Հաջի ուխտագնացությունը և մարդու վերափոխումը(1)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i71062-Հաջի_ուխտագնացությունը_և_մարդու_վերափոխումը(1)
Հաջն իսլամ կրոնի հիմքերից է: Իսլամը յուրաքանաչյուր մուսուլմանի` տղամարդու կամ կնոջ, հորդորում է կյանքոմ գոնե մեկ անգամ իրականացնել այս ուխտագնացությունը, նկատի առնելով մարդու ֆինանսական ու ֆիզիկական կարողությունները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Օգոստոս 30, 2017 10:09 Asia/Tehran

Հաջն իսլամ կրոնի հիմքերից է: Իսլամը յուրաքանաչյուր մուսուլմանի` տղամարդու կամ կնոջ, հորդորում է կյանքոմ գոնե մեկ անգամ իրականացնել այս ուխտագնացությունը, նկատի առնելով մարդու ֆինանսական ու ֆիզիկական կարողությունները:

 

 

 

Հաջի ուխտագնացությունը տեղի է ունենում Մեքքայում: Աշխարհի տարբեր երկրներից հազարավոր մուսուլմաններ մասնակցում են Հաջի կամ Աստծո տան ուխտագնացությանը, որպեսզի այդ հիասքանչ ու վեհ մթնոլորտում կատարելագործվեն ու մոտենան Աստծուն: Ղուրանի սուրաներից մեկը վերաբերում է Հաջին: Այս սուրայի այաները վերաբերում են Հաջի արարողակարգին և նրան, որ մարդը պետք է հրաժարվի աշխարհիկ կյանքից ու հեռանա այն արարքներից, որ մարդուն կապում են այս կյանքի հետ: Այս սուրայում խոսվում է  հարության ու դատաստանի օրվա մասին , այնուհետև` Հաջի ուխտագնացության մասին: Այստեղ գոյություն ունեն այաներ այն ուխտագնացության մասին, որի հիմնադիրը եղել է Աբրահամը: Մարգարե, որին Աստված համարում էր բացարձակ աստվածապաշտ ու բարեպաշտ: Այս այաները ցույց են տալիս, որ Հաջի ուխտագնացության հիմնական նպատակն աշխարհիկ կյանքից և այն գործողոթյուններից ու արարքներից հրաժարվելն է, որոնք ագելված են: Այնուհետև ապրելը` կատերալության հասնելու համար, կատարելով հատուկ ծիսակարգ, որպես ուխտագնաց: Իսկ առաջին ուխտագնացը եղել է  Աբրահամը: Ղուրանը դիմելով մագարեին, ասում է. «Մարդկանց հրավիրիր մասնակցելու Հաջի ուխտագնացությանը, որպեսզի ոտքով կամ ձիով հեռու տեղերից այստեղ գան ու մասնակցեն Հաջի արարողակարգին»: Մեկ այլ տեղ ասվում է. « Հաջը յուրաքանչյուր մարդու համար անհրաժեշտություն է: Իհարկե նրանց համար, ովքեր ունեն դրա հնարավորությունը»:

 

Հաջի ուխտագնացությունն իսլամի կարևոր սյուներից է ու նա, ով հնարավորություն ունի և նյութապես և ֆիզիկապես, կյանքում գոնե մեկ անգամ պետք է մասնակցի այս արարողությանը: Հաջը կարևոր է նախ նրանով, որ իրականացվում է սրբավայրում: Աստված Ալ Հարամ մզկիթը և Քաաբեն` Մեքքայում գտնվող Աստծո տունն առաջին աղոթավայրն է նշանակել մարդկանց համար: Եվ այնտեղ աղոթելը մեծ նշանակություն ունի: Այս տեղը կարևոր  է նաև նրանով, որ այստեղ առաջին անգամ աղոթել է Աբրահամը: Ինչպես ասվում է. "Նա, ով մտնի Աստծո տուն, իրեն ապահով կզգա": Մուսուլմանները պարտավոր են մասնակցելով Հաջի ուխտագնացությանը, հզորացնել անհավատության դեմ պայքարը: Հաջի ուխտագնացությունն իրականացվում է Մեքքայում` հատուկ սահմանված ժամկետում: Աշխարհի չորս կողմերից մուսուլմանները մասնակցում են Հաջի ուխտագնացությանը և մաքրվում ու վերակենդանանում: Հնարավոր է, որ մարդը կյանքում միայն մեկ անգամ կարողանա մասնակցել Հաջին: Հաջի արարողակարգն այնպես է կազմակերպվել, որպեսզի ուխտագնացը կարողանա լիարժեք օգտվել դրանից ու իր մեջ զգալ փոփոխությունը: Հաջն ունի որոշակի ծեսեր, որտեղ մարդը ծանոթանում է Աստծո տան ու դրա պատմության հետ, որտեղ  Աստված իր հայտնություններն է արել, տեսնում է իսլամի մարգարեի ու իմամների ժամանակից մնացած կոթողները: Քանի որ իսլամի պատմությունն իր բոլոր դառն ու քաղցր օրերով հայտնվել ու զարգացել է Մեքքայում ու Մեդինայում: Այստեղ մուսուլմանները ծանոթանում են նաև իսլամի պատմությանը և ևս մեկ անգամ կրկնում այն: Ամեն տեղ, սկսած Հարա քարանձավից, մինչև մզկիթները, պատճառ են դառնում, որ մարդը ոչ միայն ծանոթանա իսլամի պատմության հետ, այլ նաև բարոյապես հարստանա: Հաջի ժամանակ աշխարհի տարբեր երկրներից եկած մուսուլմաները, տարբեր լեզուներով ու մշակույթներով, ծանոթանում են միմյանց հետ, ինչը պատճառ է դառնոմ, որ Հաջը դառնա մի համընդհանուր հանրահավաք, ինչը մեծ նշանակություն ունի իսլամական զարգացման համար:

 

Հաջը մարդուն մոտեցնում է Աստծուն: Հաջի ուխտագնացությունը մեծ նշանակություն ունի: Այն իրականացնելով, մարդը հոգեկան խաղաղություն է  ապրում: Պետք է ասել, որ Հաջը պարզապես մի արարողակարգ չէ: Այն կարևոր է քաղաքական,  մշակութային, տնտեսական ու հասարակական առումներով: Մի կողմից Հաջը մարդու համար ճանապարհ է բացում Աստծուն մոտենալու համար, մյուս կողմից`  յուրաքանչյուր անձ ականատես է լինում մարդկային միասնության: Հաջն ապացուցում է, որ մարդիկ անկախ իրենց ազգությունից ու ծեսերից, հավասար են Աստծո առջև: Եվ միայն այն մարդն է Աստծո համար ավելի գերադասելի, ով ավելի առաքինի է ու բարեպաշտ: Իսկ այդ բարեպաշտությանը հասնելու համար պետք է սովորել ծառայել Աստծուն: Հաջը մարդու խոնարհվելն  է  Աստծո առջև: Մարդիկ այստեղ աղոթում են և աղոթքի բարիքն են ստանում: Հաջը մարդկանց հուշում է, որ պետք է խոնարհվել Աստծո առջև և ոչ թե բռնատերերի և մարդու մեջ հաստատվում են արժանապատվությունը, հպարտությունն ու խաղաղությունը: Հաջի ուխտագնացությունը նշանակում է պայքարել ներքին նյութական ցանկությունների դեմ և քայլ կատարել դեպի ինքնակերտում, զարգացնել մարդկային լավ հատկությունները, որոնց մասին խոսվում է  Ղուրանում: Ուխտագնացության ժամանակ մուսուլմանը պետք է միայն  հիշի Աստծո անունը, որպեսզի զգա նրա ներկայությունն իր կողքին: Եվ չնայած ուխտագնացության նպատակն Ալ Հարամ մզկիթն է, սակայն իսկական նպատակը դեպի Աստված գնալն է: Եվ այդ պատճառով պատմության մեջ իսլամի բոլոր սրբերի առաջին ցանկությունն ու երազանքը եղել է այս ուխտագնացությանն արժանանալը: Ռամադան ամսվա ամենակարևոր աղոթնքերից մեկը հետևյալն է. "Ով Աստված, ինձ հենց այս տարի արժանացրու Հաջի արարողությանը և ամեն տարի տուր իմ հանապազորյա հացը": Հաջի արարողակարգը դժվար է և մեծ փորձ է մեր հավատքի ու ազնվության համար: Իսլամի իմամիներից իմամ Ալին ասում է. "Արդյոք չեք տեսնոմ այն պարզ ճշմարտությունը, որ Աստված իր տունը դրեց ամենաքարքարոտ ու չոր վայրում և ամենանեղ ձորում: Ոչ հարթ ճանապարհներին, որտեղ աղբյուրները քիչ ջուր ունեն և հողը տաք է: Այնտեղ չկան անասուններ և մարդիկ չեն զբաղվում անասնապահությամբ: Եվ եթե Աստված կամենար, կարող էր Հաջի ուխտագնացությունը հաստատել այգիներում, վարարուն գետերի կողքին, մրգատու ծառերով  դաշտերում, ցորենի այգիներում, կանաչ այգեստաններում, ցանքատարածքներում ու շեն ճանապարհների վրա: Այդ ժամանակ ուխտագնացների վարձատրությունը շատ ավելի պակաս կլիներ քան հիմա: Քանի որ եթե Աստծո տան քարերի հիմքն ամբողջությամբ պատված լիներ կանաչ զմրուխտով, կարմիր սուտակով ու լույսով, մարդն այնպիսի դժվար պայքար չէր ունենա իր կասկածների դեմ: Այդտեղ սատանայի գործողությունը նվազ կլիներ և երկմտանքը մարդու մեջ բույն չէր դնի: Սակայն Աստված իր արարածներին փորձում է ամեն կերպ, որպեսզի նրանք այդպիսով հրաժարվեն գոռոզամտությունից, լինեն  խոնարհ և դրանից հետո նրանց առջև դռներ բացվեն դեպի Աստծո բարությունն ու  մեղքերը ներվեն: Այլ խոսքով, Հաջը ճամփորդություն է  իրենից, որը վերդառնում է  դեպի իրեն: Հաջը այն տեղն է, որտեղ համախմբվում են աստվածապաշտներն ու նրանք, որ ցանկանում են մերձենալ Աստծուն: Այստեղ մարդիկ հրաժարվում են իրենց եսից, իմաստությոն են փնտրում: Այստեղ Աստծո նկատմամբ սերն է թև առնում: Այս ճամփորդության ու պայքարի ժամանակ շատերը կարողանում են ազատվել նյութական կախվածությունից և աստվածային  ու բարոյական մթնոլորտում հասկանալ, գտնել այն, ինչ անտեսանելի է: