ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը արևելյան Ասիայում և տարածաշրջանի գալիք իրադարձությունները
Հարգելի ունկնդիրներ, ողջունելով ձեզ, ներկայացնում ենք Կորեական թերակղզու իրադարձություններին նվիրված հաղորդումը: Այսօր կխոսենք արևելյան Ասիայում Միացյալ նահանգների ներկայության մասին, ինչը նպաստում է այդ շրջանի ճգնաժամի սրմանը:
Անշուշտ արևելյան Ասիայում ճգնաժամի շարունակման ամենակարևոր գործոնն ԱՄՆ ռազմական ներկայությունն է Կորեական թերակղզում: Ներկա դրությամբ, ամերիկացի 90 հազար զինվորներ գտնվում են Հարավային Կորեայում և Ճապոնիայում: Բացի այդ, ԱՄՆ-ն իրականացրել է տարվա ամենախոշոր ռազմական մանևրը` Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ: Մյուս կողմից, Միացյալ Նահանգների նավերը և սուզանավերը գտնվում են այդ շրջանում: Իսկ «Կարլ Վինսոն» ավիակիրը և THAAD ամերիկյան հրթիռային համակարգը տեղակայվել են ՀարավայինԿորեայում: Ահա այն բոլոր ծրագրերը, որ ԱՄՆ-ն նախատեսել է իրականացնել Կորեական թերակղզում: Դա կարող է վտանագավոր հետևանքներ ունենալ, առաջին հերթին որպես սպառնալիք համարվելով արևելյան Ասիայի համար: Բացի դրանից, իր ուժերը տարածաշրջանում տեղակայելով, ԱՄՆ-ն փորձում է նոր ռազմական մրցակցության մեջ մտնել, Չինաստանին պարտադրելով ռազմական նոր ծախսեր:
Ընդհանրապես Կորեական թերակղզու ճգնաժամի մասին կարելի է ասել, որ յուրաքանչյուր կողմ, այսինքն` ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան մի կողմում, իսկ Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիասյին Կորեան մյուս կողմում, հետևում են իրենց նպատակներին: Եվ այս ընթացքում Հյուսիսային Կորեան փորձում է հաստատվել որպես հրթիռային ու միջուկային ուժ: Եվ հավանաբար Վաշինգտոնի հետ բանակցություններ սկսելու համար Փխենյանի նախապայմանը վերաբերում է հենց այս հարցին: Իսկ Միացյալ Նահանգները, փորձում է օգտվելով առիթից, բազմապատկել արևելյան Ասիայում , հատկապես Չինաստանի մոտակայքում իր ռազմական ուժը: Եվ հենց այդ պատճառով էլ ԱՄՆ-ն այնքան էլ չի ցանկանում, որ Հյուսիսային Կորեայի ճգնաժամը շուտ լուծվի:
Ճապոնիայի ծայրահեղ ազգայնական կառավարությունը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարութամբ, այսօր փորձում է Կորեական թերակղզու ճգնաժամն օգտագործել իր միլիտարիստական քաղաքականությունն առաջ տանելու համար և փոփոխել սահմանադրությունը, հատկապես դրա 9-րդ կետը, որը Ճապոնիային արգելում է ունենալ բանակ և մասնակցել իր սահմանից դուրս ռազմական գործողությունների:
Այս հարցում Չինաստանի դիրքորոշման կապակցությամբ հարց է ծագում, թե ինչու այս երկիրը դրական ձայն տվեց ԱԽ 23-71 բնաձևին, որն ուղղված էր Հյուսիսային Կորեայի դեմ: Հարկ է նշել, որ Պեկինը և Փխենյանը ռազմավարական դաշնակիցներ են: Եվ ոմանք կարծում են, որ այն քննադատությունները, որ հնչեցրել է Չինաստանը Հյուսիսային Կորայի դեմ` հրթիռային փորձարկումների կապակցությամբ, արհեստական բնույթ են կրում: Դրանց նպատակն է նվազեցնել Չինաստանի վրա ԱՄՆ-ի ճնշումները: Վաշինգտոնը վերջերս ներկայացրել է մի տեսություն` "Չինաստանի պատասխանատվությունը Հյուսիսային Կորեայի նկատմամբ" անվանմամբ: Դրանով ԱՄՆ-ն փորձում է իրար դեմ դուրս բերել այս երկու երկրներին: Պեկինը բազմիցս քննադատել է այս տեսությունը, հայտարարելով, որ փորձ է արվում ցույց տալ, թե Պեկինը քննադատում է Փխենյանի հրթիռային ծրագիրը: ՄԱԿ-ի ԱԽ-ում Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի ներկայացված բանաձևին Չինաստանի դրական ձայնը ոգևորիչ էր Դոնալդ Թրափի համար, քանի որ վերջին իրադարձությունները վկայում են, որ նա անկարող է լուծել Հյուսիսային Կորեայի ճգնաժամը և հարձակում իրականացնելու վերաբերյալ հայտարարությունները միայն նոր լարվածություն են առաջացնում: Heritage հիմնադրամում Ասիական հետազոտությունների վարչության գլխավոր փորձագետ Բրյուս Քլինգերի խոսքերով. "ՀյուսիսայինԿորեայի վրա հարձակվելու վեաբերյալ ԱՄՆ-ի հատարարությունները միայն սրում են մտահոգությունները: Այդ հարձակումը ողբերգական հետևանքներ կունենա": Այդուհանդերձ, պետք է ասել, որ նշված բանաձևի վավերացումը դեռևս չի նշանակում, որ այն իրագործվելու է, հատկապես որ բանաձևում որոշ պատժամիջոցներ են նկատի առնվել այն երկրների համար, որոնք կանտեսեն այն: Ուստի պետք է ասել, որ թերևս Չինաստանը նշված բանաձևին կողմ քվերակելով փորձել է ավելի մեղմացնել ԱՄՆ-ի վերաբերմունքը Հյուսիսային Կորեայի նկատմամբ: Որովհետև, եթե մի կողմից Փխենյանը շարունակի բալիստիկ հրթիռների փորձարկումը, ԱՄՆ -ն ավելի կզայրանա ու թերևս փորձի ոչ տրամաբանական քայլեր կատարել:
CNN հեռուստաընկերության կայքն այս կապակցությամբ գրել է. "Չինաստանը չի ցանկանում, որ իր հարավային սահմաններում պատերազմ բռնկվի, որի հետևանքով միլիոնավոր փախստականներ կմտնեն այդ երկրիր: Եվ Չինաստանի սահմաններին կարող են տեղակայվել ամերիկյան ուժեր": Ռուսաստանը նույնպես չի ցանկանում տարածաշրջանում նոր ճգնաժամի առաջացում: Մոսկվան հայտարարել է, որ այդ երկրին սպառնում է ոչ թե Հյուսիսային Կորեան, այլ ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ԻԼԻՊ ահաբեկչական խումբը: Ռուսաստանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է տարածել իր ազդեցությունը ՌԴ հարևան, հատկապես միջինասիական երկրներում: Ուստի Մոսկվան կարծում է, որ Կորեական թերակղզու ճգնաժամը ԱՄՆ-ի համար հարմար առիթ է, որպեսզի իր ռազմական ուժերը հաստատելով այս տարածաշրջանում, կառավարի Ասիայի արևելյան շրջանների անվտանգությունը: Ամեն դեպքում, Փխենյանի տեսակետից, միջուկային և հրթիռային ծրագրերն անքան են զարգացել, որ հետընթաց այլևս հնարավոր չէ: Փխենյանը հայտարարել է, որ թույլ չի տա, որպեսզի այս ձեռքբերումները գերտերությունների առուծախի զոհը դառնան: Միջազգային հարցերով փորձագետ Չու Յունգ Չույը նշում է. "Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումներն օրինական են և իրականացվել են միջազգային չափանիշների համաձայն: Ուստի Փխենյանի դեմ ուղղված ԱՄՆ-ի բողոքը փորձում է հարցականի տակ դնել այս երկրի տարածքային ամբողջականությունը և արժանապատվությունը":
Պետք է ասել, որ ամենայն հավանականությամբ, Հյուսիային Կորեան կշարունակի իր հրթիռային քաղաքականությունը, իսկ Չինաստանը կփորձի կանխել ԱՄՆ-ի ու Հյուսիային Կորեայի միջև պատերազմի ծագելը: Իսկ սա նշանակում է, որ Կորեական թերակղզում ճգնաժամը շարունակվելու է և լուծում առայժմ չի սպասվում: Որոշ փորձագետներ համոզված են, որ Չինաստանը Հյուսիսային Կորեայի միջոցով փորձում է ոչնչացնել ԱՄՆ-ի հզորության վերաբերյալ ստերեոտիպը:
Փխենյանն ու Պեկինը փորձում են ԱՄՆ-ին փաստել, որ այդ երկիրն այլևս չի կարող որևէ գործողություն իրականացնել արևելյան Ասիայում: Ամերիկացի վերլուծաբան Մարք Էդմոնդն ասում է. "ԱՄՆ-ն գիտի, որ Հյուսիսային Կորեայի դեմ պատերազմը ինքնասպանություն կլինի: Եվ եթե Վաշինգտոնն այդ քայլին դիմի, տարածաշրջանը կվերածվի արյան ծովի: Բացի այդ, այդ դեպքում ԱՄՆ-ն կենթարկվի քննադատությունների":
Ամեն դեպքում, կարելի է ասել, որ Հարավային Կորեան դարձել է պատնեշ` Կորեական թերակղզու ճգնաժամը կանխելու համար, քանի որ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն, այդ թվում THAAD հրթիռային համակարգի տեղակայումը Հարավային Կորեայոմ, ոչ միան առթել է այդ երկրի ժողովրդի բողոքը, այլև այդ երկիրը վերածել է Հյուսիսային Կորեայի դեմ հարձակում իրականացնելու մեկնարկային կետի: Եվ Չինաստանը, որպես բողոք Հարավային Կորեայում ԱՄՆ-ի հրթիռային համակարգի տեղակայման դեմ, այդ երկրին առևտրային ու զբոսարջային շրջափակումների է ենթարկել: