Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները(52)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
Թեհրանի համալսարանի ժամանակակից բժշկության տեխնոլոգիաների ֆակուլտետի իրանցի գիտնականներն առաջին անգամ աշխարհում գտել են Neuroblastoma քաղցկեղի արդիական բուժման համար իմունային բջիջների ակտիվացման եղանակը: Քաղցկեղային բջիջների դեմ ակտիվացնելով իմունային բջիջները գիտնականներին հաջողվել է բուժել հիվանդությամբ տառապող կենդանական մոդելին և ոչնչացնել քաղցկեղային բջիջների մեծ մասը:
Ուսումնասիրության պատասխանատուի խոսքով, էությամբ սպանիչ բջիջներն ունեն իմունային համակարգ, որը կազմում են քաղցկեղային բջիջների ու վնասիչ գործոնների դեմ օրգանիզմի պաշտպանական բջջային առաջին խումբը: Երբեմն բարդ մեխանիզմ ունեցող քաղցկեղային բջիջները կարող են փրկվել էությամբ սպանիչ բջիջներից և նույնիսկ ապաակտիվացնել նրանց: Արդյունքում նրանք գաղտնի կերպով շարունակում են բազմանալ: Օրգանիզմում, տարբեր բջիջներ Էկզոսոմ կոչվող փաթեթավորված արտազատումների օգնությամբ միմյանց հետ կապ են հաստատում: Էկզոսոմները, 30-100 նանոմետր տրամագծով մանրադիտակային արտաբջջային ներառուկներ կամ պղպջակներ են, որոնք միջբջջային տարածություն են արտազատվում տարբեր օրգանների և հյուսվածքների բջիջների կողմից: Էությամբ սպանիչ բջիջների Էկզոսոմները, որոնք քաղցկեղային ուռուցքային բջիջների հետ շփման մեջ են եղել, լաբորատորիայում առանձնացվում են, ապա հիշյալ էկզոսոմները մաքուր սպանիչ բջիջների հետ են շփվում և այդպիսով ակտիվացվում են : Ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ ակտիվացված իմունային բջիջները կարող են մի քանի անգամ ավելի ուժեղ տեմպերով ոչնչացնել քաղցկեղային բջիջները:
Հայտնաբերված էկզոսոմները ստացել են նեքսոզոմ Nexosome անունը: Neuroblastoma-ն երեխաների մոտ ամենատարածված քաղցկեղի տեսակն է: Քիմիաթերապիայի միջոցով հնարավոր է լինում օգնել հիվանդների մեծ մասին : Որոշ դեպքերում քիմիաթերապիան արդյունավետ չի լինում և ուռուցքը կրկին գոյանում է: Հիվանդների այդ խումբն անհրաժեշտաբար պետք է ոսկրածուծի փոխպատվաստման կուրսեր անցնի: Ցավոք ոչ-միշտ է հաջող անցնում ցողունային բջիջների փոխպատվաստումը և հիվանդության տարածման դեպքում, հիվանդի վիճակը ծանրանում է: Ուստի աշխարհի ժամանակակից բուժկենտրոնները փորձում են արդիական լուծում գտնել բուժման նկատմամբ դիմացկուն հիվանդների ուռուցքային բջիջները ոչնչացնելու համար: Անկասկած սպանիչ բջիջների ակտիվացման նոր մեթոդը հույս է ներշնչում գիտնականներին ՝ մոտ ապագայում հիվանդության բուժման համար:
ԱՄՆ-ի MIT համալսարանի գիտնականները նոր ելք են գտել CRISPR գենային մանիպուլյացիայից օգտվելու համար , որը հարուցիչներից օգտվելու կարիք չունի և հեշտացնում է քաղցկեղի և ՁԻԱՀ-ի նման հիվանդությունների բուժումը: CRISPR գենի բարեփոխման արդյունքում գենային մանիպուլյացիան իրականացվում էր անվնաս հարուցիչների օգնությամբ, սակայն այդ մեթոդի թերությունն այն էր, որ օրգանիզմը դիմադրողականություն էր ձեռք բերում հարուցիչների նկատմամբ:
Այժմ մկների վրա ուսումնասիրություններ են կատարվել, որոնք ցույց են տալիս, որ հնարավոր է հատուկ նանոտարրերից օգտվել այդ նպատակով: Գիտնականների համոզմամբ, մոտ ապագայում հնարավոր է այդ մեթոդը կիրառել մարդու բուժման համար: Գենային մանիպուլյացիան ճանապարհ է հարթել շատ հիվանդությունների բուժման համար և այդ միջոցով ոչնչացվում են հիվանդ գեները ՝ դրանք առողջներով փոխարինելով: Ակնկալվում է, որ այդ մեթոդի օգնությամբ ապագայում հնարավոր կլինի բուժել ՁԻԱՀ-ի և քաղցկեղի նման տարբեր հիվանդություններ: Ինովացիոն միջոցում կիրառվում է ԴՆԹ խմբագրման նորագոյն համակարգ, որը կոչվում է CRISP-Cas9: Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Nature» գիտական հանդեսում:
Իրանի Ռոյանի հետազոտարանի գիտնականները հաջողություններ են ունեցել պորտալարի արյան ցողունային բջիջների միջոցով աուտիզմի բուժման ոլորտում: Գիտնականների ասածով, ըստ ստացված արդյունքների, ուղեղային կաթվածը ՝ CP-ն, հնարավոր է բուժել պորտալարի արյան ցողունային բջիջների օգնությամբ: Ներկայումս տվյալ հիվանդների համար կլինիկական փորձերը սկսվել են, սակայն չկատարված աշխատանքներ դեռևս կան: Այդ մեթոդի օգնությամբ բուժվող հիվանդների իրավիճակը գնալով լավանում է : Վերջին տասը տարիներին աուտիզմը տարածվել է ՝ հասնելով 1-500-ի դիմաց ցուցանիշների: Սակայն վերջերս յուրաքանչյուր հարյուր նորածիններից մեկն այդ հիվանդությունն է ունենում: Դա այն իմաստով, որ աուտիզմով հիվանդանալու հավանականությունը մեծացել է հինգ անգամով:Թվերը ԱՄՆ-ում ավելի մեծ են: Այդ երկրում յուրաքանչյուր 60 նորածիններից մեկն ՝ աուտիկ է :
Գիտնականների ասածով,բուժումն իրականացվում է ողնաշարային ներարկման միջոցով: Ծնողների վկայությամբ, բուժվող երեխաների վարքագիծն ու գործունեությունը բարելավել են: Ուստի կարելի է եզրակացնել, որ պորտալարի արյունը նպաստում է բուժմանը: Կլինիկական փուլը պարզել է , որ ստացված մեթոդն անվնաս է: 18 հիվանդի դեպքում իրականացվել է բուժման առաջին փուլը, սակայն երկրորդ փուլի ուսումնասիրությունները դեռևս անավարտ են:
Գիտնականներին հաջողվել է աուտիզմի բուժման դեղորայք պատրաստել: Կենդանիների վրա հաջող փորձարկում անցկացրած դեղորայքը բժշկական շրջանակներին հույսեր է ներշնչել:Բժիշկների մի խումբ հիվանդությունը վերահսկելու և հիվանդների հակասոցիալական վարքագիծը մեղմելու համար հոգեմետ դեղերից են օգտվում, որը երեխաների դեպքում, ծանր հետևանքներ կարող է ունենալ:
Աուտիզմի հատուկ տեսակի բուժման համար կիրառվելու է NitroSynapsin դեղը: Աուտիզմի այդ տեսակի հիվանդների մոտ խանգարվում է գլխուղեղի գրգռիչ սիգնալների առաքումը, ինչի պատճառով նրանց մոտ հակասոցիալական վարքագիծ է ձևավորվում: Դեղը կարող է նվազեցնել սիգնալները: Եռամսյա փորձարկումները մկների վրա հաջողությամբ են անցել: Գիտնականները հուսով են, որ մկների վրա փորձարկումներն ավարտվելուց հետո, կարող են այն կիրառել նաև մարդկանց համար: Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Nature» գիտական հանդեսում:
ԱՄՆ Սննդի որակի հսկողության սանիտարական գործակալություն՝ FDA-ն արտոնել է օրգանիզմում մոնիտորինգի հնարավորությամբ Abilify MyCite կոչվող սմարթ դեղի օգտագործումը: Դեղահաբն ունի սենսոր, որն ամեն վայրկյան տեղեկացնում է իր աշխատանքի մասին: Ինֆորմացիան կարելի է դիտել բջջային հեռախոսի ծրագրակազմով : Դեղի օգտագործման դեպքում, տեղեկություններն ամրագրվում են բջջային հեռախոսում: Հիվանդը հեշտությամբ կարող է վստահ տեղեկություններ ստանալ դեղի յուրացման ընթացքի մասին: Հիվանդի համաձայնության դեպքում, նույն տեղեկությունները ստանում է նաև բուժող բժիշկը:
Պորտուգալիայի ափունքներում գիտնականները շնաձկան մի տեսակ են հայտնաբերել, որին անվանել են «Կենդանի բրածո», քանի որ նրա տեսքը 800 միլիոն տարվա ընթացքում ոչ մի փոփոխություն չի կրել: Գիտնականները, որոնք ուսումնասիրական աշխատանքներ էին կատարում ԵՄ-ի համար, կենդանու այդ տեսակը գտել են այս տարվա ամռանը ՝ Ալգարոյի ափերում: Նախագծի նպատակը ՝ առևտրական ձկնորսության անցանկալի հետևանքների կրճատման ճանապարհներ գտնելն էր: Սակայն գիտնականները պատահաբար հայտնաբերել են երկիր մոլորակի ամենահին ու ամենահազվագյուտ կենդանու տեսակ:
Շնաձկան մարմինը դինոզավրերի ժամանակաշրջանի համեմատությամբ ոչ մի փոփոխություն չի կրել: Գիտնականների համոզմամբ, շնաձկան այդ տեսակը պատկանում է երկրաբանական այն ժամանակաշրջանին, երբ ապրում էին տրիսրատուպի տեսակները: Շնաձկան մեծությունը շուրջ մեկուկես մետր է: Հայտնվել են նաև երկու մետր մեծությամբ նմուշներ: Կենդանու հղիության ժամանակաշրջանը 42 ամիս է ՝ ամենաերկարատևը կենդանի էակների: Ձուկն ունի 25 ատամնաշարում ավելի քան 300 ատամներ: