Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (42)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i75252-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(42)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հոկտեմբեր 25, 2017 11:47 Asia/Tehran

«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

 

Իրանցի գիտնականները տարբեր ճյուղերում նվաճումներ են ունեցել: Պոլիտեխնիկ համալասարանի տասը դասախոսներ հայտնվել են աշխարհի լավագույն մեկ տոկոս գիտնականների ցուցակում: Իսկ իրանցի 18 համալսարաններ ու ինստիտուտներ Times-ի լավագույններից են ճանաչվել: Միջին արևելքում ցողունային բջիջների մասին գիտական աշխատությունների ոլորտում իրանցի գիտնականները ձեռքբերումներ են ունեցել:

Thomson Reuters գիտական (ISI-ESI) կենտրոնի տվյալներով, Իրանի Պոլիտեխնիկ ՝ գիտության ու արդյունաբերության համալսարանի գիտական կազմի անդամները հայտնվել են աշխարհի լավագույն մեկ տոկոս գիտնականների ցուցակում: Կենտրոնի վերջին տվյալների համաձայն, համալսարանի գիտական կազմի ութ անդամներից բացի, որոնք ավելի վաղ ևս լավագույնների ցուցակում էին ընգրկվել, ցանկին ավելացել է երկու իրանցիների անուն: Կենտրոնը երկու ամիս մեկ թարմացնում է միջազգային մասշտաբով իր տվյալները : Լավագույնների ընտրությունը պայմանավորված է նրանց գիտական հեղինակությամբ : Լավագույն մեկ տոկոս գիտնականներին ընտրելու համար, գնահատվում են վերջին տասը տարիների գիտաշխատությունները: Ապա ստացած հղումների հիմունքով, դրանք դասակարգվում են 22 ճյուղերում և ըստ այդմ ընտրվում է լավագույն մեկ տոկոսը:  

 

Պոլիտեխնիկ համալասարանի տասը դասախոսներ հայտնվել են աշխարհի լավագույն մեկ տոկոս գիտնականների ցուցակում:

2017 թվականին հրապարակած և 2018 թվականին սրբագրած ցուցակում, Times բարձրագույն ուսման հաստատությունն ընդգրկել է իրանական 12 հաստատությունների անուններ:  Times-ը միջազգային հեղինակավոր հաստատություն է, որը 2004 թվականից ի վեր դասակարգում ու գնահատում է ուսումնական, համաշխարհային հեռանկարային, հետազոտությունների, հղումների ու արդյունաբերական եկամուտների հինգ ոլորտներում աշխարհի գիտական կենտրոններին: Ազգային մակարդակումառաջինից 18-րդ տեղերում են հայտնվել  Բաբոլի Նուշիրվանի, Ամիր Քաբիրի արդյունաբերական , Պոլիտեխնիկ, Սպահանի արդյունաբերական, Խաջե Նասիրեդդին Թուսիի անվան , Թավրիզի, Թեհրանի, Թեհրանի բժշկական գիտությունների, Մաշհադի Ֆիրդոսու անվան,  Գիլանի, Սպահանի, Նահատակ Բեհեշթիի անվան, Շիրազի Ալ-Զահրա, Բիրջանդի, Յազդի և Զանջանի համալսարանները: Համալսարանների քանակի առումով առաջինից երրորդ տեղերում են հայտնվել ԱՄՆ-ը, Բրիտանիան և Ճապոնիան ՝ համապատասխանաբար ունենալով 157 , 93 և 89 համալսարաններ: Ունենալով 18 համալսարաններ, Իրանն ինչպես անցյալ տարիները Times-ի ցուցակում զբաղեցրել է համաշխարհային 17-րդ հորիզոնականը:

 

Times բարձրագույն ուսման հաստատությունն իրանական 18 հաստատությունների անուններ ընդգրկել է աշխարհի լավագույն ուսկենտրոնների ցուցակում:

 

Իրանը նաև Միջին արևելքում ցողունային բջիջների մասին հոդվածների 31 տոկոսի հեղինակն է: Իրանի գիտության ու ցողունային բջիջների տեխնոլոգիաների զարգացման շտաբի քարտուղարի խոսքերով՝ բժշկության ու ցողունային բջիջների ոլորտում Իրանը մեծ նվաճումներ է ունեցել: Հեղինակավոր հոդվածների առումով Իրանը զբաղեցնում է համաշխարհային 15-րդ տեղը: Պրակտիկ ուսումնասիրությունների առումով, Իրանը տարածաշրջանում առաջատար երկիր է համարվում: Առ այսօր ավարտվել են 51 պրակտիկ աշխատություններ, իսկ 2300 հիվանդների մասնակցությամբ ընթացքի մեջ են 25 պրակտիկ ուսումնասիրություններ: Ներկայումս 44 գիտական հասատատություններ են աշխատում այս բնագավառում, որտեղ ավելի քան 460 հետազոտողներ, գիտական կազմի 300 անդամներ և ուսանողներ են աշխատում: Իրանում ակտիվ են արյան ցողունային բջիջների 9 գրանցման կենտրոններ, 56 գիտելիքահենք ընկերություններ և 4 ցողունային բջիջների ինստիտուտներ:

 

 

Ցողունային բջիջների մասին աշխատությունների ոլորտում, Իրանը Միջին Արևելքում գրավում է առաջին տեղը:

 

Միջազգային հանդեսներում իրանցի գիտահետազոտողների մասնակությունը ցույց է տալիս, որ աշխարհի մաթեմատիկայի հոդվածներից Իրանի բաժինը 2011 թվականի 2.3 տոկոսից, 2017 թվականին 3.3 տոկոսի է  հասել: ISI ՝ Institute of Scientific Information գիտական տվյալների միջազգային բազան հրապարակում է մաթեմատիկայի ոլորտում աշխարհի 484 հեղինակավոր գիտական հանդեսներից մեկն է : 2016 թվականին մաթեմատիկայի ոլորտում հրապարակած հոդվածներից Իրանին միայն 2.9 տոկոս էր բաժին հասել:

 

Մեծացել է  մաթեմատիկայի հոդվածների  Իրանի բաժինը

 

Իրանի գիտության ու հետազոտությունների համալսարանի գիտնականները Ֆոտոթերապիայի օգնությամբ, թոքերի քաղցկեղը բուժելու նոր մեթոդ են հայտնաբերել: Ֆոտոթերապիայի և Մթնոլորտային սառը պլազմայի մեթոդների արդյունքում, որոշ ժամանակաընթացքում, նվազում է ճառագայթում ստացած բջիջների թվվածինը, իսկ տվյալ բջիջների անհրաժեշտ թթվածինն ապահովվում է շիճուկի կողմից: Առաջին անգամ աշխարհում, ներկայացված ուսումնասիրությունում, հիշյալ երկու մեթոդների դրական ազդեցությունը PDT –ի համեմատությամբ բարձրացել է 37, իսկ CAP-ի համեմատությամբ 41 տոկոսով: Նախագծի հեղինակի խոսքերով, այսօր ֆոտոթերապիան ՝ լուսային թելիկների ու ջիճուկի օգնությամբ, կիրառվում է խորը քաղկեղները բուժելու համար:

Իսլամական Ազատ համալսարանի գիտնակնները գտել են քաղկցկեղի բուժման նոր մեթոդ

 

 

ԱՄՆ-ի Ռայսի համալսարանի գիտնականները՝ Հյուսիսային Կարոլինայի և Բրիտանիայի գիտնականների համագործակցությամբ, քաղցկեղային բջիջների ոչնչացման համար նանո չափսերում շարժիչային մոլեկուլներ են արտադրել: Այդ մոլեկուլները կարող են  ծակիչի նման մտնել քաղցկեղային բջիջը և ոչնչացնել այն: Մոլեկուլները կարող են նաև տարանջատել առողջ բջիջները և ներարկել վերանորոգիչ նյութեր: Գիտական այս ձեռքբերումը համարվում է քաղցկեղի բուժման օգտակար մեթոդ: Առկա մեթոնդերը ՝ ներառյալ քիմիաթերապիան ունեն հետևանքեր, քանի , որ մեթոդն անկարող է զանազանել առողջ ու ախտահարված բջիջները, ուստի քիմիական նոյւթերը ոչնչացնում են բոլոր բջիջները: Բացի դրանցի, բուժման կուրսերից հետո, հնարավոր չի լինում վերջնականապես համոզվել, որ բուժմը եղել է լիարժեք: 

 

 

 

Դուքի համալսարանի գիտնականները էթանոլից մի տեսակ գել են պատրաստել, որը կարող է ոչնչացնել քաղցկեղային բջիջները:

 

Դուքի համալսարանի գիտնականները էթանոլից մի տեսակ գել են պատրաստել, որը կարող է ոչնչացնել քաղցկեղային բջիջները: Բուժման այս մեթոդում, որը կոչվում է էթանոլային ոչնչացման մեթոդ, էթանոլն ուղղակի ներարկվում է գոյակցության մեջ: Ներկայումս մեթոդը կիրառվում է լյարդի և վահանաձև գեղձի քաղցկեղները բուժելու համար: Ի հարկե այդ մեթոդը սահմանափակ հնարավորություններ ունի, քանի որ էթանոլի մեծ ծավալը կարող է վնասել մյուս հյուսվածքներին: Այլ խոսքով, էթանոլը միմիայն կիրառվում է մանրաթելային կապսուլաներով գոյակցությունների դեպքում: Դուքի համալսարանի գիտնականները բաղադրություն են պատրաստել, որը էթանոլը բաղադրում է ցելյուլոզային թելիների հետ: Ստացված բաղադրությունն ուռուցք ներարկվելուց հետո, գելին է վերածվում ՝ մնալով ներարկման վայրում:

 

Իրանցի գիտնականի ղեկավարությամբ բժիշկների խումբը հիվանդությունների գնահատման նոր մեթոդ է հայտնաբերել: Շահագործման է հանձնվել բջջային հեռախոսի տեսախցիկի օգնությամբ նոր ծրագրակազմը, որը րոպեների ընթացքում վերահսկում է սրտի առողջությունը: Իրականացվում է LVEF կոչվող փորձարկումը : Դա սրտի առողջության գնահատման կարևոր միջոց է: Նոր մեթոդում, բժիշկները երկու րոպե տևողությամբ բջջային հեռախոսը պահում են հիվանդի մարմնի մոտ: Կարճ ժամանակ անց, սարքը գնահատում է առողջության հետ կապված տվյալները: Ծրագրակազմը շուկա է հանվելու Avicena հաստատությունը: 

 

 

Իրանցի գիտնականի ղեկավարությամբ բժիշկների խումբը հիվանդությունների գնահատման նոր մեթոդ է հայտնաբերել: