Հատուկ հաղորդում Ռաջայիի և Բահոնարի նահատակության տարելիցի կապակցությամբ
Հայացք նահատակներ Ռաջայիի և Բահոնարի կառավարության գործունեությանը, պատմական հատված Իրանում Մոնաֆեղների թունավոր շնչառությունից:
Մոհամմեդալի և Մոհամմեդջավադ՝ մեկը ծնված Քերմանում, իսկ մյուսը՝ Ղազվինում: Մեկը՝ ուսուցիչ, մյուսը՝ հոգևորական: Սակայն ճակատագիրը նրանց կապեց իրար ու նրանք վաղեմի ընկերներ դարձան: Երկու պայքարողներ, որոնց ընդհանուր հուշերը սկիզբ առան Փահլևիի ռեժիմի բանտերից ու նրանք մինչև կյանքի վերջին պահը մնացին իրար կողքի: Երկու ընկերներ, որոնց կառավարման մեթոդը հիանալի էր նրանց համար ովքեր ծառայելու նպատակ ունեին: Նահատակներ Մոհամմեդալի Ռաջային և Մոհամմեդջավադ Բահոնարը:
Հեղափոխության հաղթանակից հետո Մոհամմեդալի Ռաջային վերադարձավ իր մասնագիտությանը՝ ուսուցչության և Բազարգանի կառավարության մեջ ստանձնեց ուսումնադաստիարակչության նախարարության պատասխանատվությունը:
Ռաջայի.«Դասագրքերում պետք է իսլամական փոփոխություն մտցնել»
Առաջին խորհրդարանում Թեհրանի ժողովրդի պատգամավոր ընտրվեց: Նրա վաղեմի ընկեր՝ Մոհամմեդջավադ Բահոնարն էլ պատգամավոր ընտրվեց և այդպիսով նրանց համատեղ աշխատանքն ընդլայնվեց: Երբ Բանի Սադրը հաղթեց նախագահական առաջին ընտրություններում հեղափոխական ուժերը ցանկացան, որ կառավարության պարտականությունն իր ուսերի վրա վերցնի վստահելի մի անձ: Չնայած Բանի Սադրի խափանարարություններին ու հակառակության ի վերջո իսլամական խորհրդարանն իրանական 1359 թվականի ամռանը վստահության ձայն տվեց Մոհամմեդալի Ռաջայիի վարչապետությանը: Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ Այաթոլլահ Խամենեին ասել է.
«Վարչապետի ընտրությունը հեղափոխության համար մեծ իրադարձություն էր»:
Ռաջային վարչապետ էր դարձել ու պիտի արդյունքի հասցներ թերի մնացած աշխատանքը: Աշխատանքի բարդությունը երևան է գալիս հենց սկզբից: Վարչապետը ելույթ է ունենում ժողովրդի համար. «Մենք լավ սկսեցինք: Հեղափոխությանը հաջորդած այս երկու տարիների ընթացքում աշխատանքը հունի մեջ է դրվել և կարող են կարգավորել բարդությունները»:
Վարչապետի վաղեմի բարեկամ Մոհամմեդջավադ Բահոնարն էլ միանում է նրան և ստանձնում է ուսումնադաստիարակչության նախարարի պաշտոնը:
(Բահոնար. «Ես այլևս պատգամավոր չեմ ու նախարար եմ դարձել: Հուսով եմ կկարողանամ ծառայել ժողովրդին)
Հոջ. Բահոնարը հեղափոխության խորհրդի անդամ էր և ծանր ու վայրիվերումներով լեցուն օրերին, երբ բոլորը մտահոգված էին երկրի անվտանգությամբ և հեղափոխության պաշտպանությամբ նա խորհում էր առավել մեծ խնդիրների մասին: Համալսարաններում մշակութային հեղափոխությունը մեծ աշխատանք էր, որին Մոհամմեդջավադ Բահոնարը հետևում էր Իմամ Խոմեյնիի հանձնարարությամբ:
Ռաջայիի կառավարությունը դիմագրավում էր մեծ բարդություններ: Մի կողմից պատերազմը սկսվեց և երկրի խնդիրները բարդացան և մյուս կողմից Մոնաֆեղները ներթափանցել էին պետական կառույցներ և փորձում էին խանգարել աշխատանքները: Ռաջայիի կառավարությունը Մոնաֆեղների դիմաց որևէ զիջում չկատարեց:
Ռաջայի. «Նրանք ռումբ են տեղադրում ու քաղաքը խռովության են մատնում: Նրանք Ռեյգանի գործընկերն են: Մենք վճռակամ ենք դեպի հաղթանակ առաջնորդել երկիրը և նրանք չեն կարող մեզ արգելք հանդիսանալ»:
Բանի Սադրը Ռաջայիի հետ հաշտ ու համերաշխ չէր և պաշտոնական ելույթների ժամանակ արտահայտվում էր վարչապետի դեմ: Իրանական 1360 թվականի սկզբին Մոնաֆեղները շրջապատել էին Բանի Սադրին և գործնականում նրանց շեղել էին հեղափոխության ուղղությունից: Խորհրդարանը միջամտեց և նույն տարվա խորդադ ամսվա 31-ին պաշտոնազրկեց Բանի Սադրին:
Իրանական 1360 թվականի մորդադ ամսվա 6-ին տեղի ունեցան Իրանի նախագահական երկրորդ շրջանի ընտրությունները և ձայների հաշվարկումից հետո ժողովրդի կողմից սիրված վարչապետ Մոհամմեդալի Ռաջային շահելով ձայների 87 տոկոսը նախագահ ընտրվեց: Դրան հաջորդեցին վարչապետի ընտրությունն ու նոր կառավարության ձևավորումը: Մոհամմեդջավադ Բահոնարը վարչապետ դարձավ: Իրանական 1360 թվականին աշխատանքային այդ հզոր խմբի գլխավոր հարցը բյուջեն է: Նախագահ Ռաջային այդ կապակցությամբ խոսքն ուղղելով ժողովրդին ասում է.
«Բյուջեն 330 միլիարդ թուման է: 100 միլիարդ թումանը պատերազմի համար է: Ընթացիկ բյուջեն մեծ է: Մենք բարեշինական բյուջեի դեֆիցիտ ունենք: Պայմանները հեշտ չեն»։
Իսլամական հանրապետություն կուսակցության գրասենյակի պայթյունով և դոկտ. Բեհեշթիի նահատակությամբ պարզվեց, որ Մոնաֆեղները պատրաստ են ցանկացած ոճրագործության համար: ԻԻՀ-ի ղեկավարների դեմ մահափորձի հստակ ծրագիր էր մշակվել: Նոր կառավարության ձևավորումից երկու ամիս չանցած մշակվում է Ռաջայիի և Բահոնարի դեմ մահափորձի ծրագիրը: Իրանական 1360 թվականի շահրիվար ամսվա 8: Վարչապետարանի շենքը հյուրընկալում է նահատակներ Ռաջայիի և Բահոնարի աշխատանքային վերջին նիստը:
Ստանձնած քաղաքական պատասխանատվությունից այն կողմ այս երկու մեծահարգո նահատակների անհատականությունը պարզ չէր ժողովրդի համար և միայն նրանց մտերիմ բարեկամները տեղյակ էին նրանց էության մեծության մասին: Նրանց վաղեմի ընկերներից համարվող Այաթոլլահ Խամենեին խոսում է ժողովրդի հետ:
Այս երկու մեծ հեղափոխականների նահատակությամբ գործը չավարտվեց: Շատ գործիչներ ու պարզ քաղաքացիներ Մոնաֆեղների միջոցով ահաբեկվեցին: Մորդադ ամսին տարածվեց Բանի Սադրի և Ռաջավիի Ֆրանսիա փախչելու լուրը: Դրանից հետո էր, որ Մոնաֆեղները բարեկամական կապեր հաստատեցին արևմուտքցիների հետ և սկսվեց նրանց ահաբեկչական գործունեության նոր շրջանը:
Սրանք օտար երկրներում աշխատող պարսկերեն լեզվով ԶԼՄ-ների հաղորդումներն են Մոնաֆեղների մասին: Երբ նրանք որևէ նիստ էին գումարում Եվրոպայում կամ որևէ ելույթ էին ունենում, բոլոր ԶԼՄ-ները լիովին մեկնաբանում էին դրանք:
Փարիզ: 1983 թվականի ամանորյա արձակուրդներն են և օրաթերթերից շատերն արձակ են: Մոնաֆեղների Եվրոպա մուտք գործելուց մեկ տարի հետո գաղտնի մի հանդիպում է տեղի ունենում: Այդ նիստի մասնավոր հյուրը Իրաքի բաըսական ռեժիմի փոխվարչապետ Թարեղ Ազիզն է: Սադամը պաշտոնապես Ռաջավիին հրավիրել է Բաղդադ գնալ: Փոխադարձ հանդիպումները շարունակվում են և ի վերջո իրանական 1365 թվականի խորդադ ամսվա 17-ին Մոնաֆեղները որոշում են Իրաքում հիմնել իրենց հրամանատարական շտաբը և պատերազմի օրերին դառնում են Սադամի հինգերորդ զորասյունը: Բախման տարածքներից լրտեսությունը, իրանական անթելների գաղտնալսումը, իրանցի գերիների հարցաքննումն ու խոշտանգումը և սահմանամերձ քաղաքներում պարտիզանական բախումները Մոնաֆեղների համար հստակեցված պարտականություններին էին:
Պատերազմից հետո այս խումբն Իրանի թշնամիներին ծառայելու համար այլևս որևէ պատրվակ չուներ և չէր կարողանում պատճառաբանել իր ստացած միջազգային օժանդակությունները և դրա պատճառով էլ մի առ ժամանակ հաստատում «Մոսադ»-ի հետ և մուտք է գործում Իրանի միջուկային թղթածրար: Օրակարգում ներառվում է միջուկային ոլորտի գիտնականների ահաբեկումը: Նրանք այն պատկերացումն ունեին, որ այդպիսով կարող են սիոնիստների գործադիր թևի դերը կատարել: CIA-ի նախկին անդամ Ռոել Գրեքթն ասում է.
«Անկասկած Իրանում գործողության համար հատուկ մի խմբի կարիք էր զգացվում և Մոջահեդներն ամենալավ տարբերակն էին»:
Իրանական 1391 թվականի մեհր ամսին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն իր շաբաթական մամուլի ասուլիսի ժամանակ կարևոր լուր է հաղորդում: Մոնաֆեղին խմբակի անունը հանվել է ահաբեկչական խմբակների ցանկից: Լուրը չափազանց ծանր է: Այս խմբակի գործունեության անցյալն այնքան սև է, որ իրավապաշտպան բոլոր կառույցները դրան ահաբեկչական են ճանաչում: Սակայն Հիլարի Քլինթոնը կարևոր քայլի դիմելով նրանց անունը հանում է ահաբեկչական խմբերի ցուցակից: Կալիֆորնիայի նահանգային համալսարանի քաղաքագիտության դասախոս դոկտ. Փաուլ Շելդոն Ֆութն ասում է.
«Իրականության մեջ Մոջահեդին Խալղ կազմակերպությունը (Մոնաֆեղին) Իրանի սահմաններից ներս միջուկային գիտնականներին սպանելու և ահաբեկչական այլ քայլեր ձեռնարկելու հարցում համագործակցում է CIA-ի և ԱՄՆ-ի բանակի հետ: Եթե այս խմբի անունը մնար ահաբեկչական խմբերի ցուցակում դա այն իմաստով կլիներ, ԱՄՆ-ն իր անունն է պահել այդ ցուցակում, քանի որ համարվում է այդ խմբի գործընկերը: Այս խումբը չափազանց սարսափելի է: Այդ խումբը հիվանդագին տեսակետներ ունի: Իր անդամներին պարտադրում է ամուսնալուծվել: Այս կոմունիստական խումբը շատ ընտանիքների քայքայման պատճառ է դարձել»:
Ահաբեկչական խմբից հանվելը Մոնաֆեղ խմբակի ձեռքը բաց թողեց: Վերջերս Փարիզում բեմադրվեց Մոնաֆեղին խմբակի ներկայացման մեկ այլ արարը: Դա տեղի ունեցավ մի քանի ամիս առաջ՝ Սիրիայի ահաբեկիչների հետ մտերմիկ նիստի ընթացքում: «Ալ-Արաբիա»-ն այսպես է մեկնաբանում այդ նիստը:
Սիրիայի ազգային կոալիցիայի նախագահ Ահմեդ Ալ-Ջերաբան Փարիզում Իրանի դիմադրության ազգային խորհրդի նախագահ Մարիամ Ռաջավիի հետ հանդիպման ժամանակ հովանավորում է նրան:
Սիրիայում ու Իրաքում պատերազմի դաշտից ստացվող լուրերը վկայում են այն մասին, որ ահաբեկչական այս խմբերի բարեկամությունն ավելի է խորացել: Սիրիայի ահաբեկիչներից մեկի հետևյալ արտահայտությունը տարածվել է սոցիալական ցանցերի միջոցով:
«Մենք Մոջահեդների հետ լավ հարաբերության մեջ ենք և այստեղ իրար կողքի կռվում ենք Սիրիայի դեմ և կշարունակենք մեր պայքարը»:
Իրանական 1393 թվականի էսֆանդ ամսին էր, որ հանրապետական մի սենատորի կոռուպցիայի հետ կապված լուրերը հայտնվեցին ԱՄՆ-ի ժողովրդի ուշադրության կենտրոնում: Որևէ մեկը չէր ենթադրում, որ այս հարցը կարող է միջազգային ծավալ ստանալ: Սակայն հետզհետե պարզվում է այդ կոռուպցիայի նոր ծալքերը, որը վկայում էր ԱՄՆ-ում քաղաքական նեխածության մասին: «Ինթերսեփթ» լրատվական կայքը մի հաղորդման մեջ բացահայտում է այդ կոռուպցիայի գործին Մոնաֆեղների մասնակցությունը:
«Մեր տեղեկությունների համաձայն Իրանի դեմ շրջափակումների համառ պաշտպանը համարվող Ռոբերտ Մենենդեզն իր քարոզարշավի համար ֆինանսական օժանդակություն է ստացել Մոջահեդին խմբից և սիոնիստներից: Մենեդեզը ավելի քան 25 հազար դոլար օժանդակություն է ստացել նրանցից ովքեր կախված են Մոջահեդին ահաբեկչական խմբակից: Մենենդեզը գլխավորում է Ջոն Բոլտոնից, Ռոռա Բաքերից և Հովարդ Դինից կազմված ցուցակը, ովքեր կաշառք են ստացել Մոնաֆեղներից: Այս կաշառքը ֆինանսական օժանդակության տեսքով փոխանցվել է Մենենդեզի նման անձանց և դա կատարվել է գովազդային ընկերությունների հետ Մոնաֆեղների համագործակցության շրջանակում: Այսպիսով Մոջահեդին կազմակերպությունը համագործակցության պայմանագիր է կքնել «Հարի Վաքեր» և «21-րդ դարի Սփիքերզ» գովազդային ընկերությունների հետ և վերջիններս էլ Մոնաֆեղին խմբակի ցանկության համաձայն նրանց օգտին ելույթ ունենալու համար աշխատանքի են ընդունել ամերիկացի քաղաքական գործիչների»:
Մոնաֆեղներին չափազանցնելու կապակցությամբ Կոնգրեսի ցանկությունը զարմանալի էր թվում ամերիկացի լրագրողների համար: «Ֆիլադելֆիա Սիթի Փեյփըր» օրաթերթի խմբագիր Դանիել Դենորը հետապնդում է այս հարցը: Նա դիմում է Մոնաֆեղների հետ հարաբերության մեջ մեղադրվողներից մեկին: Դա խոշոր գումարի կաշառք ստացած Փենսիլվանիայի նախկին նահանգապետն էր:
«Ես երբ Փենսիլվանիայի նախկին նահանգապետ Էդ Ռենդալից հարցրեցի Մոնաֆեղին խմբակի հանդեպ նրա անօրինական հովանավորության մասին, նա պատասխանեց. «Եթե ինձ մեղադրեք, նաև պիտի մեղադրեք 67 այլ ամերիկացիների, այդ թվում Իրաքում ծառայած գեներալների: Դուք պիտի մեղադրեք նախագահ Օբամայի ազգային անվտանգության առաջին խորհրդական Ջեյմս Ջոնզին, ԱՄՆ նախկին գլխավոր դատախազ Մայքըլ Մոքազիին, FBI-ի նախկին պետ Լուիս Ֆերիին, Մենեդեզին ու շատ ուրիշների»:
Կոնգրեսի դռնբաց նիստը մասնավոր հյուր ուներ: Այդ անհատը որպես Իրանի հարցերի փորձագետ պիտի Կոնգրեսի անդամներին խորհուրդներ տար: Երեք ամիս առաջ Մոնաֆեղների պարագլուխը ի զարմանս բոլորի ԱՄՆ Կոնգրես հրավիրվեց, որպեսզի արտահայտվի Իրանի մասին: Այդ մասին հաղորդել է «Ալ-Ջազիրա»-ն:
«Մի քանի օր առաջ ԱՄՆ Կոնգրեսը հրավիրելով Մոնաֆեղին ահաբեկչական խմբակի պարագլխին մտադիր էր նոր գործընթաց ստեղծել: Ռաջավին Փարիզից արբանյակային կապի միջոցով հաղորդակցվեց Կոնգրեսի հետ: Դա աննախընթաց քայլ էր և տեղի ունեցավ ի տես այն բանի, որ Ռաջավիի խումբը մինչև մի առ ժամանակ առաջ գտնվում էր ԱՄՆ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Սակայն այս խումբը որոշ ազդեցիկ ամերիկացիների, այդ թվում նախկին նախարարների օգնությամբ կարողացավ այս ընթացքը փոխել»:
Մոնաֆեղին ահաբեկչական խմբակի վայրիվերումներով լի գործունեությունը քննարկելով կարելի է տեսնել, թե ինչպես այս խմբակը անցած տարիների ընթացքում արևմուտքցիների օգնությամբ կարողացել է շնչել և որպես լծակ ծառայել: Արևմուտքի որդեգրած այս գործընթացով հստակ է, որ ԱՄՆ-ն Իրանի ժողովրդի դիմաց անկարող է դարձել և կրկին ցանկանում է թև ու թիկունք կանգնել այս ահաբեկիչներին, որպեսզի նրանք առավել ծավալեն ԻԻՀ-ի դեմ ուղղված իրենց քարոզչությունը: