Եմենի երեխաները` Սաուդյան Արաբիայի միլիտարիստական քաղաքականության զոհեր
Սաուդյան գերդաստանի կեղծարարությունը պարզվում է այն ժամանակ, երբ այդ երկիրը հայտարարում է, որ ինքը սրբավայրերի ծառայող է և ամեն տարի հազարավոր Ղուրաններ է նվիրում մուսուլմաններին:Եվ դա այն դեպքում, երբ այս երկիրը մրջազգային կազմակերպություններին թույլ չի տալիս նույնիսկ սնունդ ու դեղորայք առաքել Եմենի երեխաների համար: Սա սաուդցիների թշնամաբարո վարքագծի ապացույցն է Եմենի ժողովրդի նկատմամբ:
Մոտավորապես 33 ամիս, Սաուդյան Արաբիան և արաբական մի քանի երկրներ պատերազմում են Եմենի դեմ: Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները մտածում էին, որ երկու շաբաթում կգրավեն Եմենը: Սակայն եմենցիների դիմադրության շնորհիվ սաուդցիները ձախողեցին ու մտան մի ճահճի մեջ, որը նրանց միայն պարտություն է բերելու: Եվ այս փակուղուց դուրս գալու համար, Սաուդյան Արաբիան ռմբակոծություններ է իրականացնում Եմենում: Արաբիան մի կողմից ոչնչացնում է մարդկանց, մյուս կողմից` տնտեսական ենթակառուցվածքները: Սաուդյան իշխանավորները ցամաքից ու ծովից շրջափակել են Եմենը և թույլ չեն տալիս հումանիտար օժանդակությունների մուտքն այդ երկիր:
Այս դաժան հարձակումների առաջին զոհերը երեխաներն են: Մինչ այժմ սաուդյան բանակի ռմբակոծությունների հետևանքով, Եմենում սպանվել կամ վիրավորվել են հազարավոր խաղաղ քաղաքացիներ: Դժբախտաբար միջազգային կազմակեպությունները շատ ուշ են ուշադրություն դարձնում Եմենի ժողովրդի խնդիրներին ու մինչ այժմ չեն կարողացել դադարեցնել ռմբակոծությունները և վերացնել Եմենի շրջափակումը: 2016թ. հունիսին ՄԱԿ-ը Սաուդյան Արաբիայի անունը ներառեց երեխաների իրավունքները ոտնահարող երկրների սև ցուցակում: Սակայն ավելի ուշ, երբ սաուդյան գերդաստանը սպառնաց, որ կդադարեցնի ֆինանսական օժանդակությունն այդ կառույցին, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի Մունը չեղարկեց կազմակերպության որոշումը:
Մոտ 15 աիս տևեց, մինչև ՄԱԿ-ը Սաուդյան Արաբիային ու նրա դաշնակիցներին կրկին ներառեց վերոնշյալ ցուցակում: Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Սաուդյան Արաբիան սկսեց ռմբակոծել Եմենը և ծովային ու ցամաքային շրջափակման ենթարկեց այդ երկրին, լուրջ վտանգի առջև կանգնեցնելով այդ երկրի ժողովրդին, այդ թվում երեխաներին: Իսկ սննդի ու դեղորայքի մուտքի արգելքը Եմեն, պատճառ է դարձել, որ բացի սովից, այս երկրում տարածվեն նաև վարակիչ հիվանդություններ: Եմենի իրավիճակը հասկանալու համար, բավական է մեկ անգամ ևս ընթերցել այս երկրի վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցը: Զեկույցում ասվում է, որ յուրաքանչյուր 10 րոպեում Եմենում մահանում է մեկ երեխա, իսկ յուրաքանչյուր 10-ից 8-ը ունի թերսնման խնդիր: Զեկույցի համաձայն` 1400 երեխա սպանվել է ռմբակոծությունների ընթացքում, իսկ 2140-ը վիրավորվել են: Բացի այդ, 2 միլիոն 200 հազար երեխա Եմենում ունի թերսնման խնդիր: Այլ խոսքով, Եմենի երեխաներին սպառնում են ոչ միայն սաուդան ռեժիմի բանակի ռմբակոծությունները, այլ նաև դեղորայքի ու սննդի պակասը, ինչի հետևանքով երեխաները մահանոմ են: ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերջերս դատապարտելով Եմենի դեմ սաուդյան կոալիցիայի հարձակումները, հայտարարեց, որ այդ երկրում ավելի քան 400 հազար երեխա սովամահ է լինում, 2 միլիոնը տառապում է թերսնումից, 2 միլիոնը զրկված է կրթությունից, ևս մեկ միլիոնը տարագրվել է:
Այս սարսափելի վիճակի պատճառն այն է, որ սաուդցիները որոշել են վրեժխնդիր լինել Եմենի ժողովրդից` դիմադրության համար: Սաուդյան Արաբիան փորձում է իր գերդաստանի իշխանությունը կրկին տարածել Եմենում: Իսկ ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի համաձայն` սաուդյան բանակը միայն 2016թ սպանել է 22 հազար երեխայի և 272 մոր: Կազմակերպությունը հայտարարել է, որ այս մարդկային ողբերգության պատասխանատուն սաուդյան կոալիցիան է: Եմենի իրավիճակն այնքան է բարդացել, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը նոյեմբերին ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի ներկայացուցչին հղած նամակում հայտարարեց, որ սաուդյան կոալիցիայի կողմից Եմենի շրջափակման հետևանքով, հնարավոր չէ հումանիտար օժանդակության մուտքն այդ երկիր: Նամակում Գութերեշը քննադատել է ՄԱԿ-ի ազդարարությունների նկատմամբ սաուդցիների անտարբերությունը: Նա նշել է, որ նախքան ՄԱԿ-ի և սաուդյան կոաիցիայի միջև բանակցությունների մեկնարկը, Եմենի նավահանգիստները պետք է բացվեն:
Սովը միակ դժվարությունը չէ Եմենի ժողովրդի համար: Քանի որ երկրի բազմաթիվ ենթակառուցվածքները ոչնչացվել են, եմենցիները չունեն խմելու ջրից օգտվելու հնարավորություն, ինչի հետևանքով տառապում են տիֆից ու խոլերայից: Բրիտանական Գարդիան օրաթերթը վերջերս գրեց, որ Սաուդյան Արաբիան ոչնչացրել է Եմենի ենթակառուցվածխքները, իսկ դա նշանակում է, որ Եմենի 14 միլիոն բնակիչներ, այդ թվում` 8 միլիոն երեխաներ, զրկված են մաքուր ջրից: Կանխատեսվում է, որ խոլերայով վարակվածների թիվն այս երկրում մինչև տարեվերջ կհասնի 600 հազարի: Սաուդյան ռեժիմը շրջափակելով Եմենը,թույլ չի տալիս, որպեսզի Կարմիր խաչի փրկարարները մտնեն այդ երկիր: Սաուդյան գերդաստանը փաստորեն նոր հոլոկոստ է իրականացնում այդ երկրում: Հենց այդ պատճառով էլ ՄԱԿ-ի գլխավոր քատուղարը պահանջել է, որ հնարավորինս շուտ դադարեցվեն օդային ու ցամաքային հարձակումները Եմենի վրա, հայտարարելով, որ այդ երկրում միլիոնավոր մարդիկ սովամահ են լինում:
Երեխաների փրկության կազմակերպության խորհրդատու Քարոլին Հալինգը վերջերս հայտարարեց, որ Եմենի երեխաների վիճակը ողբերգական է: Նա ասաց. "Հիվանդանոցներում չկան համապատասխան սարքավորումներ և մարդուժ: Երեխաներին բուժօգնություն են ցուցաբերոմ գետնին, իսկ ամեն մահճակալի վրա պառկում է 6 երեխա": Իսկ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հասարակայնության հետ կապերի վարչության նախագահ Բեսմարգ Սվանգինը նշել է, որ Եմենի հիվանդանոցներում երեխաների վիճակը շատ ծանր է, նրանք պառկած են հատակին, իսկ անկարող ու ուժասպառ ծնողները մնում են նրանց կողքին:
"Փրկենք երեխաներին" կազմակերպության տնօրեններից Թամեր Կրոսը վերջերս հայտարարեց, որ Եմենում տասնյակ մայրեր ամեն օր ականատես են լինում իրենց երեխայի մահվանը:
ՄԱԿ-ը և Պարենի համաշխարհային ծրագիրը զեկուցել են, որ ներկա դրությամբ, Եմենի բնակչության 60 տոկոսը տառապում է սովից և 2016թ հունիսից մինչ այժմ, 17 միլիոն եմենցի հայտնվել է ճգնաժամային վիճակում: Զեկույցի համաձայն, որը կազմել են 69 փորձագետներ, շուրջ 10 միլիոն 200 հազար եմենցիներ գտնվում են ճգնաժամային իրավիճակում, իսկ ավելի քան 6 միլիոն 800 հազարի վիճակը շատ վտանգավոր է: Զեկույցի համաձայն` Եմենի 22 նահանգներից 20-ում տարածված է սով: Իսկ այն նահանգները, որ գտնվում են Անսարալլայի հսկողության տակ, ինչպես` Լաջաջը, Հաջեն ու Հադիդեն, գտնվում են ծայրահեղ վիճակում: Այս ամենը ցույց է տալիս, որ սաուդյան ռեժիմը, որն անկարող է դուրս գալ եմենցի մարտիկների դեմ, որոշել է նրանց ցեղասպանության ենթարկել:
Ակասկած, սաուդյան գերդաստանը և մի քանի արաբական երկրներ, որոնք շատ մեծ դերակատորթյուն չունեն Եմենի պատերազմում, չէին կարող նման վայրագ ցեղապսանություն իրականացնել Եմենում: Սակայն այդ երկրներին նման հանդգնություն են տվել ԱՄՆ-ն, Բրիտանիան և Սիոնիստական ռեժիմը: Հենց այդ պատճառով էլ սաուդյան բանակը շարունակում է Եմենում իր հանցագործությունները: Միացյալ Նահանգներն այնպիսի պայմաններում է խոսում Եմենի պատերազմի խաղաղ հանգուցալուծման մասին, երբ քաղաքական, ռազմական ու քարոզչական օգնություն է ցուցաբերում Սաուդյան Արաբիային: Ամերիկյան սպառազինությունը կազմում է սաուդական բանակի զենքերի ամենակարևոր մասը: Իսկ ԱՄՆ-ի այս քաղաքականությանն աջակցում է Բրիտանիան: Բրիտանիայի աշխատավորական կուսակցության ղեկավար Ջերեմի Քորբինը վերջերս հայտարարեց, որ Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ Եմենի վերաբերյալ Թերեզա Մեյի լռությունը վկայում է այն մասին, որ նա նույնպես մասնակից է եմենցիների տառապանքներին: Քորբինի ասելով, Սաուդյան Արաբիան պետք է վերջ դնի Եմենի շրջափակմանը, իսկ Լոնդոնը դադարեցնի զենքի վաճառքը Ռիադին: Հատկանշական է, որ Իսրայելի սիոնիստական ռեժիմի տեղեկետավական ու ռազմական աջակցությունները Սաուդյան ռեժիմին, արդեն որոշ ժամանակ այդ երկիրը վերածել են Իրանի դեմ Ռիադի դաշնակցին: Եվ ըստ երևույթին, յուրաքանչյուր շարժումից, որը վտանգում է Սաուդյան Արաբիային, վտանգ է զգում նաև Իսրայելը:
Այսօր Եմենի երեխաները Սաուդյան Արաբիայի հարձակումների իրական զոհերն են: Իսկ միջազգային հանրությունը պարտավոր է ամեն կերպ կանխել անմեղ եմենցիների սպանդը: