Հոլիվուդում բարոյական ամենամեծ սկանդալի բացահայտումը
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i75090-Հոլիվուդում_բարոյական_ամենամեծ_սկանդալի_բացահայտումը
Հոլիվուդը սեռական չարաշահման ու բարոյական սկանդալների թեմայով բազմաթիվ ֆիլմերի հեղինակ է, բայց քանի օր է ,որ իր պատմությունները պատմում է իրական աշխարհի և ֆիլմարդյունաբերության որոշ դերակատարների մասին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հոկտեմբեր 21, 2017 16:35 Asia/Tehran

Հոլիվուդը սեռական չարաշահման ու բարոյական սկանդալների թեմայով բազմաթիվ ֆիլմերի հեղինակ է, բայց քանի օր է ,որ իր պատմությունները պատմում է իրական աշխարհի և ֆիլմարդյունաբերության որոշ դերակատարների մասին:

Այս օրերին ԶԼՄ-ները մեկնաբանում են սարսափելի մի ճշմարտություն, որին մասնակցություն ունեն, ոչ թե ստորին դասակարգին պատկանող ու չարքաշ կյանք ապրող և կամ հոգեկան անհավասարակշռության մեջ գտնվող հիվանդներ, այլ ԱՄՆ-ի ֆիլմարդյունաբերության այսպես կոչված հեղինակավոր, համբավավոր ու հարուստ ներկայացուցիչներ:

Հինգշաբթի՝ 2017 թվականի հոկտեմբերի 5-ին, «Նյու Յորք Թայմզ»-ի երկու թղթակիցներ հրապարակեցին Հոլիվուդի ֆիլմարդյունաբերության ամենախոշոր ներկայացուցիչներիից համարվող՝ «Միրամաքս» ընկերության համահիմնադիր և ԱՄՆ-ի ու աշխարհի վերջին երեք տասնամյակների ամենահայտնի ստեղծագործությունների պրոդյուսեր Հարվեյ Վայնշտայնի մասին իրենց հետաքննության արդյունքները: «Նյու Յորք Թայմզ»-ի հաղորդումը մեծ արագությամբ հայտնվեց կինոյի սիրահարների ուշադրության կենտրոնում և դարձավ Հոլիվուդյան կինոյի վերջին օրերի ամենախոշոր իրադարձությունը:

Հարվեյ Վայնշտայն

 

«Նյու Յորք Թայմզ»-ի թղթակիցներն այս ընդարձակ հետաքննության ընթացքում քննարկելով այս կինոպրոդյուսերի անցյալն ու նաև նրա դեմ հարուցված փակված ու ընթացքի մեջ գտնվող գործերը հանգել էին այն եզրակացության, որ Վայնշտայնը վերջին 30 տարիների ընթացքում անգամներ իր անբարոյական պահվածքով ու սեռական ցանկություններով բռնության է ենթարկել իր աշխատողներին ու մերձավորներին: Համաձայն այս հետաքննության արդյունքների հոլիվուդյան այս պրոդյուսերի դեմ մի քանի գործեր են հարուցված և որոշ գործեր էլ կողմերի համաձայնությամբ փակվել են: «Նյու Յորք Թայմզ»-ը հայտարարել է, որ Վայնշտայնն առնվազն ութ պարագաներում դրամով ձեռք է բերել բողոքող կողմի համաձայնությունը:

«Նյու Յորք Թայմզ»-ն իր լրատվական թարմացման մեջ դեմոկրատական կուսակցության համակիրներից համարվող այս պրոդյուսերի մասին հայտարարել է, որ Վայնշտայնը կողմնակի ընդունելով իրեն առաջադրված մեղադրանքներն, ասել է, ցավում է նրա համար, որ անցյալում իր պահվածքը տառապանք է պատճառել շատերին և անկեղծորեն ներողություն է հայցում և միևնույն ժամանակ փորձում է իրեն ուղղել՝ իմանալով հանդերձ, որ դրա համար երկար ճանապարհ պիտի կտրել:

«Վայնշտայն» կինոարտադրության ընկերության վարչությունը հայտարարել է, որ Հարվեյ Վայնշտայնը մի առ ժամանակ չի ներկայանալու ընկերությունում և ինչ-որ մեկն ընկերության դրսից ստանձնելու է այդ կապակցությամբ հետաքննության պատասխանատվությունը:

Ի հետևումն «Նյու Յորք Թայմզ»-ի վերջին հաղորդման, Հոլիվուդում դիրքի չարաշահման պարագաների բացահայտման աննախընթաց ալիք է բարձրացվել: Հարվեյ Վայնշտայնից հետո նման մեղադրանքներ են ուղղվել Բեն Աֆլաքի, Ռոյ Փրայսի ու Օլիվեր Ստոնի դեմ և նրանց անբարոյական պահվածքի մասին մերկացումներ են կատարվել: Հոլիվուդի և զվարճանքի արդյունաբերության հեղինակավոր գործիչների դեմ ընդամենը տասը օրվա ընթացքում  նման ծավալով մերկացումներն և նրանց բարոյական սայթաքումների մասին բացահայտումները զարմանք են պատճառել կինոյի ոլորտի գործիչներին ու սիրահարներին: Մերկացումների այս շարանը շարունակվելու դեպքում հնարավոր է, որ քողազերծվեն ԱՄՆ-ում զվարճանքի արդյունաբերության գործիչների մոտ տիրող հիվանդագին հարաբերություններն ու ողբերգության խորքը:

Հոլիվուդում ուժի և չարաշահման ու բարոյազրկության սկանդալի աննախընթաց ալիք

 

«Սիրահար Շեքսպիրը» և «Նյու Յորքյան բանդան» ֆիլմերի պրոդյուսեր Հարվեյ Վայնշտայնն այս սկանդալից հետո իր եղբոր և «Վայնշտայն» ընկերության վարչության միջոցով հեռացվեց այդ ընկերությունից և կորցրեց Օսկարի ակադեմիայում զբաղեցրած տեղը: Վայնշտայնը պատմության մեջ երկրորդ անձն է, որ հեռացվում է Օսկարի ակադեմիայից: Ավելի վաղ՝ 2004 թվականին «Կնքահայրը» ֆիլմի դերասան Քարմին Քարիդին ֆիլմերի էկրանային կրկնօրինակները հրապարակելու պատճառով հեռացվել էր Օսկարի ակադեմիայից:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնն էլ հայտարարել է, որ Վայնշտայնի բարոյազրկության պատճառով նրանից հետ է վերցնում «Լը Ժյոն Դո Նոռ»-ի շքանշանը: Իհարկե հոլիվուդյան որոշ հանրահայտ գործիչներ, որոնք ի դեպ Վայնշտայնի ընկերներն էին համարվում դիրքորոշվել են իրենց հին ընկերոջ դեմ: Ջորջ Քլունին, Մեռիլ Սթրիփը, Քեյթ Վինսլեթը, Ջուդի Դենչը, Ջենիֆեր Լաուրենսը և Փաթրիշիա Արքեթն այն հայտնի կինոգործիչներից են, որոնք մի քանի ֆիլմերում Վայնշտայնի հետ համագործակցության անցյալ են ունեցել և դատապարտել են իրենց պրուդյուսեր ընկերոջ անբարոյական ու ամոթալի արարքները:

Հոլիվուդյան սկանդալի մեղադրյալներից է կինոդերասան և կինոբեմադրիչ Բեն Աֆլաքը: Հետաքրքիր է, որ նա Վայնշտայնի անբարոյական արարքների դեմ արտահայտվողներից էր, սակայն շատ չանցած ինքն էլ մեղադրվեց անբարոյականության սեռական բռնության մեջ: Աֆլաքը, որ Իրանում ճանաչված է հակաիրան «Արգո» ֆիլմով, 2003 թվականին սեռական  բռնություն է գործադրել մի դերասանի և հեռուստահաղորդավարի դեմ: Աֆլաքն իհարկե այդ կնոջ բացահայտումներից անմիջապես հետո ներողություն խնդրեց, սակայն այդ զղջումը չկարողացավ վերացնել նրա հանդեպ վատատեսությունը: Մի այլ հետաքրքիր հանգամանք էլ գոյություն ունի, որ վկայում է Աֆլաքի ու Վայնշտայնի միջև բարեկամության մասին: Նրանք «Սիրահար Շեքսպիրը» ֆիլմում համագործակցություն են ունեցել և դա նույն այն ֆիլմն է, որի դերասանուհին Վայնշտայնի կողմից սեռական  բռնության ենթարկվելուց հետո կարողացավ այդ կարևոր դերն  ստանձնել ու կինոյում առաջադիմել: Ինչպես նկատում եք Հոլիվուդյան որոշ հայտնի ֆիլմերի անձնակազմի վրա կենտրոնանալով ու խորանալով հնարավոր է բացահայտում կատարել տարբեր վտանգավոր ու անբարոյական հարաբերությունների մասին:

Միևնույն ժամանակ այս բացահայտումների կարևորությունը նրա մեջ է, որ անդրադառնում ենք Վայնշտայնը արտադրել է այնպիսի ֆիլմեր, որոնք 50 օսկար մրցանակներ են շահել: Վայնշտայնն ԱՄՆ-ի նախագահական վերջին ընտրությունների ժամանակ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի հովանավորներից էր: Հիլարի Քլինթոնը կանանց իրավունքների պաշտպաններից էր և փորձում էր ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ձեռք բերել հասարակության այս խավի ձայները: Վայնշտայնի պահվածքի մասին բացահայտումներ կատարվելուց հետո Քլինթոնն անհապաղ դրան արձագանքելով մի հաղորդագրության մեջ գրեց. «Վայնշտայնի մասին բացահայտումներն ինձ ահ ու սարսափ են պատճառել: Կանանց հետ նրա վերաբերմունքն աններելի է: Նրանց քաջությունն ու ուրիշների ցուցաբերած հովանավորությունն նման վերաբերմունքին վերջ տալու ուղղությամբ կենսական կարող են լինել»:

Հիլարի Քլինթոնն արձագանքեց Վայնշտայնի սկանդալին

 

Բարաք Օբաման էլ արձագանքելով այս սկանդալի մասին լուրերին, գրեց. «Ես ու Միշելը Հարվեյ Վայնշտայնի մասին հրապարակումներն ունկնդրելով նողկանք ենք ապրում»:

Վայնշտայնին մյուս ոտնձգողներից առանձնացնում է այն պարագան, որ նա այն ժամանակ երբ մեծ հեղինակություն է է ունեցել, շատ կանանց է թակարդը գցել և այսօր այդ կանանց բողոքի ձայնը հակակշռի տակ է առել Վայնշտայնի պրոֆեսիոնալ ապագան ու նույնիսկ ԱՄՆ-ում կինոարդյունաբերությունը: Այս կանանց ցուցմունքներն ու հիշյալ պրոդյուսերի, կողմից դրանց հաստատումը, վկայում են ԱՄՆ-ում կանանց իրավունքների ոտնահարման և նրանց դեմ սեռային բնույթի խտրականության մասին հավակնություններն իրական լինելու մասին: Վայնշտայնի մասին բացահայտումները կրկին անգամ մեզ խորհել են տալիս այն մասին, որ ԱՄՆ-ում ու հատկապես Հոլիվուդում կանանց չարաշահումը շարունակվում է: Կանայք մեծ նպաստ են ունեցել այս արդյունաբերության կառուցման գործում, սակայն շարունակ հայտնվել են տղամարդկանց հակակշռի տակ և ծրագրավորված կերպով կանայք նկատի են առնվել որպես տղամարդկանցից ավելի ցածր դիրքում գտնվող մակարդակում: Վայնշտայնի կողմից բռնության ենթարկված կանանց երկար տարիների լռությունը վկայում է այն իրականության մասին, որ Հոլիվուդի դերասանուհիներից շատերն այդ ասպարեզում իրենց առաջադիմությունն ու վերելքը պայմանավորված են համարում նման անձանց ամոթալի առաջարկների ընդունմամբ:

Այս օրերի բոլոր արձագանքների միջից ամենահետաքրքիրը վերաբերում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Թրամփն այս սկանդալի մասին տեղեկանալով ասել է. «Ես տարիներ է ինչ ճանաչում եմ Հարվեյ Վայնշտայնին: Բայց չզարմացա»: Այս արտահայտությունն ուշագրավ է այն դիտանկյունից որ նա կարծես թե իր նմանին լավ է ճանաչում: Վայնշտայնի համեմատությամբ Թրամփը շատ ավելի է չարաշահման ենթարկել իր ուժն ու դրամը և մինչ այսօր շատերն են նրա մասին բացահայտումներ կատարել: Իհարկե Թրամփի հայտարարությանը կարելի է նաև մեկ այլ դիտանկյունից նայել: Նա ինչ-որ կերպով ակնարկ է կատարել Հոլիվուդին, որը նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու պահից մինչև նախագահության շրջանի սկսվելը շարունակ խիստ դիրքորոշում էր ընդունել Թրամփի դեմ: Թրամփն իրականության մեջ Հոլիվուդին ասել է՝ մենք բոլորս նման ենք իրար: