Հատուկ հաղորդում՝ «Աշխարհն ընդդեմ բռնության և ծայրահեղության» համաշխարհային օրվա կապակցությամբ
2013թ դեկտեմբերի 18-ին, ՄԱԿ-ի ԳԱ -ում ունեցած ելութում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին առաջարկեց հռչակել «Աշխարհն ընդդեմ բռնության և ծայրահեղության» օր: Առաջարկությունն ընդունվեց աշխարհի 190 երկրների ներկայացուցիչների կողմից և առանց որևէ դեմ ձայնի: Բանաձևը վավերացվեց դեկտեմբերի 18-ին: Այսօրվա հաղորդումը այդ օրվա մասին է:
Երրորդ հազարամյակում մարդկությունն իր գիտական, տնտեսական ու արդյունաբերական ձեռքբերումներով հանդերձ, դեռևս կանգնած է մեծ թվով խնդիրների առջև, որոնցից ամենակարևորը ահաբեկչությունը, բռնությունն ու ծայրահեղությունն են ամբողջ ախարհում: Այս երևույթները վերջին տարիների ընթացքում ամենաշատ զոհերն են խլել հատկապես մուսուլմաների ու Միջին Արևելքի ժողովրդի, այդ թվում` Սիրիայի, Աֆղանստանի ու Իրաքի բնակիչների շրջանում:
Ծայրահեղական խմբավորումների կողմից իրականացվող բռնությունները շարունակվում են նաև այսօր: Եվ ադ խմբերն իրենց համարում են կրոնի ջատագովներ: Այս անապահովության կողքին, արևմտյան որոշ երկրներ, Միջին արևելքում իրենց ազդեցությունը տարածելով, ավելի են նպաստում այս խմբերի ակտիվացմանը: Մարդկությունն ամեն օր ականատես է նման բռնությունների և հազարավոր մարդիկ Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներում, Եվրոպայում և ավելի լայնամասշտաբ կերպով` Աֆրիկայոմ, կորցնում են իրենց կյանքը դրա պատճառով: Բռնությունն այսօր վերածվել է համատարած երևույթի: Եվրոպայում ձևավորվում են նացիստական գաղափարներով խմբեր, ինչն արևմտյան երկրների քաղաքական մշակույթի արդյունքն է: Այս խմբերը, հիմնվելով ռաիստական ու հակակրոնական գաղափարների վրա, շարունակում են իրենց գործունեությունը արևմտյան երկրներում: Նման պայմաններում, անհրաժեշտ է ճանաչել ծայրահեղության արմատները, որպեսզի հնարավոր լինի արմատախիլ անել այն: Ուսումնասիրելով ահաբեկչության պատճառները, պետք է հասկանալ , թե ինչպիսի գաղափարական, սոցիալական ու տնտեսական հիմքերի վրա է դրված ծայրահեղականությունը: Պետք է նաև հասկանալ, թե ներկա դրությամբ ինչպիսի իրավիճակում են գտնվում համաշխարհային պայմանները: Ու հենց այդ պայմաններից ելնելով, ծայրահեղականությունը մինչ այսօր միլիոնավոր մարդկանց մահվան ու փախստական առնալու պատճառ է դարձել:
ԻԻՀ մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին Եվրոպայի երիտասարդներին հղած երկու հռչակավոր նամակներում ընդգծել էր, որ պետք է հասկանալ ճշմարտությունները: Նա նշել էր, որ այսօր մարդկությանը սպառնացող ամենամեծ վտանգն այն է, որ մադկությունը հետընթաց քայլեր է անում դեպի տգիտության ժամանակաշրջան: Այն շրջանւը, երբ մարդը դուրս է մղվում մարդկային առանցքից, թույլ չտալով հասկանալ էության հիմքը:
Ֆրանսիացի արևելագետ Ռեժի Բլաշերը, ով գրել է նաև "Արաբական գրականության պատմություն" գիրքը, գրում է. "Տգիտություն բառով որակվում են բոլոր այն երևույթները, որոնցում առկա են բռնությունը, մենաշնորհն ու եսամոլությունը: Իրականությունն այն է, որ այսօր բարոյական արժեքները տարբեր երկրներում գունազրկվել են, ինչը նշանակում է, որ մարդը հետընթաց է ապրում: Արևմտյան հայտնի լրագրող Բերրի Ռոբինն այս կապակցությամբ գրում է. "Երրորդ հազարմյակում, երբ զարգացել է արդյունաբերությունը, մարդը թերևս գտնվում է տգիտության ժամանակաշրջանում: Սակայն այդ տգիտությունը դարձել է մոդեռն: Այն տգիտությունը, որ ստեղծվել է արևմտյան մշակութային արժեքների ու նյութապաշտության հիման վրա: Դա այն ժամանակաշրջանն է, երբ կանանց կենդանի թաղում են: Իհարկե ոչ թե նրանց մարմինն այլ հոգին` մոլորեցնելով նրանց ինքնությունը: Նոր ժամանակաշրջաններում մենք արյունալի պատեազմների ականատես ենք, սակայն ժողովրդավարության, արդարադատության ու հումանիզմի կոչերով":
Հետևելով իրադարձություններին, կարելի է հասկանալ, որ արևմտյան քաղաքական մշակույթն օգտվում է բռնությունից ու ահաբեկչական խմբերին հովանավորությունից` իր նպատակներին հասնելու համար: Դրանից բացի, եթե որևէ երկիր դեմ կանգնի ծայրահեղությանն ու բռնությանը, ԱՄՆ-ի նման երկրների կողմից բազմաթիվ մեղադրանքների կենթակվի: Որպես օրինակ, Իրանը, որը պայքարել է Սիրիայում ու Իրաքում բռնության ու ահաբեկչության դեմ, մշտապես պնդելով, որ պետք է պայքարել տարածքների բռնագրավման ու ծայրահեղական խմբերի դեմ, մեղադրվում է այլ երկրների հարցերին միջամտելու և տարածաշրջանում իր ազդեցությունը տարածելու մեջ: Միևնույն ժամանակ, Սպիտակ տունը բարձր է գնահատում Սաուդյան Արաբիային, որը թաքֆիրական ու վահաբիական ահաբեկիչների հովանավորներից է: Իրականությունն այն է, որ հենց այս տգետ գաղափարախոսության հիման վրա ստեղծվեցին այնպիսի ծայրահեղական խմբեր, ինչպես`Ալ Ղաիդան, ԻԼԻՊ-ը, Ալ Նուսրա ճա, Բոքո Հարամը և այլն: Ահաբեկչությունը հենց այս ժամանակակից տգիտության արդյունքն է, որը հարմար օրրան է ստեղծել` շինծու և խեղաթյուրված գաղափարախոսությունների համար:
2001թ սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո ԱՄՆ-ն Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարելու պատրվակով հարձակվեց այդ երկրի վրա: Աֆղանստանը երեք տարի գրավելուց հետո, ԱՄՆ-ն հարձակվեց Իրաքի վրա: Դա այն դեպքում, երբ փաստերը վկայում են, որ ԱՄՆ-ն ու Բրիտանիան, իրենց տարածաշրջանային դաշնակիցների հետ միասին, մեծ դեր են ունեցել ահաբեկչական խմբերի, այդ թվում` Ալ Ղաիդայի ի հայտ գալու հարցում: Եվ հենց այդ պատճառով պետք է ասել, որ բռնությունն ու ծայրահեղությունը ժամանակակից տգիտության արտացոլանքն են: Ավելի դառը իրականությունն այն է, որ վերջին 50 տարում վայրենությունը զարգանում է իսլամի խեղաթյուրված ընկալումների ու արևմտյան գաղութատիրական գաղափարների հիման վրա: Եվ մարդկանց գլխատելն ու կանանց ու երեխաներին հրկիզելը, մարդկային հասարակությունների ու համաշխարհային ժառանգության ոչնչացումը վերածվել են իսլամաֆոբիա տարածելու հատուկ մեթոդի: Իհարկե Իսլամական խորհրդի անգործունեությունը պատճառ է դարձել, որ այս գործընթացն արագանա և միջագային խաղաղությունն ու անվտանգությունը վտանգվեն: ԱԽ պասիվությունը նույնպես հնարավորություն է տվել, որպեսզի ահաբեկիչներն ու ծայրահեղական խմբերն ավելի խստացնեն իրենց գործողությունները: Նման պայմաններում, բռնության ու ծայրահեղոթյան դեմ Իրանի կողմից առաջարկված բանաձևի վավերացումը, կարևոր քայլ է, որպեսզի մարդկային հասարակությունը հեռանա անցյալից ու արժևորի մարդկային արժանապատվությունը:
Այս բանաձևի վավերացոմը կարևոր ուղերձ է նաև այն առումով, որ բոլորին հրավիրում է համագործակցել` բռնության ու ծայրահեղութան դեմ համագործակցելու համար: ԻԻՀ նախագահի կոչը հիմնված է Իսլամական հեղափոխության գաղափարախոսութան վրա, որը ցանկանում է ստեղծել բռնությունից ու ծայրահեղականությունից զերծ ու խաղաղությամբ լի աշխարհ: Իսլամի տեսակետից, ահաբեկչությունն ու բռնությունը համաշխարհային խնդիր է, որը մեծ վնաս է հասցնում մարդկային քաղաքակրթության առաջխաղացման ու խաղաղության համար: Իհարկե պետք է ընդունել այն դառը իրականությունը, որ վերջին տարիներին իսլամ աշխարհը հայտնվել է դժվարին պայմաններում և իսլամի անունից իրականցվում են բազմաթիվ ոճրագործություններ: Դա այն դեպքում, երբ Արևմուտքը վերածվել է խտրությունների, բռնությունների ու անարգալից վերաբերմունքի օրրանի` ընդդեմ մարդկային իրավունքների: Հատկաշնական է, որ Արևմուտքը մշտապես այս ամենում մեղարում է մուսուլմաներին: Սակայն արևմտյան երկրները պետք է բռնությունների արմատները փնտրեն իրենց մեջ: Բռնություններ, որոնք բազմաթիվ հասարակական ու տնտեսական անարդարությունների պատճառ են դարձել: Այդ խտրություններն այժմ տարածվել են բոլոր հասարակություններում և մարդիկ ապստամբում են հենց այդ հասարակությունների դեմ: Իսկ արևմտյան երկրներում բարոյական արժեքների պակասն արագացնում է այս գործընթացը: