց հետո, սևամորթները չարաշահեցին այն բոլոր հասարակական ու քաղաքական հնարավորությունները, որ տրվել էին իրենց և անտրամաբանական վերաբերմունքով ցույց տվեցին, որ իրենք արժանի չեն պաշտոնների :
Ֆիլմի 126-րդ րոպեին Բեն Քամերոնի քույրը` Ֆլորա Քամերոնը, դաշտում հանդիպում է սևամորթ զինվոր Գասին, ով ներքին պատերազմից հետո դարձել է կապիտան: Գասն ունի խոշոր շուրթեր, մեծ աչքեր ու բարձրահասակ է: Նա մոտենում է Ֆլորային ու ամուսնության առաջարկ անում: Սակայն Ֆլորան սարսափահար փախչում է Գասից: Տղան վազում է Ֆլորայի հետևից, կանչելով. "Ես չեմ ցականում վնասել ձեզ": Սակայն Ֆլորան շարունակում է փախչել:
Սպիտակամորթ Բեն Քամերոնն, ով իր քրոջ` Ֆլորային տանը չի գտնում, գալիս է դաշտ: Հակառակ սևամորթ Գասի, նա շատ լավ է հագնված: Գալով դաշտ նա հասկանում է, որ Գասն ու Ֆլորան վիճել են: Այստեղ կիրառվել է զուգահեռ մոնտաժի միջոցը, երբ ֆիլմում սթրեսային վիճակն ավելի է սրվում: Մի կողմից հեռուստադիտողը տեսնումէ Ֆլորայի հետևից վազող Գասին , մյուս կողմից` նրան փնտրող Բենին: Այստեղ ռեժիսորի նպատակը եղել է այն, որ սթրեսը փոխանցի հեռուստադիտողին և կոնֆլիկտը մեծանա: Եվ հեռուստադիտողը ցանկանում է, որպեսզի Բենն իր քրոջը փրկի սևամորթ ագրեսորից: Ֆլորան բարձրանում է մի բլրի վրա: Գասը կանգնում է նրանից մի քանի քայլ հեռու: Ֆլորան ասում է. "Հեռու գնա, թե չէ կնետվեմ ձորը": Այդ ժամանակ հայտնվում է Բենը, որը ձայն է տալիս Ֆլորային: Գասը փորձում է մոտենալ, որպսզի բռնի նրա ձեռքը: Սակայն Ֆլորան նետվում է բլրից: Գասը փախչում է: Բենը բարձրացնում է գետնին ընկած Ֆլորային ու տանում տուն: Դրանից հետո Բենը ստեղծում է Կու-կլուքս-կլանը, որի անդամները գտնում են Գասին ու կախում նրան:
Մի խոսքով.«Ազգի ծնունդը» ֆիլմն այսպիսով փորձում է սևամորթներին ներկայացնել փնթի, բռնի ու վայրենի, ովքեր իրավունք չունեն ամուսնանալ սպիտակամորթների հետ, քանի որ վերջիններս քաղաքակիրթ են: Նույնիսկ նրանց հետ դաշտում զբոսնելը վտանգավոր է, քանի որ սևամորթները կարող են վնասել սպիտակամորթներին:
Ֆիլմի մեկ այլ դրվագում, որը սկսվում է 166-րդ րոպեից, տեսնում ենք, որ Բեն Քամերոնի ընտանիքը, իրենց փեսայի` Ֆիլ Սթունմենի հետ գերի են պահվում մի սևամորթի խրճիթոմ: Սևամորթները սպանել են ագարակի աշխատողներին ու Քամերոնի ծառաներին, նրանց գերի են վերցրել և ցանկանում են սպանել: Այդ ժամանակ սևամորթների հարձակման լուրը հասնում է Բեն Քամերոնին: Նա հավաքում է իր խմբին և գնում ագարակ: Կու-կլուքս-կլանի անդամները գալիս են ագարակ: Նրանք սպանում են բոլորին: Քամերոնի ընտանիքը պատսպարվել է մի անկյունում և սպասում է փրկության:
Կադրեր, որտեղ ցույց է տրվում, որ սևամորթները վայրենի բարքեր ունեն
Քամերոնների ազատվելու ժամանակ նույնպես կիրառվել է զուգահեռ մոնտաժի տեխնիկան, որտեղ ցույց են տրվում միաժամանակ սևամորթները և Կու-կլուքս-կլանի անդամները: Այստեղ նպատակը համեմատությունն է, որպեսզի ցույց տրվի, թե ինչպես են սևամորթները ոչնչացնում, իսկ սպիտակամորթները` փրկում, ազատում, վերականգնում: Ֆիլմը ցանկանում է ցույց տալ, որ սևամորթները վայրենիներ են ու ագրեսորներ և միայն սպիտակամորթնրը կարող են նրանց ձեռքից ազատել մարդկանց: Այստեղ զուգահեռ մոնտաժի ժամանակ դրամատիկ վիճակ է ստեղծվում, որն օգնում է, որպեսզի կյանքի ու մահվան կռվի միջև սթրեսն ավելի մեծանա: Զուգահեռ մոնտաժը պատճառ է դառնում, որ Կու-կլուքս-կլանի դերն ավելի մեծանա:
«Ազգի ծնունդը» ֆիլմը նաև ցանկանում է ապացուցել, որ ստրկատիրության վերացումը սխալ է եղել: Ֆիլմն ասում է. "Սևամորթները խախտում են հասարակական անդորրը, որը կարելի է վերացնել սպիտակամորթների միջոցով սևամորթներին մեկուսացնելու ճանապարհով: Սևամորթներն ավերում են ամեն ինչ և միայն սպիտակամորթներն ու Կու-կլուքս-կլանի անդամները կարող են կարգ ու կանոն հաստատել հասարակության մեջ: Ֆիլմն ամեն տեսակ վատ հատկությունները տվել է սևամորթներին և բոլոր լավ հատկությունները` սպիտակամորթներին: Սովորաբար նման ֆիլմերի նպատակն է վատ անկյունից ցույց տալ սևամորթներին և դրական ակյունից` սպիտակամորթներին:
Եվ դրա համար կիրառվում է զուգահեռ մոնտաժի տեխնոլոգիան: Ֆիլմը բնականաբար չի ներկայացնում իրականությունը, քանի որ այն չի ցուցադրում սևամորթների կրած տանջանքները: Ֆիլմը ցանկանում է ներկայացնել, որ սպիտակամորթներն ու սևամորթները թշնամիներ են: Այն փորձում է լեգիտիմացնել սևամորթների ու սպիտակամորթների միջև առկա հասարակական անհավասարությունը: Այս ֆիլմի միջոցով փորձ է արվել բնական նեկայացնել սպիտակների գերազանցությունը սևամորթների նկատմամբ: Ֆիլմը փորձում է ցույց տալ, որ սպիտակամորթների իշխանությունն արդարացված է և սևամորթները երկրորդ կարգի քաղաքացիներ են: Նրանք իրավունք չունեն ամուսնանալ սպիտակամորթների հետ: Ֆիլմի սկզբում ասացինք, որ Դեյվիդ Գրիֆֆիտը ներկայացրել է սևամորթների կապակցությամբ իր ժամանակի գաղափարախոսությունը: Այն ամենն ինչ երկայացվել է ֆիլմում, բազմիցս հնչել է այդ ժամանակի քաղաքագետների ու պատմաբանների շուրթերից: Ֆիլմը ներկայացրել է ԱՄՆ-ի գաղափարախոսությունը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին: Գրիֆֆիտն իր ֆիլմում ներկայացրել է "Ամերիկայի ժողովրդի պատմությունը" գրքի բովանդակութունը: Այլ խոսքով, Գրիֆֆիտը և Դիքսոնը միևնույն նպատակն են ունեցել` տարածել ռասիզմ: Նրանք ցանկացել են ասել, որ հասարակությունը երջանիկ կլինի միայն այն դեպքում, եթե այն ղեկավարեն սպիտակամորթները, իսկ սևամորթները գտնվեն նրանց հսկողության տակ:
Հարգելի ռադիոունկնդիրներ, հաջորդ հաղորդման ժամանակ կներկայացնենք «Հորեղբայր Թոմի խրճիթը» ֆիլմը, որն ատադրվել է 1927թ. `Հոլիվուդում: Ֆիլմի ռեժիսորն է Հարի Փոլարդը: