Օգոստոսի 31-ն Իրանական ընձառյուծի պահպանման ազգային օրն է
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i71088-Օգոստոսի_31_ն_Իրանական_ընձառյուծի_պահպանման_ազգային_օրն_է
Շահրիվարի 9-ը (օգոստոսի 31-ը) իրանական ընձառյուծի պահպանման ազգային օր է հռչակվել: Այս կապակցությամբ ներկայացնում ենք հատուկ հաղորդում:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Օգոստոս 30, 2017 21:11 Asia/Tehran

Շահրիվարի 9-ը (օգոստոսի 31-ը) իրանական ընձառյուծի պահպանման ազգային օր է հռչակվել: Այս կապակցությամբ ներկայացնում ենք հատուկ հաղորդում:

1970 թվականից ի վեր Իրանը ճանաչվել է, որպես ասիական ընձառյուծի  միակ բնակավայրը: Այս տեսակ ընձառյուծը մի ժամանակ բնակվում էր Արևելյան Ասիայի ամբողջ տարածքում: Սակայն ներկայումս  քիչ թվով ընձառյուծներ բնակվում են միայն Իրանի տարածքում, հետևաբար այդ կենդանինները ճանաչվում են որպես իրանական ընձառյուծ անունով: 40 տարուց ի վեր Իրանում պաշտպանվում են այդ տեսակ ընձառյուծները: Օգոստոսի 31-ը Իրանում հայտարարվել է Իրանական ընձառյուծի պահպանման օր: 

 

 Ընձառյուծը աշխարհի ամենարագավազ կաթնասուն կենդանին է: Նա հայտնի է նաև Cheetah անունով: Հնդկերեն chita նշանակում է բծավոր: Ոմանք ընձառյուծը շփոթում են հովազի հետ: Սակայն այդ երկու կենդանու մորթու բծերը տարբերվում են միմյանցից: Ընձառյուծի աչքերի տակից մինչև շուրթերը ձգվող սև գույնի գիծը այդ կենդանու առանձնահատկություններից  է համարվում: 

Իրանական ընձառյուծ

Հովազի աչքերի տակ սև գծերը  արևի լոյսի տակ օգնում է կենդանու լավ տեսողությանը: 

Հետազոտողները բնությունում ընձառյուծին ճանաչում են աչքի տակի սև գծերով: Իրանական ընձառյուծի աչքի տակի սև գծերը ավելի հաստ են աֆրիկյան ընձառյուծներից: 

Ընձառյուծի  պարանոցի հետևի մասում կան երկար մազերի խուրձ, որը բաշի ձև ունի և տարածվում է մինչև ուսերը: Ընձառյուծի բաշը աճում է մինչև երեք ամսական տարիքը այնուհետև  այդ մազերը նոսրանում են և միայն փոքր հետք է մնում կենդանու պարանոցում: Սովորական պայմաններում այդ բաշը չի երևում, սակայն երբ կենդանին կատաղում է ցցվում են նրա բաշի մազերը: Ըձառյուծի ձագերի բաշը նրանց օգնում է թաքնվել քարերի  և թփերի տակ : 

 

Ընձառյուծի ճկուն ողնաշարը, մեծ լյարդն  ու սիրտը, քթի լայն ծակերը, մեծ թոքերը և բարակ մարմինն ու պիրկ մկանները նրան դարձրել են աշխարհի ամենասրընթաց որսորդը: Ընձառյուծը վազում է 100 կմ ժամում: Հենց այդ պատճառով ընձառյուծի սիրտը երեք անգամ ավելի մեծ է առյուծի սրտից: Ընձառյուծը միայն կարող է այդ արագությամբ կտրել կարճ տարածություն, քանի որ շատ արագ վազելը մեծ էներգիա է խլում կենդանուց: Հետևաբար հենց առաջին մի քանի հարյուր մետրում կենդանին պետք է հաջողի հասնել իր որսին:  

Ընձառյուծի որսալու մեթոդը նաև տարբերվում է կատվազգիների ընտանիքի մյուս տեսակներից: Ընձառյուծը նախ մի բարձունքից դիտարկում է շրջապատը, այնուհետև ընտրելով իր որսին քարերի և թուփերի արանքից սողալով կամաց մոտենում է որսին: Ընձառյուծի մորթի սև բծերը օգնում են նրան թաքնվել խոտերի ու թփերի արանքում: Երբ ընձառյուծը մոտենում է որսին արագ թափով նետվում է նրա կողմը: Նրա ձեռքերը և ոտքերը աշխատում են ներդաշնակ և երկար պոչը պահպանում է կենդանու մարմնի հավասարակշռությունը: Երբ ընձառյուծը հասնում է որսին հարվածում է նրա ոտքերին, որի հետևանքով որսը կորցնում է իր հավասարկշռությունը և տապալվում է գետնին և ընձառյուծը  անմիջապես իր ժանիքներով բռնում է իր   կոկորդը և մի քանի րոպե սեղմելով խեղդում է որսին:

 

Խոյը, քարայծը  և եղնիկը ընձառյուծի իսկական որսերն են համարվում: Հետազոտությունները ցույց են տալիս որ ընձառյուծը նախընտրում է որսալ  ծեր ու արու եղջերուներ և քարայծներ քանի որ ծեր եղջերուները ավելի խոշոր են և մեծ  եղջյուրներ ունեն ինչը դանդաղեցնում է նրանց արագությունը քարայծի և խոյի համեմատությամբ: Մյուս կողմից եղջերու որսալով ընձառյուծը կարող է ավելի շատ սնունդ ստանալ: Ի հարկե Իրանի Գոլեստան ազգային պարկում ընձառյուծները նաև սնվում են տարբեր կրծող կենդանիներից: Նույնպես ընձառյուծները որսում են կաքավ և լոր:

Ընձառյուծի բնակավայրը բաց դաշտերը, խոտաբույսերով ծածկված բլուրները և անապատային ու կիսանապատային տափաստաններն են: Ներկայումս Ասիական ընձառյուծը բնակվում է միայն Իրանում: Իրանական ընձառյուծի բնակավայրը Իրանի կենտրոնական Քավիրի անապատն է: 

Կլիմայի փոփոխությունների, անապատների տարածման, հողագործական տարածքների ծավալման և արոտավայրերի ոչնչացման հետևանքով նաև նվազել է եղնիկների և եղջերուների թիվը, որոնք ընձառյուծի իսկական սնունդն են համարվում: Հետևաբար նվազել է նաև ընձառյուծների թիվն իրենց բնակավայրերում: Ի հարկե ընձառյուծների թվի նվազման պատճառներից մեկը նրանց վերարտադրություն օրինաչափության է կապված: Ընձառյուծի հղիութունը 95 օր է տևում և ամեն անգամ ծնվում են 4-5 ձագեր: Ընձառյուծների զուգավորման հատկություններից մեկն այն է որ էգ ընձառյուծն է ընտրում իր արու զույգին: Իսկ գերության մեջ եղած ընձառյուծների վերարտադրումը հազվադեպ է: 

 

Չնայած գոյություն ունեցող բոլոր սպառնալիքներին, այժմ Իրանում ընձառյուծը շատ սիրված է ժողովրդի կողմից և այն համարվում է, ոչ միայն Իրանի  այլև ամբողջ աշխարհի բնական ժառանգության մի մասը: 

Ավելի քան 40 տարի է որ ԻԻՀ-ը  փորձում է պահպանել ընձառյուծներին: Այժմ Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպությունը, ՄԱԿ-ի զարգացման կազմակերպության համագործակցությամբ հատուկ տեսախցիկներով վերահսկում է ընձառյուծների բնակավայրերը:

Վերջին տարիներին մեծ ջանքեր են գործադրվել իրանական ընձառյուծներին իրենց բնակավայրերում պաշտպանելու համար: Այդ ուղղությամբ  տեղացի բնակիչներին ասվել է եթե ընձառյուծները փորձեն որսալ նրանց ոչխարներին չխանգարել կենդանուն քանի որ ընձառյուծը գայլի նման բոլոր ոչխարներին չի վնասում: Ի հարկէ կառավարությունը փոխհատուցում է վճարում վնասված գյուղացիներին: 

Նկատի առնելով այս տեսակ ծրագրերը կարելի է ասել, որ անցած քանի տարիների համեմատությամբ  այժմ աճել է ընձառյուծների թիվը Իրանում և սա մեծ պարծանք է համարվում իրանցիների համար, որ կարողացել են իրենց բնակական այդ մեծ ժառանգությունը պահպանել: