ԻԻՀ առաջնորդի 7 հորդորները` ՀԳՀԾ-ի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i75157-ԻԻՀ_առաջնորդի_7_հորդորները_ՀԳՀԾ_ի_կապակցությամբ
Վերջերս, հայուրավոր երիտասարդ գիտնականների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասաց, որ նրանք Իրանի փայլուն ապագայի հույսն են:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հոկտեմբեր 23, 2017 07:35 Asia/Tehran

Վերջերս, հայուրավոր երիտասարդ գիտնականների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասաց, որ նրանք Իրանի փայլուն ապագայի հույսն են:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը խոսելով այն մասին, որ Իրանը ցանկանում է  ամբողջովին հրաժարվել ԱՄՆ-ից կախվածությունից, նշեց, որ թշնամին հետևելով ԻԻՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին, մտահոգվում է , որ Իրանը հետամնաց ու կախվածություն ունեցող երկրից դառնում է  հզոր ու ազդեցիկ երկիր, քաղաքական ու պաշտպանական առումով:

Խոսելով Իրանի դեմ ԱՄՆ թշնամության մասին, գերապատիվ առաջնորդը նշեց. "Հեղափոխության հաղթանակի օրերին գոյություն չուներ ոչ միջուկային էներգիա և ոչ էլ հրթիռ: Սակայն ամերիկացիները հասկացել էին, որ հեղափոխության հաղթանակից հետո իրենք կորցնելու են հնազանդ ու շահութաբեր մի երկիր":

ԻԻՀ առաջնորդը խոսելով Միջուկային Համապարփակ Համաձայնագրի մասին, երկրի քաղաքացիներին ու քաղաքական գործիչներին հորդորեց զգուշանալ ԱՄՆ-ի սադրանքներից և հզորացնել Իրանը: Նա կոչ արեց զարգացնել երկրի պաշտպանական կարողությունը, քննարկել եվրոպացիների վարքագիծը և լուրջ վերաբերվել դիմադրողական տնտեսությանը:

Ավելի վաղ, Մաշհադ քաղաքում ունեցած ելույթում, ԻԻՀ առաջնորդը նշել է, որ թշնամիները ցանկանում են Իրանի դեմ տնտեսական ճնշումներով ժողովրդին ստիպել հիասթափվել երկրի ղեկավարությունից ու երես թեքել իշխանական համակարգից: Նա ասել էր. "Այսօր թշնամին իսլամական համակարգի դեմ մեծ ճակատ է կազմել: Բոլորի նպատակն է ոչնչացնել ԻԻՀ-ն, կամ այն դարձնել անբովանդակ համակարգ":

Պետք է ասել, որ իսլամական հեղափոխության հաղթանակից առ այսօր, Իրանի ժողովուրդը ենթարկվել է բազմաթիվ սադրանքների: Իրանի դեմ արևմտյան շրջափակումներն սկսվեցին 1953թ, երբ երկրում իրականացվեց ամերիկա-բրիտանական  հեղաշրջում` ժամանակի վարչապետ Մուսադդեղին կործանելու նպատակով: Այդ ժամանակ ԱՄՆ-ի նպատակն այն էր, որ թույլ չտար ազգայնացնել Իրանի նավթարդյունաբերությունը: Հենց այդ պատճառով էլ Միացյալ Նահանգները և Բրիտանիան համատեղ պատժամիջոցներ սահմանեցին Իրանի դեմ, որպեսզի չեզոքացնեն ԻԻՀ նավթարդյունաբերության ազգայնացման գործընթացը:

Հենց այս պատճառով, ԻԻՀ մեծարգո առաջնորդը բազմիցս նշել է, որ հարկավոր է իրականություն դարձնել դիմադրողական տնտեսությունը, հենվելով նախկին փորձի վրա: Նա նշել է, որ դա ռազմավարական մեծ նշանակություն ունի: Պարզ  է, որ այս ընթացքը դժվար է լինելու: Սակայն բոլոր դժվարություններով հանդերձ, վերջին տարիներին արվել են մեծ քայլեր: Վերջին 30 տարիների ընթացքում Իրանը ենթարկվել է տնտեսական շրջափակումների ու պարտադրված տնտեսական պատերազմի: Եվ այսօր Իրանը որոշել է ընթանալ դիմադրողական տնտեսության ճանապարհով: ԻԻՀ առաջնորդը հատկապես կարևորում է  այն փաստը, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական վերաբերմունքի պատճառն այն է, որ տարածաշրջանում այդ երկրի ծրագրերը չեզոքացվել են, իսկ ՀԳՀԾ-ն  պատրվակ է ծառայում ԱՄՆ-ի համար, որպեսզի իրականացնի իր թշնամական քայլերն Իրանի դեմ:

Իրանի ժողովուրդը ցույց է տվել, որ եթե ցանկանա, կարող է մեծ նվաճումներ ունենալ, առանց ԱՄՆ-ից կամ այլ երկրից կախվածության: Եվ դիմադրողական տնտեսությունն այն միջոցն է, որը հենվելով ներքին ուժի վրա, կարող է ամրապնդել երկրի տնտեսության հիմքերը: ԱՄՆ-ն նպատակ ունի Իրանի ժողովրդին հուսահատեցնել` երկիրը մեկուսացնելով տարածաշրջանում և միջազգային ասպարեզում: Այդպիսով ԱՄՆ-ն նպատակ ունի ապացուցել, որ Իրանի իշխանություններն անկարող կլինեն լուծել երկրի ներքին խնդիրները: ԱՄՆ-ի ծրագրերը չեզոքացնելու համար, շատ կարևոր է ճանաչել այդ երկրի սադրանքները:

Խոսելով թշնամու տնտեսական սադրանքների ու նպատակների մասին, ԻՒՀ առաջնորդը նշել է, որ կարևորում է  տնտեսական ենթակառուցվածքների ամրապնդումը և հատկապես խոսքից գործի անցնելու նշանակությունը: Հենց այս ջանքերի շնորհիվ, Իրանը հաջողել է գիտական մեծ նվաճումներ ձեռք բերել: Իսկ վերջին նվաճումներով, իրանցիներն ապացուցեցին, որ իրենց առաջխաղացումն այլևս հնարավոր չէ կանխել: Այդուհանդերձ պետք է մշտապես ուշադիր լինել թշնամու սադրանքների նկատմամբ: Հակառակ դեպքում, երկրի տնտեսությունը խոցելի է դառնում: ԻԻՀ առաջնորդի տեսանկյունից, այսօր ամենակարևոր հարցը տնտեսությունն է, որը պետք է լինի դմադրողական: Դիմադրողական տնտեսության շնորհիվ հնարավոր է կանգնել թշնամու սռպառնալիքների առջև ու բազմաթիվ հնարավորություններ ստեղծել երկրի համար:

Եվ այս առումով ԻԻՀ առաջնորդի ելույթը շատ կարևոր է: Այն ցույց  է տալիս, որ ճիշտ ուղին, անցյալն ու ապագան ճիշտ գնահատելն է: Բացի այդ, իր ելույթում Այաթոլլահ Խամենեին ներկայացրել է ՀԳՀԾ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի իրական նպատակները: Պետք է ասել, որ բոլոր առկա հույսերով հանդերձ, չի կարելի անտեսել նաև մտահոգությունները;  Խոչընդոտները հաղթահարելու համար պետք է լինել զգոն : Առաջնորդի խոսքերով, ԱՄՆ-ի նախագահի հիմար ելույթները չպետք է պատճառ դառնան, որ Իրանը անտարբեր դառնա թշնամու սադրանքների նկատմամբ և չկարևորի դրանք: "Մենք պետք է ամբողջ ուժով պատրաստ լինենք պայքարել այդ սադրանքների դեմ". ասել է նա:

Այաթոլլահ Խամենեին քննադատեց ԱՄՆ-ի իշխանություններին տարածաշրջանի և Իրանի իրադարձությունները ճիշտ չընկալելու համար: Նա նշեց, որ ամերիկացի պետայրերը հետամնաց ու թերզարգացած են: "Նրանք ցանկանում են երիտասարդ, զարգացած ու մտավորական Իրանը վերադարձնել 50 տարի առաջվա ժամանակներին: Սակայն լինելով մտավոր հետամնաց, նրանք անկարող են հասկանալ, որ դա հնարավոր չէ: Ուստի սխալ հաշվարկներ են անում և պարտություն կրում Իրանի ժողովրդի կողմից: Անցած մոտ 40 տարիների ընթացքում իրանցիներն աշխարհին ապացուցեցին, որ կարելի է բոլոր շրջափակումներով հանդերձ առաջ գնալ ու զարգանալ". ասել է Այաթոլլահ Խամենեին: