Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (35)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
Իրանի Մաշհադի բժշկական գիտությունների համալսարանի գիտնականները նախագծել ու պատրաստել են դաստակին ամրացվող քնի գնահատման սարք, որն ունի նաև քնի հիգենիայի օրինակ ներկայացնելու հնարավորություն: Հեղինակի խոսքերով, քնի դաստակային գործունեության գնահատման սարքի օգնությամբ հնարավոր է ախտորոշել քնի ցիրկադիան (circadian) տատանումները կամ ռիտմային խանգարումը: Մարդու ցիրկադային 24-ժամյա կենսաբանական ռիթմերն ունեն որոշ ցուցիչներ:
Կենսառիթմ կամ բիոռիթը կենսաբանական երևույթների և գործընթացների բնույթի և ինտենսիվության պարբերաբար կրկնվող փոփոխություններն են։ Նրանք բնորոշ են կենդանի նյութին՝ կազմավորման բոլոր մակարդակներում՝ մոլեկուլայինից մինչև կենսոլորտային։ Հիմնական, գործընթաց են հանդիսանում կենդանի բնության մեջ։ Կենսաբանական ռիթմերի մի մասը հարաբերականորեն ինքնուրույն են (օրինակ, շնչառության, սրտի կծկումների հաճախությունը), մյուսները կապված են երկրաֆիզիկական ռիթմերին օրգանիզմների հարմարվելու կարողության հետ՝ օրական բջիջների բաժանման, նյութափոխանակության ակտիվության, կենդանիների շարժողական ակտիվության տատանումները, մակընթացության և տեղատվության հետ կապված, իսկ տարեկան ՝ կենդանիների ակտիվության, բույսերի աճի և զարգացմանը:
Ցիրկադային ռիթմը ճշտում է մարդու քնի տևողությունը: Նախագծի հեղինակի ասածով, քնի վրա ազդում են շրջակա տարբեր գործոններ, ինչպիսիք են լուսավորությունը, աշխատանքային ժամերը և ճանապարհորդությունը: Ցիրկադային տատանումներում երբեմն որոշ խանգարումներ են տեղի ունենում, ուստի անհատը քնելու և արթնանալու ոչ մի կանխատեսելի մոդել չունի: Ցիրկադային ռիթմը սովորաբար լինելու է 24 ժամից ավելին: Եթե անհատը լինի միջավայրում, որտեղ չկան շրջակա միջավայրի լույսի ընկալում, ապա նա ամեն օր նախորդ օրվանից ավելի ուշ է արթնանալու: Ուսումնասիրությունում actigraphy մեթոդով ՝ ձեռքի վրա ամրացվող սարքի միջոցով: Ակտիգրաֆիան քնի և արթուն վիճակի շարունակական մոնիտորինգի միջոցով ախտորոշման մեթոդ է , որը սովարաբար տևում է մեկ կամ երկու շաբաթ: Ակտիգրաֆիան մարդու հանգստի և գործունեության ցիկլերի մոնիտորինգի ոչ ինվազիվ էժան, դյուրին ու մատչելի մեթոդ է, որը չի խանգարում անհատի բնականոն կյանքը: Իրանական դաստակային սարքը շատ ավելի էժան է արտասահմանյան տարբերակից:
Գիտելիքահենք իրանական ընկերության գիտնականներն արտադրել են բուսական բաղադրությամբ թաբլետների, բջջային հեռախոսների և տարբեր մակերեսների մաքրող միջոց , որը կանխում է բակտերիաների տարածումը: Բակտերիաները տարածվում են բջջային հեռախոսների միջոցով: Բջջային հեռախոսները դռան բռնակի նման համարվում են մանրեների կուտակման վայրը: Բակտերիաներն ու մանրեները կարող են տարբեր հիվանդությունների վարակ լինել: Իրանցի գիտնականները հայտնաբերել են նանո տեխնոլոգայի սկզբունքով անտիբակտերիալ ու բուսական մաքրող նյութ , որը պահպանում է բջջային հեռախոսների ու էլեկտրոնային սարքերի տարրերը:
Գիտելիքահենք իրանական ընկերության գիտնականները պատրաստել են հիվանդանոցներում օգտագործվող արյան թթվածնի գնահատման սարքի լաբորատորային օրինակ: Նախագծի ղեկավարի խոսքերով, արյան թթվածնի գնահատման սարք կամ Pulse Oximeter-ի օգնությամբ հնարավոր է ճշտել անոթային արյան թթվածնի հագեցվածության մակարդակը: Սարքը հիմնականում ճշտում է զարկերակի ու թթվածնով հագեցված հեմոգլոբինի քանակը: Սարքը նաև ունի լուսային սենսոր, որը հայտնվելով զարկերակային անոթների վրա, կարմիր և ինֆրակարմիր լույսի ալիքներ սփռելով, որոնցից մեկը յուրացվում է հեմոգլոբինի, իսկ մյուսը ՝ թթվածնի կողմից, չափում է արյան թթվածնային հագեցվածության մակարդակը:
Pulse Oximeter-ի սարքն օգտագործվում է վիրահատարաններում, ինտենսիվ թերապիայի , հետ վիրահատական և շտապ օգնության բաժիններում , հիվանդակառքերի մեջ , էնդոսկոպիայի բաժանմունքում, քնի լաբորատորիաներում, սրտանոթային բուժարաններում և ծննդատներում : Սարքն ունի մարտկոցող աշխատելու, հեռահաղորդակցական համակարգի միջոցով ինֆորմացիան փոխանցելու հնարավորություն: Սարքի գինը ևս շատ մատչելի է:
ԱՄՆ Ռայս համալսարանի գիտնականները պատրաստել են հարթ մակերեսով մանրադիտակ, որը գլխուղեղում տեղադրեվելով, կարող է վերահսկել նյարդային համակարգի գործունեությունը: Գիտական այս ձեռքբերումը տեսողությունից ու լսողությունից զրկված հիվանդներին տալիս է այդ զգայարանները վերականգնելու հնարավորություն:
Այս գյուտի օգնությամբ, գլխուղեղը ոչ միայն կարող է ամրագրել շրջապատի տվյալները , այլև գիտնականներին գլխուղեղ տանող զգայական ազդանշանները մշակելու և գնահատելու եղանակը վերծանելու հնարավորություն է տալիս: Նոր հայտնաբերության շնորհիվ, գիտնականները կարող են արտաքին աշխարհից մարդու գլխուղեղ փոխանցվող ինֆորմացիան գնահատող սենսորներ: Տեխնոլոգիոի օգնությամբ պատրաստված սենսորները կարող են վերականգնել կորցրած զգացողությունը: Կույր և խուլ անհատները մեծ հույս եր են կապել FlatScope-ի կամ հարթ մակերեսով մանրադիտակի ավելի կատարելագործված օրինակների հետ:
Օքսֆորդի և Հարվարդի համալսարանների գիտնականները պարզել են, որ ջրային արջ կոչվող անողնաշար էակները հավանաբար երկիր մոլորակին ասուպների հարվածից հետո, ապրելու հնարավորություն ունեցող միակ էակներն են լինելու: Tardigrade կոչվող անողնաշար էակները կարող են 30 տարի ապրել առանց սննդի ու ջրի: Դրանք կարող են գոյատևել զրոյից 150 աստիճանի ջերմությանը : Նրանք կարող են ողջ մնալ նաև տիեզերքում: Ավելի փոքր քան կես միլիմետր էակներն ապրում են ամբողջ աշխարհում ՝ Հիմալյան լեռներից մինչև օվկիանոսների խորքերը:
Ուսումնասիրությունների համաձայն, ջրային արջերը կարող են գոյատևել նույնիսկ երկնաքարերի մոլորակին հարվածից հետո: Tardigrade-ները կարող են ապրել նույնիսկ արեգակից տասը միլիարդ տարի անց: Գիտնականների կարծիքով, նման դիմացկանությունը աշխարհում ոչ մի այլ էակ չունի: