Արվեստն Իսլամական հեղափոխության լույսի ներքո(2)
Այն ինչը հեղափոխության արվեստն առանձնացնում է Իրանի հեղափոխությանը նախորդող շրջանի և աշխարհի ժամանակակից արվեստից և նրան որոշակի ինքնություն է տալիս, նրա թեմաները և սուբյեկտներն են: Այս արվեստն ու նրա կապը գրավիչ սուբյեկտների հետ մեր այսօրվա զրույցի թեման է:
Պատմությունը ցույց է տալիս, որ իսլամական հեղափոխությունը հակակրոն և հոգևոր արժեքների դեմ ուղղված գաղափարների,ինչպես մարքսիզմի ու լիբերալիզմի տարածված գաղափարախոսության ժամանակաշրջանում, նոր ուղերձ էր պարունակում աշխարհի համար՝ տարածելով մարդկային և կրոնական արժեքները:
Մարդկային արժանիքների և մարդու կատարելագործմանն ուղղված հոգևոր միջավայրի ստեղծումը իսլամական ուսմունքների հիմնարար սկզբունքն է և նրա հիմնական նպատակն էր ստեղծել Իսլամական հանրապետությունը:
Այդ իսկ պատճառով նիհիլիստական գաղափարները և «արվեստը արվեստի համար» անհեթեթ կարգախոսները մարգինալացվում և չեն ընդունվում իրանցի հեղափոխական և մուսուլման արվեստագետի կողմից:
Իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին տարիներին խրախուսվում է հեղափոխության մշակութային արժեքները փոխանցող «ժողովրդական արվեստ»-ը:
Այդ ժամանակաշրջանում ժողովրդական արվեստը փոխարինեց «Ժամանակակից» արվեստին, որը ռեալիզմի և երբեմն էլ խառվված էր էքսպրեսիոնիզմի ոճի արվեստով:
Այս արվեստն փորձում էր հեղափոխականների քաղաքական եւ հեղափոխական գաղափարները տարածել և հասկանալի էր հասարակ մարդկանց, հատկապես աղքատ դասակարգի համար:
Օտար մշակույթի վերացմանը զուգահեռ, ինքնավստահության ամրապնդումը նույնպես անհերքելի և դրական ազդեցություն ունեցավ այդ տարիների ընթացքում Իրանի արվեստի վրա: Սեփական մշակույթի ամրապնդումը մի կողմից նպաստեց հասարակական մշակույթի մակարդակի բարձրացմանը և մյուս կողմից, իրանական արվեստը յուրահատուկ դիմագիծ ստացավ ամբողջ աշխարհում:
ինչպես օրինակ Իրանի կինոն, որը փորձագետների կարծիքով, փահլավյան ռեժիմի վերջին տարիներին «մահացած» վիճակում էր հայտնվել, հեղափոխության հաղթանակին հաջորդող 40 տարիների ընթացքում այնքան է զարգացել, որ ոչ միայն ներքին այլև աշխարում ճանաչվել է որպես հեղափոխական, բարոյական եւ մարդկային արժեքների կինո:

Ակնհայտ է, որ ցանկացած մարդկային գործունեության նպատակը պետք է լինի մարդու երջանկությունը, և սա ընդհանուր կանոն է անհատական եւ հասարակական գործունեության ասպարեզում:
Արվեստը նաև մարդկային գործունեության այն ոլորտն է, որն իր կարևոր դերակատարությունն ունի անհատական և հասարակության բարգավաճման գործում և փորձում է կյանքը ներկայացնել ավելի հաճելի ձևով և աշխարհի ճշմարտություններն արտահայտել արվեստի լեզվով:
Գաղափարական արվեստը բխում է արվեստագետի մտքից և նրա գաղափարական հակումներից և որևէ գեղարվեստական դպրոցին հետևելը, ծառայում է այդ դպրոցի եւ գաղափարիական արժեքներն արտահայտելու գործին:
Իհարկե, սա չի սահմանափակում արվեստագետի ազատությունը: Սակայն այս տեսակետի նպատակը ազատության կազմակերպումն է և կանխում է արվեստագետի շեղումն մարդկային արժեքներից:
Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի իսլամական հասարակությունը փորձեց կրոնական եւ մշակութային արժեքները համադրել միմյանց հետ:
Այսպիսով, ժողովրդի հասարակական մշակույթը փոխվեց և, կինոն ու թատրոնը, նույնիսկ ավանդական արվեստը, ավելի մոտեցան կրոնական արժեքներին:
Այս մոտեցման ձեռքբերումներից մեկը բարոյական և իսլամական արժեքների տարածումն էր արվեստի հզոր մեդիաների միջոցով:
Իրանցի արվեստագետը կրոնական աշխարհաընկալումով ստանձնեց մարդկության եւ մարդկային հասարակության հանդեպ իր պատասխանատվությունը եւ ներկայացրեց հասարակության մեջ արդարության, բարության, նվիրվածության, բարոյականության և մարդկային արժեքների գեղարվեստական պատկերացումը:
Իրանցի արվեստագետն աստիճանաբար գտնում է, որ այդ աշխատանքներում պարունակվող հանձնառությունը եւ պարտավորությունը չի նվազեցնում իր գեղարվեստական և գրական արժեքները և դրանք պարտադիր չեն վերածվում քարոզչության մեքենայի:
Այս խնդիրը ավելի վաղ նկատվել է աշխարհի մեծ հեղափոխություններում: Որպես օրինակ, Ռուսաստանի գրական զարթոնքը ստեղծեց ռուսական գրականության գլուխգործոցներ, ինչպիսիք են Տոլստոյի, Դոստոևսկու, Գորքու եւ Թուրգենևի գործերը:
Ավելին գրական և գեղարվեստական արժեքներից բացի, նրանց հանձնառությունը որոշակի գաղափարախոսության հանդեպ պատճառ դարձավ, որ նրանք հիմնադրեն գաղափարական գրականությունը:
Իսլամական հեղափոխությունից հետո ստեղծված գաղափարական գրականությունն ու արվեստը ոչ միայն ազդել են իսլամական մշակույթի և քաղաքակրթության վրա, այլև նպաստել իմպերիալիստական համակարգի դեմ պայքարի մշակույթի տարածմանն ամբողջ աշխարհում:
Անկասկած, կարելի է ասել, որ հեղափոխական արժեքների եւ նորմերի գոյատևումը պայմանավորված է Իրանի մուսուլման ժողովրդի հեղափոխության և արվեստի միջև ստեղծված խոր կապով: Եվ եթե չլինեին այդ սերտ հարաբերությունները, ապա հնարավոր չէր լինի պատկերացնել հեղափոխության բոլոր եզրերն ու անկյունները և որ այն նեկայացնել աշխարհի այլ ժողովուրդներին:
Այդ իսկ պատճառով այսօր կարող ենք խոստովանել, որ իրանական արվեստի և իրանցի արվեստագետի առաջընթացն ու հեղինակությունը պայմանավորված է իսլամական հեղափոխության հետ և իսլամական հեղափոխությունը համաշխարհային դժվար և թշնամիների կողմից սահմանված շրջափակումների ու հարձակումների պայմաններում կարողացել է՝ մտածողության, գրիչով և նկարչի տեսախցիկով, իր ձայնը հասանելի դարձնել ամբողջ աշխարհում: