Արվեստն Իսլամական հեղափոխության լույսի ներքո(1)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i83223-Արվեստն_Իսլամական_հեղափոխության_լույսի_ներքո(1)
«Արվեստը իսլամական հեղափոխության լույսի ներքո» խորագրով հաղորդումը նվիրված է Իսլամական հեղափոխության հաղթանակի եւ 1396 թ. հեղափոխության հաղթանակի այգաբացի տասնօրյակի տարեդարձին: Այս հաղորդման ընթացքում կխոսենք իսլամական հեղափոխության հաղթանակից հետո 40 տարիների ընթացքում իրանական արվեստի զարգացման, կառուցվածքի, հասկացությունների, ճյուղերի, հաջողությունների եւ հավերժացման մասին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Փետրվար 03, 2018 16:45 Asia/Tehran

«Արվեստը իսլամական հեղափոխության լույսի ներքո» խորագրով հաղորդումը նվիրված է Իսլամական հեղափոխության հաղթանակի եւ 1396 թ. հեղափոխության հաղթանակի այգաբացի տասնօրյակի տարեդարձին: Այս հաղորդման ընթացքում կխոսենք իսլամական հեղափոխության հաղթանակից հետո 40 տարիների ընթացքում իրանական արվեստի զարգացման, կառուցվածքի, հասկացությունների, ճյուղերի, հաջողությունների եւ հավերժացման մասին:

Իսլամական հեղափոխության արվեստն ունի յուրահատուկ ոճ, որը ձևավորվել է, Իրանի ժողովրդի հեղափոխական բողոքի ցույցերի ժամանակ մի շարք մուսուլման արվեստագետների կողմից: Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո (1979 թ. փետրվար 19-ին)  ստեղծվեց «հեղափոխության արվեստ»-ը:

Հեղափոխության արվեստի ծնունդը պետք է համարել իրանական պատմության մշակույթի եւ արվեստի փառահեղ ժամանակաշրջաններից մեկը:

Այս շրջանի արվեստագետները, ներշնչվելով հնագույն իրանական և իսլամական արվեստի հիմքերից,  այն  համապատասխանեցրել են ժամանակակից արվեստին, և փորձեցել են ստեղծել իսլամական հեղափոխության արվեստը, հիմնված իրանական արվեստի տարրերի եւ իսլամական մշակույթին համահունչ հոգևոր միջավայրի վրա:

 Իսլամական հեղափոխության արվեստը

Փահլավիի վարչակարգի վերջին տարիներին Իրանի հասարակությունը ավելի արագ թափով քայլում էր արևմտականացման ուղղությամբ: Թեև մի խումբ արվեստագետների կողմից փորձեր էր արվում անցյալի ավանդույթների հետ կապեր հաստատելու համար, սակայն Իրանի կառավարական համակարգը և  իշխանությունը վճռակամորեն ջանում էին երկրում տարածել  արևմտյան մշակույթն ու ներմուծել տեխնոլոգիաները և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում  խթանել  արեւմտյան արվեստի ու մշակույթի տարածումը:

Փահլավիի կառավարությունը փորձում էր արևմտյան զարգացումների հետ համահունչ  արդիականությունը մտցնել իրանական արվեստում եւ արվեստագետներին խրախուսել  ոչ միայն ճանաչել արվեստը, այլեւ հետևել այդ գեղարվեստական պրակտիկայի օրինակին:

Հեղափոխությունների պահանջներից մեկը բոլոր ժամանակներում և աշխարհի բոլոր վայրերում նախորդ համակարգի հետ բոլոր կապերի խզումն է: Իրանի իսլամական հեղափոխությունը բացառություն չէ, և Փահլավիական ռեժիմի ժամանակներում արդիական արվեստի հանդեպ  ցուցաբերած մոտեցումը, չէին ընդունվում հեղափոխական արվեստագետների կողմից:

Անցյալի հետ կապը կտրելու մասին այս պահանջը հնարավորություն է տալիս ստեղծել նոր հասարակություն եւ  արվեստի բնագավառում առաջանում է մի տեսակ «իդեալիզմ»:

Օրինակ, եթե Փահլավիի ժամանակաշրջանում արվեստի եւ գրականության բնագավառում սրբացվում էին պատմական իրադարձությունները, ապա հեղափոխության վաղ շրջանում ձևավորվեց «պատմական» պատումներին դեմ մի տեսակ  հայացք, որը ուղղված էր իդեալիզմն օգտագործել իսլամական հեղափոխության նպատակները քարոզելու ուղղությամբ:

Այսպիսով, հեղափոխության «Ժողովրդական արվեստը» աստիճանաբար փոխարինեց Փահլավիական ռեժիմի կողմից տարածվող «ժամանակակից արվեստ»-ին : 

Այս գեղարվեստական շարժման տեսական արմատները կարող են դիտվել որպես «Բողոքի արվեստ», որը զարգացել է 1320-ից (1941 թ.), սկսած իրանցի արվեստագետների ձախ մտածողության զարգացման հետ: Այս շարժումը ձևավորվեց 1953 թ.-ի հեղաշրջումից հետո, սև գրականության եւ արվեստի տեսքով, որը տեսանելի էր տարբեր հրատարակություններում:

Մինչեւ 50-ական թվականները եւ ճշգրիտ 1354. -ը (1975 թ.), մի շարք արվեստագետներ լրջորեն քննադատում էին թագավորական  ռեժիմի որդեգրած հակաժողովրդական քաղաքականություները: Այս քայլը ձևավորվեց  համալսարանների ուսանողների և երիտասարդ  շրջանավարտների ջանքերով եւ  մարտահրավեր նետեց արվեստի պաշտոնական շարժման դեմ:

Հեղափոխության թեժ օրերին  կրոնական եւ աշխարհիկ տարբեր միտումներով այդ արվեստագետների մեծ մասը միասնական կանգնած էին թագավորական բռնության դեմ եւ կարճ ժամանակում ներկայացրեցին բազմաթիվ աշխատանքներ: Նրանք որտեղ որ հնարավոր էր ցուցադրում էին իրենց գեղարվեստական գործերը: 

Օրինակ, հեղափոխությունից ազդված աշակերտների տեսողական արվեստի ստեղծագործությունները 1357 թ.-ի բահմանին (1979 թ. փետրվարին) ցուցադրվեցին երիտասարդ հեղափոխական ուժերի ուշադրության կենտրոններից մեկը հանդիսացող `Հոսեինյե Էրշադում:

Այդ աշխատանքների ուշադրության կենտրոնում էին բարոյականության եւ կրոնական խնդիրները, աղքատության եւ սոցիալական անարդարութունը, հեղափոխության կարգախոսները եւ իմպերիալիզմի դեմ պայքարը, և մարդիկ ողջունում էին նրանց գործերը:

Այս աշխատանքները ցուցադրվել  են ամբողջ երկրում: Ղոմ,Սպահան, Շիրազ, Ահվազ, Քերամանշահ եւ Թավրիզ քաղաքներում կազմակերպված այս շարժական ցուցահանդեսներում արվեստագետները փորձեցին արվեստը հեռացնել ինտելեկտուալից, և արևեստի հասանելի լեզվով հաղորդակցվել ժողովրդի լայն զանգվածների հետ:

Չնայած հեղափոխական հայացքները, ինչպես հզոր շարժիչ ուժ, արվեստի ուղղությունը փոխեց փահլավի վարչակարգի ժամանակաշրջանում տիրող արվեստից, սակայն այսօր, քննելով այդ ժամանակաշրջանից մնացած  գործերը չենք կարող համապարփակ եւ նպատակային քաղաքականություն սահմանել նրա համար:

Այլ կերպ ասած, հեղափոխության  եռանդոտ արվեստը, չնայած  հաճախ արմատավորված էր երիտասարդների շրջանակում, , ինքնաբուխ էր եւ ազդված   էր հեղափոխական ոգուց: Հենց այդ պատճառով պարտադրյալ պատերազմի ավարտից ու հարաբերական անդորր հաստատվելուց  հետո այդ  արվեստի ճյուղը չկարողացավ շարունակել իր կյանքը: 

Այստեղ պետք է նշել, որ արվեստի «ժողովրդականությունը» իր ամբողջ հասկացության իմաստով, և հեղափոխական արժեքների քարոզչության նպատակով մեկտեղ բնորոշ է պատմության բոլոր հեղափոխություններին եւ չի սահմանափակվում  միայն Իրանի իսլամական հեղափոխությամբ: Մեքսիկայի, Կուբայի եւ  այլ հեղափոխությունների ընթացքում ոգեշնչման այդ սկզբունքները ևս բնորոշ են:

Սակայն իսլամական հեղափոխության  տարբերությունը  քսաներորդ դարի մյուս  հեղափոխություններից  այն է  որ մյուս հեղափոխությունները իրենց սեփական հասարակության իդեալը չունեին եւ հենվել էին սոցիալական  հավատալիքների եւ իդեալների վրա, մինչ իսլամական հեղափոխությունը նպատակ ուներ իր ապագան սահմանել, այն էլ հիմնված իր անցյալի և  իսլամական ինքնության վրա  և կրոնական ավանդույթների վերակենդանացումը նրա հիմնական նպատակներից էր համարվում:

Պետք է խոստովանել, որ իսլամական հեղափոխության արվեստը, չնայած իր հեղափոխական եւ քարոզչական գաղափարների վրա հիմնված արվեստի ստեղծագործական ձևերի ու  բովանդակության տարբերությանը, գրեթե նմանում էր մյուս հեղափոխություններին, սակայն հեղափոխության առաջին տարիներին իրանցի արվեստագետները ստեղծեցին այլ երկրների արվեստագետների նման գործեր: