ԱՄՆ-ն` ժողովրդական շարժումների ճնշող (Մաս 2. հակապատերազմական շարժումը)
Աստվածային կրոնների ճշմարիտ հետևորդներն ի սկզբանե դեմ են եղել պատերազմներին եւ փորձել են սահմանափակել պատերազմի տարածումը:
Քսաներորդ դարասկզբից սկսած աշխարհի տարբեր մասերում հակապատերազմական շարժումները տարածվել են պատերազմները կանխելու նպատակով: Հակապատերազմական շարժումները դեմ են պատերազմին և բողոքի ցույցեր և հանրահավաքներ կազմակերպելով եւ կառավարության պաշտոնյաների հետ խոսելով փորձել են կանխել պատերազմներն աշխարհում:
Միացյալ Նահանգների պատմության ընթացքում ևս հակապատերազմական շատ ցույցեր են անցկացվել այդ երկրում, սակայն դրանցից ամենածավալունը Վիետնամի պատերազմի դեմ տարածված շարժումն էր: Չնայած ԱՄՆ կառավարության կողմից գործադրված ճնումներին, այս շարժումը ազդեց Սպիտակ տան քաղաքական գործիչների որոշման վրա եւ վերջիվերջո ստիպեց նրանց վերջ տալ Վիետնամի պատերազմին:
Վիետնամի պատերազմը մեծ սխալ էր, որի հետևանքով փոքր ճակատամարտը վերածվեց մեծ պատերազմի: Այս մեծ սխալը մեկնարկեց 1950-ականների սկզբին, երբ Վիետնամը պայքարում էր իր անկախության համար:
1954 թ.-ին տեղի ունեցած Ժնեւի կոնֆերանսի ժամանակ Ֆրանսիան համաձայնել էր իր երեք գաղութների՝ Հնդկաչինի, Կամբոջայի, Լաոսի եւ Վիետնամի անկախության հետ, սակայն Ժնեւի կոնֆերանսի ընթացքում Վիետնամը ժամանակավորապես բաժանվեց երկու Հյուսիսային եւ Հարավային մասերի: Հյուսիսային Վիետնամում հաստատվեց կոմունիստական վարչակարգ, իսկ Հրավային Վիետնամը մնաց ոչ կոմունիստական:
Այն ժամանակ, որոշված էր երկրում հանրաքվե անցկացնել՝ իշխանության ձևը հստակեցնելու համար, սակայն դեպքերն այլ ընթացք ստացան: Կոմունիզմի տարածման վախի պատճառով Միացյալ Նահանգները դեմ էր հանրաքվեի անցկացմանը , հետևաբար Նեգո Դին Դեմի գլխավորությամբ Հարավային Վիետնամի արեւմտամետ կառավարությունը, հրաժարվեց մասնակցել հանրաքվեի անցկացման բանակցություններին, և 1955-ին հայտարարեց, անկախ Վիետնամի հանրապետության գոյությունը:
1955-1960 թվականներին ԱՄՆ-ն հարյուր միլիոնավոր դոլարներ ֆինանսական օգնություն տրամադրեց Հարավային Վիետնամի կառավարությանը եւ հարյուրավոր ռազմական խորհրդատուներ գործուղեց այդ երկիր, սակայն գործնականում չհաջողվեց կանխել Վիետ Կոնգին (Վիետնամի միասնությանն աջակցող աշխարհազորայինները):
1963 թ.-ին ԱՄՆ-ի կողմից հովանավորվող հեղաշրջման ընթացքում Նեգո Դին Դեմը սպանվեց: Մինչ այդ ԱՄՆ-ը Վիետնամի պատերազմում ակտիվ դերակատարություն չուներ, սակայն Լինդոն Ջոնսոնի ԱՄՆ-ի նախագահ ընտրվելուց հետո Վաշինգտոնը Վիետնամի դեմ դիրքորոշվեց եւ 1964 թվականի ամռանը ամերիկյան զորքերը ներխուժեցին տարածաշրջան:
1964 թ. Օգոստոսի 4-ին Տոնկինի ծոցում ԱՄՆ-ի նավերի դեմ իրականացրած կեղծ եւ կասկածելի հարձակումից հետո նախագահ Լինդոն Ջոնսոնը կարողացավ կոնգրեսի համաձայնությունն ստանալ Հարավային Վիետնամում ռազմական միջամտության համար:
1965 թ. հունվարին նախագահ վերընտրվելուց հետո, Ջոնսոնը համաձայնվեց 185 հազար զինծառայող գործուղել Վիետնամ:
Այդ տարվա գարնանը ԱՄՆ-ը պաշտոնական կերպով մտավ Վիետնամի պատերազմի մեջ, սակայն պատերազմը ԱՄՆ պլանով չէր ընթանում:ԱՄՆ-ի օդուժը մեծ վնասներ կրեց, իսկ ամերիկացի զինվորները անտառում թաքնված Վիետ Կոնգների դեմ և անտառային պատերազմների փորձառություն չունեին:
1966 թ.-ին Հարավային Վիետնամի բանակի հարյուր հազարավոր զինծառարյողներ, 45 հազար ամերիկացի ուժերի հովանավորությամբ մեծ հարձակում իրականացրեցին Վիետ Կոնգի աշխարհազորայինների վրա: Սակայն նրանց տարած ջանքերն ապարդյուն անցան և կողմերից զոհվեցին շուրջ 100 հազար մարդ: Ամերիկացի ուժերը չկարողացան կոտրել Վիետ Կոնգի դիմարության ճակատը և պարտվեղին պատերազմում:
1967-թ.-ին ամերիկացի զորայինների զոհերի թիվը կազմել է ավելի քան 15 հազար հոգի, իսկ ԱՄՆ-ն միայն այդ տարվա ընթացքում պատերազմի համար ծախսել էր 25 միլիարդ դոլար:
Պատերազմի հետևանքով ամերիկացի զինծառայողների զոհերի մեծացումը եւ պատերազմում որևէ առաջընթաց չարձանագրելը պատճառ դարձավ ԱՄՆ-ում մեծանան ժողովրդական բողոքները: Բողոքները այն ժամանակ սաստկացան, երբ ԶԼՄ-ներում հայտնվեցին Վիետնամի պատերազմում ամերիկյացի զինծառայողների սարսափելի պայմանները բացահայտող հաղորդագրություններ եւ պատկերներ:
Իրականում, 1965 թ.-ից ԱՄՆ-ում համալսարանականների, միջին խավի և արհեստակցական միությունների եւ պետական հաստատությունների մոտ ձեւավորվել էր Վիետնամի պատերազմի դեմ շարժումը: Իսկ երբ 1965 թ.-ի փետրվարին ԱՄՆ-ի բանակը սկսեց ռմբակոծել Հյուսիսային Վիետնամը, շարժման դրսևորման առաջին քայլերը մեկնարկեցին: Միայն Նյու Յորք քաղաքում 25 հազար հոգու մասնակցությամբ տեղի ունեցավ հակապատերազմական ցույցեր: 1968 թվականին ԱՄՆ-ում տեղի ունեցան հակապատերազմական բողոքի մեծ ցույցեր ինչը շարունակվեց մինչև Վիետնամի պատերազմի ավարտը:
Հաջորդ երկու տարիների ընթացքում Վաշինգտոնում, Լոնդոնում եւ այլ եվրոպական մայրաքաղաքներում տեղի ունեցան հակապատերազմական մեծ ցույցեր: Օրինակ, 1969 թ. աշնանը Վաշինգտոնում ավելի քան 500 հազար մարդ մասնակցեց Վիետնամի պատերազմի դեմ կազմակերպված ցույցին: Սա Միացյալ նահանգների պատմության ամենամեծ բողոքի ցույցն էր: Վիետնամի պատերազմի դեմ ցույցերը կազմակերպվում էր ուսանողական միությունների նախաձեռնությամբ:
Այս շարժման գործունեության արդյունքում ԱՄՆ կառավարությունը կորցնում է հասարակության աջակցությունը պատերազմի մեջ, եւ դա Վիետնամի պատերազմում Ամերիկայի պարտության հիմնական գործոններից մեկն էր:
Վիետնամի պատերազմի դեմ շարժման կողմնակիցների գործունեությունը ավելի թափ ստացավ 1968 թ. հունվարի 30-ին, երբ Հյուսիսային Վիետնամը զարմացրեց ԱՄՆ-ի ուժերին եւ կազմակերպված հարձակում իրականացրեց Հարավային Վիետնամի դեմ: Հարձակումը, որը հայտնի է որպես «Թեթ -ի հարձակում, ամերիկացիներին ցույց տվեց, որ թշնամին շատ ավելի ուժեղ եւ կազմակերպված էր, քան նրանք մտածում էին:
Թեթի հարձակումը Վիետնամի պատերազմի շրջադարձային կետն էր, քանի որ ԱՄՆ-ի նախագահ Ջոնսոնը, ով հիասթափեցնող լուրեր էր ստանում ժողովրդական դժգոհությունների և պատերազմի անհաջող ընթացքի մասին, որոշեց չընդարձակել պատերազմը:
1969 թ. Ռիչարդ Նիքսոնը ընտրվեց Միացյալ Նահանգների նախագահ: Նա որոշեց վերջ տալ Վաշինգտոնի միաջամտությանը Վիետնամի պատերազմում:
Նիքսոնը վիետնամցիների վրա հիմնված պատերազմական պլան էր մշակել, ըստ որի ԱՄՆ զորքերը պետք է դուրս բերվեին Վիետնամից եւ պատերազմը հանձնվեր Հարավային Վիետնամի ուժերին: ԱՄՆ-ի զորքերի Վիետնամից դուրս բերումը սկսվեց 1969 թ. հուլիսին:
Նիքսոնը պատերազմը տարածեց նաեւ Լաոսի եւ Կամբոջաի տարածքները, սակայն դա հանգեցրեց ներքին բողոքների ակտիվացմանը, հատկապես ամերիկյան բուհերում ավելի ակտիվացան հակապատերազմական շարժումները:
Քենթի պետական համալսարանում ուսանողական բողոքի ակցիաներից մեկում Օհայո նահանգի գվարդիայի զինվորները բողոքի ակցիան ճնշելու նպատակով սպանեցին և վիրավորեցին մի քանի ուսանողների: Այս դեպքը հայտնի դարձավ «Քենեթի համալսարանի ողբերգությունը» անունով:
Ամերիայի ժողովրդի հակապատերազմական շարժումը այդ ժամանակ կարողացավ օգնել Վիետնամի պատերազմին վերջ դնելու համար, սակայն այս շարժումը սովորեցնում էր ԱՄՆ-ի կառավարությանը` առանց պատերազմի անունը նշելով շարունակել իր միջամտությունը աշխարհի այլ վայրերում:
2014 թ. սեպտեմբերի 22-ին Տիմոտի Մաք Գրատն այս մասին գրել է, որ այժմ ԱՄՆ-ը 134 երկրներում ռազմական գործողությունների է մասնակցում սակայն, այդ երկրի պաշտոնյաները փորձում են խուսափել պատերազմի անվան օգտագործումից և փոխելով բառապաշարն օգտագործում են այնպիսի անվանումներ, ինչպիսիք են ուժի կիրառում, ազգային անվտանգության սպառնալիքների դեմ զենքի կիրառում, ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոալիցիա եւ զինված հակամարտություն:
ԱՄՆ կառավարության նպատակն է չօգտագործելով պատերազմ անվանումը նվազեցնել պատերազմի հանդեպ հասարակության զգայնությունը, և պատերազմ հրահրելու համար ստիպված չլինել ստանալ կոնգրեսի արտոնությունը:
Այսպիսով, ԱՄՆ-ը ներկայումս ոչ մի երկրում պաշտոնապես չի պայքարում, այլ, ինչպես 2013 թ-ին. «ԱՄՆ-ի կեղտոտ պատերազմներ» գրքի հեղինակ Ջերեմի Սկահիլը, ասում է. ամերիկացիները ողջ աշխարհը համարում են ռազմադաշտ եւ մասնակցում են բոլոր պատերազմներին: