Հաղորդում` նվիրված Իրանի «Ֆաջր» 36-րդ կինոփառատոնին
Իրանի «Ֆաջր» կինոփառատոնը կազմակերպվում է ամեն տարի` Թեհրանում: Այս հաղորդման ընթացքում կխոսենք «Ֆաջր» 36-րդ կինոփառատոնի մասին:
Ֆաջր փառատոնը Իրանի կինեմատոգրաֆիայի ոլորտի ամենակարևոր փառատոնն է: Այն հիմնադրվել է 1983թ: Փառատոնը կազմակերպվում է Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարության կողմից: Այս տարի անցկացվեց «Ֆաջր» 36-րդ կինոփառատոնը: «Ֆաջր»-ը մինչև 13 -րդ շրջանը ներկայացնում էր միայն Իրանում նկարահանված ֆիլմեր: Սակայն արդեն 20 տարի, այն անցկացվում է միջազգային ձևաչափով և աշխարհի տարբեր երկրների ֆիլմեր ներկայացվում են փառատոնին: 2015թ. փառատոնի միջազգային բաժինն առանձնացավ ու արդեն կազմակերպվում է որպես անկախ փառատոն` մայիս ամսին: Իսկ ներքին փառատոնը կազմակերպվում է փետրվարին: Մրցակցային բաժնում գլխավոր մրցանակը ապակե սիմորղն է:
Փառատոնի մրցակցային բաժնում այս տարի ներկայացվել է 22 գեղարվեստական և 2 վավերագրական ֆիլմ: Այս շրջանում «Լավագույն ռեժիսոր»անվանակարգում մասնակցել է նաև մի անիմացիոն ֆիլմ: Այս տարի փառատոնի կազմակերպիչները փորձել են ներառել երկրի բոլոր նահանգները: Ուստի ֆիլմերը ցուցադրվելու են նաև Իրանի այլ քաղաքներում: Բացի այդ, նախատեսվել են նաև հատուկ անվճար ցուցադրություններ` երեխաների ու պատանիների համար: Այս տարի այդ ֆիլմերը ցուցադրվելու են Թեհրանի 31 կինոթատրոններում:
Փառատոնի շրջանակներում տեղի են ունենում մեծարման երեկոներ: Այս տարի կազմակերպվել են պրոդյուսեր և կինոքննադատ լուսահոգի Ալի Մոալեմի, կինոյի վաստակավոր կրկնօրինակող Մանուչեր Էսմայիլիի, ռեժիսոր և պրյոդուսեր Մուհամմադ Ալի Նաջաֆիի և դերասան Աքբար Աբդիի մեծարման երեկոները:
«Ֆաջր» փառատոնի շրջանակներում անցկացվեցին մեծարման երեկոներ
Փառատոնի մրցութային բաժնում ներկայացված են 25 գեղարվեստական, անիմացիոն և վավերագրական ֆիլմեր: Ֆիլմերի 1/3-ը վերաբերում են Իրանի սրբազան պատերազմին, ԻԼԻՊ-ի ու թաքֆիրականների դեմ պայքարի թեմաներին:
"Սոճին ջրի տակ" ֆիլմի ռեժիսորն է Մուհամմադ Ալի Բաշե Ահանգյարը, որի ֆիլմը վերաբերում է Իրան-Իրաք պատերազմի տարիներին անհետ կորած նահատակներին, հատկապես Իրանի Ահվազ քաղաքում կռված նահատակներին:
"Ռումբ. մի սիրավեպ" ֆիլմի ռեժիսորն է Փեյման Մահադին: Ֆիլմը վերաբերում է Իրան-Իրաք պատերզամի այն ժամանակաշրջանին, երբ ռմբակոծվում էր Թեհրանը:
"Աբու Ղորայբ նեղուցը" ֆիլմի ռեժիսորն է Բահրամ Թավաքոլին: Ֆիլմը նույնպես վերաբերում է Իրաքի կողմից Իրանին պարտադված պատերազմում Իրանի սրբազան պաշտանությանը:
Հատված` "Աբու Ղորայբ նեղուցը " ֆիլմից
Տարածաշրջանում Իրանի գործողությունների շնորհիվ, որոնք թերևս պետք է ներկայացվեն ու վերլուծության ենթարկվեն, ինչպես նաև ԻԼԻՊ-ի դեմ Իրանի ու իր դաշնակիցների պայքարի արդյունքում, այս խումբը պարտվեց ու դրուրս մղվեց տարածաշրջանից: Եվ այդ պայքարում իրանցի երիտասարդների զոհողություններն ուշադրության են արժանի:
Փառատոնին ներկայացված մի շարք ֆիլմերի ռեժիսորներն անդրադարձել են այդ խնդրին, և թե ինչպես է ստեղծվել ԻԼԻՊ-ն ու ինչպես տարածաշրջանում տարածվել անապահովությունը: Այդ ֆիլմերից է «Ընթրիքի ժամը» ֆիլմը, որի ռեժիսորն է Էբրահիմ Հաթամի Քիան: Հատկանշական է, որ Բոսնիայի պատերազմի ժամանակ Հաթամի Քիան ներկայացրեց «Կանաչ մոխիր» ֆիլմը, որը պատմում էր Եվրոպայում մուսուլմանների ցեղասպանության մասին: Իսկ «Ընթրիքի ժամ» ֆիլմը ցույց է տալիս, թե ԻԼԻՊ-ն ինչպիսի վայրագություններ է իրականացրել Սիրիայի ժողովրդի նկատմամբ:
«Ընթրիքի ժամ» ֆիլմը
Ֆիլմը սկսվում է այն պահից, երբ շրջափակման են ենթարկվում Ֆուաա և Քաֆարիա շրջանները: Այնուհետև ցույց է տալիս Պալմիրա և մյուս քաղաքները: Երկու իրանցի օդաչուներ գործուղվում են` ԻԼԻՊ-ի շրջափակման մեջ հայտնված սիրիացիներին փրկելու: Ֆիլմը խոսում է այն մասին, թե ինչ հոգեբանություն ունեն ԻԼԻՊ-ի և առհասարակ բոլոր ահաբեկիչները: Այն անդրադառնում է նաև այն խնդրին, թե ինչպես էր ԻԼԻՊ-ն օգտագործում մեդիան, իր նպատակների համար: Ֆիլմում Հաթամի Քիան ցույց է տալիս իսլամի երկու տեսակ ընկալում` իրանցիների և ԻԼԻՊ-ի, և թե ինչպես են դրանք բախվում իրար ու ինչպիսին է լինում այդ բախման ավարտը: Ֆիլմը շատ հետաքրքիր ձևով ներկայացնում է ԻԼԻՊ-ի բռնությունները, վկայելով որ այս խմբի համար բռնությունից ավելի կարևոր դրա արդարացումն էր: Ֆիլմում ցուցադրվում է նաև թե ինչպես է ԻԼԻՊ-ը հանուն այս գաղափարի, գլխատում մարդկանց:
Հաջորդ ֆիլմը «Բեռնատար» ֆիլմն է: Ռեժիսորն է Քամբուզիա Փարթովին: Այն նույնպես անդրադարձել է իրանցիների ու ահաբեկիչների խնդրին: Իրանցի վարորդը Իրաքի Քրրդստանից Թեհրան է բերում մի ընտանիքի, որոնք փորձում են գտնել իրենց հորը: Ռեժիսորը նշում է, որ ֆիլմը պատմում է մի եզդի կնոջ տարագրության ու անօթևան դառնալու մասին: «Ամռանը մենք տեսանք, թե ինչպես բազմաթիվ կանայք ու երեխաներ ապաստան գտան լեռներում: Ֆիլմում փորձել ենք ցույլ տալ նրա վիճակը ձմռան ցրտին». ասում է ռեժիսորը և հավելում. «Ամեն օր մենք ականատես ենք լինում, թե ինչպես են խորտակվում նավերն ու զոհվում մարդիկ: Այս ֆիլմով մենք փորձում ենք ցույց տալ, որ մենք բոլորս կարող ենք ապաստան դառնալ մյուսի համար` ապաստան տալը վերածելով հնարավորության»:
«Դժոխքի կայսրություն» ֆիլմը նույնպես մասնակցել է փառատոնին: Ռեժիսորն է Փարվիզ Շեյխ Թադին: Ֆիլմը ահաբեկիչների մասին է: Ռեժիսորն այս տարի փառատոնին ներկայացրել է իր իններորդ ֆիլմը: «Դժոխքի կայսրությունը» ներկայացնում է Սաուդյան Արաբիայի ոճրագործությունները, ու թե ինչպես են ԻԼԻՊ-ն ու թաքֆիրական մյուս խմբավորումները թափանցել աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում` ԱՄՆ: Ֆիլմը մուֆթիների մասին է և նրանց կողմից իսլամի անունով հրապարակված ֆիթվաների: Ֆիլմը փորձում է ներկայացնել թե իսլամ աշխարհի որ կետն է հիվանդացել, որ աշխարհը հասել է նման տեղի: Վերջերս ռեժիսորը ներկայացրեց այս թեմայով ևս մեկ ֆիլմ, որը կոչվում էր «Շաբաթ օրվա որսորդը»:
«Դժոխքի կայսրությունը» ֆիլմը
Վավերագրական «Փամփուշտներից ականջօղերով կանայք" ֆիլմի ռեժիսորն է Ռեզա Ֆարահմանդը: Ֆիլմը վերաբերում է ԻԼԻՊ-ի անդամ և այս խմբավորման կողմից բռնության ենթարկված կանանց: Ֆիլմը պատմում է իրաքցի կնոջ մասին, ով պատերազմի ժամանակ ծանոթանում է ԻԼԻՊ-ի կողմից գերեվարված ու բռնության ենթարկված կանանց ու երեխաներին: Նա հայտնվում է Իրաքում տեղակայված ճամբարում, որը պատկանում է ՄԱԿ-ին և որտեղ պահվում են այդ կանայք ու ԻԼԻՊ-ի անդամ կանայք: Մտնելով ճամբար, նա խոսում է կանանց հետ: Այս ֆիլմում մենք ծանոթանում ենք կանանց ու երեխաների ճակատագրին, որոնք գտնվում են Փուջո քաղաքում, որում ԻԼԻՊ-ի անդամները սպանեցին բազմաթիվ կանանց ու երեխաների: Ճամբարում բնակվող իլիպականները, արտասահմանցի լինելու դեպքում ուղարկվում են իրենց երկրներ, իսկ իրաքցի լինելու դեպքում` սպասում իրենց ճակատագրին: Ճամբարում չկան տղամարդիկ: Նրանք կամ փախել են կամ` սպանվել: Ֆիլմի տեսախցիկը փորձում է ներկայացնել ճամբարի բնակիչների ներկան, իսկ նրանց ապագան որոշում է ինքը հեռուստադիտողը: Այստեղ կան կանայք, որոնք ցանկանում են վերադառնալ ԻԼԻՊ-ի շարքերը: Սակայն նրանց ցանկությունն այքան էլ ազդեցիկ չէ, քանի որ բռնության ենթարկված կանանց ճակատագիրն ավելի արժանի է ուշադրության

«Փամփուշտներից ականջօղեով կանայք»
«Ֆաջր» 36-րդ կինոփառատոնն ավարտվեց փետրվարի 11-ին: Հաջորդ ծրագրերի ընթացքում կներկայացնենք փառատոնի հաղթող ֆիլմերը: