Մինայի ողբերգության երկրորդ տարելիցը և Արաբիայի անպատասխանատու վերաբերմունքը միջադեպին
Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք երկու տարի առաջ Հաջջի ուխտագնացության ժամանակ Մինայի հովտում տեղի ունեցած ողբերգությանը,որը երբեք չի մոռացվի մուսուլմանների կողմից:
Հաջի ուխտագնացությունն իսլամի կարևոր հիմքերից է: Մուսուլմանները լուսնային Զիհաջջե ամսվա վերջին տասնօրյակին գնում են Ալ Հարամ մզկիթ, որը գտնվում է Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքում: Այնտեղ նրանք մասնակցում են հատուկ արարողակարգի: Յուրաքանչյուր մուսուլման, ով ունի համապատասխան պայմաններ, տարին մեկ անգամ կարող է իրականացնել այս ուխտագնացությունը: Ուխտագնացությունը մարդկանց խոնարհումն է միակ Աստծո առջև: Իսլամն ասում է, որ յուրաքանչյուր չափահաս մուսուլման, ով ունի առողջ միտք, առողջ մարմին և նյութական կարողություն, պետք է մասնակցի այս արարողակարգին: Տարեկան ավելի քան 2.5 միլիոն մուսուլման, աշխարհի տարբեր երկրներից մեկնում է Մեքքա: Եվ մուսուլմանների համար այս ուխտագնացությունը դառնում է հետարքիր ժամանակաշրջան:
Սակայն արդեն երկու տարի, Հաջի ուխտագնացությունը ողողվում է դառը հուշերով: Սաուդյան Արաբիայի վերաբերմունքը 2015թ Հաջի ուխտագնացության ժամանակ տեղի ունեցած միջադեպին, չի մոռացվելու:
2 տարի առաջ, Հաջի ուխտագնացության ժամանակ պատահեց սարսափելի միջադեպ, որի ընթացքում առաջացած հրմշտոցի հետևանքով և բարձր ջերմաստիճանի պատճառով, մահացավ շուրջ 8000 մարդ: Պետք է նկատի առնել, որ Մեքքայում միաժամանակ հավաքվում է մոտ 2 միլիոն մարդ: Եվ անհրաժեշտ է շատ կազմակերպված կերպով անցկացնել արարողակագը: Եվ Սաուդյան Արաբիայի իշխանությունները պատասխանատու են այդ հարցում: Սակայն 2015թ. ուխտագնացների կյանքը վտանգվեց: Ալ Հարամ մզկիթի մոտակայքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում կռունկներից մեկն ընկավ: Եվ զարմանալի է, որ Սաուդյան Արաբայի պատասխանատուները նախապես չէին մտածել այդ կռունկները տեղափոխելու մասին: Դեպքի հետևանքով զոհվեց 107 և վիրավորվեց 237 մարդ:
Սակայն դրանից հետո ուխտագնացներին սպասում էր ավելի մեծ ողբերգություն: 2015թ Հաջի ուխտագնացության ժամանակ, դեպի Մինա գնացող ճանապարհը փակվել էր Սաուդյան Արաբիայի անվտանգության ուժերի կողմից: Ուխտավորներին առաջարկվել էր անցնել մեկ այլ ճանապարհով: Եվ դրա հետևանքով տեղի ոնեցած հրմշտոցի արդյունքում զոհվեց 8000 մարդ: Սաուդյան անվտանգության ուժերն առաջինն են, որ պետք է պատասխանատվություն կրեն այս ողբերգության համար: Սակայն նրանք ոչ միայն ձեռք չմեկնեցին` օգնելու ուխտավորներին, այլ երկար ուշացումով արեցին որոշ քայլեր: Արդյունքում Մինայում տեղի ունեցավ մեծ ողբերգություն: Մինչ այսօր Սաուդյան Արաբիայի իշխանությունները չեն ընդունել դեպքի պատասխանատվությունը:
«Ալ Ախբար» թերթի գրությամբ, նրանով հանդերձ, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հնարավորություն ունեին ներողություն խնդրել, սակայն դրա փոխարեն նրանք հենց ուխտագնացներին մեղադրեցին դեպքի համար: Զարմանալին այն է, որ Սաուդյան Արաբայի թագավոր Սալման Բեն Աբդոլազիզը նույնիսկ շնորհավորեց թագաժառանգ Մոհմամմադ Բեն Նայեֆին` ուխտագնացությունը լավ կազմակերպելու համար:
Մինայի ողբերգության ժամանակ զոհվեց ԻԻՀ 465 քաղաքացի: Իրանի պատասխանատու մարմիններն առաջին իսկ պահից փորձեցին օգնել ուխտագնացներին և գտնել զոհերի դիերն ու տեղափոխել Իրան: Երբ ուխտավորների դիերն ուղարկվեցին Իրան, ԻԻՀ իրավական ճանապարհով բողոք ներկայացրեց Սաուդյան Արաբիայի անպատասխանատու քայլի համար և որպեսզի նման դեպքերը չկրկնվեն: Դժբախտաբար, Սաուդյան Արաբիան չարձագանքեց դիմում-բողոքներին, որպեսզի երկկողմանի ջանքեր գործադրվեն և գտնվեն դեպքի պատճառները:
Հաջի ուխտագնացության մեկնող բոլոր ուխտավորներն ապահովագրում են իրենց կյանքը: Եվ Սաուդյան Արաբիան պետք է փոխհատուցի այդ վնասը: Սակայն Մինայի ողբերգությունից 2 տարի անց, գործը չի փակվել և Սաուդյան Արաբիայի կառավարությունը պատասխանատվության չի ենթարկվել: Սաուդյան իշխանություններն ապացուցեցին, որ արժանի չեն հյուրընկալելու Մեքքա մեկնող ուխտագնացներին: Այս երկիրն ավելի շատ ցանկանում է թաքֆիրական ծայրահեղ գաղափարների ներքո Սիրիայում, Իրաքում ու Եմենում առաջացնել ճգնաժամեր, խորացնել դրանք ու աջակցել թաքֆիրական խմբերին: Ցավոք սրտի, այս վերաբերմունքը, որ ցուցաբերում է Սաուդյան Արաբիան զոհված ուխտավորների ընտանիքների նկատմամբ, այդ երկրի գոռոզամտության ապացույցն է: Սակայն այսօր, Սիրիայում ու Իրաքում գործող և Սաուդյան Արաբիայի կողմից հովանավորվող ահաբեկչական ու թաքֆիրական խմբերը պարտվում են: Իսկ դա վկայում է, որ վահաբիական սուտ գաղափարախոսությունը պարտության է մատնված ոչ միայն ողջ մուսուլմանների, այլև ողջ աշխարհի տեսակետից: