ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի խախտումը` իրանաֆոբիայի քողի տակ
ԱՄՆ-ն խախտել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը և այդ կապակցությամբ որևէ կասկած չկա:Սակայն հարց է ծագում, թե ինչ նպատակ է հետապնդում ԱՄՆ-ն: Արդյոք նախագահ Թրամփը փորձում է ապացուցել, որ ՀԳՀԾ-ն բացասական հետևանքներ է ունեցել, թե փորձում է աշխարհում տարածել իրանաֆոբիա` Իրանին ճնշելու և Թեհրանի դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնելու նպատակով:
ՀԳՀԾ-ն Իրանի և աշխարհի վեց երկրների` ԱԽ 5 անդամների ու Գերմանիայի միջև կնքված փոխհամաձայնության արդյունքն է: ԱՄՆ-ն այս փոխհամաձայնության կողմերից մեկն է և պարտավորություն ունի ԱԽ 2231 բանաձևի հիման վրա չեղարկել հակաիրանական բոլոր շրջափակումները և խուսափել այն բոլոր քայլերից, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ Իրանում ներդրումներ անելու կամ տնտեսական գործունեության համար: ՀԳՀԾ-ի 26, 28 և 29-րդ կետերը հենց այդ մասին են: Սակայն Միացյալ Նահանգների քայլերը ցույց են տալիս, որ այս երկիրը խախտում է ՀԳՀԾ-ն, հայտարարելով, որ Իրանը փորձարկել է բալիստիկ հրթիռները, ինչը հակասում է ՄԱԿ-ի բանաձևերին: Եվ չնայած այդ փորձարկումները որևէ կապ չունեն ատոմային բանակցությունների հետ, ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր սահմանափակումներ է կիրառում,որոնք կենտրոնացած են երեք խնդրի վրա:
1. Հակառակել Իրանի միջուկային փորձարկումներին.
2. Ցույց տալ, որ Իրանը և հատկապես Պահակազորը սպառնալիք է համարվում.
3. Փորձել աշխարհին ապացուցել, որ Իրանում խախտվում են մարդու իրավունքնեը.
Սակայն պետք է ասել, որ Իրանին որպես սպառնալիք ներկայացնելը նոր սցենար չէ: Արդեն մի քանի տարի ԱՄՆ-ն հետևում է այդ քաղաքականությանը, նպատակ ունենալով Կոնգրեսին ստիպել Իրանի դեմ նոր պատժամիջոցների օրենքներ սահմանել: ԱՄՆ-ն ներկայացնում է անպիսի փաստեր, թե 1982թ Բեյրութում ԱՄՆ-ի հրացանակիրների հենակետի պայթեցումն իրականացրել են Իրանի Ղոդսի պահակազորը և Հեզբոլլահը: Բացի այդ ԱՄՆ-ն նաև հայտարարում է, որ Ղոդսի պահակախումբը և Հեզբոլլահը դերակատարություն են ունեցել նաև Խեյբարի բնակելի աշտարակի հարձակման վրա: Բացի այդ, ինչպես հայտարարում է ԱՄՆ-ն, Իրանը պաշտպանում է Բահրեյնի, Եմենի և Սաուդյան Արաբիայի ընդդիմադիր շիաներին: Այսպիսով ԱՄՆ-ն ցանկանում է ապացուցել. որ Իրանը սպառնում է Վաշինգտոնի շահերին: Եվ ինչպես հայտարարում է Միացյալ Նահանգները, այս հարցում մեծ դերակատարություն ունի Իրանի Պահակազորը, փորձելով ապացուցել, որ դա մեծ սպառնալիք է տարածաշրջանի համար: Փորձագետների կարծիքով, Թրամփն այսպիսով նպատակ ունի Իրանին ստիպել ագրեսիվ հակազդեցություն ցուցաբերել, որպեսզի դրանից հետո հայտարարի, թե Իրանը ճգնաժամեր է առաջացնում տարածաշրջանում և Վաշինգտոնը պարտավոր է լքել ՀԳՀԾ-ն: Իհարկե սա ընդամենը մի տեսակետ է: Ավելի վաղ, երբ Թրամփը հայտարարել էր, թե պատռելուէ ՀԳՀԾ-ն, ԻԻՀ առաջնորդն ասել էր. "Եթե Միացյալ Նահանգները պատռի ՀԳՀԾ-ն, մենք այն կվառենք": ՀԳՀԾ-ն պահպանելու Իրանի կարմիր գիծը կպահպանվի մինչև այն ժամանակ, քանի դեռ հարգվում են ԻԻՀ շահերը: Հակառակ դեպքում, Իրանը դուրս կգա համաձայհնությունից: Չնայած ԱԽ այն սկզբունքին, որ բոլոր կողմերը պետք է հավատարիմ մնան ՀԳՀԾ-ին, ԱՄՆ-ն խախտում է ՀԳՀԾ-ն: Իսկ Իրանն առաջին իսկ օրվանից հարգում է ՀԳՀԾ-ով սահմանված իր հանձնառությունները: ԱԷՄԳ-ն բազմիցս դրական է գնահատել Իրանի քայլերը` այս միջազգային համաձայնության իրականցման հարցում: ԱՄՆ-ն փորձեց 5+1 երկրներին, հատկապես` Բրիտանիային, Գերմանիային ու Ֆրանսիային հորդորել չեղարկել պատժամիջոցները և խուսափել համագործակցել Իրանի հետ:
ՌԴ քաղաքական ռազմավարությունների կենտրոնի տնօրեն Սերգեյ Միխիևը նշում է. "5+1 խումբը և Իրանը ստորագրել են ՀԳՀԾ-ի տակ և պարտավոր են իրագործել դրա բոլոր կետերը: Սակայն ԱՄՆ-ն խախտում է այդ պայմանները և այսօր համարվում է միակ եկիրը, որ համաձայնության դեմ է գնում" : Բոլորը գիտեն, որ ԱՄՆ-ն խախտումէ ՀԳՀԾ-ն և պետք է ասել, որ ԱԷՄԳ-ն ներկայացրել է 28 պաշտոնական զեկույց, որոնցում նշվել է, որ Իրանը կատարում է իր պարտավորությունները և որևէ շեղում մինչ այժմ չի արձանագրվել: Վերջերս New York Times թերթում տպագրված հոդվածում ասվում էր, որ Թրամփն իր խորհրդականներին հրահանգել է ներկայացնել զեկույցներ, որոնցում Իրանը մեղադրվի իր պարտավորությունները չկատարելու մեջ : Վաշինգտոնը նաև քննակումներ է անցկացրել Միջուկային գործակալության դիտորդների հետ, որպեսզի կարողանա Իրանի ռազմական կառւյցներում մոնիթորինգ անցկացնել: Ամերիկացիները հայտարարում են, որ կասկածներ ունեն` Իրանի կողմից միջուկային աշխատանքների վերսկսման վերաբերյալ:
Ամերիկացի փորձագետ Ջիմ Վալշն այս կապակցությամբ ասել է, որ Իրանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը հիմար քաղաքականություն է: Նա նշել է, որ պատժամիջոցները չեն կարող խանգարել Իրանի հրթիռային փորձարկումներին: Press TV հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ասել է. "ԱՄՆ-ն երկար տարիներ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հայտարարություններ է արել, սակայն չի ներկայացրել դրանք ապացուցող որևէ փաստաթուղթ: Եվ ԱՄՆ-ն չի կարողացել ապացուցել, որ Իրանը գաղտնի կերպով միջուկային զենք է արտադրում": ԶԼՄ-ներն իհարկե երբեք չեն խոսել այն մասին, որ ԱՄՆ-ի հակաիրանական հայտարարություններն անհիմն են եղել: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայանն ասում է , որ ԱՄՆ պաշտոնյաները և Թրամփի խումբը ցանկությոն ունեն ճնշում գործադրել Իրանի վրա, որպեսզի այդպիսով ապահովեն Միացյալ Նահանգների ժողովրդի շահերը: Սակայն դա սուտ է : Վերջերս, ԱՄՆ մի շարք անվտանգության պաշտոնյաներ և 38 նախկին գեներալներ , նախագահ Թրամփին հղած նամակում հայտարարեցին, որ Միջուկային համաձայնության պահպանումը բխում է ԱՄՆ-ի շահերից: Foreigin Policy գործակալությունը վերջերս հրապարակեց մի հաղորդում, հետևյալ խորագրով. "Իրանին ընդդիմացեք, բայց ոչ թե Միջուկային համաձայնությունը վտանգելու գնով": Ամեն դեպքում փաստերը վկայում են, որ ԱՄՆ-ն շարունակում է իր հակաիրանական և իրանաֆոբիայի քաղաքականությունը` խեղաթյուրելով իրականությունը: Ամերիկացիները փորձում են աշխարհին ցույց տալ, որ Իրանը սպառնում է համաշխարհային անվտանգությանը: Սակայն դա ապացուցող որևէ փաստ գոյություն չունի և ծառայում է միայն իրանաֆոբիայի քաղաքականությունն առաջ տանելուն: