Սիոնիստական ռեժիմը և ՅՈՒՆԵՍԿՕ-ից հրաժարումը
(last modified Mon, 08 Jan 2018 13:40:46 GMT )
Հունվար 08, 2018 17:10 Asia/Tehran

Սիոնիստական ռեժիմը վերջերս հրաժարվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցությունից: Իհարկե այն բանից հետո, երբ բազմաթիվ վիրավորական հայտարարություններ արեց այդ կազմակերպության հասցեին, նրան բնութագրելով, որպես խորտակվող Տիտանիկ և ԻԼԻՊ-ին ու արաբներին ենթարկվող կազմակերպություն:Ավելի վաղ, ԱՄՆ կառավարությունը հայտարարել էր, որ 2018թ. այդ երկիրը դուրս է գալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմից: 

Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը ծանր պարտություն կրեցին ՄԱԿ-ի ԳԱ-ում` Ղոդսը որպես Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք հռչակելու հարցում, Բենիամին Նեթանյահուն ՅՈՒՆԵՍԿՕ-ում այդ ռեժիմի ներկայացուցիչ Քարմել Շամակոյին հետ կանչեց և մի ուղերձ հղելով հայտարարեց, որ Իսրայելն այս տարվա սկզբից այլևս չի անդամակցելու կազմակերպությանը: Ավելի վաղ, 2017թ. հոկտեմբերին, ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցությունից հրաժարվելու մասին: Միացյալ Նահանգները որպես բողոք Սիոնիստական ռեժիմի նկատմամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բացասական դիրքորոշման դեմ, հրաժարվեց այդ կազմակերպությանն անդամակցելուց: ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարեց, որ այսուհետև Վաշինգտոնն այդ կազմակերպությունում կհայտնվի միայն դիտորդի դերում:

ԱՄՆ-ն և Սիոնիստական ռեժիմը դուրս են գալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ից

Այն ինչ պարզ է, այն է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամակցությունից ԱՄՆ-ի հրաժարվելու պատճառը   մշակութային չէ: 2011 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն Պաղեստինին ճանաչեց որպես իր անկախ անդամ և ԱՄՆ-ն, որպես բողոք այդ որոշման դեմ, կրճատեց կազմակեպությանը հատկացվող իր օգնությունները: 2016թ մայիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր կոմիտեն մի բանաձևով դատապարտեց Երուսաղեմ քաղաքում Սիոնիստական ռեժիմի գործողությունները: Կազմակերպությունը հայտարարեց, որ Իսրայելը ոտնահարում է  բոլոր միջազգային նորմերը ոչ միայն Երուսաղեմում, այլ նաև Գազայում և պահանջեց հարգել Երուսաղեմի պատմական ինքնությունը: Այս բանաձևում մեկ անգամ ևս շեշտվել է Թել Ավիվի միջազգային պարտավորությունները` Ալ Աղսա մզկիթի իսլամական ինքնությունը պահպանելու կապակցությամբ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի բանաձևում Երուսաղեմը նշված է որպես միաստվածային կրոնների` հրեականության, քրիստոնեության և իսլամի ինքնության քաղաք, որպեսզի չեզոքացվեն քաղաքը հրեականացնելու Իսրայելի ռեժիմի ծրագրերը: Բանաձևում նշվել է, որ Սիոնիստական ռեժիմը զավթիչ ռեժիմ է և դատապարտվել է սիոնիստների կողմից Երուսաղեմի արևելյան հատվածի բռնազավթումը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն քննադատել է Սիոնիստական ռեժիմին` Երուսաղեմի արևելյան հատվածում, հատկապես հին քաղաքի մերձակայքում, հորատման  գործողություններ իրականացնելու պատճառով: Կազմակերպությունը նշել է, որ Սիոնիստական ռեժիմի վերաբերմունքը Գազայի հատվածի նկատմամբ, Ալ Խալիլի դամբարանների և Բեթղեհեմ քաղաքի Ռաշիլի դամբարանի նկատմամբ, հակասում են միջազգային նորմերին: Այնուհետև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում 2017թ. հունիսին Լեհաստանի Կրակով քաղաքում, Ալ Խալիլ քաղաքը գրանցվեց որպես Պաղեստինի տարածքում առկա համաշխարհային ժառանգություն: Այն ժամանակ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Նեթանյահուն դատապարտեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը, այն անհիմն բնութագրելով: Նա հայտարարեց, որ 1 միլիոն դոլարով կրճատել է կազմակերպությանն իր անդամավճարի չափաբաժինը և որոշել է մնացած գումարով թանգարան կառուցել Ալ Խալիլ քաղաքի հրեա բնակիչների պատմությունը ներկայացնելու համար: ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումից հետո, Ալ Խալիլ քաղաքի հին բաժինը որպես պաղեստինյան տարածք հայտարարելու որոշումից հետո, ԱՄՆ-ն նույնպես հայտարարեց, որ վերանայելու է իր հարաբերություններն այդ կազմակերպության հետ: ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին հայտարարեց, որ այս բանաձևը խափանում է  Թրամփի կառավարության ներկա ջանքերը` Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղության բանակցությունների վերսկսման ուղղությամբ տարվող, որը շատ կարևոր է ԱՄՆ-ի համար:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Ալ Խալիլ քաղաքի գրանցումը որպես համաշխարհային մշակութային ժառանգություն

 

Այժմ դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ մայրաքաղաքը Թել Ավիվից Ղոդս տեղափոխելու մասին հայտարարության նկատմամբ համաշխարհային քննադատություններից հետո, Սպիտակ տունը և Թել Ավիվը նախընտրում են համաշխահային հանրությանը պատասխան տալու փոխարեն, որդեգրել հրաժարվելու քաղաքականությունը, այդ թվում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամակցությունից դուրս գալը:

Ֆրանսիական "Լե Գրանդ Սուար" պարբերականում վերջերս հրապարակված Ջերեմի Սալթի հոդվածում քննարկվեց Իսրայելի և ԱՄՆ-ի քաղաքականությունը: Հոդվածագիրը գրում է. "ՅՈՒՆԵՍԿՕ-ն ՄԱԿ-ին ենթակա առաջին կազմակերպությունն է, որը Պաղեստինին ճանաչում է որպես անդամ երկիր: Սակայն ԱՄՆ-ն և Իսրայելը որոշել են միասին լքել կազմակերպությունը: Սա իհարկե անսպասելի քայլ չէր: Պետք է ասել, որ այս երկու անարխիստ իշխանություններն ունեն աշխարհի ամենավտանգավոր ղեկավարները: ԱՄՆ-ն և Իսրայելը, վերջինիս ստեղծվելուց հետո, աշխարհում բազմաթիվ բռնությունների հեղինակ են դարձել: Իհարկե ԱՄՆ-ն 1990թ. մինչ օրս ոչ միայն Պաղեստինում, այլ աշխարհի երեք այլ երկրներում, մեծ ցեղասպանություններ է կազմակերպել: Երկու անգամ պատերազմ Իրաքում, ինչպես նաև պատերազմներ Սիրիայոմ և Լիբիայում: Եվ այժմ ԱՄՆ-ն աջակցում է  Սաուդյան Արաբիային` Եմենում իրականացվող սպանդում":

 

Պատմությունը վկայում է, որ 1948թ., երբ Պաղեստինը կորցրեց պետություն լինելու իր իրավունքը, այդ տարածքի 500 գյուղեր ոչնչացվեցին: Գյուղեր, որ ունեին պատմական ու մշակութային մեծ արժեք: Պաղեստինի մեծ թվով այլ պատմական ու մշակութային կոթողներ ոչնչացվեցին 1967թ.: Նույն թվականին ոչնչացվեց պատմական մի կարևոր թաղամաս, որի փոխարեն կառուցվեց Պլազայի շենքը: Պատերազմը պաղեստինցներին վտարեց իրենց քաղաքներից ու ծննդավայրից: Նրանք պարտավոր եղան թողնել Հորդանան գետի արևմտյան ափը: Այս շրջանի բնակիչների մեծ մասը, 1948թ. սիոնիստների հարձակումներից հետո հասատվեցին Հորդանան գետի արևմտյան ափին: Պաղեստինցիների դեմ պատերազմը նպատակ ուներ ոչնչացնել նրանց ինքնությունը: Այս քայլերը սիոնիստներին այնքան  համարձակություն տվեցին, որ նրանք հայտարարեցին, որ այստեղ երբեք Պաղեստին երկիր չի եղել: Որոշ քաղական փորձագետներ համոզված են, որ Պաղեստինի ավերումը կարևոր նախապայման է դարձել` հրեաների երկիր ստեղծելու համար: Այլ խոսքով, սիոնիստների "կամ ամեն ինչ, կամ ոչինչ" գաղափարախոսությունը չի ընդունում որևէ զիջում: Խեղաթյուրելով պատմական փաստերը, նրանք պատմական հստակ ինքնությամբ տարածքը որպես հրեա ցեղի երկիր են հռչակել, և նրանց անամոթաբար ուղեկցում է  միայն մի երկիր` ԱՄՆ-ն: Անցած տարիների ընթացքում, Սիոնիստական ռեժիմը բազմիցս կանգնել է համաշխարհային հանրության դեմ, որը պահանջում է, որ այդ ռեժիմը պատասխան տա Պաղեստինի իսկական պատմության վերաբերյալ: Սակայն առ այսօր այս հարցադրումը մնացել է անպատասխան: Պարզ է, որ Ալ Աղա մզկիթն այս տարիների ընթացքում սպառնալիք  է հանդիսացել սիոնիստների համար: Ալ Աղսա մզկիթը սիոնիստների ստախոսության վառ ապացույցն է: Այսքան տարի նրանք այս սուրբ վայրում հորատումներ անցկացնելով, փորձել են որևէ աղոթավայր ի հայտ  բերել, սակայն նրանց ջանքերն ապարդյուն են անցել, ինչն այդ ռեժիմին զայրացնում է: Այսօր այս տարածքում հայտնվել է աշխարհի ամենահին ավերակներից մեկը: Սակայն հարց է ծագում, թե ինչու Սողոմոնի կողմից կառուցված հսկա կոթողից Ալ Աղսա մզկիթի շրջակայքում ոչինչ չի մնացել: Սիոնիստական ռեժիմի ստեղծումից անցել է 70 տարի: Եվ նկատի առնելով այն փաստը, որ հրեաների պետությունը ք.ա. 6-րդ դարում ոչնչացվել է, Նեթանյահուի այն հայտարարությանը, թե Ղոդսը հրեաների 3 հազարամյա մայրաքաղաքն է, կարող են հավատալ միայն հիմարները: Սա վկայում է , որ Իսրայելի  ռեժիմն ունի հետամնաց հասարակություն, որը պաղեստինցիների նկատմամբ վարվում է  ամենաբռնի կերպով, անտարբեր մնալով պատմության ու փաստերի նկատմամբ:

Հակառակ այս բոլոր փաստերի ու միջազգային ջանքերի, 2017թ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թամփը հայտարարեց Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու իր որոշման մասին: Քաղաք, որն ըստ միջազգային օրենքների, համարվում է  բռնագրավված: Միջազգային հարաբերությունների դասախոս Ռեզա Դելշիրին համոզված է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ից ԱՄՆ-ի ու Իսրայելի ռեժիմի դուրս գալով, կազմակերպության հեղինակությունը, որպես անկախ կազմակերպություն, բարձրացավ: Նա նշում է, որ ըստ երևույթին ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմն ավելի ազատ կզգան` միջազգային հանրության դեմ քայլեր ձեռնարկելով: Նա հավելում է. "Միջազգային հանրությունը չընդունեց Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը, քանի որ անցյալում ևս ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրները փորձեր են արել Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու ուղղությամբ: Այս քայլն ըստ երևույթին ապացուցոմ է, որ Թրամփը դեմ է Պաղեստինի հարցով համաշխարհային հանրության կարծիքին ":

Վերջում պետք է ասել, որ թերևս ԱՄՆ-ն ու Սիոնսիտաան ռեժիմը փորձում են Պաղեստինի հարցը ջնջել մարդկանց մտքից, սակայն չեն կարող դա անել, որովհետև դա պատմական հարց է: Ղոդսը մուսուլմանների առաջին աղոթակողմն է և մնալու է որպես իսլամական տարածքի ինքնության անքակտելի մաս, թեև ԱՄՆ-ն ու Իսրայելի ռեժիմը փորձում են մարել դիմադրության խարույկը: Պաղեստինի հարցերով փորձագետ Խայամ Ալզայմի ասելով ."Այժմ զավթիչներին դիմագրավելու լավագույն տարբերակը պայքարն է և դիմադրությունը` բոլոր միջոցներով": Նա նշում է, որ պետք է փշրել այն լռությունը, որ առկա է Իսրայելի ավանաշինության քաղաքականության և Ղոդսը հրեականացնելու վերաբերյալ: Թրամփի որոշումը ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս տեղափոխելու վերաբեյալ. չի կարող փոփոխել պատմական իրողությունները, քանի որ այս քաղաքի ապագան որոշելու  են Պաղեստինի հարցի նկատմամբ հավատարիմ մարդկանց կամքը: