Իրանի «Ֆաջր» 36-րդ միջազգային թատերական փառատոնը
Իրանի «Ֆաջր» միջազգային թատերական փառատոնը Իրանի թատերական ոլորտի ամենկարևոր իրադարձություններից է: Այս տարի անցկացվում է, փառատոնի 36 -րդ շրջանը: Այս տարի փառատոնին մասնակցել են 147 ներկայացումներ` Իրանից ու այլ երկրներից: Այս հաղորդման ընթացքում կխոսենք փառատոնի մասին:
Այս տարի «Ֆաջր» թատերական փառատոնը մեկնարկել է հունվարի 18-ին և կփակվի հունվարի 29-ին: Այս տարի այն անցնում է "Իրանական թատրոնը որպես երկխոսության փառատոն" խորագրով: Փառատոնը կազմակերպվում է Իրանի Մշակույթի ու առաջնորդման նախարարության կողմից, Իրանի Թատրոնի ու Արվեստի միության, Թատրոնի միջազգային ինստիտուտի աջակցությամբ: Փառատոնը ներառում է մի քանի բաժիններ` Իրանի թատրոն, Աշխարհի ժողովուրդների թատրոն, Հյուրերի բաժին, Կուլիսների հետևում: Թատրոնի շրջանակներում կազմակերպվել են մի շարք ցուցահանդեսներ, այդ թվում` պաստառի, լուսանկարչական, և ներկայացվել է տարվա լավագույն դրամատիկ թատրոնը: Յազդ, Բուշեհր, Խուզեստան, Չահարմահալ և Բախտիարի նահանգները հյուրընկալել են փառատոնը:
Փառատոնի ընթացքում ցուցադրվում են ներկայացումներ տարբեր ժանրերում: Ներկայացվում են նաև երիտասարդ արվեստագետների ստեղծագործությունները: Փառատոնն ունի նաև մի բաժին, որը կոչվում է "Իրանի իսլամական հեղափոխություն ու սրբազան պաշտպանություն": Ժողովուրդների թատրոն բաժինը հանդիսատեսին ներկայացնում է աշխարհի տարբեր ժողովուրդների թատերական արվեստը, խորացնելով մշակութային երկխոսությունը: Այս բաժնում ցուցադրվումէ 19 ներկայացում, որոնք տարբեր ժանրերի մեջ են, այդ թվում` վիդեո ինստալյացիա, խաղարկային և այլն": Այս բաժնում ներկայացված են խմբեր`Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Նիդերլանդներից, Բրազիլիայից, Վրաստանից, Իրաքից, Ադրբեջանից, Թուրքիայից, Իտալիայից, Շվեյցարիայից և Հունաստանից:
Այժմ անդրադառնանք փառատոնի ամենակարևոր ներկայացումներին: Գերմանիայից ներկայացվել է "Համլետ" ներկայացումը, որի ռեսժիսորն է Քրիստոֆեր Ռոբինգը, սցենարիստը` Քաթրին Քաթրիկան: Ներկայացումը ցուցադրվել է Թեհրանի քաղաքային թատրոնում: Հեղինակները գոհ են ներկայացումից: Նրանց ասելով, իրենց ներկայացումը որևէ տարբերություն չի ունեցել Գերմանիայում ներկայացված տարբերակից: Պարզապես ներկայացման սկզբում օգտագործվել է Սալամ բառը: Քաթրին Քաթրիկան նշում է. "Իրանցի հանդիսատեսը շատ ուշադիր է և շատ հետաքրքիր է արձագանքում ներկայացմանը": Բելգիայից մասնակցել է Վալենթայն Դայնեսի ղեկավարած խումբը, որը ներկայացրել է "Մեծ բերան" ներկայացումը: Ներկայացման մեջ անդրադարձ է արվում այնպիսի մեծերի խոսքերին, ինչպես` Սոկրատեսը, Մալքոմ Իքսը, Մարթին Լյութեր Քինգը և այլն: Ներկայացման ռեժիսոր Վալենթայն Դայնեսն ասում է. "Անցած 2500 տարիների ընթացքում քաղաքական հարաբերությունների մեջ մեծ փոփոխություն է նկատվում: Ընդհանուր գիծ, որ գոյություն ունի այս բոլոր ելույթների մեջ, այն է, թե ինչպես կարելի է աշխարհը փոխել բառերով: Ներկայացումն ընդհանրապես քաղաքական չէ: Այն պարզապես փորձում է ցույց տալ, թե խոսքի մշակույթն ինչ ազդեցություն կարող է ունենալ քաղաքականության վրա": Խոսելով այն մասին, որ այսօր Միացյալ նահանգները վերածվել է Հռոմեական կայսրության, նա նշում է. "Այսօր ըստ երևույթին ԱՄՆ կայսրությունը վերջին շունչն է քաշում: Երբ նախագահ ընտրվեց Թրամփը, ԱՄՆ-ն վերածվեց ահռելի սպառողական համակարգի: Այս երկիրը քայլում է նույն ճանապարհով, որով գնացել է Հռոմի կայսրությունը: Արդյունքում այդ կայսրությունը ներսից նեխեց":
Իրանցի ռեժիսոր Գուդարզին և հույն ռեժսոր Քեթրինա Էվանջելաթուսը ղեկավարում են միջազգային բաժններից մեկը, որի խորագիրն է "Կնոջ դերն իրանական և հունական դիցաբանություններում": Գուդարզին երկար տարիներ աշխատում է Իրանում որպես ռեժիսոր: Նա իր աշխատանքներում որպես հիմք է վերցնում դասական ստեղծագործությունները: Իսկ Էվանջելաթուսը 2006թ.-ից աշխատում է Հունաստանի ազգային թատրոնում: Նա աշխատում է նաև Աթենքի համալսարանում որպես դասախոս: Երկար ժամանակ, հիմնվելով հունական էպոսի վրա, նա ներկայացրել է տարբեր ստեղծագործություններ: Փառատոնում երկու ռեժիսորները ներկայացրել են կանանց դերը երկու երկրների էպոսներում, հատկապես`իրանցի բանաստղծ Ֆիրդուսու և հույն հանրահռչակ ողբերգակ Եվրիպիդեսի ստեղծագործություններում:
Փառատոնի շրջանակներում ներկայացվեց իտալացի ռեժիսոր Պինո Դի Բոդուայի "Անհայտ քաղաքներ" պռոեկտը: Այն 1991թ գործել է Լոնդոնում, Փարիզում, Բուդապեշտում, իսկ այս տարի ներկայացվեց նաև «Ֆաջր» փառատոնում: «Անհայտ քաղաքներ» ներկայացումը հիմնված է ժամանակակից իտալացի գրող Իտալո Փարվինոյի համանուն ստեղծագործության վրա: Այն անդրադառնում է մարդու և քաղաքի փոխհարաբերությանը: Քաղաքն այստեղ համարվում է բեմ և քաղաքային միջավայրում, մարդկանց ներկայությամբ, գրվում է ներկայացման սցենարը: Թեհրանը նույնպես ունի նման հնարավորություններ: Քաղաքի ակտիվությունը հարմար ենթահող է ստեղծում այս պռոեկտն իրականացնելու համար:
Թեհրանի Ֆերդուսի անվան դահիլճում ներկայացվեց «Խայամ» օպերան: Այն տիկնիկային օպերա է, որն անդրադառնում է իրանցի մեծ բանաստեղծ Խայամին: Ավելի վաղ, փառատոնում ներակայցվել են նաև Մոլավիի, Հաֆեզի և Սաադիի ստեղծագործությունները: Ռեժիսորն է Բեհռուզ Ղարիբփուրը, որը նույն ժանրում բեմադրել է նաև "Լեյլի և Մաջնուն" և "Մակբեթ" ստեղծագործությունները: «Խայամի օպերան» ավանգարդ ոճի ներկայացում է: Այն սկսվում է համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ գերմանական նացիստական ինքնաթիռների հարձակմամբ և հենց սկզբից գրավում է հանդիսատեսի ուշադրությունը, շեղելով նրան Խայամի օպերայից: Սակայն երբ լսվում է երգիչ Մոհամմադ Մոըթամեդի ձայնը և բեմում հայտնվում է Խայամի տիկնիկը, նացիստների ինքնաթիռները հետ են մղվում և իրանական մշակույթն ու պատմությունը տարածվում են աշխարհում: Այս օպերայում անդրադարձ է կատարվում Խայամի կյանքին: Այստեղ հատկապես կարևոր են պատկերային տարրերն ու խորհրդանիշները: Երաժշտության ընկերակցությամբ ընթերցվում են Խայամի քառյակները, իսկ Ղարիբփուրի հեքիաթասացության հատուկ ոճն ավելի է գեղեցկացնում օպերան:
Փառատոնի ընթացքում կազմակերպվելու են մի շարք ռեժիսորների մեծարման երեկոներ: Նրանցից է իրանցի ռեժիսոր, դերասան, թարգմանիչ Ահմադ Դամուդը, ով թատրոնի վերաբերյալ բազմաթիվ գրքերի հեղինակ է, և կինոյի ու թատրոնի ռեժիսոր Հուշանգ Ազադիվարը, ով պարսկերենի է թարգմանել բազմաթիվ ստեղծագործություններ: Տեղի կունենա նաև սցենարիստ, հետազոտող Ջամշիդ Խանյանի մեծարման երեկոն: Նա գրում է սցներաներ, պատմություններ և ունի շատ հետաքրքիր աշխատանքներ դրամատուրգիայի ոլորտում: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն և ռուսերեն լեզուներով: