ԻԻՀ առաջնորդի 7 հորդորները` ՀԳՀԾ-ի կապակցությամբ
Վերջերս, հայուրավոր երիտասարդ գիտնականների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասաց, որ նրանք Իրանի փայլուն ապագայի հույսն են:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը խոսելով այն մասին, որ Իրանը ցանկանում է ամբողջովին հրաժարվել ԱՄՆ-ից կախվածությունից, նշեց, որ թշնամին հետևելով ԻԻՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին, մտահոգվում է , որ Իրանը հետամնաց ու կախվածություն ունեցող երկրից դառնում է հզոր ու ազդեցիկ երկիր, քաղաքական ու պաշտպանական առումով:
Խոսելով Իրանի դեմ ԱՄՆ թշնամության մասին, գերապատիվ առաջնորդը նշեց. "Հեղափոխության հաղթանակի օրերին գոյություն չուներ ոչ միջուկային էներգիա և ոչ էլ հրթիռ: Սակայն ամերիկացիները հասկացել էին, որ հեղափոխության հաղթանակից հետո իրենք կորցնելու են հնազանդ ու շահութաբեր մի երկիր":
ԻԻՀ առաջնորդը խոսելով Միջուկային Համապարփակ Համաձայնագրի մասին, երկրի քաղաքացիներին ու քաղաքական գործիչներին հորդորեց զգուշանալ ԱՄՆ-ի սադրանքներից և հզորացնել Իրանը: Նա կոչ արեց զարգացնել երկրի պաշտպանական կարողությունը, քննարկել եվրոպացիների վարքագիծը և լուրջ վերաբերվել դիմադրողական տնտեսությանը:
Ավելի վաղ, Մաշհադ քաղաքում ունեցած ելույթում, ԻԻՀ առաջնորդը նշել է, որ թշնամիները ցանկանում են Իրանի դեմ տնտեսական ճնշումներով ժողովրդին ստիպել հիասթափվել երկրի ղեկավարությունից ու երես թեքել իշխանական համակարգից: Նա ասել էր. "Այսօր թշնամին իսլամական համակարգի դեմ մեծ ճակատ է կազմել: Բոլորի նպատակն է ոչնչացնել ԻԻՀ-ն, կամ այն դարձնել անբովանդակ համակարգ":
Պետք է ասել, որ իսլամական հեղափոխության հաղթանակից առ այսօր, Իրանի ժողովուրդը ենթարկվել է բազմաթիվ սադրանքների: Իրանի դեմ արևմտյան շրջափակումներն սկսվեցին 1953թ, երբ երկրում իրականացվեց ամերիկա-բրիտանական հեղաշրջում` ժամանակի վարչապետ Մուսադդեղին կործանելու նպատակով: Այդ ժամանակ ԱՄՆ-ի նպատակն այն էր, որ թույլ չտար ազգայնացնել Իրանի նավթարդյունաբերությունը: Հենց այդ պատճառով էլ Միացյալ Նահանգները և Բրիտանիան համատեղ պատժամիջոցներ սահմանեցին Իրանի դեմ, որպեսզի չեզոքացնեն ԻԻՀ նավթարդյունաբերության ազգայնացման գործընթացը:
Հենց այս պատճառով, ԻԻՀ մեծարգո առաջնորդը բազմիցս նշել է, որ հարկավոր է իրականություն դարձնել դիմադրողական տնտեսությունը, հենվելով նախկին փորձի վրա: Նա նշել է, որ դա ռազմավարական մեծ նշանակություն ունի: Պարզ է, որ այս ընթացքը դժվար է լինելու: Սակայն բոլոր դժվարություններով հանդերձ, վերջին տարիներին արվել են մեծ քայլեր: Վերջին 30 տարիների ընթացքում Իրանը ենթարկվել է տնտեսական շրջափակումների ու պարտադրված տնտեսական պատերազմի: Եվ այսօր Իրանը որոշել է ընթանալ դիմադրողական տնտեսության ճանապարհով: ԻԻՀ առաջնորդը հատկապես կարևորում է այն փաստը, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական վերաբերմունքի պատճառն այն է, որ տարածաշրջանում այդ երկրի ծրագրերը չեզոքացվել են, իսկ ՀԳՀԾ-ն պատրվակ է ծառայում ԱՄՆ-ի համար, որպեսզի իրականացնի իր թշնամական քայլերն Իրանի դեմ:
Իրանի ժողովուրդը ցույց է տվել, որ եթե ցանկանա, կարող է մեծ նվաճումներ ունենալ, առանց ԱՄՆ-ից կամ այլ երկրից կախվածության: Եվ դիմադրողական տնտեսությունն այն միջոցն է, որը հենվելով ներքին ուժի վրա, կարող է ամրապնդել երկրի տնտեսության հիմքերը: ԱՄՆ-ն նպատակ ունի Իրանի ժողովրդին հուսահատեցնել` երկիրը մեկուսացնելով տարածաշրջանում և միջազգային ասպարեզում: Այդպիսով ԱՄՆ-ն նպատակ ունի ապացուցել, որ Իրանի իշխանություններն անկարող կլինեն լուծել երկրի ներքին խնդիրները: ԱՄՆ-ի ծրագրերը չեզոքացնելու համար, շատ կարևոր է ճանաչել այդ երկրի սադրանքները:
Խոսելով թշնամու տնտեսական սադրանքների ու նպատակների մասին, ԻՒՀ առաջնորդը նշել է, որ կարևորում է տնտեսական ենթակառուցվածքների ամրապնդումը և հատկապես խոսքից գործի անցնելու նշանակությունը: Հենց այս ջանքերի շնորհիվ, Իրանը հաջողել է գիտական մեծ նվաճումներ ձեռք բերել: Իսկ վերջին նվաճումներով, իրանցիներն ապացուցեցին, որ իրենց առաջխաղացումն այլևս հնարավոր չէ կանխել: Այդուհանդերձ պետք է մշտապես ուշադիր լինել թշնամու սադրանքների նկատմամբ: Հակառակ դեպքում, երկրի տնտեսությունը խոցելի է դառնում: ԻԻՀ առաջնորդի տեսանկյունից, այսօր ամենակարևոր հարցը տնտեսությունն է, որը պետք է լինի դմադրողական: Դիմադրողական տնտեսության շնորհիվ հնարավոր է կանգնել թշնամու սռպառնալիքների առջև ու բազմաթիվ հնարավորություններ ստեղծել երկրի համար:
Եվ այս առումով ԻԻՀ առաջնորդի ելույթը շատ կարևոր է: Այն ցույց է տալիս, որ ճիշտ ուղին, անցյալն ու ապագան ճիշտ գնահատելն է: Բացի այդ, իր ելույթում Այաթոլլահ Խամենեին ներկայացրել է ՀԳՀԾ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի իրական նպատակները: Պետք է ասել, որ բոլոր առկա հույսերով հանդերձ, չի կարելի անտեսել նաև մտահոգությունները; Խոչընդոտները հաղթահարելու համար պետք է լինել զգոն : Առաջնորդի խոսքերով, ԱՄՆ-ի նախագահի հիմար ելույթները չպետք է պատճառ դառնան, որ Իրանը անտարբեր դառնա թշնամու սադրանքների նկատմամբ և չկարևորի դրանք: "Մենք պետք է ամբողջ ուժով պատրաստ լինենք պայքարել այդ սադրանքների դեմ". ասել է նա:
Այաթոլլահ Խամենեին քննադատեց ԱՄՆ-ի իշխանություններին տարածաշրջանի և Իրանի իրադարձությունները ճիշտ չընկալելու համար: Նա նշեց, որ ամերիկացի պետայրերը հետամնաց ու թերզարգացած են: "Նրանք ցանկանում են երիտասարդ, զարգացած ու մտավորական Իրանը վերադարձնել 50 տարի առաջվա ժամանակներին: Սակայն լինելով մտավոր հետամնաց, նրանք անկարող են հասկանալ, որ դա հնարավոր չէ: Ուստի սխալ հաշվարկներ են անում և պարտություն կրում Իրանի ժողովրդի կողմից: Անցած մոտ 40 տարիների ընթացքում իրանցիներն աշխարհին ապացուցեցին, որ կարելի է բոլոր շրջափակումներով հանդերձ առաջ գնալ ու զարգանալ". ասել է Այաթոլլահ Խամենեին: