Կորեական թերակղզու ճգնաժամի արմատները և ԱՄՆ-ի ուխտադրժությունը
Ողջույն ձեզ թանգակին ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Կորեկան թերակզու քաղաքական զարգացումներին, Հյուսիսային Կորեայում տիրող միջուկային ճգնաժամի արմատներին ու դրա հետևանքներին: Ընկերակցեք մեզ:
Կորեական թերակղզում առաջացած ճգնաժամն ունի պատմական արմատներ և դրա պատճառն ԱՄՆ-ի ուխտադրժությունն է եղել: 1950-53 թթ.-ին Կորեական թերակղզում հրահրված պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի միջամտության հետևանքով այդ տարածքը 38-րդ հյուսիսային զուգահեռականի կտրվածքով բաժանվում է երկու հյուսիսային և հարավային հատվածների: Հյուսիսային հատվածն անցնում է ԽՍՀՄ-ի իսկ հարավը՝ ԱՄՆ-ի ազդեցության տակ։ Ռուսաստանի և Չինաստանի հովանավորությամբ Հյուսիսային Կորեան անցնելով կոմունիստական ճամբարի կողմը պատճառ դարձավ որ սառը պատերազմի օրերին Հարավային Կորեան միանա ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմտյան ճամբարին:
Արևելք-Արևմուտք ճամաբարների առճակատման ժամանակաշրջանում Ռուսաստանը և Չինասատանը միջուկային սպառազինական և ռազմական աջակցություն էին ցուցաբերում Հյուսիսային Կորեային:
Արևելյան Ասիայի տարածաշրջանում կոմունիզմի գաղափարախոսության տարածումն կանխելու նպատակով ԱՄՆ-ն անվտանգության և տնտեսական ոլորտներում հովանավորում էր Ճապոնիային և Հարավային Կորեային: Հետևաբար Կորեական թերակզու ճգնաժամի արմատները վերադառնում են կոմունիստական և կապիտալիստական երկբևեռ աշխարհի սառը պատերազմի ժամանակաշրջանին:
Խորհրդային Միության փլուզումից հետո ԱՄՆ-ի սպառնալիքներին դիմակայելու նպատակով Հյուսիսային Կորեան թափ հաղորդեց իր միջուկային սպառազինությանը և հրթիռային կարողությունների ավելացմանը: Չինաստանը և Ռուսաստանը լարվածությունները մեղմացնելու նպատակով սկսեցին համագործակցել ԱՄՆ-ի հետ և Ռուսասատնը կրճատեց իր աջակցությունը Հյուսիսային Կորեայի նկատմամբ:
Ռուսաստանի գիտության ակադեմիայի Հեռավոր Արևելքի տարածաշրջանի հարցերով փորձագետ Վասիլի Քաշինն ասել է.-«Տարբեր հաշվարկների համաձայն Հյուսիսային Կորեան ունի 10-20 միջուկային մարտագլխիկներ: Դեռ հայտնի չէ թե այդ երկիրը կարող է միջին հեռահարության հրթիռները զինել միջուկային մարտագլխիկներով, իսկ եթե հաջողել է անկախ աղբյուրները չեն հաստատել այդ լուրը»:
Սառը Պատերազմի ժամանակշրջանի ավարտից հետո ներկայումս Հյուսիսային Կորեան միակ կոմունիստական երկիրն է աշխարհում, որը հավատարիմ է մնացել կոմունիստական գաղափարներին: Չինաստանը և Ռուսաստանը տնտեսական բարեփոխումներ իրականացնելով քայլեր են նախաձեռնել կապիտալիստական համակարգի հաստատման ուղղությամբ:
Կորեական թերակղզու ճգնաժամն առաջացել է մի քանի գործոնների հետևանքով: Այն բանից հետո երբ Պեկինը հուսահատվեց Թայվանի խնդրի կարգավորման ուղղությամբ տարած ջանքերից և մտածելով որ ԱՄՆ-ը այդ կղզում կտեղակայի իր ռազմաբազան Պեկինը որոշեց ԱՄՆ-ի մրցակից Հյուսիսային Կորեային հովանավորելով Վաշինգտոնի շահերին սպառնալ տարածաշրջանում: ԱՄՆ-ն պահպանելով ՆԱՏՕ-ի դաշինքը փորձեց կազմակերպության ազդեցությունը տարածել Ռուսաստանի և Չինաստանի սահամանները: ԱՄՆ-ի այս քայլը պատճառ դարձավ, որ Մոսկվան և Պեկինը Հյուսիսային Կորեային օգտագործեն ԱՄՆ-ի դեմ պրոքսի պատերազմ հրահրելու համար, քանի որ Հյուսիսային Կորեայի աշխարհագրական դիրքը թույլ էր տալիս ԱՄՆ-ի ռազմաբազաները հրթիռով թիրախավորել Հարավային Կորայում, Ճապոնիայում և նույնիսկ Գուամի կղզիներում:
Չինաստանի դեմ հեռավոր Արևելքում ԱՄՆ-ի կողմից կիրառած հրահրիչ քաղաքականությունները, որը առերևույթ ուղղված են Փխենյանի դեմ, Հյուսիսային Կորեայի իշխանություններին ստիպել է ԱՄՆ-ի ոտնձգությունները կանխելու նպատակով դիմել ռազմական հզորացմանը:
Ռուսաստանի ռազմական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դիմիտրի Կորինովն ասել է.-«Հյուսիսային Կորեան պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի ամեն տեսակ ոտնձգություններին և Հյուսիսային Կորեայի զինված ուժերը կարող են թիրախավորել Հարավային Կորեան»:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը Հյուսիսային Կորեային ներառեց «Չարության առանցք» ցուցակում, որի հետևանքով Փխենյանը համոզվեց որ Ռուսաստանին և Չինաստանին դիմակայելու նպատակով Արևելյան Ասիայի տարծաշրջանում Վաշինգտոնը փորձում է ճնշել Հյուսիսային Կորեային:
Ռազմական հարցերի փորձագետ Լեոն Փանետան ասել է.-«Հյուսիսային Կորեայի հանդեպ ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականությունը կարող է հանգել միջուկային պատերազմի որի հետևանքով կզոհվեն միլիոնավոր մարդիկ»:
Ի հարկե Հյուսիսային Կորեան ցանկանում էր համագործակցել ԱՄՆ-ի հետ, սակայն կայացած համաձայնությունների հանդեպ ԱՄՆ-ի կողմից ցուցաբերված ուխտադրժությունը պատճառ դարձավ, որ Հյուսիսային Կորեան փորձի ավելի հզորացնել իր կանխարգելիչ հրթիռային և միջուկային սպառազինության կարողությունը:
ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Փխենյանի միջուկային սպառազինության ծրագրի դադարեցման դիմաց Վաշինգտոնը պետք է սնունդ և վառելանյութ տրամադրի Հյուսիսային Կորեային: Սակայն ԱՄՆ-ը անտեսելով իր հանձնառությունները պատճառ դարձավ որ Հյուսիսային Կորեան վերսկսի իր միջուկային ծրագրերը:
2003 թ.-ին Հյուսիսային Կորեան Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալով 2006,2009, 2013 և 2016 թթ.-ին միջուկային ռումբի փորձարկումներ իրականացրեց և այդ քայլերով ցույց տվեց որ ԱՄՆ-ի հավանական հարձակումը կանխելու նպատակով ձեռնամուխ է եղել իր ռազմական և հրթիռային սպառազինության հզորացմանը։
Հյուսիային Կորեան փորձում է ԱՄՆ-ի հետ պահպանել միջուկային սպառազինության վախի հավասարակշռությունը: Սա այն դեպքում երբ ԱՄՆ-ը փորձում է տարածաշրջանում լարվածություն առաջացնելով Հյուսիսային Կորեայի դեմ լարել դաշնակիցներին: Այդ ուղղությամբ ԱՄՆ-ն ավելացրել է իր ռազմական համագործակցությունները և համատեղ զորավարժություններ է անցկացնում Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ:
Ռուսաստանի անվտանգության հարցերով փորձագետ Վիկտոր Օզերովն ասել է.-«ԱՄՆ-ը մեծ զինուժ ու զինտեխնիկա է կուտակել Արևելյան Ասիայի տարածաշրջանում և ցանկացած պահին կարող է հարվածել Հյուսիսային Կորեային: ԱՄՆ-ի 7-րդ նավատորմը և ցամաքային ու օդային ուժերը տեղակայվել են Ճապոնիայում և Հարավային Կորեայում և նրանց թիվը հասնում է ավելի քան 70 հազարի»:
Նման պայմաններում Հյուսիսային Կորեայի միջուկային ճգնաժամի կարգավորման նպատակով Չինաստանի նախաձեռնությամբ կայացած վեցյակ խմբի (Ռուսաստան, Հարավային Կորեա, Ճապոնիա, ԱՄՆ-, Հյուսիսային Կորեա և Չինաստան) ներկայացուցիչների նիստը կարող է օգնել բանակցության ճանապարհով հարցի կարգավորմանը:
Սակայն, ԱՄՆ-ն ոչ մի ցանկություն չունի Հյուսիսային Կորեայի միջուկային ճգնաժամի կարգավորման համար և փորձում է վեցյակ խմբի բանակցությունները խափանելով խոչընդոտել Կորեական թերակղզու հարցի քաղաքական կարգավորման գործընթացը: