ԱՄՆ-ն` ժողովրդական շարժումների ճնշող (Մաս 3. Ուոլ Սթրիթի գրավման շարժումը)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i83335-ԱՄՆ_ն_ժողովրդական_շարժումների_ճնշող_(Մաս_3._Ուոլ_Սթրիթի_գրավման_շարժումը)
Գալուպի կատարած հետազոտության արդյունքների համաձայն, ԱՄՆ-ի քաղաքացիների կարծիքով, վերջին երկու տասնամյակների ընթացքում երկրի տնտեսական խնդիրները եւ գործազրկությունը կարևորագույն հարցերից են:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Փետրվար 04, 2018 16:14 Asia/Tehran

Գալուպի կատարած հետազոտության արդյունքների համաձայն, ԱՄՆ-ի քաղաքացիների կարծիքով, վերջին երկու տասնամյակների ընթացքում երկրի տնտեսական խնդիրները եւ գործազրկությունը կարևորագույն հարցերից են:

Շատերը կարծում են, որ ԱՄՆ-ի կոռումպացված ֆինանսական համակարգը երկրում տնտեսական ճգնաժամի և սոցիալական անարդարության հիմնական պատճառններն են: Այդ խնդիրների հետևանքով 2011 թ. Ուոլ Սթրիթում ձևավորված բողոքի շարժումը և  այն դարձավ Միացյալ Նահանգներում հակաիշխանական շարժումների կարևորագույն շարժումներից մեկը: 

Այս հաղորդման ընթացքում կխոսենք Ուոլ Սթրիթի շարժման մասին:

Յոթ տարի առաջ, ամերիկայի հասարակության բողոքի ձայնը լսվեց Ուոլ Սթրիթից: 2011 թվականի սեպտեմբերի 17-ին ԶԼՄ-ները հաղորդեցին, որ հազարավոր ամերիկացիներ բողոքի ցույց են անցկացրել այդ երկրում կոռուպցիայի դեմ: Նրանք համոզված են, որ ԱՄՆ-ի տնտեսական ճգնաժամի եւ սոցիալական անարդարության հիմնական պատճառը Ուոլ Սթրիթն է, որը համարվում է, ԱՄՆ-ի կապիտալիստական տնտեսության խորհրդանիշը:

Ուոլ Սթրիթի գրավման շարժումը

Ցույցերի կազմակերպիչները մտադիր էին խաղաղ բողոքի ակցիա անցկացնել, սակայն որոշ ժամանակ անց լուրեր հրապարակվեցին ցուցարարների դեմ ԱՄՆ-ի ոստիկանության կողմից կիրառած բռնության և  զանգվածային ձերբակալությունների մասին: ԱՄՆ ոստիկանությունը մեկ օրվա ընթացքում է ձերբակալել է 700 մարդ:

Այս շարժման նպատակներից են եղել աղքատության, գործազրկության, խոշոր կորպորացիաների ուժն ու   ազդեցությունը սահմանափակելու, սոցիալական անհավասարությունը վերացնելու, Միջին Արեւելքի պատերազմներին վերջ տալը, ուսանողների եւ Ուոլ Սթրիթի ղեկավարների բարձր պարգեւների կասեցումը:

Այս բողոքների սկիզբը, որոնք անսպասելի էին ոչ միայն ԱՄՆ պետական գործիչների, այլև ամբողջ աշխարհի համար մեկ ամսվա ընթացքում, շարժման «99 տոկոսը մեկ տոկոսի դիմաց» առանցքային կարգախոսը համաշխարհային տարածում ստացավ եւ տարածվեց աշխարհի  այն մասերը, որոնք կապված էին կապիտալիստական համակարգի հետ:

«99 տոկոսը մեկ տոկոսի դիմաց» շարժումը

Մասաչուսեթսի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Ֆրանկլին Ֆիշերը ٌ Ուոլ Սթրիթ շարժման ձևավորման պատճառների մասին ասել է որ շարժումը ստեղծվել է բազմաթիվ գործոնների արդյունքում, բայց ամենից շատ երկու գործոն ավելի շատ դերակատար են եղել: Նախ, ԱՄՆ-ի տնտեսության պայմանները հանգեցրել են երկրի ժողովրդին եզրակացնելու, որ իրենք ոչ միայն լավ պայմաններում չեն ապրում այլև նրանց երեխաները  ևս լավ ապագա չունեն: Երկրորդ, ցուցարարները զայրացած էին Միացյալ Նահանգներում եկամուտների եւ հարստության աճող անհավասարության համար, իսկ կոնգրեսի հանրապետականները դեմ էին այս մասին որևէ որոշում կայացնելուն:

ՄԱԿ-ի Մարդու եւ քաղաքացիական իրավունքների հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ալստոնն ասում է.««Ենթադրվում էր, որ Միացյալ Նահանգները, որպես աշխարհի ամենահարուստ երկիր, չպետք է ունենա ծայրահեղ աղքատ վայրեր, սակայն այդ երկրի որոշ տարածքներում աղքատության ցուցանիշը հավասարվում է աշխարհի ամենաղքատ երկրների հետ»:

Պաշտոնական տվյալների համաձայն`43 միլիոն ամերիկացիներ ապրում են  ծայրահեղ աղքատության պայմաններում:

Այդ տվյալները այն էլ մի երկրի համար որի ՀՆԱ-ն 18 տրիլիոն դոլար է կազմում, խիստ մտահոգիչ է, հատկապես, որ ԱՄՆ-ում աղքատությունը ուղղակիորեն կապված է ռասայական խնդիրների հետ:

Աղքատությունը ԱՄՆ-ում

ԱՄՆ կոնգրեսի հետազոտական կենտրոնի զեկույցում նշվել է, որ չնայած 2011 թ. սեպտեմբերին սկսված  Ուոլ Սթրիթի բողոքի ցույցերում կոնկրետ խնդրանք չի ներկայացվել, սակայն ցուցարարները  ներկայացնում էին ԱՄՆ-ի հասարակության ամենատարբեր խավերին: Սակայն կարելի է ասել, որ ԱՄՆ-ի հասարակության հարուստ 1 տոկոսիը, այդ թվում, բանկիրների եւ ֆինանսական հաստատությունների եւ հասարակության մնացած 99 տոկոսի միջեւ գոյություն ունեցող ճեղքվածքը կարող է դիտվել որպես Ուոլ Սթրիթի գրավման շարժման բողոքարարների մտահոգության առարկան: Ցուցարարների կարծիքով, հասարակության մեկ տոկոսն ունի հարստություն և իշխանություն, որը շահագրգռված չէ տնտեսության բարջավաճման համար:

Ուոլ Սթրիթի բողոքների տարծումով և աշխարհի ուշադրությունը կենտրոնանալով այդ հարցի վրա ԱՄՆ կառավարությունը փորձեց ցուցարարների համակրանքը շահելով խուսափել ներքին և միջազգային ճնշումներից:

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, Ուոլ Սթրիթի բողոքները` համարել է որպես ԱՄՆ-ի ժողովրդի վրդովմունքն երկրի տնտեսական համակարգի հանդեպ:

ԱՄՆ կառավարությունը առաջին հերթին փորձեց անտեսել նման բողոքների դեպքերը, նրանից  մակերեսային եւ անիրական պատկեր  ցույց տալով: Սակայն ցուցարարների բողոքների, հավաքների եւ ոստիկանության հետ բախումների մեկնարկից ավելի քան մեկ շաբաթ անց, աշխարհի լրատվամիջոցների հսկաները ավելի քիչ ուշադրություն ցույց տվեցին, թե ինչ է կատարվում Մանհեթենում (Նյու Յորք) կամ այն հերքեցին:

Աշխարհի խոշոր լրատվամիջոցների խառնաշփոթը այնպիսին էր, որ շատ արևմտյան քննադատներ, այդ թվում `ամերիկացի ռեժիսոր եւ փաստագրական ֆիլմերի հեղինակ Մայքլ Մուրը քննադատեց այս մոտեցումը, սակայն ԱՄՆ-ի ոստիկանության ուժերի կողմից ցուցարարների ահավոր ճնշումը, բացահայտեց իրականությունը:

 
Ուոլ Սթրիթ շարժման ճնշումը ԱՄՆ-ի ոստիկանության կողմից  նախապես կազմակերպված էր: Ոստիկանության կալանավայրերից ազատվածներից ոմանք, ասել են որ ձերբակալման ժամանակահատվածում, բանտային իշխանությունները նրանց զրկել են ուտելու եւ խմելու և այլ  հնարավորություներից: Ոստիկանության ուժերը մոտոցիկլետներով վրաերթի են ենթարկել ցուցարարներին: 
Ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանության կողմից արցունքաբեր գազի օգտագործման արդյունքում վնասվածքներ են ստացել մեծ թվով ցուցարարներ: Սրանք այն դեպքերն էին, որոնք  եթէ տեղի ունենային Արևմուտքին դեմ երկրներում, Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները նրանց կմեղադրեին մարդու իրավունքների խախտումների և բռնության եւ  կոպտության մեջ: 
Միացյալ Նահանգների ժողովրդի տնտեսական վիճակը այժմ ոչ միայն չի բարելավվել, այլև ավելի է վատացել: Կատարված մեկ  ուսումնասիրության արդյունքը ցույց է տվել, որ 2016 թ.-ին  ԱՄՆ-ում ավելացել է աղքատությունը:

 

Վիճակագրական տվյալները ցույց է տալիս, որ ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մարդկանց եկամուտների միջին տարբերությունը աղքատության շեմից ներքև գտնվող աղքատների համեմատությամբ 2000 թ.-ին 9509 դոլարից մինչև 2016 թ.-ը ավելացել է 10505 դոլարի:
Վերլուծությունները նույնպես ցույց են տվել, որ ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց տոկոսը աստիճանաբար աճել է, և նրանք, ովքեր ավելի աղքատ են, ամեն օր կորցնում են իրենց եկամուտները:
Հաշվի առնելով տնտեսական ծանր պայմանները եւ աճող աղքատությունն ու սովը ԱՄՆ-ում, այժմ 46 միլիոն ամերիկացիներ պետական օգնություն ստանալու կարիք ունեն:
Այդ իսկ պատճառով վերլուծաբանները կարծում են, որ Ուոլ Սթրիթի բողոքի շարժման ոգին կենդանի է և չի սահմանափակվում միայն ճամբարներում որտեղից սկսվել էր այդ շարժումը:
Ամերիկացի լեզվաբան, վերլուծաբան եւ քննադատ Նոամ Չամսկին «Գրավեք» խորագրով իր հեղինակած գրքում գրել է. «Ուոլ Սթրիթի գրավման շարժման իրական ձեռքբերումներից մեկն այն է որ ցույց տվեց հասարակությունը չի ընդունում ներկա պայմանները:
Մարդիկ այդ շարժմանը ներգրավված չեն իրենց համար, այլ հանուն մյուսների և ավելի ազատ հասարակության համար, եւ ի վերջո փորձում են հաջորդ սերնդի համար ստեղծել նոր պայմաններ:
Հետեւաբար, քանի դեռ հասարակության մեծամասնության պահանջները չեն իրականացվում, դեռ կշարունակվի ԱՄՆ-ի ներկայիս կարգավիճակի  դեմ բողոքների շարժումը եւ այդ շարժման արդյունքում առաջացող քաղաքական գործընթացը նոր մարտահրավեր կառաջացնի ԱՄՆ-ի քաղաքական եւ տնտեսական իշխանության համար ապագայում: