ԱՄՆ.-ում հակառասիստական նկրտումներն ընդդեմ խտրական նացիոնալիզմի
Ամերիկացի որոշ մարզիկների կողմից այդ երկրի ազգային հիմնի ժամանակ ծնկի իջնելու քայլը վերածվել է սենսացիայի: Վերջերս տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպման ժամանակ, Indianapolis Colts ֆուտբոլային թիմի մի քանի մարզիկներ ԱՄՆ օրհներգի ժամանակ ծնկի իջան` բողոքելով երկրում առկա խտրականության դեմ:
Հատկանշական է, որ խաղին ներկա էր նաև նախագահի տեղակալ Մայք Փենսը: Օրհներգից հետո Փենսը հեռացավ մարզադաշտից: Ավելի ուշ, իր թուիթերյան էջում նա գրեց. "Ես հեռացա մարզադաշտից, քանի որ ես և մեր նախագահը չենք կարող ընդունել վիրավորանքը երկրի դրոշի,հիմնի և զինվորների նկատմամբ: Եվ չնայած յուրաքանչյուր քաղաքացի ունի սեփական կարծիք արտահայտելու իրավունք, ես չեմ կարծում, որ մեր դրոշը և ազգային հիմնը հարգելու վերաբերյալ մեր սպասելիքը մարզիկներից, շատ մեծ է": Մարզիկները հայտարարեցին, որ նպատակ չեն ունեցել վիրավորել ազգային օրհներգը կամ դրոշը և պարզապես բողոքել են խտրականության դեմ: Այս միջադեպը, որ սկզբում անկարևոր էր թվում, մեծ տարաձայնություններ է առաջացրել հակառասիստական քաղաքականության կողմնակիցների և ամերիկյան նացիոնալիզմի ներկայացուցիչների միջև: Իհարկե, չնայած այս միջադեպը տեղի է ունեցել վերջերս, սակայն պետք է նշել, որ այն աննախադեպ չէ: Առաջին անգամ նման քայլի դիմեց San Francisco 49 ֆուտբոլային թիմի սևամորթ խաղացող Քոլին Կիպերնիկը`անցած տարի: Նա բողոքում էր սևամորթների նկատմամբ ռասիստական քաղաքականության և ԱՄՆ-ում բնակվող աֆրիկացիների նկատմամբ բռնությունների դեմ: Երբ խաղի ժամանակ հնչեց ԱՄՆ օրհներգը, նա ծնկի իջավ: Ֆուտբոլիստը շատ հայտնի է որպես ռասիզմի դեմ լուրջ պայքարող: Նա պահանջոմ է, որպեսզի ոստիկանությունը և դատարանը պատասխանատվություն զգան սևամորթների կյանքի նկատմամբ և թույլ չտան, որպեսզի սևամորթ երիտասարդները սպանվեն սպիտակամորթ ոստիկանների կողմից: Նման դեպքերից էր ոստիկանի կողմից Մայքլ Բրաունի սպանությունը` Ֆերգյուսեն քաղաքում: Դեպքից հետո ԱՄՆ-ում բարձրացավ բողոքի մեծ ալիք` հասարակության մեջ առկա անարդարության ու խտրականության դեմ:
Ներկա դրությամբ ԱՄՆ հասարակության մեջ առկա են տարբեր տարաձայնություններ. բախումները սպիտակամորթների ու սևամորթների միջև, աղքատներն ընդդեմ հարուստների, նորեկների ու հնաբնակների խնդիրը: Իսկ այսօր այդ ամենին ավելացել է ևս մեկ խնդիր: Մի կողմից այն անձինք, ովքեր կողմ են երկրում բազամազանությանը և մյուս կողմից` ազգայնականները: Առաջինները համոզված են, որ այսօրվա ԱՄՆ-ն ձևավորել են տարբեր ազգերի, կրոնների ու ռասաների ներկայացուցիչները: Նրանք համոզված են, որ երկիրն այն ժամանակ տնտեսական, հասարակական ու մշակութային ձեռքբերումներ կունենա , եթե պահպանվի բազմազանությունը: Այս անձինք գտնում են, որ օրենքի առջև հավասար են բոլորը և չի կարելի ազգի, ռասայի, կրոնի պատճառով մարդկանց նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերել: Դա այն դեպքում, երբ սևամորթները և ոչ քրիստոնյաները լուրջ խնդիրներ ունեն ԱՄՆ-ում: Նրանք պահանջում են, որպեսզի երկրում վերանա անհանդուրժողականությունը, սեռական, կրոնական ու ռասայական խտրականությունը: Նրանք նշում են, որ էմիգրանտները ու հատկապես մասնագետ էմիգրանտներն աջակցում են երկրի առաջխաղացմանն ու զարգացմանը: Հավելենք, որ 2007-2008թթ. տնտեսական ճգնաժամի ժամանակ, այս խմբի ներկայացուցիչները ճնշման ենթարկվեցին ազգայնականների կողմից, և նրանցից որոշները պարտավորվեցին հրաժարվել իրենց գաղափարներից:
Սակայն ծայրահեղ նացիոնալիզմը, որ հասարակության մեջ խտրության կողմնակից է, ցանկանում է, որ երկրում իշխի ազգային ու մշակութային տարբերություն և հասարակության որոշ խավերի համար հատուկ արտոնություններ սահմանվեն: Նրանք համոզված են, որ հասարակությունը պետք է բաժանել մասերի: Նրանք կարծում են, որ իսկական ամերիկացին նա է, ով անգլո-սաքսոն է: Այս մարդիկ համոզված են, որ էլիտար խավը կարող է օգտվել անգլո-սաքսոնների համար նախատեսված արտոնություններից: Նրանք մյուս քաղաքացիներին նայում են որպես երկրորդական մարդիկ և կարծում, որ եթե վերջիններս ցանկանան, կարող են ձեռք բերել ավելի մեծ եկամուտ և փոխել իրենց հասարակական դիրքը: Նացիոնալիստները կարծում են, որ երկրում առկա բոլոր խնդիրները` աղքատությունը, անգրագիտությունը, անգործությունը, հանցագործությունները, առկա են այն մարդկանց մեղքով, ովքեր չեն պատկանում իրենց խմբին: Ուստի նրանք պահանջում են խիստ օրենքներ կիրառել հատկապես էմիգրանտների մուտքի վերաբերյալ և հասարակության մեջ տարածել ազգային խորհրդանիշերի նկատմամբ հարգանքը, ինչն արվել է ԱՄՆ-ի ներքին պատերազմի ժամանակ, ինչպես նրանք են գտնոմ, հայրենասեր հրամանատարների կողմից: 2016թ ԱՄՆ նախագահական ընտրությունները ամերիկյան նացիոնալիզմի նոր ելակետը դարձան: Մի կողմից երկրում գնալով զարգանում են նացիոնալիստական մղումները, ինչի պատճառով Դոնալդ Թրամփը ամբոխավարական հայտարարություններով հաղթում է ընտրություննրերում: Իսկ մյուս կողմից, այս հաղթանակը ազգայնականներին հնարավորություն է տալիս ծավալել իրենց գործողությունները: Թրամփն ընտրություններին իր մասնակցութունը սկսեց «Ամերիկան նորից մեծ դարձնենք», ինչպես նաև «Նախ` Ամերիկան» կոչերով: Նա էմիգրանտներին անվանեց "տզրուկներ", մեքսիկացիներին` հանցագործներ ու հոգեկան հիվանդներ, իսկ մուսուլմաններին` ահաբեկիչներ: Բացի այդ, նա խոստացավ, որ Մեքսիկայի հետ սահմանին պատ է կառուցելու: Ընտրվելուց մեկ շաբաթ անց, Թրամփը արգելեց մուսուլմանների մուտքը ԱՄՆ, և շատերին զրկեց քաղաքացիություն ստանալու իրավունքից: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ունեցած ելույթում նա հայտարարեց, որ գործում է միայն ԱՄՆ-ի և ոչ թե միջազգային շահերից ելնելով:
Նման մթնոլորտում ծայրահեղ աջերը և նացիոնալիստներն ու նեոնացիստները հարմար առիթ գտան` իրենց ուժը ցույց տալու համար: Նրանք պատճառաբանեցին, որ ցանականում են պահպանել ներքին պատերազմում հարավային նահանգների բանակի հրամանատար, գեներալ Ռոբերթ Լիի արձանը: Արդյունքում տեղի ունեցան արյունալի բախումներ ազգայանակաների ու բազմազանության կողմնակիցների կողմից: Բախումների արդյունքում սպանվեց մի քանի մարդ: Թեև Թրամփը պարտավոր եղավ անուղղակի կերպով դատապարտել միջադեպի ժամանակ ծայրահեղականների գործողությունները, սակայն անմիջապես քննադատեց այն մարզիկներին, որվքեր ծնկի իջան օրհներգի ժամանակ: Այսպիսով նա ծայրահեղականներին խրապխուսեց շարունակել իրենց գործողությունները, իսկ ինքը հանդես եկավ որպես հայրենասեր անձ:
Ներկա դրությամբ ԱՄՆ-ում կան որոշակի մտահոգություններ` ծայրահեղ ու ազգայնական հոսանքների կապակցությամբ, որոնք ավելի են ակտիվացել: Սակայն դա պատճառ է դարձել, որ ակտիվանան նաև բազամազանության կողմնակիցները: Եթե անցյալ տարի միայն մի մարզիկ ծնկի իջավ ԱՄՆ օրհներգի ժամանակ, այս տարի գրանցվեց նման մի քանի դեպք:
Եվ այսօր նույնիսկ ցույցերից մեկի ժամանակ, որի կոչն էր "Սևամորթների կյանքը արժեք ունի", հրկիզվեց երկրի դրոշը: Հրկիզողները հայտարարել էին, որ նման քայլի են դիմել` որպես բողոք առկա վիճակի դեմ և այդ քայլը անարգալից վերաբերմունք չի կարելի համարել: Մյուս կողմից, անցած մի քանի ամիսների ու շաբաթների ընթացքում, որոշակի իրավաբանակա քայլեր են ձեռնարկվել` էմիգրանտների նկատմամբ Թրամփի կիրառած քաղաքականության դեմ: Տեղի են ունեցել բազմաթիվ ցույցեր Թրամփի դեմ: Ներկայումս բազամզանության կողմնակիցներն ավելի են ուժեղանում և փորձում պահպանել իրենց իրավունքները` որպես երկար տարիների պայքարի ձեռքբերում: Իսկ եթե այս վիճակը շարունակվի, հնարավոր է, որ ԱՄՆ հասարակական կարգը լրջորեն խաթարվի: