Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (41)
(last modified Wed, 18 Oct 2017 08:31:42 GMT )
Հոկտեմբեր 18, 2017 12:01 Asia/Tehran

«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Իրանցի արհեստավորները ձուլագործության արդյունաբերության համար սմարթ ծրագրակազմ են պատրաստել: Նախագծի հեղինակի ասածով, ծրագրակազմի օգնությամբ հնարավոր է նվազագույն ծախսերով իրականացնել ձուլագործվող մասնիկի անալիզը: Ծրագրակազմի առավելություններից են ձուլման պրոցեսի բարձր արագության ապահովումը, անհարմար ջերմամշակումների հետևանքով առաջացած ծախսերի կրճատումը և հնոցի ջերմության համար սպառվող վառելիքի նվազումը:

Առկա միջոցներում, երբեմն պատրաստվող մասնիկը տարբերվում է պատվիրվածից: Դա պայմանավորված է սխալ անալիզով: Թերության դեպքում, պատվերը վերադարձվում է և անհրաժեշտ է կրկնել պատրաստման բոլոր փուլերը, որը մեծ ծախսեր ու ժամ է պահանջում: Սմարթ ծրագրակազմի օգնությամբ  , սպառվող նյութի  հետ կապված մանրամաս ծախսերը հաշվարկվում են , տեղեկությունները  պահվում են: Այդպիսով  ծրագիրն արտադրողին օգնում է ընտրել անհրաժեշտ մետաղի տեսակը, քանակը և մշակման եղանակը: Ծրագրակազմի օգնությամբ հնարավոր է խնայել մեծ քանակությամբ էներգիա ու մետաղ: Դա նպաստում է  կայուն զարգացմանը և շրջակա միջավայրի պահպանմանը: Հնոցի ջերմամշակման հաշվարումների ծրագրակազմը նախագծվել է ցանցային նախագծման շրջանակում աշխատելու  համար , ուստի բոլոր օգտատերերը կարող են այն կիրառել աշխատանքային տարբեր պայմաններում :

 

Իրանցի արհեստավորները ձուլագործության արդյունաբերության համար սմարթ ծրագրակազմ են պատրաստել:

 

 

Գիտելիքահենք իրանական մի ընկերություն վերջերս արտադրել է անտիբակտերիալ հատկությամբ օժտված արծաթե մասնիկներ պարունակող խոնավեցնող քսուկ: Քսուկը կանխում է մաշկային հիվանդությունների, վիրահատությունների ու  արևայրուքի հետևանքով կամ այլ պատճառներով մաշկային վնասվածքների բորբոքումը:

 

Գիտելիքահենք իրանական մի ընկերություն վերջերս արտադրել է անտիբակտերիալ հատկությամբ օժտված արծաթե մասնիկներ պարունակող խոնավեցնող քսուկ:

 

Կալիֆորնիայի UC Davis համալսարանի երկու իրանցի գիտնականներին հաջողվել է պատրաստել բարձր հաճախականությամբ չիպեր, որը կարող է վայրկյանում տասնյակ գիգաբիտ ինֆորմացիա փոխանցել: Չիպն ինտերնետին արագ հասանելիության հնարավորություն է ստեղծում՝ նկատելիորեն բարձրացնելով հեռահաղորդակցական ցանցերի տարողությունը:  Ֆազային վիճակների համակարգն ապահովում է էներգիայի պաշարները, որոնք կենտրոնանում են միաճառագայթ առանցքի շուրջ: Նախագծի հեղինակի խոսքերով ՝ չափազանց դժվար է բարձր հաճախականությամբ ֆազային վիճակների դասակարգումը: Առաջին անգամ երկու իրանցի գիտնականներ կարողացել են բարձր հաճախականությամբ խոշոր դաշտ փոխանցել նման հաճախականությունը:

«Թեև չորրորդ սերնդի հեռահաղորդակցական ցանցերը դեռևս չեն հասել ինֆորմացիայի փոխանակման սահմագնային հարցում սահմանափակումների մակարդակի, սակայն գնալով մեծանում է բջջային հեռախոսներում մեծ արագությամբ փոխանակումների անհրաժեշտությունը»ասել է նախագծի հեղինակը: Իրանցի գիտնակնները նպատակ ունեն ուսումնասիրությունը կատարելագործելով,  իրենց արտադրած չիպերը կիրառել հեռահաղորդակցական արդիական համակարգերում :

 

 

Կալիֆորնիայի UC Davis համալսարանի երկու իրանցի գիտնականներին հաջողվել է պատրաստել բարձր հաճախականությամբ չիպեր, որը կարող է վայրկյանում տասնյակ գիգաբիտ ինֆորմացիա փոխանցել:

 

Բրիտանիայի, Կանադայի և ԱՄՆ-ի համալսարանների համագործակցությամբ Իրանի գիտության ու հետազոտությունների բաժնի գիտնականները սինտեզավորել են նանո տարրեր, որոնց օգնությամբ 13 տոկոսով ավելանալու է նավթի պաշարներից արդյունահանումը: Ներկայումս աշխարհի նավթապաշարների մեծ մասի կյանքի տևողությունը կիսվել է, ուստի պակասել է նավթի արդյունահանման չափը: Նավթընկերությունները փորձում են արդիական տեխնոլոգիաների օգնությամբ, մեծացնել նավթապաշարների արդյունահանումը: Որոշակի հատկություններով օժտված նանո նյութերը կարող են մեծացնել արդյունահանումը: Այժմ արդյունահանումը բարձրացնելու համար կիրառվում է մակերեսային ակտիվ գործոններ, որոնք կոչվում են Surfactant: Այդպիսով 30-ից 45 տոկոսով մեծանում են արդյունահանման ծավալները: Նախագծի շնորհիվ, սինտեզավորվել են մակերեսային ակտիվ գործոնները ՝ նավթային պաշարների արյունահանման ծավալները 58 տոկոսով ավելացնելով:

Նախագծի հեղինակի ասածով՝ նանո-ֆիում սիլիկայի կիրառմամբ, մեծացել են  ծանր արդյունաբերության ոլորտում նավթի արդյունահանման ծավալները: Նանո տարրերի մուտքով, նվազում է Surfactant-ի կպչությունը: Բացի դրանից, խոնավության մակարդակի իջեցմամբ, բարելավում է ներարկվող նյութի գործառույթը և արդյունքում, մեծանում է նաև նրանց ակտիվ մակարդակի ծավալը:

 

Բրիտանիայի, Կանադայի և ԱՄՆ-ի համալսարանների համագործակցությամբ Իրանի գիտության ու հետազոտությունների բաժնի գիտնականները սինտեզավորել են նանո տարրեր, որոնց օգնությամբ 13 տոկոսով ավելանալու է նավթի պաշարներից արդյունահանումը:

 

Թեհրանում կայացած Իրանի մանրէաբանության 18-րդ միջազգային կոնգրեսին առընթեր, Իրանը ճանաչվել է Միջինարևելյան միակ երկիրը, որտեղ պատրաստվել է բջջային պատվաստանյութ: Ֆրանսիայի «Պաստոր»-ի անվան ինստիտուտի տնօրեն ՝ պրոֆեսոր Նիկոլ Գիզոյի խոսքերով, կապույտ հազն այն հիվանդություններից է , որոնց համար կիրառվում են բջջային և ոչ-բջջային պատվաստանյութով բուժման մեթոդներ: ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նման երկրներում կիրառվում է ոչ-բջջային մեթոդը, իսկ այլ երկրներում ՝ ինչպես օրինակ Իրանում, բջջային մեթոդն է տարածված: Բջջային պատվաստման մեթոդում, բակտերիաների բոլոր մասերը թուլացված են, իսկ ոչ-բջջային պատվաստանյութում, բակտերիաների որոշ մասնիկներ միացվում են: Այդ կապակցությամբ Իրանը և Ֆրանսիան համատեղ ուսումնասիրություններ են կատարել: Մինչև վեց տարեկան երեխաների դեպքում ոչ-բջջային պատվաստանյութի ուսումնասիրություններն ընթանում են, որպեսզի պարզվի, որ երեխաների օրգանիզմն ինչպե՞ս է արձագանքելու պատվաստանյութին:

 

Իրանը ճանաչվել է Միջինարևելյան միակ երկիրը, որտեղ պատրաստվել է բջջային պատվաստանյութ:

 

ԱՄՆ-ի սննդի ու դեղորայքի կազմակերպության կողմից հաստատվել է քաղցկեղի բուժման համար օրգանիզմի գենետիկական բարեփոխումների օգնությամբ գենոթերապիայի առաջին մեթոդը: Մեթոդը կոչվում է Kymriah(tisagenlecleucel): Դա հաստատվել է Novartis ընկերության կողմից և կիրառվում է սուր լիմֆոբլաստիկ լեյկոզի ALL-ով տառապող մեծահասակների ու երեխաների բուժման համար: ALL-ը ոսկրային ու արյան քաղցկեղի տեսակ է, որի հետևանքով, օրգանիզմում նորագոյացություններ են առաջանում: Դա երեխաների մոտ քաղցկեղի ամենատարածված տեսակն է:

FDA-ի կողմից հաստատվել է քաղցկեղի բուժման համար օրգանիզմի գենետիկական բարեփոխումների օգնությամբ գենոթերապիայի առաջին մեթոդը: