Վիրտուալ աշխարհ. Հնարավորություններ ու մարտահրավերներ(8)
(last modified Mon, 04 Dec 2017 15:44:08 GMT )
Դեկտեմբեր 04, 2017 19:14 Asia/Tehran
  • Վիրտուալ աշխարհ. Հնարավորություններ ու մարտահրավերներ(8)

Ինտերնետը նոր մեդիա է նոր ինքնութամբ, որն ունի հատուկ առանձնահատկություններ և միևնույն ժամանակ իր մեջ կրում է այն բոլոր առանձնահատկությունները, որով օժտված են մյուս լրատվամիջոցները: Ինտերնետը մշակութային ու հասարակական ասպարեզ է, որտեղ անհատը գտնվում է տարբեր իրավիճակներում:

Սակայն շփման այն  տեխնոլոգիան, որ օգտագործվում է  ինտերնետում, տարբերվում է  դեմ առ դեմ շփումից: Այստեղ բացակայում են այնպիսի գործոններ, ինչպես տեսողությունը, անձն անհայտ է ու թեև առկա է երկխոսություն, սակայն դրա բովանադակությունն այլ է:  Հոգեբաններն իրենց հետազոտություններում ցույց են տվել, որ ինտերնետը մարդկանց թույլ է տալիս գիտակցաբար ու հմտորեն կառավարել իրենց  օնլայն ինքնությունն ու փորձել ներկայանալ նոր ինքնությամբ: Այսպիսով ինտերնետը մարդուն տալիս է հնարավորություն` ներկայանալու այնպիսի ինքնությամբ, որով նա իրեն լավ է զգում: Երբ անձը սկսում է համացանցում շփվել մեկ ուրիշի  հետ, գտնում է  իր ինքնությունը որպես հասարակության մասնիկ: Այլ խոսքով, այդ ինքնությունը բացատրվում է սոցիալական շփումների ընթացքում: Ժամանակակից տեխնոլոգիաների ի հայտ գալով, մարդկային շփումները մեծ փոփոխության են ենթարկվել: Այդ իսկ պատճառով ի հայտ են եկել մարդկային նոր շփումներ, որոնք ավանդական շփումներից տարբերվում են: Իսկ դա կարելի է  ասել, որ մարդկանց հնարավորություն է տալիս նորովի ինքնադրսևորվել:  Դա պատճառ է դառնում, որ համացանցի օգտատերերը տարբեր ձևերով ինքադրսևորվեն: Երբ մարդիկ հայտնվում են համացանցում, սկսում են կամա թե ակամա կառավարել իրենց վարքագիծը: Եվ այդ պատճառով այս ընթացքոմ մարդու ինքնությունը կրում է  փոփոխություններ: Վիրտուալ աշխարհը, որը թույլ է տալիս միաժամանակ շփվել տարբեր մարդկանց հետ,   նպաստում է, որ նոր ինքնություններ առաջանան, որոնք հատուկ են տվյալ ժամանակաշրջանին: Իսկ նոր ինքնությունների ի հայտ գալով, հները ոչնչանում են: Համացանցում շփումները նպաստում են, որպեսզի մարդիկ այլ պայմաններում իրար հանդիպեն: Այստեղ առկա է գործողությունների արագություն, գաղտնիություն: Վիրտուալ աշխարհը հնարավորություն է  տալիս, որպեսզի մարդիկ իրենց ինքնությունը ներկայացնեն և վիրտուալ ու իրական աշխարհում շփումների ու երկխոսության համար նոր պայմաններ ստեղծեն: Վիրտուալ շփումները, որոնք նաև կոչվում են ինտերնետային շփումներ, օգտատերերի համար հնարավորություն են ստեղծում փոխելու իրենց ինքնությունը փորձարկելու նոր վարքագիծը և հասկանալու, թե ինչպես է ներկայացնում իր ոչ իրական պատկերը, որտեղ ինքն ավելի քիչ է ունենում անհարմարության զգացողություն: Ինֆորմացիոն հասարակության մեջ, որտեղ իշխում են էլեկտրոնային շփումները, ինքնություններն ու պատկերացումներն անկայուն են, մի քանի շերտանի ու ցրիվ: Արևմուքցի հոգեբան Մարք Փաստերը նշում է, որ հասարակության վրա այսօր իշխող   ինտերնետը և Էլեկտրոնային հաղորդակցությունը,  տվյալներն ու ինֆորմացիան, այլ խոսքով, վիրտուալ հասարակություններն են ձևավորում մարդկանց անհատականությունը: Իսկ ինֆորմացիոն նորագույն տեխնոլոգիաները պատճառ են դառնում, որ մարդկային ինքնությունները լիովին նոր վիճակում հայտնվեն, որը  լիովին տարբեր է նախորդից և նույնիսկ մերժում է  դրան: Այլ խոսքով, ինքնությունը վիրտուալ աշխարհում շարժվում է  դեպի անդրազգային ուղղությամբ: Այն շփումը, որ հիմնված է ինֆորմացիոն տեխնոլոգիաների վրա, նոր  ինքնության ընկալման հնարավորություն է  տալիս: Այս շփումները ճանապարհ են բացում, մարդուն այլ կերպ, որպես մի բազմաշերտ, փոփոխական, պասիվ ու մաս մաս երևույթ դիտելու համար: Երևույթ, որն անձի ձևավորումն այնպես է նախագծում, որ պայքարում է  ինքնության կայունության դեմ: