Իսլամաֆոբիան արևմուտքում (20)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i83333-Իսլամաֆոբիան_արևմուտքում_(20)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Իսլամաֆոբիան արևմուտքում հաղորդաշարի 20-րդ համարում քննարկելու ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության մեկնարկից իվեր մուսուլմանների դեմ հարձակումների ավելացման խնդիրը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Փետրվար 04, 2018 16:12 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Իսլամաֆոբիան արևմուտքում հաղորդաշարի 20-րդ համարում քննարկելու ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության մեկնարկից իվեր մուսուլմանների դեմ հարձակումների ավելացման խնդիրը:

ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփի քաղաքականությունները ԱՄՆ-ի մուսուլմանների համար ավելի են բարդացրել կեանքի պայմանները: Այդ քաղաքկանությունների կիրառումը իսլմատյացության ու իսլամաֆոբիայի ավելացման պատճառ է դարձել: ՀԴԲ-ի վերջին հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի մուսուլմանները այժմ ավելի շատ են հարձակման ենթարկվում քան սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո ընկած ժամականահատվածում: Փիո հաստատության կողմից հրապարակված զեկույցում ասված է.«Վերջին երկու տարիների ընթացքում մուսուլմանների դեմ կատարվող հարձակումները խիստ ավելացել են: Այդ հարձակումների քանակը այժ գերազանցում է սոպտեմբերի 11-ի դեպքից հետո մեկնարկած հակաիսլամական հարձակումների ամենածանր շրջանից»: Իրականացված հետազոտության համաձայն Դոնալդ Թրամփի ելույթները մեծ ազդեցություն են ունեցել հակաիսլամական հարձակումների ավեացման մեջ: Նյուզվիք պարբերկանին տված հարցազրույցում ԱՄՆ-ի Ահմադիե իսլամական հասարակության խոսնակ Ղասեմ Ռաշեդն ասել է.«Ատելությունից դրդված հակաիսլամական հանցագործությունների ու ԱՄՆ նախագահ Թրմափի հռետորաբանություննեի միջև ուղղակի կապ գույություն ունի»: Նա հավելել է.«Իսլամը շարունակ ԱՄՆ-ի հասարակության անբաժանելի մի մասն է եղել. սակայն այս զրույցն է տարածվել, որ ԱՄՆ-ի մուսուլմանները արտասահմանցի և օտար են»: Փիու կնետրոնի հետազոտությունները ցույց են տվել, որ ամերիկացիների 62 տոկոսը մուսուլմաններից ճանաչողություն չունեն, մինչդեռ այդ ճանաչողության առկայության դեպքում մուսուլմանների դեմ ամերիկացիների թշնամությունը չեր արմատավորվի»: «Հարավային աղքատության իրավունքի կենտրոնի» հաղորդմամբ անցնող երկու տարիների ընթացքում ատելության հողի վրա իրագործված հանցանքները ուղղակիորեն կապված են եղել Դոնալդ Թրամփի ռասիստական ու այլատյացության բնույթ կրող քարոզարշավի հետ: Ըստ այդ հաղոորդման, ընդհանուր առմամբ 2016թ. ԱՄՆ-ում տեղի է ունեցել 307 դեպք՝ հակաիսլամական ու այատյացության դրդապատճառներով, ինչը 19 տոկոսանոց աճ է ցույց տալիս նախորդ տարվա համեմատությամբ:

Իսլամաֆոբիան ու իսլամատյացությունը Թրամփի ռազմավարական քաղաքականությունն է եղել և՛ նախըտրական քարոզարշավի ժամանակ և՛ Սպիտակ Տուն մտնելուց հետո: Թրամփը հավակնում էր, որ այդպիսով կապահովվի ԱՄՆ-ի անվտանգությունը: Ահաբեկչությանը դիմակայելու պատրվակով մի քանի մուսուլման երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելելը Դոալդ Թրամփի առանցքային քաղաքականությունն է: Հիշյալ երկրների քաղաքացիները վերջին մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ-ում ոչ մի ահաբեկչական գործողություն չեն իրականացրել: Ի տարբերություն նրանց Սաուդյան Արաբիայի քաղաքացիները առանց որևէ սահմանափակության ազատ ելումուտ են անում ԱՄՆ-ում և դա այն դեպքում, երբ սեպտեմբերի 11-ի դեպքի 19 ահաբեկիչներից 15-ը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են եղել: Իր նախագահական ընտրապայքարի ընթացքում Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ԻԼԻՊ-ը այն ահաբեկչական խումբն է, որ ձևավորվել է Օբամայի ու Քլինթոնի կողմից և Սաուդյան Արաբիայի աջակցությամբ: Սպիտակ Տուն մտնելուց իվեր Թրամփը զենքի վաճառքի ամենամեծ պայմանագրերն է կնքել Սաուդյան Արաբիայի հետ և Ռիադում Սաուդցի թագավորի պալատում սաուդցի արքայազների հետ պարել են ավանդական սրերով պարը: Այս վերաբերմունքը ցույց է տալիս, որ չի տարբերվում թե Սպիտակ Տանը իշխողն ով է, քանի որ Սաուդյան Արաբիան որպես վահաբականության ծննդավայր հատուկ նշանակություն ունի ԱՄՆ-ի միջինարևելյան քաղաքականության մեջ: Սաուդյան Արաբիայի թագավորներն էլ հենվելով ԱՄՆ-ի ու եվրոպական պետություններին չեն վախենում ահաբեկչության ու ծայրահեղականության տարածումից: Այնպես որ ԻԼԻԼՊ-ը նույնպես Սաուդյան Արաբիայի որդեգրած վերջին զավակն է եղել: Իհարկե առանց ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Սիոնիստական ռեժիմի աջակցության ԻԼԻՊ-ը Սիրիայի ու Իրաքի տարածքների մեծ մասը գրավելու և այդ երկրներում արագ տարածվելու հնարավորություն չեր ունենա: Հովանավորելով ԻԼԻՊ թաքֆիրական ու ահաբեկչական խմբին ԱՄՆ-ն թե՛ ավելի խափանեց իսլամ կրոնի դիմագիծը թե՛ նույնպես ձգտում էր մասնատել Իրաքի ու Սիրիայի տարածքը և  դիմակայել Ղոդսն օկուպացնող ռեժիմին ընդդիմացող դիմադրության առանցքին: Փաստորեն ԱՄՆ-ն ԻԼԻՊ-ին երկակի նպատակների համար էր օգտագործում, սակայն Սիրիայի և Իրաքի բանակների, ժողովրդի և Լիբանանի Հեզբոլլահի դիմադրության և Իրանի աջակցության ու առաջնորդության շնորհիվ պարտության մատնվեց Սաուդյան Արաբիայի ու նրա արևմտյան դաշնակիցների հրահրած խռովությունը:

Սիրիայում ԻԼԻՊ-ի պարտությունը և թաքֆիրական ու ահաբեկչական խմբի ներկայությունից այդ երկրի մաքրագործումը Մոհամմեդ Մարգարեի անխառն իսլամի թշանմիների դեմ արձանագրած մեծ հաղթանակ էր: Արևմուտքում հանրային կարծիքը  խորապես ազդված է Սիոնիստական ռեժիմի կողմից կառավարվող լրատվամիջոցներից: Սիոնիստական կեղծ ռեժիմին օրինականացնելու և ահաբեկչությանը դիմակայելու պատճառաբանությամբ արևմուտքի միջամտողական քաղաքականությունները արդարացնելու համար իսլամ կրոնի դիմագծերի խափանումը նրանց առանցքային քաղաքականությունն է: Արևմուտքի հանրային կարծիքը ճիշտ պատկերացում չունի իսլամ կրոնի մասին և նրանց տեղեկությունների մեծ մասը Հոլիվուդի ու արևմտյան ԶԼՄ-ների կողմից տարածված անհիմն տեղեկություններն են: Այդ պատճառով էլ արևմուտքը ցանկացած ահաբեկչական հարձակման հարցում մուսուլմաններին է մեղավոր ճանաչում ու այդ կրոնի հետևորդներին է հալածանքների ենթարկում: ԻԼԻՊ-ի կործանմամբ ծայրահեղական ու խաղաղատնեչ մուսուլմանների տարբերությունները ավելի են պարզվել: ԱՄՆ-ն, Բրիտանիան ու Սիոնիստական ռեժիմը Սաուդյան Արաբիայի ընկերակցությամբ շարունակ ձգտել են տարաձայնություններ առաջացնել Իսլամական պետությունների միջև ու Միջին Արևելքի զգայուն ու ռազմավարական  տարածաշրջանը շարունակ ճգնաժամային վիճակում պահել: Միայն ճգնաժամերի ստվերի ներքո է ինչ նրանք կարող են զենք վաճառել ու այդպես էլ վերադարձնել նավթային դոլարները և ամրապնդել Սիոնիստական ռեժիմի դիրքը: Սաուդյան Արաբիայից ծնունդ առած ծայրահեղական հոսանքների հովանավորումը փաստորեն իսլամական երկրների անվտագության խափանման ու իսլամ կրոնի տարբեր դավանանքների միջև տարաձայնությունների առաջացման նպատակով է կատարվում: Այդ պատճառով էլ այն դեպքում, երբ ԱՄՆ-ի գլխավորած արևմտյան պետությունների ժողովրդավարական ու մարդասիրական  հայտարարությունները չեն առնչվում Սաուդյան Արաբիայի թայֆայական ու ժողովրդավարությունից հեռու իշխանության հետ արևմուտքի բոլոր պետայրերը Սաուդյան Արաբիային ռազմավարական գործընկեր են համարում: Քանի որ Սաուդյան Արաբաիան հակաիսլամական ու իսլամատյացության քաղաքաղականությունների գործադրման հարցում աջակցում է նրանց ու միևնույն ժամանակ արևմուտքի համար նպաստավոր տարածք է Միջին Արևելքը ապակայունացնելու հարցում: Նրանք իրենց կրած ամեն պարտությունից հետո ձգտում են նոր խռովություն առաջացնել տարածաշրջանում: Սիրիայում ու Իրաքում ԻԼԻՊ-ի կործանումից հետո Ալե Սաուդը ձգտում է Լիբանանի ապակայունացմամբ անհիմն պատրվակներով նոր ճգնաժամ հարուցել այս տարածաշրջանում: