Նոյեմբեր 25, 2017 19:38 Asia/Tehran

Հարգարժան բարեկամներ ներկայացում ենք հատուկ հաղորդում կանանց դեմ բռնությունների վերացման համաշխարհային օրվա կապակցությամբ:

1960թ. նոյեմբերի 25-ին, Դոմինիկյան հանրապետությունից երեք քույրեր, մի քանի ամիս խոշտանգումներից հետո սպանվեցին այդ երկրի բանակի անվտանգութան կազմակերպության կողմից: Այս երեք քույրերը մեղադրվում էին նրանում, որ մասնակցել էին երկրի բռնատեր ռեժիմի դեմ ուղղված քաղաքական պայքարին:  21 տարի անց` 1981թ., Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում տեղի ունեցավ համաժողով, որին ներկա էին Հարավային Ամերիկայի և Կարիբյան կղզիների երկրների ներկայացուցիչներ ու կանանց իրավունքների ակտիվիստներ: Համաժողովում առաջարկվեց Միրաբալ քույրերի սպանության  օրը հայտարարել կանանց դեմ բռնությունների վերացման  օր: Այս քայլի նպատակն էր համաշխարհային հանրության ուշադրությունն առավել քան երբևէ սևեռել այս խնդրի վրա: 1999թ. ՄԱԿ-ը պաշտոնապես ճանաչեց այդ օրը: Այսօրվա մեր հաղորդումը նվիրված է այս թեմային:

Միրաբալ երեք քույրերը

 

Կանանց դեմ բռնությունը ներկա աշխարհում ամենատարածված բռնությունն է, որն առկա է ոչ միայն զագացող այլ նաև զարգացած երկրներում: ՄԱԿ-ի ամենամյա 57-րդ նստաշրջանում, որը տեղի ունեցավ Նյու Յորքում, նշվեց, որ 15-44 տարեկան  կանանց մահերի մեծ մասը գրանցվում է  ոչ միայն պատերազմների, քաղցկեղի և դժբախտ պատահարների այլև բռնությունների հետևանքով: Կանանց դեմ բռնությունը համարվում է  այն բռնությունը, որը հիմնված է սեռական խտրության վրա և որի նպատակն է վնասել դիմացինին: Այն կարող է լինել ֆիզիկական, հոգեբանական, կարիերային վերաբերող և այլն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը  վերջերս հրապարակեց մի բանաձև, որում ասվում է, որ սեռական խտրության վրա հիմնված յուրաքանչյուր բռնություն, որը ֆիզիկական կամ հոգեբանական վնաս է հասցնում կնոջը, տեղի է ունենում սպառնալիքի  ձևով կամ կնոջը զրկում է  ազատությունից ու սեփական կամքն արտահայտելու իրավունքից: Դա կարող է լինել բացահայտ կամ թաքուն:

 

Կանանց նկատմամբ բռնությունը տարբեր երկրներում նույնը չէ: Այդ բռնություններից ամենատարածվածն ընտանեկան բռնությունն է: Այն համաշխարհային մասշտաբով այնպիսի աստիճանի է հասել, որ այսօր համարվում է  բռնություն մարդկային իրավունքների դեմ: ԱՀԿ-ի վերջերս հրապարակած զեկույցի համաձայն, աշխարհոմ յուրաքանչյուր 18 վայրկյանը մեկ բռնության է ենթարկվում մի կին: Հետազոտությունները վկայում են, որ ամբողջ աշխարհում յուրաքանչյուր երեք կնոջից մեկն իր կյանքի ընթացքում ենթարկվել է բռնության: Եվ այդ բռնությունն իրականացվել է անձի կողմից, ում կինը սիրել է և վստահել: 2012թ. աշխարհում սպանված կանանց համարյա կեսը սպանվել են ամուսինների կամ տան այլ անդամների կողմից:

 

Պետք է ասել, որ այս հարցում առանձնակի տարբերություն գոյություն չունի զարգացող կամ զարգացած երկրների միջև: Որպես օրինակ, վերջերս հրապարակված Եվրոպայի նախարարների խորհրդի զեկույցում ասվում է , որ ԵՄ անդամ 27 երկրներում ամեն տարի մոտավորապես 2500 կին սպանվում է  իր կողակցի կողմից: Գերմանական Քոլլեր Շտայտ Անսայդեր պարբերականի զեկույցի համաձայն, յուրաքանչյուր 17 վայրկյանը մեկ բռնութան է ենթարկվում մի կին և ամեն չորս օրվա ընթացքում իր կողակցի կողմից սպանվում է 3 կին: ԱՄՆ Դաշնային ոստիկանության զեկույցի համաձայն` ամերիկացի տղամարդկանց 79 տոկոսը բռնություն է  գործադրում իր կնոջ կամ կողակցի նկատմամբ: Այս համապարփակ խնդիրն ավելի ակնառու է արաբական երկրներում: Զեկույցների համաձայն` Մարոկկոյում կանանց 82 տոկոսը ենթարկվում է  ընտանեկան բռնության, որոնցից 31 տոկսը` ֆիզիկական, 18 տոկոսը` հոգեբանական և 30 տոկոսը` սեռական: Հորդանանոմ ամեն տարի գրանցվում է կանանց դեմ իրականացված 12-14 հանցագործություն: Կանանց 47 տոկոսն այս երկրում ենթարկվում է մշտական բռնության: Իսկ Բահրեյնի կանանց Գերագույն խորհրդի զեկույցը վկայում է, որ այդ երկրում հարցման ենթարկված կանանց 95 տոկոսը տանը կամ աշխատանքի վայրում բռնության է ենթարկվել: Հարցումները վկայում են, որ ամուսիններն առաջինն են, որ բռնություն են գործադրում կանանց նկատմամբ: Կատարի վերաբերյալ զեկույցում ասվոմ է, որ հարցված կանանց  63 տոկոսն ասել է, որ բռնության է ենթարկվել իր ընտանիքի տղամարդկանց կողմից: Բացի ընտանեկան բռնություններից,  հասարակության անապահով միջավայրերը նույնպես վտանգավոր են կանանց համար: Զեկույցների համաձայն` աշխարհում 120 միլիոն կին և աղջիկ կյանքում գոնե մեկ անգամ ենթարկվել է սեռական բռնության կամ իրականացրել է պարտադրված սեռական ակտ: ԵՄ հիմնական իրավունքների գործակալությունը` FRI-ը, վերջերս հատարարեց, որ Եվրամիության անդամ երկրներոմ բնակվող 83 միլիոն կանայք 15 տարեկանից հետո գոնե մեկ անգամ  ենթարկվել են սեռական բռնության: Հարցվողների 18 տոկոսը հայտարարել է, որ իրենց նկատմամբ գործադրվել է ճնշում:

 

ԱՄՆ Ջորջ Մեյսոն համալսարանի իրականացրած հետազոտության համաձայն` ամերիկացի 3 կանանցից մեկն իր կյանքում ենթարկվել է սեռական բռնության: Իհարկե այս վիճակն առկա է նաև զարգացող երկրներում: Հնդկաստանում իրականացված հարցումները վկայում են, որ այդ երկրի կանանց  93 տոկոսն իր կյանքի ընթացքում հանրային վայրերում ենթարկվել է սեռական բռնության կամ սեռական ոտնձգության: Նրանց 82 տոկոսն ասել է, որ իր հասցեին հնչել են հայհոյանքներ:

Իհակե բռնություններն ավելի են շատանում պատերազմների ժամանակ: Պատերազմների ժամանակ առաջինը տուժում են կանայք ու երեխաները: 20-րդ դարում տեղի է ունեցել 250 պատերազմ: Եվ կանայք այս պատերազմների առաջին տուժողներն են եղել: Այդ պատերազմներից են Իրանի դեմ Իրաքի բռնապետ Սադդամի կողմից հրահրված պատերազմը, որի ընթացքում զոհվեցին բազմաթիվ կանայք ու երեխաներ: Նույնը տեղի ունեցավ Սերբիայում և Բոսնիա-Հերցեգովինայում, կամ Գազայում: Հատկապես վերջին 10 տարիների ընթացքում, Իսրայելի ռեժիմը 3 պատերազմ պարտադրեց Գազային, որոնց ընթացքում ամենից շատ զովեցին կանայք ու երեխաներ: Լիբանանում Իսրայելի կողմից հրահրված 33 օրյա պատերազմի ժամանակ նույնպես ամենաշատը զոհվեցին կանայք: Իսկ Իրաքում ԻԼԻՊ-ի գործողությունների ժամանակ կանայք ամենաանվաստացուցիչ ու ամենասարսափելի ժամանակաշրջանն անցկացրին ու ենթարկվեցին ամենավայրի բռնություններին: Իսկ այսօր Եմենի կանայք են կրում պատերազմի հետևանքները:

Աֆրիկայի կանայք նույնպես արդեն երկար տարիներ մասնակից են տարածաշրջանային հակամարտություններին: Վերջերս «Աֆրիկա Թայմ» պարբերականը հրապարակեց մի զեկույց, որում նշվեց, որ կանայք և աղջիկներն Աֆրիկայում ենթարկվում են տարբեր տեսակի բռնությունների, ինչը վերածվել է մեծ թնջուկի և ոչ ոք  դրա համար պատասխանատվություն չի կրում: Հոդվածում ասվում է , որ Կոնգոյի ժողովրդավարական հանրապետության արևելքում կանայք ենթարկվում են խմբային սեռական բռնության: Այս պետությունում յուրաքանրյուր երկու կանանցից մեկը ենթարկվում է  բռնության: Եվ այս վիճակը հատկապես սուր է Կոնգոյում, Փղոսկրյա Ափին, Հարավային Սուդանում, Սոմալիում, Կենտրոնական Աֆրիկայում: Այստեղ առկա է ոչ միայն աղքատություն, այլ նաև կանանց նկատմամբ սեռական ու ֆիզիկական բռնություն:

Աֆրիկայում կանանց նկատմամբ բռնությունների վերաբերյալ տվյալները սարսափելի են

 

Իհարկե այս կարճ ժամանակամիջոցում հնարավոր չէ խոսել նման խնդրի վերաբերյալ: Սա մի երևույթ է, որի հիմքում ընկած են քայաքայիչ ավանդույթները, սարսափելի ծեսերը, սեռական ստանդարտները, քաղաքական, տնտեսական ու սոցիալական անհավասարությունները: Եվ դրանցից  յուրաքանչյուրը կարող է առիթ հանդիսանալ` կանանց իրավունքների խախտման համար:

ՄԱԿ-ում կանանց հարցերով գործադիր տնօրեն Փոմսլի Մելամբո Անգոկան վերջերս կայացած  և ՄԱԿ-ի վեբ-կայքում հրապարակված մալո ասուլիսում հայատարեց, որ կանանց նկատմամբ բռնությունը պատճառահետևանքային է և բխում է  սեռական անհավասարությունից ու խտրությունից: "Կանանց նկատմամբ բռնության շարունակումը այն փաստի ապացույցն է, որ մարդկային հասարակություններում բացակայում է  հավասարակշռությունը: Եվ մենք պարտավոր ենք փոխել այդ վիճակը". ասաց նա: ՄԱԿ-ի պաշտոնյան հայտարարեց, որ չնայած բոլոր ջանքերին, աշխարհի բոլոր երկրներում կանանց ու աղջիկների նկատմամբ բռնությունները շարունակվում են: Նա համոզմունք հայտնեց, որ կանանց նկատմամբ բռնությունները կանխարգելելու ուղղությամբ առաջին քայլն այն է, որ կանայք ծանոթանան բռնության տեսակների հետ: Եվ միայն այդ ճանաչողությունից հետո կարելի է  հույս ունենալ, որ պայմանները կփոխվեն: Իհարկե փորձագետները համոզված են, որ մինչ այդ պատկան մարմինները պետք  է   պաշտպանեն կանանց իրավունքները:

 

Պիտակ