Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (43)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
Իրանի բիոտեխնոլոգիական դեղերը Ռուսաստան են արտահանվել: Իրանական դեղերը փոխարինում են Ռուսաստանում այդ դեղերի ամերիկյան տարբերակին: Վերջին տարիներին Իրանը մեծ նվաճումներ է ունեցել գիտելիքահենք տնտեսության ոլորտում: Իրանում ակտիվ են 3119 գիտելիքահենք ընկերություններ: 2016 թվականին համաշխարհային ցուցիչների համաձայն, գիտելիքահենք տնտեսության ոլորտում Իրանը դիրքը 42 տեղով բարելավել է ՝ 2014 թվականի 120-րդից հասնելով 2016 թվականի 78-րդին:
Առաջին անգամ Եվրոպայում գրանցվում են իրանական երկու դեղեր: Գրանցումն իրականացվում է Clinical Trial կլինիկական փորձարկումներից հետո: Դեղերը երեք տարի այդ գործընթացում մնալուց հետո, Ռուսաստանի սերտիֆիկատ են ստացել: Ընդսմին, Ռուսաստանում հինգ տեսակ դեղեր են գրանցվել և Ռուսաստանում արժանացել են շուկայի հարյուր տոկոսի վստահությանը: Այդ դեղերից մեկը կիրառվում է MS հիվանդության բուժման համար: Մեկնարկել են հակաքաղցկեղային դեղերի հաստատման ու արտահանման աշխատանքները: Նույն ընթացքի մեջ է նաև դեպի Իրաք և Թուրքիա իրանական դեղերի արտահանումը:
Իրանի Ռոյանի գիտահետազոտական կենտրոնի գիտնականները երկու ուսումնասիրություն են իրականացրել: Առաջինը ՝ Երկբևեռ խանգարման և ալցհեյմեր հիվանդության միջև կապի ապացուցման, իսկ երկրորդը ՝ հիվանդությունների ուսումնասիրման համար տրանսգենային ձկների արտադրման ոլորտներում:
Տարիներ շարունակ ալցհեյմեր հիվանդության և մյուս հիվանդությունների հետ նրա ունեցած կապի ու պատճառների վրա կատարված ուսումնասիրությունները պարզել են , որ շաքարային դիաբետի պատճառով գլխուղեղի բջիջներին վնասող գործոնը ձևավորվում է հենց գլխուղեղում , ինչն էլ ոչնչացնում է նրա բջիջները: Խանգարման կլինիկական պատկերը հետևյալ կերպ է: Հիվանդությունն ընթանում է երկու փուլով` մանիակալ և դեպրեսիվ: Խանգարումը հաճախ դիտվում է դեռահասության տարիքում :
Նախագծի հեղինակի խոսքերով, մինչ օրս չի պարզվել, թե շաքարային դիաբետով հիվանդների մոտ, ի՞նչն է դառնում գլխուղեղի բջիջների մահվան պատճառը : Դիաբետիկ հիվանդների մոտ մեծ է ալցհեյմերով հիվանդանալու հավանականությունը: Դա այնքան հաճախակի հանդիպող երևույթ է, որ նույնիսկ ստացել է երրորդ կարգի դիաբետ անվանումը: Երկբևեռ հիվանդների բջիջների վրա ուսումնասիրությունը պարզել է , որ այդ խանգարման և ալցհեյմբերի հանգեցնող բջջային գործոնը նույնն է: Նախագածի հեղինակի հավաստմամբ, նոր մեթոդով հնարավոր է հիվանդներին պատվաստել ալցհեյմերի դեմ: Գլխուղեղային մահվան պատճառ համարվող գործոնն ազդում է նաև ալցհեյմերի վրա: Փաստորեն բուժման մեթոդը կրառելի է և՛ երբևեռ, և՛ ալցհեյմերի հիվանդների համար: Նախագիծը հաստատվել է նաև բջջային միջավայրում , իսկ կոնդանական ու մարդկային միջավայրում փորձարկումները , դեռ առջևում են:
Առաջին անգամ Իրանում Ռոյանի կենտրոնի հետազոտողները գենետիկական փոփոխությունների օգնությամբ, նախագծել են մոդելային ու լաբորատորային ձկներ, որոնք իրենց հետ կրում են որոշակի հիվանդությունների տարրեր: Հիվանդությունների գնահատման համար անհրաժեշտ է նրա մոդելի ստեղծումը, իսկ մյուս կողմից, նոր բուժման մեթոդների փորձարկման միջոցով, հնարավոր է լինելու ստուգել նորարարության արդյունավետությունը: Մոդել կենդանիները սովորաբար ստեղծվում են կարճ կյանք ունեցող կենդանատեսակներից, որոնց համար մեծ ծախսեր չեն պահանջվում : Պետք է հնարավոր լինի նաև ստուգել հիվանդության տարբեր փուլերը ՝ տվյալ կենդանու բիոցիկլի ընթացքում: Հիշյալ ձկները պատկանում են լաբորատորային տեսակին և աշխարհի տարբեր երկրների արդիական ուսումնասիրություններում լայն կիրառում ունեն: Ռոյանի կենտրոնում ստացել են MS , շաքարային դիաբետի և մկանային հիվանդությունների համար զեբրա մոդելային ձկներ: Իսկ կանաչ զեբրա ձկներն օգտագործվում են ջրի առողջությունը գնահատելու համար: Աղտոտված ջրում, այդ ձկներն աստիճանաբար կորցնում են իրենց բնական կանաչ գույնը:
Իրանցի գիտնականները շաքարային դիաբետի ախտորոշման նոր մեթոդ են հայտնաբերել: Սպահանի պոլիտեխնիկ համալսարանի գիտնականները պատրաստել են բիոսենսոր լաբորատորային օրինակ, որը կարող է առանց նախապատրաստական փուլի, բարձր ճշգրտությամբ գնահատել արյան ինսուլինը: Ինսուլին, պեպտիդային բնույթի հորմոն, որն առաջանում է ենթաստամոքսային գեղձի կողմից։ Այն կարգավորում է ածխաջրերի, սպիտակուցների և ճարպերի փոխանակությունը։ Շաքարային դիաբետը, մետաբոլիկ հիվանդությունների խումբ է, որոնց բնորոշ է արյան մեջ գլյուկոզի բարձր մակարդակը։ Հիպերգլիկեմիայի պատճառն ինսուլինի արտադրության կամ ինսուլինի ազդեցության խանգարումն է, կամ էլ երկուսը միասին։ Չափազանց կարևոր է դիաբետիկ հիվանդների արյան ինսուլի մակարդակը , ինչն էլ իր հերթին օգնելու է հիվանդության բուժմանն ու վերահսկմանը:
Պատրաստած բիոսենսորների կառուցվածքում , Իրանցի գիտնակններն օգտագործել են ոսկու նանո տարրեր, որը կարող է մեծ ճշգրտությամբ մինչև լիտրում մեկից հազար նանոմոլի սահմանում, գնահատել ինսուլինի մակարդակը: Նոր գյուտը կարող է օգտակար լինել բժշկական լաբորատորիաներում, քանի որ նա ունի բարձր զգայնությունը և տալիս է հստակ տեղեկություններ:
Թեհրանի համալսարանի, Շվեդիայի Լունդ Lund համալսարանի և Մադրիդի բնական գիտությունների ազգային թանգարանի գիտնականները հետազոտական նախագծով, Կասպից ծովի ջրատար տարածքում Ռազիի սև ձկան նոր տեսակ են հայտնաբերել , ուսումնասիրել ու անվանակոչել : Ձկան այդ տեսակը նաև համաշխարհային գրանցում է ստացել: Ի պատիվ իրանցի աշխարհահռչակ գիտնական ՝ Ռազիի, ձկան այդ տեսակին տրվել է նրա անունը ՝ Capoeta razii :
Կասպից ծովի հարավային ջրատարում Capoeta սև ձկան տեսակը բազմիցս ուսումնասիրվել է գիտնականների կողմից, սակայն բազմակողմանի հետազոտություն անցկացնելու պատճառով, կենդանական նոր տեսակի ավելի լայն ուսումնասիրության հետ կապված բարդություններ կային: Սա առաջին անգամն է , որ Կասպից ծովի հարավային ջրատարում ուսումանսիրվում են ձկան այդ տեսակը: Հետազոտության առաջին փուլը կատարվել էր Իրանի աղի լճի ջրավազանում : Ալբորզ սև ձկան alborzensis Capoeta տեսակը ստացել էր համաշխարհային գրանցում:
Ռոբոտ կապսուլա: Այսպես է կոչվում MIT ՝ Massachusetts Institute of Technology համալսարանի գիտնականների նոր գյուտը: Փոքր ռոբոտն օրգանիզմ մտնելուց հետո, բացվում է ՝ փրկելով անհատի կյանքը: Ռոբոտը կառուցվածքային առումով նախագծվել է օրիգամի ՝ օրիգամի սկզբունքի հիմունքով: Նրա գլխավոր գործառույթը մարդու կողմից կուլ տված վտանգավոր առարկաների հայտնաբերումն է: Կապսուլային ռոբոտն օրգանիզմում անմիջապես բացվում է և սկսում է աշխատել: Շրջակա միջավայրում ռոբոտի տեղաշարժն իրականացվում է որովայնում հեղուկի օգնությամբ: Տարեկան միայն ԱՄՆ-ում 3500 ժամացույցի մարտկոցի կլանման դեպքեր են տեղի ունենում: Ռոբոտ կապսուլան կարող է փրկել մարդկանց, որոնք նման վտանգավոր իրեր են կուլ տվել: