Հոկտեմբեր 10, 2017 19:43 Asia/Tehran

Եվրոպայում ներկա ամենահրատապ խնդիրն Իսպանիայից Կատալոնիայի անջատման հանրաքվեն է: Կատալոնիան նահանգ է Իսպանիայի հյուսիս-արևելյան մասում, որ ունի ավելի քան 30 հազար քկմ տարածք: Կատալոնիան արդեն երկար ժամանակ ցանկանում է առանձնանալ Իսպանիայից:

2006թ. այս տարածքում անցկացված հանրաքվեից հետո Կատալոնիան դարձավ ինքնավար մարզ, որը հետագայում ունեցավ նաև իր սահմանադրությունը: Ավելի ուշ Իսպանիայի խորհրդարանն ընդունեց Կատալոնիայի մասին նոր օրենք, որում այս տարածքի բնակիչներին հռչակեց որպես առանձին ժողովուրդ: Դա աննախադեպ երևույթ էր մի երկրի համար, որտեղ 1930թ. տեղի ունեցած ներքին պատերազմից հետո շատ շրջաններ անկախանալու ցանկություն են հայտնել: Սակայն Կատալոնիայի  ինքնավարությունը տևեց  4 տարի: 2014թ. նոյեմբերին տեղի ունեցավ Կատալոնիայի անկախացման հանրաքվեն, որին մասնակցեցին միայն բնակիչների 33 տոկոսը: Իսկ մասնակիցների 80 տոկոսը քվեարկեց անկախանալու օգտին: Սակայն Մադրիդը հատարարեց, որ հանրաքվեն հակասում է  այդ երկրի սահմանադրությանը:  2017թ. հուլիսի սկզբին Կատալոնիայի 72 խորհրդարանականների կողմ  ձայների արդյունքում  հանրաքվեի վերաբերյալ օրինագիծ ընդունվեց խորհրդարանում: Դա այն դեպքում, երբ խորհրդարանականներից 53-ը դուրս եկան խորհրդարանից, որպես բողոք այս որոշման դեմ: Իսպանիայի խորհրդարանը հանրաքվեի անցկացումն անօրինական համարեց, իսկ Սահմանադրական դատարանը 2017թ օգոստոսին մերժեց խորհրդարանի կողմից վավերացված օրինագիծը:

Եվրոպական հարցերով փորձագետ Մահմուդ Ֆազելի խոսքերով, Իսպանիայի կառավարությունը մշտապես դեմ է եղել հանրաքվեին, հայտարարելով, որ դա դեմ է Սահմանադրությանը և երկրի տարածքային ամբողջականությանն ու միասնականությանը: Կատալոնիայի մասնատումը պետք է քննարկել երկու կողմից: Նախ` Կատալոնիայի նահանգն իսպանիայի համար շատ մեծ նշանակություն ունի: Այս նահանգն ունի 5 միլիոն  700 հազար բնակչություն և համարվում է  Իսպանիայի ամենահարուստ շրջաններից, որն իրեն  է հատկացնում  տնտեսական արտադրության մեկ հինգերորդը: Այդուհանդերձ, Իսպանիայի տնտեսական ճգնաժամը և երկրում ֆինանսական բազմաթիվ դժվարությունները պատճառ են դարձել, որ Կատալոնիան մտածի անկախանալու մասին:  Կատալոնիայի տեղական և Իսպանիայի կենտրոնական կառավարության միջև առկա են տարաձայնություններ: Դրանցից է հարկերի չափը: Կատալոնացի պաշտոնյաները համոզված են, որ մարզի ֆինանսական պարտավորությունները պատճառ են դարձել, որ Կատալոնիան չնայած իր ունեցած տնտեսական հսկայական ուժին, վերածվի ամենամեծ պարտք ունեցող շրջանի, ունենալով մի քանի տասնյակ միլիարդ եվրո պարտք: Մյուս կողմից, և' սոցիալիստ և' պահպանողական կառավարությունների տնտեսական քաղաքականությունը Կատալոնիայի նկատմամբ, բազմիցս քննադատությունների ու բողոքների առիթ է տվել կատալոնացիների շրջանում: Փորձագետները համոզված են, որ անկախանալու դեպքում, Կատալոնիան, հատկապես եթե չընդունվի ԵՄ-ում,  տնտեսապես չի կարող  գոյատևել: Իհարկե, բացի տնտեսական շարժառիթներից, Կատալոնիան պատմականորեն առանձնացած է Իսպանիայից և ունի առանձին մշակույթ և այստեղի բնակիչները խոսում են կատալոներեն: Կատալոնացիները մեծ մասամբ բանվորներ են կամ հողագործներ: Նրանք մշտապես բախման մեջ են եղել կենտրոնական իշխանության ու պալատականների հետ: Նրանց մեծ մասը կաթոլիկ քրիստոնյաներ են: Իսպանիայի կենտրոնական իշխանության և Կատալոնիայի տեղական իշխանութան միջև հանրաքվեի շուրջ երկարատև տարաձայնություններից հետո, 2017թ հոկտեմբերի 1-ին հանրաքվեն տեղի ունեցավ: Այն ուղեկցվեց ոստիկանների բռնություններով: Հանրաքվեից հետո Կատալոնիայի տեղական կառավարության խոսնակ Խորդի Թորոլը հայտարարեց, որ քվեակողների մոտ 90 տոկոսը կողմ են քվեարկել Կատալոնիայի անկախացմանը: Նա հայտարարել է, որ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող  5 միլիոն 260 հազար քաղաքացիներից երկու միլիոն 260 հազարը մասնակցել է հանրաքվեին: Նրանցից 2 միլիոն 20 հազարը կողմ են քվեարկել անկախությանը: Իսպանիայի Սահմանադրական դատարանը նախապես անօրինական էր հայտարարել հանրաքվեն: Իսկ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հանրաքվեից հետո հայտարարեց, որ Կատալոնիայի բնակչությունը խաբված է:  

Բրիտանիայում Իսպանիայի դեսպան Կառլոս Բաստարեչեն զգուշացրեց, որ Եվրոպան  ականատեսն է, թե ինչպես է Կատալոնիայի տեղական կառավարությունը քիչ ծախսերով հեղաշրջում իրականացնում: Կատալոնիայի տեղական խորհրդարանի հոտկեմբերի 4-ին կայացած նիստի ընթացքում, կուսակցությունները որոշեցին, որ հոկտեմբերի 9-ի նիստի ընթացքում պաշտոնապես հայտարարեն Իսպանիայից Կատալոնիայի անկախացման մասին: Դա այն դեպքում, երբ Իսպանիայի թագավոր Ֆիլիպը դրանից առաջ Կատալոնիայի ղեկավարներին մեղադրել էր երկրում երկպառակտում սերմանելու մեջ:  Եվրախորհրդարանը և ԱՄՆ-ն նույնպես հայտարարել են, որ դեմ են Կատալոնիայի անկախացմանը: Պետք է ասել, որ Կատալոնիայի անկախացման վերաբերյալ գոյություն ունի երկու սցենար: Նախ`եթե դա իրականություն դարնա, ուրեմն կենտրոնական իշխանությունը թերևս նահանգոմ ռազմական  ուժ տեղակայի, իսկ խորհրդարանը հավանաբար չեղարկի Կատալոնիայի խորհրդարանի ու տեղական կառավարության աշխատանքը: Այս դեպքում հնարավոր է, որ Կատալոնիայում տեղի ունենան նոր ապստամբություններ: Ինչպես արդեն նշեցինք, Կատալոնիան տնտեսական առումով կաևոր նահանգ է Իսպանիայի համար: Սակայն մտահոգությունն ավելի շատ այն կապակցությամբ է, որ Կատալոնիայի ակախացումը կարող է  օրինակ ծառայել մյուս նահանգների, այդ թվում` Բասկոնիայի և Վալենսիայի  համար: Սակայն հնարավոր է որ Մադրիդն ավելի հաշտվողական դիրք ընդունի, և նոր արտոնություններ ընձեռի Կատալոնիային, որպեսզի այդ մարզը հրաժարվի անկախացման գաղափարից։

 Եվրոպացի պաշտոնյաներին մտահոգում է  Կատալոնիայի ճգնաժամը, քանի որ նրանք ենթադրում են, որ այս միջադեպը կարող է պատճառ դառնալ, որպեսզի քաղաքական բռնությունները գլուխ բարձրացնեն 21-րդ դարի Եվրոպայում: Իսկ դա կարող է ոչ միայն Իսպանիայում, այլ նաև այլ եվրոպական եկրներում վարակիչ բնույթ կրել և տեղ տեղ անկախության կոչեր հնչեն: Եվրոպական հարցերով  փորձագետ Փիրուզ Իզադին նշում է, որ անկախության պահանջներն ունեն տնտեսական հիմք: Եվ քանի դեռ տնտեսական  խնդիրները չեն լուծվել, նման կոչերը շարունակելու են հնչել: Փորձագետների կարծիքով, ԵՄ-ն , հիմնված լինելով ինտեգրացիայի սզկբունքի վրա, դեմ է անկախությանը և մասնատմանը: Ուստի, բնական է, որ եթե օրինակ Կատալոնիան առանձնանա Իսպանիայից, պարտավոր  կլինի քննարկել ԵՄ-ին  անդամակցության հարցը: Ուստի պետք  է ասել, որ ԵՄ-ն ընդհանրապես դեմ է նման քայլերին: Չմոռանանք , որ գոյություն ունի նաև Շոտլանդիայի հարցը, որը ցանկություն ունի առանձնանալ Բրիտանիայից և անդամակցել ԵՄ-ին որպես անկախ երկիր: Եվ իհակե, եթե Կատալոնիայի անկախությունն իրականություն դառնա, հնարավոր է, որ Շոտլանդիան փորձի ավելի արագ հասնել Բրիտանիայից անկախանալու իր նպատակին: Բելգիայում և Իտալիայի հյուսիսային մասերում նույնպես նման նկրտումներ գոյություն ունեն: Իսկ դա հակասում է  Եվրոպական ինտեգրացման ամենակարևոր սկզբունքին: Եվրոպական հարցերով փորձագետ Ալիռեզա Մուսավին կարծում է, որ հանրաքվեի անցկակումից հետո, Իսպանիայի տարբեր շրջաններ հնարավորություն կունենան դիմել նույն քայլին: Դա այն դեպքում, երբ ԵՄ-ն ցանկանում է  լինել միասնական օրգան:  Ադուհանդերձ, Կատալոնիայի տեղական իշխանությունները ԵՄ-ից պահանջեցին Կատալոնիայի իրավիճակը հսկողության տակ առնել և ուշադրություն դարձնել հանրաքվեի արդյունքներին: Սակայն ԵՄ-ն երբեք Կատալոնիայի անկախության կողմնակից չի լինի ու թերևս կփորձի բանակցությունների միջոցով լուծել Կատալոնիայի ու Մադրիդի միջև ստեղծված քաղաքական ճգնաժամը:  

Պիտակ