Իսլամաֆոբիան արևմուտքում (18)
Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք հակաիսլամական քայլերի դեմ ամերիկացի մուսուլմանների վերաբերմուքի մասին:
Արևմտյան որոշ հասարակություններում մուսուլմանների նկատմամբ կրոնական խտրականությունների գործադրման հարցում սահմանփակումներ չկան և ամեն օր իսլամատյացության ու իսլամաֆոբիայի տարբեր դրսևորումների ականատեսն ենք լինում: ԱՄՆ-ի մուսուլմանների իրավունքների պաշտպան ամենամեծ կազմակերպությունը՝ Ամերիկա-իսլամական հարաբերություների խորհուրդը տարածելով մի զեկույց հայտնել է Կալիֆորնիա նահանգի դպրոցներում մուսուլման աշակերտների նկատմամբ գործադրվող խտրականությունների մասին: «Մուսուլման աշակերտների դեմ բռնություններն ու դրանց արմատախիլ անելու մնայուն շարժումը» խորագրով զեկույցը Կալիֆորնիայի դպրոցներում սովորող 11-18 տարեկան 1000 մուսուլման աշակետների հետ կատարած հարցազրույցի արդյունք է: Ըստ այդ զեկույցի աշակերտների շուրջ 53 տոկոսը միայն մուսուլման լինելու պատճառով նվաստացման ու անարգանքի են ենթարկվում դպրոցում: Աշակերտության 26 տոկոսը վիրտուալ միջավայրում են հարձակման ենթարկվում, 57 տոկոսը վիրտուալ միջավայրում իսլամ կրոնին ու մուսուլմաններին ուղղված անարգալից արտահայտությունների ականատես են լինում և աշակերտուհիների 36 տոկոսն էլ ասել է, որ բռնության են ենթարկվում:
Նույնպես ավելացել են ուսուցիչների ու դպրոցի պատասխանատուների կողմից իսլամ կրոնի ու մուսուլմանների վերաբերյալ անարգալից ու նվաստացուցիչ արտահայտությունները: Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ մուսուլման աշակերտները ցանկացած օր հարկադրաբար համբերում են խտրականությունների ու անարգանքների ծանր բեռը և Դոնալդ Թրամփի վարած քաղաքկանության արդյունքում օրինական տեսք ստացած իսլամաֆոբիայի հետ են առճակատվում: Իրավաբան և այդ զեկույցի պատրաստող Մարվա Ռիահին ասել է.«2016թ. ընտրական քարոզարշավը բացասաբար է ազդել մուսուլման աշակերտության կարգավիճակի վրա, ինչը չենք կարող անտեսել: Աշակերտների դեմ կիրառվող ռասիստական վերաբերմունը խոսում է ԱՄՆ-ում նրանց դժվարին կացության մասին: Վաշինգտոն նահանգում դպրոցների պատերի վրա գրված սպառնալիքներից մեկում հոկտեմբեր ամսի ավարտին մուսուլմաններին մահվան են սպառնացել: Այդ սպառնալիքի կողքին կիրառվել է MAGA # հեշթեգը, որն անդրադառնում է Թրամփի ընտրական կարգախոսին: Բացի այդ ուրիշ անարգալից արտահայտություններ էլ գրվել են այդ դպրոցի տարբեր մասերում:
Վաշինգտոնում Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհրդի քաղաքացիական իրավունքների հարցերով տնօրեն Յեզմին Սամին ասել է.«Սա մուսուլմանների դեմ դպրոցում կամ համալսարանում արված առաջին քայլը չէ: Մուսուլման աշակերտների և ուսանողների մոտ աճել է ուսումնական միջավայրերում հարձակման թիրախ դառնալու վախը, որի պատճառը ընտրական քարոզարշավի ու Թրամփի հաղթանակի թողած ազդեցությունն է: Մուսուլմանները փորձում են մարդասիրական քայլեր կատարելով ծանոթացնել իրական իսլամը ու այդպիսով դիմակայել մուսուլմաններին ուղղված անարգալի մոտեցումներին: Փոթորկից տուժած նահանգների բանկիչների առջև մզկիթների դռները բացելը այդ մարդասիրական քայլերից մեկն է եղել: Այդ ոլորտում բազմաթիվ զեկույցներ են տարծվել մուսուլմանների կողմից փոթորկից տուժած քաղաքացիներին ցուցաբերված օգնությունների մասին: «Մարիա» ուժգին փոթորիկը մեծ վնասներ է հասցրել ԱՄՆ-ի Քարայիբ տարածաշրջանի հյուսիս-արևելյան Պուերտո Ռիկոյի կղզիախմբին: Այդ փոթորկի հետևանքով զոհվել է 50 մարդ և մեծ վնասներ են ստացել Պուերտո Ռիկոյի ենթակառույցները: Միլիոնավոր մարդիկ զրկվել են էլեկտրականությունից, ըմպելու ջրից և հաղորդակցության հնարավորություններից: Փոթորկից տուժածներին օգնելու համար մուսուլմանները ջանքեր են գործադրել,որպեսզի գումար հավաքելով ըմպելու ջուր հայթայթեն Պուերտո Ռիկոյի բնակչության համար: Մեծ թվով մուսուլման բժիշկներ էլ օգնության նպատակով գնացել են տուժածներին ծառայություն մատուցող բուժկենտրոններ: Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհրդի խոսնակն այդ կապակցությամբ ասել է.«Մենք փոթորկից տուժածների նկատմամբ պատասխանատվություն ենք զգում: Այս տարվա ընթացքում «Մարիան» գրանցված 4-րդ փոթորիկն է, որը տեղի է ունեցել «Իրմա» փոթորկից մեկ շաբաթ հետո և մեծ վնասներ է առաջացրել տարածաշրջանում»:
Փոթորկի ենթարկված ամերիկացիներին մուսուլմանների կողմից ցուցաբերված օգնությունների մասին բազում լուրեր են տարածվել վերջին մի քանի ամիսների ընթացքում: Ամերիկայի հարավ-արևելյան շրջանում տեղի ունեցած «Հարվեյ» փոթորկից հետո Տեխաս նահանգի ամենամեծ քաղաքի՝ Հյուսթոնի մզկիթների դռները բացվեցին փոթորկից ու ջրհեղեղից տուժածների առջև: Այդ քաղաքի մզկիթները շուրջօրյա ռեժիմով ծառայություն էին մատուցում տուժածներին: Հյուսթոնի իսլամական հասարակության ղեկավարը այդ մասին ասել է.«21 մզկիթներ պատրաստ են մարրդասիրական օգնություններ հասցնել ջրհեղեղից ու փոթորկից տուժածներին»: Նա հավելել է.«Մուսուլմանները նավակներ են տանում տուժածների բնակավայրեր, և նրանց տեղափոխում են մզկիթներ»: Իհարկե միայն բնական աղետերի ընթացքում չէ, որ մուսուլմանները այդ կարգի օգնություններ են կատարում: Դենովեր քաղաքի մի խումբ մուսուլմաններ մի մարդասիրական քայլի ընթացքում 2 հազար կապոց սննդամթերք բաժանեցին այդ քաղաքի անօթևաններին: Մնչև 30 տարեկան տարիքային սահմանում այս 100 հոգանոց խումբը շաբաթ հոկտեմբերի 28-ին առավոտյան ժամը 8-ից մինչև կեսօրից հետո ժամը 4-ը 2 հազար կապոց սննդամթերք է բաժանել Դենվեր քաղաքի կենտրոնական պարկում գտնվող անօթևաններին: Կամավորների խմբի ղեկավար Նադին Իբրահիմն ասել է.«Իսլամը կարևորում է աղքատների կերակրումը և իսլամի մեծ մարգարեն ասել է.«Ինձ չի հավատում այն մարդը, ով գիշերը կուշտ փորով է քնում, իսկ իր հարևանը քաղցած»: Արդյոք իսլամ կրոնը, որ մարդկության ու բարության օրինակ հանդիսացող մարգարե ունի կարող է ծայրահեղականության ու բռնության տարածող լինի:
Իհարկե Եվրոպայի մուսուլմաններն էլ բազմաթիվ մարդասիրական քայլեր են իրականացնում խաղաղության ու մարդասիրության պատգամաբեր իսլամ կրոնի ուսուցումները բոլորին ծանոթացնելու համար: Բրիտանիայի մուսուլմանների քայլերից մեկը տարվա ցուրտ եղանակին մզկիթի դռների բաց թողնելը և անօթևաններին տաք կերակուր մատակարարելն է: Բրիտանիայի հարավ-արևելյան Քոնթ քաղաքի Թանիթ շրջանի Մարգրիթ մզկիթի պատասխանատուները այդ շրջանի ձմեռային ապաստան հաստատությանը առաջարկել են երկրորդ հաջորդական տարվա համար մասնակցեն անօթևաններին ապաստան տալու նախագծին: Այդ նախագծի գործադրմամբ սննդից ու այլ հնարավորություններ տրամադրելուց բացի մզկիթը նաև հոգեբանական օգնություն է ցուցաբերում անօթևաններին: Այդ կապակցությամբ մզկիթի պատասխանատուներից Ահմեդ Աշֆաղն ասել է.«Նախապատրաստվում ենք անօթևաններին հյուրընկալելու համար: Դրա համար էլ քննարկում ենք նրաց անվտանգության ու առողջության հետ կապված խնդիրները»: Նա հավելել է.«Բանակցում ենք ձմեռային ապաստան հանդիսացող հաստատության ներկայացուցիչների հետ, որպեսզի կարողանանք ամենալավ ծառայությունը մատուցել անօթևաններին»: Սրանից 1400 տարի առաջ Մուհամմեդ մարգարեն մարդկությանը խավարից փրկելու համար մարգարեության կանչվեց միաստվածության, արդարության, մարդասիրության կարգախոսով: Այն ամենը ինչ մուսուլմանները կատարում են կարիքավոր մարդկանց օգնելու համար կատարում են իսլամի ուսուցումերի հիմունքով: Իսլամ կրոնի մեջ ժողովրդին օգնելու համար սահմանափակումներ չկան: Ցանկացած կրոնի հետևորդ եթե օգնության կարիք ունենա պետք է օգնել նրան: Սա է իսլամի իրական դեմքը, ոչ թե այն, որ արևմուտքի հակաիսլամիստները ԻԼԻՊ-ի ու թաքֆիրական այլ խմբերի հանցագործությունների ու բռնությունների տեսքով ներկայացնում են աշխարհին: