Գրոսսին խորհրդակցել է Կալասի հետ Իրանի հարցով
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է Իրանում փաստերի ստուգման վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ զրույցի մասին։
ISNA-ի փոխանցմամբ՝ Գրոսսին «X» սոցիալական ցանցում գրառման մեջ նշել է. «Ես ժամանակին զրույց ունեցա Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ և Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասի հետ՝ հատկապես Իրանի հետ կապված միջուկային սպառազինության չտարածման փաստերի ստուգման գործում ՄԱԳԱՏԷ-ի դերի, ինչպես նաև Ուկրաինայում միջուկային անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու մեր շարունակական ջանքերի վերաբերյալ։ Ես շնորհակալ եմ Եվրամիությանը այս առաջնահերթությունների շրջանակում և դրանից դուրս էական մասնակցության համար»։